16:36 30.01.2023
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ձմռանը չի հեռանա թիմից։ «Ցավոք, Ձանիոլոն մնում է «Ռոմայում»: Ես սա ասում եմ, քանի որ այս խաղացողն ավելի վաղ բոլորիս ասել էր, որ չի ցանկանում մարզվել և խաղալ «Ռոմայում»: Հաջորդ խաղերում նա խաղադաշտ դուրս չի գա։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարող բացահայտել բոլոր մանրամասները»,- ասել […]
16:16 30.01.2023
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սա շատ կարևոր իրադարձություն է, որն իրականություն դարձնելու համար ՀՀ կառավարությունն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան արել են հնարավորը. «Այս նվաճումը […]
16:08 30.01.2023
«Միլանը» 2023 թվականին եվրոպական թոփ-5 լիգաներում առաջատարն է բաց թողած գոլերի քանակով։ Ակումբը Ա Սերիայի 20-րդ տուրում 2-5 հաշվով պարտվել է «Սասուոլոյին»։ Ստեֆանո Պիոլիի թիմը 7 խաղում 18 գոլ է բաց թողել՝ ամենաշատը թոփ-5 լիգաներում։ Վերջին 3 խաղում Իտալիայի գործող չեմպիոնը 12 գնդակ է բաց թողել։ Փետրվարի 5-ին «Միլանը» կխաղա «Ինտերի» հետ։
15:54 30.01.2023
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայում։ Նրա խոսքերով պորտուգալացին դեռ ժամանակ կունենա Եվրոպայում խաղալու համար։ «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ռոնալդուն կարիերան չի ավարտի «Ալ Նասրում», նա կվերադառնա Եվրոպա»,- մեջբերում է Գարսիային Sport.es-ը։ Դեկտեմբերի վերջին 37-ամյա Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքել «Ալ […]
15:49 30.01.2023
Ուսման Դեմբելեի վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր, հայտնում է Sport.es-ը։ «Բարսելոնայի» հարձակվողը վնասվածք էր ստացել Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում և փոխարինվել 26-րդ րոպեին։ Սկզբում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացին ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնալու 3 շաբաթով։ Այնուամենայնիվ, վերջնական թեստերի արդյունքում պարզ է դարձել, որ Ուսմանի ապաքինման համար կպահանջվի շուրջ […]
15:43 30.01.2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սերբ Նովակ Ջոկովիչ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղում 3 սեթում առավելության էր հասել հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ և 22-րդ անգամ հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Սերբ թենիսիստը էմոցիոնալ կերպով է նշել իր հաղթանակը: Ստորև ներկայացվող տեսանյութում Ջոկովիչի էմոցիոնալ պահերն են։
23:57 29.01.2023
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ գողացել է թեյի գդալ։ Լոնդոնի «Արսենալի» կանանց թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքս Սքոթն այս մասին գրել է «Ինչպես ուժեղ լինել» իր գրքում, որտեղ նա հիշեցրել է 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Կրեմլ կատարած այցը։ «Ռիո Ֆերդինանդին ու ինձ հրավիրել էին Կրեմլ՝ […]
23:45 29.01.2023
Իտալական «Ռոման» մտադիր է կարգապահական պատժամիջոցներ կիրառել կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի նկատմամբ: Il Tempo-ի տեղեկություններով, հռոմեական ակումբը պատրաստվում է ֆուտբոլիստին հեռացնել գլխավոր թիմից: Նա ցանկություն է հայտնել հեռանալ ակումբից, սակայն մերժել է անգլիական «Բորնմութի» առաջարկն ու այդ քայլով զայրացրել «Ռոմայի» ղեկավարությանը: 23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայի չեմպիոն «Միլանում»: Ընթացիկ մրցաշրջանում Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» կազմում […]
23:30 29.01.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտում է Հայաստանի մրցավարական VAR համակարգի տեղադրումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը. լինելու է կենտրոն, որտեղից սպասարկվելու են բոլոր խաղերը: VAR-ը կարող է միջամտել խաղին, եթե կա պարզ կամ ակնհայտ սխալ, կամ անտեսված միջադեպ գլխավոր մրցավարի կողմից: Այդպիսի դեպքերը 4-ն են․ 1․ գոլի արձանագրում […]
23:13 29.01.2023
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին կարող է խաղալ ԱԱ-2026-ում: «Եթե նա այսպես շարունակի, կարծում եմ, որ հեշտությամբ կհասնի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Ի վերջո, ամեն ինչ կախված է գլխից, մտածելակերպից։ Քանի դեռ նա հաճույք է ստանում։ Հաջորդ Աշխարհի առաջնությանը դեռ երեք տարի կա։ Աշխարհի այս առաջնությունում նա ցույց տվեց, […]
22:56 29.01.2023
