TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Ֆրանսիան եզրափակիչում կխաղա ԱԱ-2018-ի չեմպիոնական համազգեստով

22:37 16.12.2022

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը որոշել է Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչում խաղալ նույն համազգեստով, որով 2018-ին Ռուսաստանում նվաճել էր տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով Խորվաթիայի հավաքականին, հաղորդում է Get French Football News-ը։ Ընթացիկ առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը հանդես էր գալիս պետական դրոշի գույներով․ մուգ կապույտ խաղաշապիկ, սպիտակ կիսավարտիք, կարմիր գուլպաներ։ Եզրափակիչում Ֆրանսիան կխաղա ամբողջովին կապույտ համազգեստով, ինչպես չորս տարի […]

̰
ՊՍԺ-ն հաղթել է, Մբապեի 15-ամյա եղբայրը մասնակցել է խաղին

22:23 16.12.2022

Ակումբային մրցաշրջանի վերսկսմանը պատրաստվող Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ստուգողական հանդիպում է անցկացրել «Փարիզի» հետ։ 2:1 հաշվով հաղթել է ՊՍԺ-ն։ Չեմպիոնների կազմում աչքի են ընկել 25-ամյա ֆրանսիացի պաշտպան Նորդի Մուկիելեն և 18-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսմայել Գարբին։ ՊՍԺ-ի պահեստայինների թվում է եղել փարիզյան ակումբի և աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայր, 15-ամյա կիսապաշտպան Էթան […]

̰
Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի»՝ աշնանային հատվածի լավագույն խաղացող

22:07 16.12.2022

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական թիմի՝ աշնանային հատվածի լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Լավագույնին ընտրել են երկրպագուները։ Երկրորդ տեղում հայտնվել է Մատվեյ Սաֆոնովը, երրորդում՝ Իլզատ Ախմետովը։ Սպերցյանը ՌՊԼ-ի 16 խաղում 9 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել։ Ռուսաստանի Գավաթի 5 խաղում դարձել է 1 […]

̰
Ռոնալդուն Եվրոպայից առաջարկներ չունի

21:53 16.12.2022

Հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն հայտնել է, որ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տրանսֆերային առաջարկներ չունի եվրոպական ակումբներից: «Միակ առաջարկը նա ստացել է «Ալ-Նասրից»: Նրանք Ռոնալդուին ցանկանում էին ձեռք բերել ամռանը, և այժմ սեղանին կա 200 միլիոն եվրո աշխատավարձով 2,5 տարվա պայմանագրի առաջարկ: Կրիշտիանուն շատ էր ցանկանում մնալ Եվրոպայում, սակայն կոնկրետ առաջարկներ չստացավ […]

̰
13 տարեկանում Մեսսին ցանկացել է դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ

21:30 16.12.2022

Արգենտինական La Capital պարբերականը հրապարակել է Արգենտինայի ազգային հավաքականի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ արված բլից ձևաչափով հարցազրույց, որը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերին: 35-ամյա ֆուտբոլիստն այդ ժամանակ 13 տարեկան էր: Հարցին, թե ապագայում ինչ ես ուզում աշխատել, Մեսսին պատասխանել է. «Ֆիզկուլտուրայի ուսուցիչ»: Իսկ հարցին, թե որն է երազանքը, Մեսսին հետևյալ պատասխանն […]

̰
Գյումրեցի Գրետա Վարդանյանը՝ Աշխարհի գավաթակիր

21:14 16.12.2022

ԱՄԷ Դուբայ քաղաքում տեղի ունեցող պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հավաքվել են 40 երկրների 243 մարզիկներ, Հայաստանը ներկայացրել է գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան): Գրետան հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում։ Մեր մարզուհին հաջողությամբ է կատարել բոլոր մոտեցումները հստակ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը և նվաճել է չեմպիոնի […]

̰
15 տարի և 143 հանդիպում անցկացնելուց հետո ժամանակն է եկել հրաժեշտ տալու ազգային թիմին. Սերխիո Բուսկետսը հեռանում է Իսպանիայի հավաքականից

