18:23 29.01.2023
Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովը` ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ։ Համաժողովին ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը բարձր գնահատեց ֆեդերացիայի աշխատանքն ու ձեռքբերումները։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ համաժողովի օրակարգում հետևյալ հարցերն էին․ 1. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի 2021-2022թթ․ հաշվետվության ներկայացում։ 2. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ […]
18:06 29.01.2023
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) թարմացրել է աշխարհի լավագույն ակումբների վարկանիշը։ Աղյուսակի լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. » 1. «Ֆլամենգո». Բրազիլիա 2. «Պալմեյրաս»․ Բրազիլիա 3. «Լիվերպուլ». Անգլիա 4. «Չելսի». Անգլիա 5. «Մանչեսթեր Սիթի». Անգլիա 6. «Ռեալ». Իսպանիա 7. «Բենֆիկա». Պորտուգալիա 8. «Պորտու»․ Պորտուգալիա 9. «ՌԲ Լայպցիգ». Գերմանիա 10. ՊՍՎ. Նիդեռլանդներ
17:23 29.01.2023
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է պայքարը Անգլիայի գավաթի համար։ 1/16 եզրափակչում մանչեսթերցիները հաղթել են «Արսենալին»։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։ Միակ գոլը խփվել է երկրորդ խաղակեսում, Ջեկ Գրիլիշի փոխանցումից հետո 64-րդ րոպեին աչքի է ընկել Նաթան Ակեն։ Այսօր կկայանա ևս երեք հանդիպում, իսկ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը կորոշվի հունվարի 30-ին։
17:00 29.01.2023
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ իրեն վրաերթի են ենթարկել հեծանիվ վարելիս։ «Հենց նոր ինձ հետևից հարվածեց մեքենան։ Վարորդն ինձ չէր տեսել արևի պատճառով։ Նա ամբողջ արագությամբ մեքենայով հարվածեց ինձ։ Փառք Աստծո, որ այս անգամ իմ ժամանակը չէր եկել։ Շնորհակալություն ըմբշամարտին և ձյուդոյին: Ընկնելու ճիշտ ձևն իմանալը փրկեց իմ կյանքը»,- […]
16:40 29.01.2023
Նիդերլանդների առաջնության 19-րդ տուրում «ԱԶ Ալկմարը» սեփական խաղադաշտում 5-5 հաշվով է ավարտել հանդիպումը «Ուտրեխտի» հետ: Տանտերերի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը, մեկական գոլ խփել են հոլանդացի պաշտպաններ, Մաքսիմ Դեկերն ու Մես դե Վիտը: Հյուրերից հեթ-տրիկ է գրանցել ևս հույն հարձակվող Անաստասիոս Դուվիկասը, նաև աչքի են ընկել հոլանդացիներ, կիսապաշտպան Նիկ Վերգեվերն ու պաշտպան […]
16:32 29.01.2023
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ հաղթանակ տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում: Դա տեղի է ունեցել Australian Open-2023-ում։ Ջոկովիչը 6:3, 7:6 (7:4), 7:6 (7:5) հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Նշենք, որ այդ տիտղոսի շնորհիվ Ջոկովիչը, առաջին հերթին, «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարվեց իսպանացի Ռաֆայել Նադալին, երկրորդ՝ կվերադառնա ATP […]
16:15 29.01.2023
The Guardian բրիտանական հրատարակությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում Լիոնել Մեսսին է, ով տարեվերջին կարողացավ Արգենտինայի հավաքականի հետ նվաճել Աշխարհի գավաթը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիլիան Մբապեն: Լավագույն եռյակը եզրափակում է Կարիմ Բենզեման, ով հոկտեմբերին նվաճեց «Ոսկե գնդակը»: Ներկայացվող աղյուսակում վարկանիշի լավագույն տասնյակն է, փակագծերում նշված է ֆուտբոլիստի տեղը 2021 […]
15:55 29.01.2023