«Պորտուն» 2-0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Սպորտինգին» ու պատմության մեջ առաջին անգամ նվաճել Պորտուգալիայի լիգայի գավաթը: 10-րդ րոպեին հաշիվը բացել է կանադացի կիսապաշտպան Ստեֆեն Էուստակիուն, 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպել է իսպանացի պաշտպան Իվան Մարկանոն: Մինչև այս «Պորտուն» 4 անգամ խաղացել էր մրցաշարի եզրափակիչում (2010, 2013, 2019, 2020) ու պարտվել:
22:47 29.01.2023
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի նորեկ, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որը հունվարի 27-ին դարձավ 29 տարեկան, ծննդյան արարողությունը նշել է Ռիադում գտնվող հայկական «Լավաշ» ռեստորանում, փոխանցում է vnews.am-ը։ Ջորջինան ծննդյան արարողությունը նշել է ընտանեկան միջավայրում: Մոդելը լուսանկարներ է հրապարակել արարողությունից: View this post on Instagram […]
22:34 29.01.2023
Բելառուս թենիսիստուհի Արինա Սոբոլենկոն Australian Open-2023-ի եզրափակիչում հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Հանդիպումը տևել է 2 ժամ 29 րոպե և ավարտվել 4:6, 6:3, 6:4 հաշվով։ Սոբոլենկոյի համար այս հաղթանակն առաջինն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
22:24 29.01.2023
«Պալմեյրասը» «Մանե Գարինչի» խաղադաշտում 4-3 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին» ու պատմության մեջ առաջին անգամ դարձել Բրազիլիայի սուպերգավաթակիր: Բոլոր գոլերը խփել են բրազիլացի խաղացողները: Տանտերերից դուբլ են գրանցել կիսապաշտպաններ Ռաֆայել Վեյգան ու Գաբրիել Մենինոն, հյուրերից՝ հարձակվող Գաբրիել Բարբոսան, մեկ գոլ էլ խփել է հարձակվող Պեդրոն:
22:04 29.01.2023
Լեհաստանի առաջնության 18-րդ տուրում Շեցինի «Պոգոնը», որի կազմում խաղում է Հայաստանի hավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, 3-3 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը Լոձի «Վիձևի» հետ։ Բիչախչյանի ակումբը հաղթանակը բաց է թողել վերջին վայրկյաններին: Հայ ֆուտբոլիստը խաղը սկսել է տանտերերի մեկնարկային կազմում ու փոխարինվել 59-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը «Պոգոնի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 4 […]
21:27 29.01.2023
Իսպանացի ֆուտբոլիստ Խորդի Ամատը դարձել է Ինդոնեզիայի քաղաքացի։ Ֆուտբոլիստը ծնվել է Իսպանիայի Կանե դե Մար քաղաքում, մանկության տարիներին հայտնի է դարձել, որ նա թագաժառանգ է։ Ֆուտբոլիստը դարձել է ռաջա, ինչպես իր նախապապը։ Տոհմն օգնել է Ամատին Ինդոնեզիայի քաղաքացիություն ստանալ, հայտնում է Marca-ն: Ժորդին արդեն ընդգրկվել է Ինդոնեզիայի հավաքականում։ Ֆուտբոլիստը հանդես է եկել «Ռայո Վալեկանոյում», «Ռեալ […]
20:54 29.01.2023
«Ալաշկերտը» երկկողմանի համաձայությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Երևանյան թիմում իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն։
20:26 29.01.2023
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը կարծիք է հայտնել 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների հնարավոր մասնակցության մասին։ «Մարզիկներին անձնագրերի պատճառով հեռացնելը չի համապատասխանում Օլիմպիական խարտիայի արժեքներին և առաքելությանը։ Հնարավոր է, որ ռուս և բելառուս մարզիկները կարողանան չեզոք դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում։ Ուկրաինայի բոյկոտը, որով սպառնացել է այդ երկրի սպորտի նախարար […]
19:58 29.01.2023
Աշխարհի ամենահին աճուրդի տներից մեկում՝ Sotheby’s-ում, վաճառվել է «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկը։ Դա NBA-ի 2013 թվականի եզրափակչի մարզաշապիկն է, երբ հարձակվողը խաղում էր Մայամիում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Մարզաշապիկը վաճառվել է 3,7 միլիոն դոլարով։ Դա այս աճուրդի տան պատմության մեջ երրորդ ամենաթանկարժեք մարզաշապիկն է։ Մինաչ այդ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է […]
19:37 29.01.2023
Adidas-ը խզել է պայմանագրերը ռուս բոլոր ֆուտբոլիստների հետ, բացառությամբ իտալական «Տորինոյի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։ Adidas-ը նախկինում համագործակցել է բազմաթիվ ռուս ֆուտբոլիստների՝ Դենիս Գլուշակովի, Ալեքսանդր Սոբոլևի, Մարինատո Գիլյերմեի, Զելիմխան Բակաևի, Իլզաթ Ախմետովի և շատ ուրիշների հետ։ Գերմանական ապրանքանիշի Ռուսաստանից հեռանալուց հետո այս խաղացողների հետ կնքվել է լրացուցիչ համաձայնագիր՝ գործող պայմանագրերի […]
19:10 29.01.2023
