Սաուդական ևս մեկ ակումբ հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

Սաուդական ևս մեկ ակումբ հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով

17:50 17.01.2023

«Ալ-Իթիհադը» դարձել է Սաուդյան Արաբիայի երկրորդ ակումբը, որը հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Marca-ն, Ջիդա քաղաքի ակումբը պատրաստ է 35-ամյա արգենտինացուն տարեկան 350 մլն եվրոյի պայմանագիր առաջարկել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», ում հետ, ըստ միջազգային լրատվամիջոցների, արդեն բանակցել է ֆուտբոլիստի հայրը։

Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու դեպքում Մեսսին կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և կգերազանցի «Ալ Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը (200 մլն եվրո աշխատավարձ)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է Մեսսին

13:45 27.06.2025

ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է Մեսսին

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ տարին անընդմեջ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է։ Մեսսիի տարեկան աշխատավարձը 12 միլիոն դոլար է։ Պարտադիր բոնուսների հետ նրա ընդհանուր եկամուտը ակումբից հասնում է 20,4 միլիոն դոլարի։ Ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը՝ 1․ Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 20,4 միլիոն դոլար 2. Լորենցո Ինսինիե («Տորոնտո»)՝ 15,4 միլիոն դոլար 3. […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-27-ը

13:30 27.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-27-ը

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 […] ...

Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները ԱԱԱ-ի բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում են

13:22 27.06.2025

Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները ԱԱԱ-ի բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում են

Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ: «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում: Ընդ որում, թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ: «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Միլանի «Ինտերի» հետ, իսկ «Ֆլամենգոն»՝ Մյունխենի «Բավարիայի»: Արգենտինան ներկայացնող […] ...

Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են երրորդ երկրներում համատեղ նավթային նախագծեր իրականացնելու պատրաստակամության մասին

13:10 27.06.2025

Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են երրորդ երկրներում համատեղ նավթային նախագծեր իրականացնելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնել են խրախուսել նավթային ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ երրորդ երկրներում, համաձայն հունիսի 27-ին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի արձանագրության: Կողմերը նաև նշել են Թուրքիա ռուսական նավթի մատակարարումների կայունությունը: «Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խրախուսել նավթային ոլորտում գործող իրենց ընկերությունների նախագծերն ու համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրներում համատեղ նախագծերը, և նշեցին համագործակցության պայմանների […] ...

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույց

13:00 27.06.2025

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունիսի 26-ի 1008-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն […] ...

Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով

12:53 27.06.2025

Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է 3 տարով: «Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր […] ...

BACK_TO_TOP