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Ռոնալդուի նոր ակումբը՝ «Ալ-Նասրը», պարտվել է «Ալ-Իթիհադին» 1:3 հաշվով: Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Հարձակվողն առաջին խաղակեսի վերջում վրիպել է նպաստավոր դիրքից, իսկ դրանից 28 վայրկյան անց «Ալ-Իթթիհադը» երկրորդ գոլն է խփել «Ալ-Նասրի» դարպասը ու հաշիվը դարձրել 2։0: «Կրիշտիանուն գոլային պահ բաց թողեց առաջին խաղակեսում, և դա այն դրվագներից մեկն էր, […]
15:30 29.01.2023
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարություն է տարածել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ «Ատլետիկոյի» երկրպագուների վիրավորական ժեստերի վերաբերյալ։ «Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան կտրականապես դատապարտում է ռասիստական գործողությունները, որոնց ենթարկվել է Վինիսիուս Ժունիորը։ Անհանդուրժողականությունն ու խտրականությունը սպորտի մաս չեն և պետք է ոչնչացվեն հասարակության կողմից: Ակնկալում ենք, որ մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն օրենքով։ Մաղթում ենք քեզ, Վինի, միշտ […]
15:03 29.01.2023
Զինեդին Զիդանը չի վերադառնա «Ռեալ» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ վատ հարաբերությունների պատճառով, հայտնում է RMC Sport-ը։ Նշվում է, որ Զիդանը ցանկանում էր կրկին գլխավորել Մադրիդի «Ռեալը», սակայն ստիպված կլինի այլ աշխատանք փնտրել։ Մադրիդի «Ռեալը» այժմ գլխավորում է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին։ Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը» մինչև 2018 թվականը: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ […]
14:40 29.01.2023
Թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է տիտղոսը։ Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում հայ բռնցքամարտիկը, որև ներկայացնում է Ուկրաինան մրցավարների միաձայն որոշմամբ (115։113, 115։113, 116։112) պարտության է մատնել կոստառիկացի Դավիդ Խիմենեսին, որը 12 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց։ Արտյոմ Դալաքյանը 6-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը։ Պրոֆեսիոնալ ռինգում նա տարել է 22-րդ […]
14:13 29.01.2023
Ֆինլանդիայի Էսպոո քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում պարային զույգերը հանդես են եկել ռիթմիկ պարերի ծրագրով։ Հայաստանի ներկայացուցիչներ Վիկտորյա Ազրոյան/Արթուր Գրուզդև պարային զույգն այս ծրագրից հետո գրավել է վերջին՝ 23-րդ տեղը և դուրս չի եկել եզրափակիչ փուլ։ Պայքարը եզրափակիչ փուլում շարունակելու են 1-20-րդ տեղերը զբաղեցրած գեղասահորդները։
13:48 29.01.2023
Իտալիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս կամային հաղթանակ էր տարել հետնապահ «Կրեմոնեզեի» նկատմամբ, 2-1 հաշվով: 34-ամյա հայ կիսապաշտպանը անցկացրել է ամբողջական հանդիպում: Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը 10 հնարավորից 7 միավոր է գնահատել հայ ֆուտբոլիստի խաղը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լաուտարո Մարտինեսը (8,8 միավոր), որը […]
13:21 29.01.2023
Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ժիրոնային» ու նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Առաջին կեսում գոլեր չեն գրանցվել։ Հանդիպման միակ գոլը 61-րդ րոպեին խփել է Պեդրին։ Այս խաղից հետո «Բարսելոնան» 47 միավորով 1-ին տեղում է, իսկ «Ժիրոնան» 21 միավորով՝ 12-րդ։
12:56 29.01.2023
