19:50 23.12.2022
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քննարկում է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից բռնցքամարտը հեռացնելու հարցը։ Պատճառը բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) աշխատանքից դժգոհությունն է։
«Վերջերս IBA-ի համագումարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կառույցն իրական հետաքրքրություն չունի բռնցքամարտի և մարզիկների նկատմամբ, այլ մտածում է միայն սեփական իշխանության մասին: «Գազպրոմի» հետ հովանավորչական պայմանագրի երկարաձգումն ամրապնդում է այն մտահոգությունները, որոնք ՄՕԿ-ը բազմիցս արտահայտել է 2019 թվականից ի վեր։ Սա հաստատում է, որ IBA-ն կշարունակի կախված մնալ մի ընկերությունից, որը հիմնականում վերահսկվում է Ռուսաստանի կառավարության կողմից: Այս ամենը ՄՕԿ-ը պետք է հաշվի առնի հետագա որոշումներ կայացնելիս, որոնք կարող են ներառել բռնցքամարտի հեռացումը 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրից»,-ՄՕԿ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ IBA-ն զրկվել է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերն անցկացնելու իրավունքից, որն անցել է ՄՕԿ-ին:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...