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է Թուրինի դատախազությունում ցուցմունք տալ «Յուվենտուսի» գործով։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ «Յուվենտուսի» նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ Ռոնալդուն և թիմի մի շարք այլ խաղացողներ հրաժարվել են իրենց աշխատավարձի մի մասից, ֆուտբոլիստներն ամեն դեպքում մասնավոր համաձայնագրեր […]
18:47 29.01.2023
Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին ասել է, որ եվրոպական որոշ ակումբներ դիմել են իրեն՝ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին տեղեկություններ ստանալու համար։ «Եվրոպական ակումբները ակտիվորեն հետաքրքրված են Սպերցյանով, ոմանք ինձ հարցրել են նրա մասին: Նրա հնարավորություններն ինձ քաջ հայտնի են։ Ես ասացի, որ նա շատ լավ խաղացող է։ Տեսնենք, […]
18:23 29.01.2023
Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովը` ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ։ Համաժողովին ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը բարձր գնահատեց ֆեդերացիայի աշխատանքն ու ձեռքբերումները։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ համաժողովի օրակարգում հետևյալ հարցերն էին․ 1. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի 2021-2022թթ․ հաշվետվության ներկայացում։ 2. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ […]
18:06 29.01.2023
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) թարմացրել է աշխարհի լավագույն ակումբների վարկանիշը։ Աղյուսակի լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. » 1. «Ֆլամենգո». Բրազիլիա 2. «Պալմեյրաս»․ Բրազիլիա 3. «Լիվերպուլ». Անգլիա 4. «Չելսի». Անգլիա 5. «Մանչեսթեր Սիթի». Անգլիա 6. «Ռեալ». Իսպանիա 7. «Բենֆիկա». Պորտուգալիա 8. «Պորտու»․ Պորտուգալիա 9. «ՌԲ Լայպցիգ». Գերմանիա 10. ՊՍՎ. Նիդեռլանդներ
17:23 29.01.2023
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է պայքարը Անգլիայի գավաթի համար։ 1/16 եզրափակչում մանչեսթերցիները հաղթել են «Արսենալին»։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։ Միակ գոլը խփվել է երկրորդ խաղակեսում, Ջեկ Գրիլիշի փոխանցումից հետո 64-րդ րոպեին աչքի է ընկել Նաթան Ակեն։ Այսօր կկայանա ևս երեք հանդիպում, իսկ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը կորոշվի հունվարի 30-ին։
17:00 29.01.2023
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ իրեն վրաերթի են ենթարկել հեծանիվ վարելիս։ «Հենց նոր ինձ հետևից հարվածեց մեքենան։ Վարորդն ինձ չէր տեսել արևի պատճառով։ Նա ամբողջ արագությամբ մեքենայով հարվածեց ինձ։ Փառք Աստծո, որ այս անգամ իմ ժամանակը չէր եկել։ Շնորհակալություն ըմբշամարտին և ձյուդոյին: Ընկնելու ճիշտ ձևն իմանալը փրկեց իմ կյանքը»,- […]
16:40 29.01.2023
Նիդերլանդների առաջնության 19-րդ տուրում «ԱԶ Ալկմարը» սեփական խաղադաշտում 5-5 հաշվով է ավարտել հանդիպումը «Ուտրեխտի» հետ: Տանտերերի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը, մեկական գոլ խփել են հոլանդացի պաշտպաններ, Մաքսիմ Դեկերն ու Մես դե Վիտը: Հյուրերից հեթ-տրիկ է գրանցել ևս հույն հարձակվող Անաստասիոս Դուվիկասը, նաև աչքի են ընկել հոլանդացիներ, կիսապաշտպան Նիկ Վերգեվերն ու պաշտպան […]
16:32 29.01.2023
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ հաղթանակ տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում: Դա տեղի է ունեցել Australian Open-2023-ում։ Ջոկովիչը 6:3, 7:6 (7:4), 7:6 (7:5) հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Նշենք, որ այդ տիտղոսի շնորհիվ Ջոկովիչը, առաջին հերթին, «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարվեց իսպանացի Ռաֆայել Նադալին, երկրորդ՝ կվերադառնա ATP […]
16:15 29.01.2023
The Guardian բրիտանական հրատարակությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում Լիոնել Մեսսին է, ով տարեվերջին կարողացավ Արգենտինայի հավաքականի հետ նվաճել Աշխարհի գավաթը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիլիան Մբապեն: Լավագույն եռյակը եզրափակում է Կարիմ Բենզեման, ով հոկտեմբերին նվաճեց «Ոսկե գնդակը»: Ներկայացվող աղյուսակում վարկանիշի լավագույն տասնյակն է, փակագծերում նշված է ֆուտբոլիստի տեղը 2021 […]
15:55 29.01.2023
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Ռոնալդուի նոր ակումբը՝ «Ալ-Նասրը», պարտվել է «Ալ-Իթիհադին» 1:3 հաշվով: Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Հարձակվողն առաջին խաղակեսի վերջում վրիպել է նպաստավոր դիրքից, իսկ դրանից 28 վայրկյան անց «Ալ-Իթթիհադը» երկրորդ գոլն է խփել «Ալ-Նասրի» դարպասը ու հաշիվը դարձրել 2։0: «Կրիշտիանուն գոլային պահ բաց թողեց առաջին խաղակեսում, և դա այն դրվագներից մեկն էր, […]