Վրաստանը ներկայացնող Անաստասիա Գուբանովան, որն Ուկրաինայում ծավալվող «ռազմական հատուկ գործողությունից» առաջ ներկայացնում էր Ռուսաստանը, Ֆինլանդիայում հռչակվել է գեղասահքի կանանց Եվրոպայի չեմպիոն: Հատկանշական է, որ 10 տարվա մեջ առաջին անգամ կանանց մենասահքում չեմպիոն է հռչակվում այնպիսի գեղասահորդ, որը Ռուսաստանի ներկայացուցիչ չէ: Չնայած դրան՝ Անաստասիա Գուբանովան մարզվում է Եվգենի Ռուկավիցինի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգում: Նախորդ դեպքը, երբ կանանց […]
12:37 29.01.2023
Նիդերլանդների Վեյք Ան Զե քաղաքում ավարտին է մոտենում շախմատի Tata Steel Masters մրցաշարը: Կայացել են նախավերջին՝ 12-րդ տուրի մրցախաղերը: Լևոն Արոնյանը սևերով 72-րդ քայլին հաշտություն է կնքել հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ: Արոնյանը 7-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց, որը 11-րդն էր մրցաշարում: Վերջին տուրից առաջ Արոնյանը 6,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը գլխավորող ուզբեկ Նոդիրբեկ […]
12:20 29.01.2023
«Ռոմայի» ֆեյսբուքյան էջը հրապարակել է Քիմ Քարդաշյանի լուսանկարը, որում ամերիկահայ աստղը հռոմեական թիմի մարզաշապիկներից մեկով է։ «Քիմ Քարդաշյանը ցնցում է վինտաժ ոճով»,- նկարը մեկնաբանել է հռոմեական ակումբը։
11:44 29.01.2023
Ավստրալիայում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովին կիսաեզրափակիչում հաղթած հույն Ստեֆանոս Ցիցիպասը եզրափակիչում կմրցի Նովակ Ջոկովիչի հետ։ Սերբ թենիսիստը 2 ժամ 22 րոպե տևած պայքարում 3 սեթում՝ 7։5, 6։1, 6։2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Տոմի Պաուլին։ Ցիցիպաս–Ջոկովիչ եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա այսօր՝ հունվարի 29–ին։
11:29 29.01.2023
Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալը» 3։1 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին»։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Ալվարո Մորատան։ Տանտերերի կազմում 79-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Ռոդրիգոն՝ անհատական անցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ 99-րդ րոպեին 2-րդ դեղին քարտ ստանալուց […]
11:03 29.01.2023
Իտալիայում ավարտվածձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնի ծրագրում ընդգրկված մենասահորդների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը ընդհանուր հաշվարկով գրավել է չորրորդ տեղը, որը նույնպես մրցանակային է համարվում: Փառատոնի հաղթող է ճանաչվել իսրայելցի Նիկիտա Շեյպոն: Սեմյոն Դանիլիանցը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր:
10:07 29.01.2023
Թուրքական Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» երրորդ ստուգողական խաղն է անցկացրել։ Այս անգամ մեր թիմը մրցել է ռուսական «Խիմկիի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ռուսական թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական թիմը ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել էր «ԲՄԱ-Խաբարովսկին», իսկ մինչ այդ 1-3 հաշվով զիջել ուկրաինական «Դնեպր-1-ին»։
23:53 28.01.2023
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Կրեմոնեզե»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 11 րոպե անց տան տերերին` «Կրեմոնեզե»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ Օկերեկեն: «Ինտեր»-ին հաջողվեց ոչ միայն խուսափել պարտությունից, այլ նաև հաղթանակի հասնել: Նախ 21-րդ, ապա երկրորդ կեսի 65-րդ րոպեին միլանյան ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձավ Լաուտարո […]
19:13 28.01.2023
Նախապատրաստական փուլի շրջանակում Գյումրիի «Շիրակը» երկրորդ ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ։ Գյումրեցիները պարտվել են նվազագույն հաշվով։ Նշենք, որ օրեր առաջ Էդգար Թորոսյանի սաները ստուգողական առաջին խաղում ոչ-ոքի էին (2:2) խաղացել Երևանի «Արարատի» հետ: Հաղորդում է ArmSport. am-ը։
