Երբ մոտիվացված է և պատրաստ, նա կարող է անհավանական թենիս ցուցադրել. Օլիմպիական չեմպիոնուհին՝ Խաչանովի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

Երբ մոտիվացված է և պատրաստ, նա կարող է անհավանական թենիս ցուցադրել. Օլիմպիական չեմպիոնուհին՝ Խաչանովի մասին

12:11 19.01.2023

Ռուս թենիսիստուհի, օլիմպիական չեմպիոն Ելենա Վեսնինան նշել է, որ հավատում է Կարեն Խաչանովի հաջողությանն Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Ես հավատում եմ Կարենին, նա այնպիսի մակարդակի խաղացող է, որ երբ մոտիվացված է և պատրաստ, կարող է անհավանական թենիս ցուցադրել։ Ես գիտեմ, թե նա որքան է մարզվել և պատրաստվել այս մրցաշարին, նա այժմ լավ ֆիզիկական մարզավիճակում է, ինձ թվում է, որ պետք է հաղթի Տյաֆուին։
Իհարկե, Խաչանովն ի զորու է դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Նա արդեն ունեցել է արդյունքներ, հաղթանակներ թոփ-10-ի գրեթե բոլոր ներկայացուցիչների նկատմամբ։ Ամեն ինչ հնարավոր է, հատկապես, որ սա «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարն է այս տարվա ընթացքում, և կարող են լինել բազմաթիվ անակնկալներ։ Առաջատար թենիսիստները, որոնց հետ հույսեր են կապում, չեն կարող անմիջապես ցուցադրել այն թենիսը, որը սովորաբար ցույց են տալիս: Մնացած թենիսիստները, կարող են ավելի լավխաղալ»,- Վեսնինայի խոսքերը մեջբերում է Metaratings-ը:

Հիշեցնենք, որ Australian Open-ի երկրորդ շրջանում հայ թենիսիստը չորս սեթում 6-4, 5-7, 6-4, 6-2 հաշվով հաղթել էր ավստրալացի Ջեյսոն Կուբլերին: Երրորդ շրջանում աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովը կմրցի ամերիկացի Ֆրենսիս Տյաֆուի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում

10:00 27.06.2025

Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում

Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP