TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Արգենտինական ընտանիքը ԱԱ 2022-ի եզրափակիչից 2 ժամ առաջ ծնված որդուն անվանակոչել է հավաքականի 3 խաղացողների անուններով

15:23 21.12.2022

Արգենտինայից մի ընտանիք նորածին որդուն անվանակոչել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների անունով։ Երեխան ծնվել է Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղից երկու ժամ առաջ, նրան անվանել են Լիոնել Էնցո Խուլիան։ Երեխայի հայրը՝ Էնցո Ալտամիրանոն, «Ռիվեր Փլեյթի» երկրպագու է, և իր որդուն անվանել է ակումբի նախկին խաղացողներ Էնցո Ֆերնանդեսի և Խուլիան Ալվարեսի, ինչպես նաև ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի պատվին։ […]

̰
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները և մրցանակակիրները

14:42 21.12.2022

Դեկտեմբերի 19-20-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել։ 10 քաշային կարգերում Հայաստանի 2022 թվականի չեմպիոններ են հռչակվել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը […]

̰
ՊԲՀՖ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել IBA-ի մրցաշարում

17:08 20.12.2022

Լեհաստանում կայացած բռնցքամարտի՝ IBA-ի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 6 մեդալ։ Պատանիների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Արտակ Գրիգորյանը։ Մեծահասակների պայքարում Արտյոմ Խուլբարյանը գրավել է 3-րդ տեղը։ Արծաթե մեդալակիր են դարձել Արամ Ավալյանը, Հարություն Հակոբկոխյանը։ Պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին են կանգնել Արմեն Ղուշչյանն ու Էրիկ Էվոյանը։ ՊԲՀՖ մարզիկները հանդես են եկել մարզիչ Արտյոմ Դանիելյանի ու […]

̰
Մեսսին գիշերն անցկացրել է գավաթի հետ

16:46 20.12.2022

Աշխարհի նորընծա չեմպիոն, Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ 35-ամյա հարձակվողը գիշերն անցկացրել է Աշխարհի գավաթի հետ, իսկ լուսանկարներին կից գրառումով բարի լույս է մաղթել։

̰
Բենզեման պատրաստ է վերադառնալ հավաքական, եթե գլխավոր մարզչի պաշտոնը լքի Դիդյե Դեշամը

16:38 20.12.2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման որոշ ժամանակ անց կարող է վերադառնալ Ֆրանսիա, հայտնում է Footmercato-ն: Ըստ աղբյուրի՝ 35-ամյա հարձակվողը պատրաստ է վերադառնալ հավաքական, եթե գլխավոր մարզչի պաշտոնը լքի Դիդյե Դեշամը, իսկ նրա տեղը զբաղեցնի Զինեդին Զիդանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն առաջիկա երկու օրվա ընթացքում կապ կհաստատի Դեշամի […]

̰
Մեսսին՝ տարվա մարզիկ․ BBC Sports

16:21 20.12.2022

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է տարվա մարզիկ՝ BBC Sports-ի վարկածով: Հիշեցնենք, որ Կատարում կայացած ԱԱ-ում 35-ամյա հարձկավողը Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է չեմպիոնի տիտղոսն ու ճանաչվել առաջնության լավագույն ֆուտբոլիստ: ԱԱ եզրափակչում Արգենտինան հետխաղյա 11 մետրանոցներով առավելության է հասել Ֆրանսիայի նկատմամբ:

̰
Շանթ Սարգսյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

16:07 20.12.2022

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում և արժանացել բրոնզե մեդալի։ 22 պարտիայում վաստակած 17,5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ Կլեկովսկու հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել է երրորդ տեղը: Շանթ Սարգսյանն առաջնությունում տարել է 15 […]

̰
Մեսսին ու իր ընկերները քիչ է մնացել՝ դուրս ընկնեն չեմպիոնական ավտոբուսից

15:24 20.12.2022

Ալբիսելեստեի ֆուտբոլիստները ճամփորդության են գնացել բաց տանիքով ավտոբուսով: «Ռոսիա 24» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ աշխարհի նորընծա չեմպիոնների երթուղին Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի բազայից հասնելն է քաղաքի կենտրոն։ Այնուհետեւ նրանք 11 կիլոմետրանոց ճանապարհորդություն են կատարել երկրի մայրաքաղաքով։ Չեմպիոնական շքերթի ժամանակ Մեսսին Անխել Դի Մարիայի, Լեանդրո Պարեդեսի, Նիկլա Օտամենդիի և Ռոդրիգո Դե Պոլի հետ նստել է ավտոբուսի հետնամասում, որտեղ տանիք […]