21:12 16.12.2022

«Բարսելոնայի» 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ «Ուզում եմ տեղեկացնել, որ գրեթե 15 տարի և 143 հանդիպում անցկացնելուց հետո ժամանակն է եկել հրաժեշտ տալու ազգային թիմին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնել են ինձ այս երկար ճանապարհորդության ընթացքում: Մեծ պատիվ էր խաղալ ձեզ հետ, տղաներ: Շնորհակալություն բոլորին»,- գրել է […]

̰
Սա լավագույն աշխարհի առաջնությունն է պատմության մեջ. ՖԻՖԱ-ի նախագահ

20:55 16.12.2022

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ Կատարում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունը լավագույնն է պատմության մեջ։ «Սա լավագույն աշխարհի առաջնությունն է պատմության մեջ։ Կատարի մրցաշարին հետևել է 3,27 մլն հանդիսական։ Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը 3,03 մլն հանդիսական է այցելել»,- ասել է Ինֆանտինոն ասուլիսի ժամանակ։ ԱԱ-2022-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 18-ին կմրցի Արգենտինայի ընտրանու հետ։

̰
Նեյմարը 30 հազար եվրո է փոխանցել Ռիշարլիսոնին իր պատկերով դաջվածքը մաքրելու համար

20:31 16.12.2022

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խնդրել է իր թիմակից Ռիշարլիսոնին մաքրել իր պատկերով դաջվածքը։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը։ Ավելի վաղ Ռիշարլիսոնը դաջվածք էր արել իր, լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի և Նեյմարի պատկերներով։ Ամենայն հավանականությամբ, Նեյմարը չի գնահատել թիմակցի այդ արարքն ու ըստ աղբյուրի՝ 30 հազար եվրո է ուղարկել «Տոտենհեմի» հարձակվողին, որ մեջքից մաքրի իր […]

̰
Մբապպեն զղջում է ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման համար

19:56 16.12.2022

Կիլիան Մբապպեն կարծում է, որ ՊՍԺ-ն չի կատարել այն խոստումները, որոնք տվել էր նոր պայմանագիրը ստորագրելիս։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Մբապպեին մոտ կանգնած աղբյուրին, ակումբը չի կատարել այն խոստումները, որոնք տրվել էին հարձակվողին նախորդ ամառ նոր պայմանագիր ստորագրելիս։ Մասնավորապես, ՊՍԺ-ն Կիլիանին խոստացել էր ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որպեսզի Մբապեն ստիպված չլինի խաղալ […]

̰
ՖԻՖԱ-ն մերժել է Զելենսկիի՝ ԱԱ եզրափակիչից առաջ ուղերձով հանդես գալու խնդրանքը

19:37 16.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է ելույթ ունենալ ԱԱ-2022-ի եզրափակիչից առաջ, բայց մերժում է ստացել։ Ինչպես հաղորդում է CNN-ը՝ ՖԻՖԱ-ն մերժել է Զելենսկիի՝ եզրափակիչից առաջ ամբողջ աշխարհում խաղաղության վերաբերյալ ուղերձով հանդես գալու խնդրանքը։ Զելենսկիի գրասենյակում զարմացած են ՖԻՖԱ-ի որոշումից։ «Կարծում էինք՝ ՖԻՖԱ-ն ցանկանում է իր հարթակն օգտակար բաների համար օգտագործել»,- հայտնել է աղբյուրը։ Ամեն դեպքում […]

̰
Ինձ դուր չի գալիս Արգենտինայի այս թիմը. Ադիլ Ռամի

18:52 16.12.2022

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին խոսել է Արգենտինայի հետ կայանալիք եզրափակչի մասին։ «Ինձ դուր չի գալիս Արգենտինայի այս թիմը։ Ինձ շատ է դուր գալիս Լիոնել Մեսսին։ Նա լեգենդ է և բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը։ Արգենտինացիներն այս աշխարհի առաջնությունում ագրեսիվ և անազնիվ պահվածք էին ցուցաբերում խաղադաշտում: Կարծում եմ՝ մենք հաղթելու ենք։ […]