18:40 28.01.2023
«Յուվենտուսում» կարծում են, որ Մասիմիլիանո Ալեգրին երկարաժամկետ հեռանկարում չի աշխատի թիմի հետ։ Թուրինյան ակումբն արդեն թեկնածուներ է փնտրում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնի համար։ Ինչպես փոխանցում է ArmSport. am-ը՝ ըստ Tuttojuve-ի՝ «Յուվենտուսը» գլխավորելու ֆավորիտն է Ջան Պիերո Գասպերինին, ով «Ատալանտայում» շատ լավ արդյունքներ է գրանցում: Փորձառու մասնագետը գիտի, թե ինչպես հաջողության հասնել երիտասարդ թիմերի հետ, ինչը […]
16:40 28.01.2023
Մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնությունը կկայանա Երևանում: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից, Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով՝ 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում:
14:54 28.01.2023
Մադրիդի «Ռեալն» արձագանքել է «Ատլետիկոյի» երկրպագուների վիրավորական ժեստին, որոնք Մադրիդի կամուրջներից մեկից կախել են Վինիսիուս Ժունիորին նմանակող տիկնիկ։ Երկու ակումբները կհանդիպեն այսօր՝ հունվարի 28-ին, Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4-ում։ ««Ռեալ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել մեր խաղացող Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի, այլատյացության և ատելության դժբախտ և նողկալի վերաբերմունքից հետո ստացած աջակցության և սիրո արտահայտման համար: Մենք […]
13:40 28.01.2023
«Ռոմայի» ֆուտբոլիստները շնորհավորել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծնունդը։ Հունվարի 26-ին պորտուգալացի մասնագետը դարձել է 60 տարեկան։ Հռոմեական ակումբի ֆուտբոլիստները թիմի հանդերձարանում դիմավորել են Մոուրինյուին բուռն ծափահարություններով ու նրան տորթ նվիրել։ Ծննդյան տորթի վրա պատկերված էր հենց ինքը՝ Մոուրինյուն՝ «Ռոմայի» հետ նվաճած Կոնֆերենցիաների լիգայի գավաթով և մակագրությամբ՝ «Ծնունդդ շնորհավոր, յուրահատո՛ւկ»: Թիմի շնորհավորանքներին պորտուգալացին կատակով […]
13:19 28.01.2023
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն դիմել է Զլատան Իբրահիմովիչին՝ նրա՝ Արգենտինայի հավաքականի մասին ասած խոսքերից հետո։ Մեկնաբանելով ԱԱ-2022-ի եզրափակիչը՝ «Միլանի» հարձակվողն ասել էր․ «Մեսսիին կհիշեն, իսկ նրանց, ովքեր իրենց վատ են պահել, չի կարելի հարգել։ Մբապեն ևս մեկ ԱԱ կհաղթնի, իսկ նրանք՝ ոչ»։ «Կարծում եմ՝ դու ճիշտ չես։ Վերջիվերջո, դա քո կարծիքն է։ Շատ […]
13:00 28.01.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարում հանդիպել է այդ երկրի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Շեյխ Համադ բին Խալիֆա բին Ահմադ Ալ-Թանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ հանդիպումը նախաձեռնած Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը ներկայացրել է մեկ ամիս առաջ Դոհայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո իրականացված ծրագրերը: «ՀՀ ԱԺ նախագահը […]
12:40 28.01.2023
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշին դատի տված կնոջ փաստաբանը խոսել է իր պաշտպանյալի հոգեվիճակի մասին: 23-ամյա կինը ֆուտբոլիստին մեղադրել էր բռնաբարության մեջ, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 30-ին։ Կինը հայտարարել էր, որ խաղացողից իրեն գումար պետք չէ, և որ նա պետք է պատժվի՝ բանտ նստելով։ Փաստաբանի խոսքերով՝ տուժողը չի կարողանում քնել այն օրվանից, երբ ցուցմունք […]