̰
Ինչպե՞ս են Բուենոս Այրեսում դիմավորել Արգենտինայի ֆուտբոլի հավաքականին

14:32 20.12.2022

Արգենտինայի ազգային հավաքականն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամանել է մայրաքաղաք Բուենոս Այրես։ Հազարավոր երկրպագուներ, ովքեր հեղեղել են Արգենտինայի մայրաքաղաքի փողոցները,դիմավորել են Կատարից վերադարձող աշխարհի գործող չեմպիոններին: Բուենոս Այրեսում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին առաջինն է գավաթով  իջել սանղդուղքով, որից հետո հավաքականի անդամները ավտոբուսով շրջել են փողոցներով:

̰
Մեսսիի նոր ռեկորդը

14:15 20.12.2022

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լեոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել:  Ինստագրամում աշխարհի առաջնությունում հաղթելու մասին նրա գրառումն ու լուսանկարը հավանումների քանակով ռեկորդակիր է «Ինստագրամի» պատմության մեջ: Մեսսիի կատարած հրապարակման հավանումներն անցել են 2019 թվականի հունվարից ռեկորդակիր համարվող ձվի լուսանկարի հավանումներին։

̰
Մեսսին գլխավորում է «Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակը

18:15 19.12.2022

Goal հրատարակությունը հրապարակել է Ոսկե գնդակի հավակնորդների թարմացված վարկանիշը։ Լավագույն տասնյակում ընդգրկվել է արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, ում անունը չի հայտնվել վարկանիշի նախորդ ցանկում։ Ցուցակում առաջին անգամ հայտնվել են նաև «Աստոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը (20-րդ) և «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը (14): Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը. 1. Լիոնել Մեսսի (ՊՍԺ) 2. Կիլիան Մբապե (ՊՍԺ) […]

̰
Հուսով եմ՝ Մարադոնան հաճույք է ստացել դրախտում խաղը դիտելուց․ Լիոնել Սկալոնի

17:58 19.12.2022

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի մասին։ «Կարծում եմ, որ նա դեռ այստեղ է: Հուսով եմ՝ Մարադոնան հաճույք է ստացել դրախտում խաղը դիտելուց»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 60-ամյա Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ 2008-ից 2010 թվականներին լեգենդար հարձակվողը գլխավորել է […]

̰
Վատագույն ԱԱ-ն, որը մեզ հիանալի եզրափակիչ պարգևեց․ Ռոնալդուի քույրը՝ ԱԱ-ի եզրափակչի մասին

17:46 19.12.2022

Կրիշտիանու Ռոնալդուի քույրը 2022 թվականի Աշխարհի առաջնությունն անվանել է պատմության մեջ վատագույնը։ «Աշխարհի վատագույն առաջնությունը երբևէ… որը, բարեբախտաբար, մեզ հիանալի եզրափակիչ պարգևեց: Այ քեզ հանդիպում․․․ Շնորհավորում եմ Արգենտինային»,- Instagram-ի իր սթորիում գրել է Կատյա Ավեյրոն։ Նա գովել է նաև Կիլիան Մբապեին, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում։ «Այս տղան անհավանական է: […]

̰
Ա՛յ անպիտան, ամբողջ աշխարհը սիրում է քեզ. Դանի Ալվեշը` Մեսսիին

17:22 19.12.2022

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը՝ Լիոնել Մեսսիի նախկին թիմակիցը, շնորհավորել է արգենտինացուն Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում հաղթելու առթիվ։ «Ա՛յ անպիտան՝ Լիոնել Մեսսի, ամբողջ աշխարհը սիրում է քեզ, ֆուտբոլը սիրում է քեզ, և մեզանից նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, հարգում ենք քեզ և շնորհավորում: Վայելիր այն քո ընտանիքի և ընկերների հետ: Որպես բրազիլացի և որպես հարավամերիկացի, ես […]

̰
Կիլիան Մբապեն նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»՝ որպես Աշխարհի 2022 թվականի առաջնության լավագույն ռմբարկու