̰
2025-ից աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի 32 թիմ. ՖԻՖԱ

18:37 16.12.2022

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաստատել է, որ 2025 թվականից ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի 32 թիմ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը: Ինֆանտինոյի խոսքերով՝ մրցաշարի ձևաչափի մանրամասները կքննարկվեն և կհամաձայնեցվեն առաջիկայում, բայց այն նման կլինի հավաքականների մասնակցությամբ աշխարհի առաջնությանը: ՖԻՖԱ-ն ծրագրում է աշխարհի ակումբային առաջնությունն անցկացնել չորս տարին մեկ: Այժմ մրցաշարն անցկացվում է ամեն տարի, մասնակցում […]

̰
Մակրոնը մտադիր է եզրափակչին ներկայանալ մրցաշարը բաց թողած ֆուտբոլիստների հետ

18:16 16.12.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ներկա գտնվել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին: RMC Sport-ի հաղորդմամբ՝ Մակրոնը ցանկանում է եզրափակչին ներկայանալ այն ֆուտբոլիստների հետ, որոնք վնասվածքների պատճառով Ֆրանսիայի հավաքականի կազմում չեն մասնակցում աշխարհի առաջնությանը: Այդ խաղացողների թվում են Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, Լոնդոնի «Չելսիի» խաղացող Ն’Գոլո Կանտեն, գերմանական «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն և […]

̰
Պատանի հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել Ռուսաստանում

17:56 16.12.2022

Տարին հաջող է ավարտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան թիմը: Պատանի հայ ըմբիշները Ռուսաստանի Տուլա քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի, որում նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 6 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Տարին մեդալներով էին ավարտել նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան թիմի անդամները: Նրանք 16 մեդալ էին նվաճել Վրաստանում կայացած […]

̰
Ինչու՞ է Դեշամը վիրավորվել Բենզեմայից

17:47 16.12.2022

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի և հարձակվող Կարիմ Բենզեմայի հարաբերությունները վատթարացել են։ L’Equipe-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի մասնագետը վիրավորվել է այն բանից, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ մրցանակը ստանալուց հետո շնորհակալություն չի հայտնել իրեն: Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը Կատարում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկից ժամեր առաջ վնասվածք էր ստացել և հեռացել հավաքականից, սակայն Դեշամը […]

̰
ԱԱ-ին ֆուտբոլիստների մասնակցության համար ՖԻՖԱ-ն մեծ գումար կփոխանցի ակումբներին

17:26 16.12.2022

ՖԻՖԱ-ն 209 միլիոն դոլար կբաշխի ակումբների միջև Կատարում ընթացող աշխարհի առաջնությանն իրենց ֆուտբոլիստների մասնակցության համար։ The Times-ի տեղեկություններով՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կստանա ամենամեծ վճարը՝ 5,6 միլիոն դոլար: ԱԱ-2022-ին մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» 16 ֆուտբոլիստ: Վճարումների ծավալով երկրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնան» (4,1 միլիոն դոլար), երրորդը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (3,62 միլիոն դոլար)։ Հիշեցնենք, որ առաջին […]

̰
Արգենտինական մամուլը սխալ է մեկնաբանել իմ խոսքը, ես չեմ քննադատել Մեսսիին. Լուի վան Գալ

17:16 16.12.2022

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ արգենտինական լրատվամիջոցները սխալ են հասկացել Արգենտինայի հավաքականի մասին իր հայտարարություններն ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի խաղից առաջ։ «Ես ընդհանրապես չեմ քննադատել Մեսսիին: Պարզապես նշել էի, որ 2014 թվականին մեզ հաջողվել էր նրան խաղից դուրս թողնել՝ զրկելով գնդակից։ Բայց արգենտինական մամուլը սխալ է մեկնաբանել իմ խոսքը»,- ասել է […]

̰
Մարդիկ ավելի շատ հարգում են Մեսսիին, քան նախագահին

16:55 16.12.2022

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է Լիոնել Մեսսիի հեղինակության մասին։ «Նրա հետ նույն թիմում խաղալը, անշուշտ, ինձ ավելի լավ խաղացող դարձրեց: Երբ նա ինձ խնդրեց սելֆի անել իր հետ, դա ինձ համար հպարտության պահ էր։ Այդ լուսանկարն այժմ իմ տանն է: Նա երկիրը ներկայացնում է որպես հերոս։ Մարդիկ ավելի շատ հարգում են Մեսսիին, քան […]

̰
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է մինչև ամառ սպասել Անչելոտիի որոշմանը

16:50 16.12.2022

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին գլխավորի ազգային թիմը։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ից բրազիլացիների դուրս մնալուց հետո Տիտեն լքել է հավաքականը։ Ինչպես տեղեկացնում է TNT Sports-ը, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պատրաստ է Կառլո Անչելոտիին սպասել մինչև ամառ։ Իր ապագայի վերաբերյալ նա որոշում կկայացնի 2022/23 մրցաշրջանի ավարտին։

̰
Ո՞վ կհաղթի եզրափակիչում. սուպերհամակարգչի կանխատեսումը

16:44 16.12.2022

Անգլիական Five Thirty Eight վիճակագրական կայքի սուպերհամակարգիչը կարծում է, որ Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը: Արգենտինացիների հաղթանակի հնարավորությունը գնահատվել է 53%, ֆրանսիացիներինը՝ 47%: Սուպերհամակարգիչը կանխատեսում է արել նաև երրորդ տեղի համար խաղի վերաբերյալ, որտեղ մրցելու են Խորվաթիան ու Մարոկկոն: Նույն տոկոսային հարաբերությամբ ավելի բարձր են գնահատվում խորվաթների հնարավորությունները: […]

̰
ՖԻՖԱ-ն  նոր մրցաշար է կազմակերպում

16:29 16.12.2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կկազմակերպի մրցաշար, որին կմասնակցեն տարբեր կոնֆեդերացիաների չորս հավաքականներ: «FIFA World Series»-ի ստեղծման մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն։ «Կարևոր է տարբեր մայրցամաքների հավաքականների միջև հանդիպումներն ավելի կանոնավոր անցկացնելը, այս գաղափարը արդեն համաձայնեցվել է։ Ծրագրվում է օգտագործել մարտի պատուհաններն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ու Ամերիկայի գավաթի տարիներին, և կազմակերպել ընկերական մրցաշարեր […]

̰
Հայ լողորդների արդյունքները ԱԱ-ում

16:22 16.12.2022

Մելբուռնում ընթանում է աշխարհի լողի առաջնությունը կարճ ջրում (25 մետր լողավազանում): Առաջնությանը մասնակցում են նաև հայ լողորդները: Բատերֆլայ ոճում 50 մետրն անցել է 23,65 վայրկյանում և 66 մրցակիցների պայքարում գրավել է 46-րդ տեղը: Այդ արդյունքը նրա սահմանած ՀՀ ռեկորդի կրկնություն էր, որը շաբաթներ առաջ գրանցել էր Կազանում անցկացված միջազգային մրցաշարում: Արթուր Բարսեղյանը կմրցի նաև 50 […]

̰
Հայտնի են աշխարհի ակումբային առաջնության վայրն ու մասնակիցները

16:07 16.12.2022

Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա Մարոկկոյում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Մրցաշարը, որին կմասնակցեն 6 մայրցամաքների կոնֆեդերացիաների լավագույն ակումբները, ինչպես նաև Մարոկկոյի չեմպիոնը, կանցկացվի 2023 թվականի փետրվարի 1-11-ը: Այդ առաջնությանը կմասնակցեն Մադրիդի «Ռեալը» (Իսպանիա), «Ֆլամենգոն» (Բրազիլիա), «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ալ-Ահլին» (Եգիպտոս), «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա), «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ) և «Վիդադը» (Մարոկկո): Մրցաշարի գործող չեմպիոնն ու գավաթակիրը […]