14:31 19.12.2022

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ստացել է «Ոսկե խաղակոշիկը»՝ որպես 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։ Ընդհանուր առմամբ Մբապեն Կատարի մրցաշարում խփել է 8 գոլ։ Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում։ Այժմ Մբապեն չորս գոլ ունի աշխարհի առաջնությունների եզրափակիչ հանդիպումներում և այս ցուցանիշով հաղթել է անգլիացի Ջեֆ Հիրստին, ֆրանսիացի Զինեդին Զիդանին, բրազիլացիներ Վավային […]

̰
Մակրոնը խնդրել է Դեշամին մնալ Ֆրանսիայի հավաքականի ղեկին

14:19 19.12.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ խնդրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին մնալ թիմի ղեկին, անկախ ԱԱ-2022-ի եզրափակչում պարտության։ «Իհարկե, խնդրեցի Դիդյե Դեշամին շարունակել աշխատանքը։ Ես ուզում եմ, որ նա շարունակի։ Ասացի, որ նա պիտի մարսի իրավիճակը»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

̰
Մենք հպարտանում ենք քեզանով. «Բարսելոնան»՝ Մեսսիին

14:03 19.12.2022

«Բարսելոնան» շնորհավորել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ԱԱ-2022-ում հաղթելու կապակցությամբ։ «Մենք հպարտանում ենք քեզնով»,- գրված է կատալոնական ակումբի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային։ Մեսսիի համար սա առաջին աշխարհի չեմպիոնի գավաթն է ազգային հավաքականում։ 2014 թվականին նա արդեն մասնակցել է մրցաշարի եզրափակիչին, սակայն նրա թիմը լրացուցիչ […]

̰
Ես չեմ պատրաստվում հեռանալ հավաքականից․ Մեսսի

13:50 19.12.2022

Արգենտինայի հավաքականի 35-ամյա ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել իր միջազգային կարիերան: «Ոչ, ես չեմ պատրաստվում հեռանալ թիմից։ Ցանկանում եմ շարունակել հանդես գալ որպես աշխարհի չեմպիոն Արգենտինայի մարզաշապիկով»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ […]

̰
Խելահեղություն Արգենտինայում․ տասնյակ հազարավոր երկրպագուներ դուրս են եկել փողոցներ

13:35 19.12.2022

Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Արգենտինայում խելահեղություն է։ Մարդիկ շարունակում են փողոցներում տոնել հաղթանակը: Հատկապես թեժ է մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` տոնելու սիրելի թիմի հաղթանակը: Մարդկանց մեծամասնությունը Արգենտինայի հավաքականի համազգեստով է։

̰
Հանճարին արժանի հրաժեշտ. բրազիլացի Ռոնալդոն՝ Մեսսիին

13:20 19.12.2022

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ելույթը 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո: «Այս տղայի ֆուտբոլը քարուքանդ է անում ցանկացած մրցակցի: Ես տեսա այնքան շատ բրազիլացիների և մարդկանց ամբողջ աշխարհից, ովքեր երկրպագում էին Մեսսիին այս հիանալի եզրափակչում: Հանճարին արժանի հրաժեշտ, ով ոչ միայն աշխարհի առաջնության աստղն […]

̰
Ոստիկանության մայորը՝ աշխարհի քառակի չեմպիոն

10:38 19.12.2022

Ոստիկանության մայորը՝ աշխարհի քառակի չեմպիոն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մեսսին ԱԱ-2022-ում Արգենտինայի հաղթանակից հետո հուզիչ գրառում է արել

10:02 19.12.2022

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին սոցցանցերում էմոցիոնալ գրառում է կատարել ԱԱ-2022-ում ազգային հավաքականի հաղթանակից հետո։ «Մեծ շնորհակալություն ընտանիքիս, բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հավատացին մեզ: Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ արգենտինացիները, երբ պայքարում ենք միասնաբար և միասնաբար, ունակ են հասնելու բոլոր դրված նպատակներին։ Մեզանից յուրաքանչյուրը […]