̰
Մարոկկոն բողոք է ներկայացրել ՖԻՖԱ

15:45 16.12.2022

Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան (FRMF) պաշտոնական բողոք է ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (ՖԻՖԱ): Մարոկկացիների բողոքը վերաբերում է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդիպման մրցավարական աշխատանքին: Այդ հանդիպումը սպասարկել էր մեքսիկացի Սեզար Ռամոսի գլխավորած անձնակազմը: FRMF-ը կարծում է, որ Ռամոսը երկու 11-մետրանոց չի նշանակել ֆրանսիացիների դարպասին։ 27-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը սեփական տուգանային հրապարակում բախվել […]

̰
Կարծում եմ, որ մենք ֆավորիտ ենք. Մակրոն

15:27 16.12.2022

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հավաքականին ֆավորիտ է համարում 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում։ «Կարծում եմ, որ մենք ֆավորիտ ենք, բայց Արգենտինան ամեն խաղում ավելի լավն է դառնում: Կարծում եմ՝ մենք կհաղթենք, և ինչ-որ բան ինձ հուշում է, որ եզրափակչում կլինեն գոլեր, բավականին շատ գոլեր, ավելի հստակ կարող եմ ասել կիրակի առավոտյան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը L’Equipe-ին […]

̰
Հուսով եմ Ֆրանսիան կհաղթի եզրափակիչում և կկոտրի Մեսսիի սիրտը․ Պիրս Մորգան

15:15 16.12.2022

Հայտնի մարզական լրագրող, հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը հույս ունի, որ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան կհաղթի Արգենտինային: «Ես կարծում եմ, որ Ֆրանսիան, այնուամենայնիվ, կհաղթի աշխարհի առաջնությունը և կկոտրի Մեսսիի սիրտը», – talkSPORT-ի հետ զրույցում ասել է հեռուստահաղորդավարը։ Ֆրանսիան կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Մարոկկոյին, իսկ կիրակի օրը եզրափակիչում կհանդիպի Արգենտինայի հետ:

̰
Ինչո՞ւ Մեսսին չի մասնակցել Արգենտինայի հավաքականի մարզմանը

14:38 16.12.2022

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին երեկ չի մասնակցել թիմի մարզմանը։ Մրցաշարի կիսաեզրափակչում՝ Խորվաթիայի դեմ խաղում Մեսսին ձախ ոտքի ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ուներ, բայց խաղից հետո կայացած հարցազրույցի ժամանակ արգենտինացիների առաջատարն ասել էր, որ իր առողջության հետ ամեն ինչ կարգին է։ Չի հստակեցվում, թե խնդիրը որքան լուրջ է, բայց […]

̰
Մեզ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ Մեսսին լավ մարզավիճակում է․ Գրիզման

14:15 16.12.2022

Անտուան Գրիզմանը ԱԱ 2022-ի եզրափակիցչից առաջ խոսել է Լիոնել Մեսսիի մարզավիճակի և սպասվող դիմակայության մասին։ «Դժվար եզրափակիչ է լինելու: Լեո Մեսսի, արգենտինացիներով լի մարզադաշտ: Բայց մենք թիմ ու մարզիչ ունենք նման խաղերի համար։ Կարող եք վստահել մեզ, մենք պատրաստ կլինենք ու լավ մարզավիճակում կլինենք։ Մեզ շատ լավ հանդիպում է սպասվում։ Արգենտինան բարդ մրցակից է, նրանք […]

̰
Ծայրահեղ դեպքում, երեխաներիս կարող եմ պատմել, որ 90 րոպե պաշտպանվել եմ Մեսսիից. Յոշկո Գվարդիոլ

14:00 16.12.2022

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը խոսել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտության մասին։ «Ծայրահեղ դեպքում, երեխաներիս կարող եմ պատմել, որ 90 րոպե պաշտպանվել եմ Մեսսիից։ Հուսով եմ՝ հաջորդ անգամ կհաղթենք նրանց: Ինչ-որ առումով սա հաճելի փորձ էր, չնայած նախորդ մրցաշրջանում ակումբում խաղացել եմ Մեսսիի դեմ։ Ակումբում ամեն ինչ այլ է, քան հավաքականում»,- Գվարդիոլի խոսքերն է […]

̰
BACK_TO_TOP