̰
Արգենտինայի հավաքականը  Ֆրանսիայի դեմ պայքարում դարձավ աշխարհի չեմպիոն

21:57 18.12.2022

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում  Ֆրանսիա – Արգենտինա խաղում հաղթեց Արգենտինայի հավաքականը և դարձավ աշիարհի չեմպիոն։ 23-րդ րոպեին Լիոնել Մեսսին Անխել Դի Մարիայի նկատմամբ խախտման համար 11 մետրանոցով բացեց հանդիպման հաշիվը, իսկ ինքը՝ Դի Մարիան՝ 36-րդ րոպեին։ Մեսսիի համար այս գոլը վեցերորդն էր աշխարհի ընթացիկ առաջնությունում, նա մրցաշարի լավագույն ռմբարկուն է։ Առաջին խաղակեսում ֆրանսիացիները […]

̰
UFC. Արման Ծառուկյանը հաղթել է  մրցավարների միաձայն որոշմամբ

15:16 18.12.2022

Ռուսաստանցի հայ մարտիկ Արման Ծառուկյանը UFC Fight Night 216-ի գլխավոր մենամարտում հաղթել է ղազախ Դամիր Իսմագուլովին , հաղորդում Armsport.am-ը։ Թեթև քաշային կարգում մենամարտն ավարտվեց Ծառուկյանի հաղթանակով` միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27): 26-ամյա Ծառուկյանն ունի 19 հաղթանակ և 3 պարտություն, իսկ 31-ամյա Իսմագուլովը՝ 24 հաղթանակ և երկու պարտություն։

̰
Շանթ Սարգսյանը կես միավոր է զիջում Եվրոպայի արագ շախմատի առաջնության առաջատարներին

12:21 18.12.2022

Այսօր կեզրափակվի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է լեհական Կատովիցե քաղաքում: Այն բաղկացած 11 տուրից: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են ելույթներն Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6 տուրերից հետո Շանթ Սարգսյանը 6 հնարավորից ունի 5,5 միավոր և կես միավոր է զիջում առաջատարներին` Դավիթ Նավարային և Դանիել Ֆրիդմանին: […]

̰
Այսօր կկայանա ֆուտբոլի  2022 թվականի ԱԱ եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը

10:38 18.12.2022

Կատարում 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության վճռորոշ հանդիպումը կկայանա կիրակի օրը, «ոսկու» համար պայքարը կվարեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Խաղը մեկնարկում է« Լուսաիլ» մարզադաշտում  Երևանի  ժամանակով 19:00-ին: Այս հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը, հաղորդում է  Ինտերֆաքսը։ Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնությունում իր մրցաշարային ուղին սկսեց Սաուդյան Արաբիայից կրած սենսացիոն պարտությամբ (1:2): Դրանից […]

̰
Արցախցի երեխաները կոչով դիմել են ֆուտբոլի ԱԱ-ի մասնակիցներին

23:10 17.12.2022

Արցախցի երեխաները կոչով դիմել են ֆուտբոլի Աշխարհի առաջնության մասնակիցներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են պարափաուերլիֆթինգի ԱԱ-ի չեմպիոն Գրետա Վարդանյանին

21:48 17.12.2022

Այսօր Զվարթնոց օդանավակայանում ջերմ դիմավորեցին պարափաուերլիֆթինգի Աշխարհի առաջնության չեմպիոն Գրետա Վարդանյանին:

̰
Խորվաթիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ

21:30 17.12.2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար խաղում Խորվաթիայի հավաքականը Դոհայի «Խալիֆա Ինթերնեյշնլ» ստադիոնի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց Մարոկկոյի հավաքականին: 7-րդ րոպեին հաշիվը բացեց խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլան, որին գոլային փոխանցում կատարեց Իվան Պերիշիչը: Երկու րոպե անց գոլով պատասխանեցին մարոկկացիները, աչքի ընկավ Աշրաֆ Դարին։ 42-րդ րոպեին հարձակվող Միսլավ Օրշիչը վերջակետ դրեց խաղին՝ գոլ խփելով Մարկո Լիվայայի […]

̰
Անխել Դի Մարիան լիարժեք վերականգնվել է և կարող է խաղալ եզրափակիչում

22:53 16.12.2022

Արգենտինայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան լիարժեք վերականգնվել է մկանային վնասվածքներից հետո և մարզվում է Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ESPN-ը։ Նա կարող է մասնակցել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ դիմակայությանը եզրափակիչում։ Դի Մարիան վնասվածքը ստացել էր խմբային փուլի երրորդ տուրում, Լեհաստանի դեմ խաղում։ Նա փոխարինման էր դուրս եկել քառորդ […]

̰
BACK_TO_TOP