13:44 16.12.2022
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո խաղից հետո Ֆրանսիայում 266 մարդ է բերման ենթարկվել։ RMC Sport-ի փոխանցմամբ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը երկրում ձերբակալվել է 266 մարդ, որից 167-ը՝ Փարիզում և արվարձաններում։ Հիմնականում բերման են ենթարկվել բռնի գործողություններ կատարած անձինք, ովքեր իրենց հետ ունեցել են պայթուցիկ սարքեր ու զենքեր։ Կալանավորման 24 դեպք կապված է անկարգություններին անչափահասների մասնակցության հետ: Անկարգությունների […]
13:24 16.12.2022
Մադրիդի «Ռեալն» իր մարզաբազայում փակ ընկերական հանդիպում է անցկացրել «Լեգանեսի» հետ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Գլխավոր իրադարձությունը հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղադաշտ վերադարձն էր: Հիշեցնենք՝ նա վնասվածքի պատճառով բաց է թողել ԱԱ 2022-ը։ Ֆրանսիայի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ և կարող է երկրորդ անգամ անընդմեջ նվաճել տիտղոսը։ Բենզեման մասնակցել է «Լեգանեսի» հետ խաղի առաջին […]
13:10 16.12.2022
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» նախագահը խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տրանսֆերի մասին։ «Կրիշտիանուն վերջերս զբաղված էր, քանի որ մասնակցում էր աշխարհի առաջնությանը։ Ես չէի էլ սպասում, որ նա որևէ ակումբի հետ բանակցություններ կվարի։ Ինչ որոշում էլ ընդունի Ռոնալդուն, հաջողություն եմ մաղթում նրան»,- Մասին Ալ-Մուամարիի խոսքն է մեջբերել SSC Sports-ը։
12:14 16.12.2022
Ֆրանկֆուրտում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի MMA մարտիկ Վուգար Բախշիևը, ինչի հետևանքով մարզիկը սպանվել է։ Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է Sputnik-ը։ Ըստ «Ազերթաջ» գործակալության, գերմանական ոստիկանությունը բերման է ենթարկել մարդասպանին, ով, պարզվել է` 40-ամյա տղամարդ է։ Իրավապահները հետաքննություն են անցկացնում։ Հանցագործության դրդապատճառը դեռ հայտնի չէ։ Վուգար Բախշիևը 37 տարեկան էր, նա անցկացրել է 39 մենամարտ, […]
11:05 16.12.2022
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, մեկնաբանել է ազգային թիմի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալը։ «Հավաքականում ակումբներ չկան։ Հավաքականը երկիր է։ Բայց, ցավոք, Պորտուգալիայում այս դասը դեռ յուրացված չէ: Մենք պարտվեցինք աշխարհի առաջնությունը, երբ առնետների մի ոչ մեծ խումբ Շվեյցարիայի դեմ հաղթանակը տոնեց իբրև Ռոնալդուի դեմ տարած հաղթանակ»,- գրել է Ավեյրուն սոցցանցերի իր էջերում։ Հիշեցնենք՝ […]
10:14 16.12.2022
Ողջ աշխարհում Adidas-ի խանութներում սպառվել են Մեսսիի անունով Արգենտինայի հավաքականի մարզաշապիկները։ Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը։ Նշվում է, որ վաճառքում անհնար է գտնել 10 համարի մարզաշապիկի որևէ չափս։ Այս դեֆիցիտի պատճառով առաջացել է կեղծ մարզաշապիկների արտադրություն և վաճառք։ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը բողոքներ է ստացել դեֆիցիտի հետ կապված, մի քանի օր առաջ հայտարարել […]
09:48 16.12.2022
Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ աշխարհի առաջնության վճռական խաղը կսպասարկի լեհ մրցավար Շիմոն Մարցինյակը։ Նրան կօգնեն Պավել Սոկոլնիսկին և Տոմաշ Լիստկևիչը։ Ավելի վաղ Մարցինյակը սպասարկել է այս թիմերի մասնակցությամբ խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա-Դանիա (2-1) և 1/8 եզրափակչի Արգենտինա-Ավստրալիա (2-1) հանդիպումները։
21:19 15.12.2022
Բրազիլական «Պալմեյրասն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի 16-ամյա հարձակվող Էնդրիկի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» կայացած է: Իսպանական ակումբը Էնդրիկի տրանսֆերի դիմաց վճարել է 72 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա 2024 թվականի հուլիսին՝ կնքելով 5 տարվա պայմանագիր: Էնդրիկը 2024 թվականի ամռանը դառնալու է 18 տարեկան, այդ պատճառով էլ միայն այդ ժամանակ կարող է […]
20:59 15.12.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է երկրում ֆուտբոլի զարգացման տեմպերից: Նախագահը քննադատել է դրա համար պատասխանատու պաշտոնյաներին: «Ընթանում է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, իսկ ես այնտեղ չեմ տեսնում մեր ֆուտբոլիստներին: Իսկ մի՞գուցե ես այլ աշխարհի առաջնության եմ հետևում: Մերոնց հետքն անգամ չկա: Բացի դրանից, ես համեմատում եմ մեր ֆուտբոլիստների խաղը այնտեղի մարզիկների հետ և որպես նախկին […]
20:35 15.12.2022
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը մարզերին գումար կհատկացնի, նաև կբարձրացնի մարզիկներին տրվող միանվագ գումարները: Այս որոշումներն այսօր կայացվել են կառավարության նիստում: Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի 23 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց՝ գումարը 49 ծրագրի համար է: Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում, Գնել Սանոսյանի խոսքով, […]
20:24 15.12.2022
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Մարոկկոյի դեմ հանդիպման մասին: «Շաբաթ օրը մեզ համար փոքր խաղ չէ, այլ՝ մեծ եզրափակիչ, պայքար երրորդ տեղի համար, մեդալի համար։ Պետք է ամեն կերպ պատրաստվենք, եթե նվաճենք բրոնզե մեդալները, հիանալի կլինի։ Ունենք կադրային խնդիրներ, Յոշկո Գվարդիոլը նույնպես խնդիր ունի։ Նրան ներարկում են արել, ոտքի վնասվածքի պատճառով երկու […]
19:23 15.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի նկատմամբ Ֆրանսիայի հավաքականի տարած հաղթանակը՝ առանձին նշելով գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին, ով Ֆրանսիային հասցնում է երկրորդ անընդմեջ Աշխարհի առաջնության եզրափակիչ։ «Մեր հայրենակիցները մարդկային պարզ ուրախությունների կարիք ունեն։ Նման հաճույք է տալիս սպորտը, մասնավորապես ֆուտբոլը։ Մենք տեսանք հիանալի թիմ։ Շատ շնորհակալություն մեր մարզիչ Դիդյե […]
18:45 15.12.2022
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կարծում է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է աշխարհի չեմպիոն դառնալուն։ «Եթե խոսենք իմ անձնական նախասիրությունների մասին, ապա իմ թիմակիցներից երկուսը խաղում են Ֆրանսիայի հավաքականում՝ Կամավինգան և Չուամենին: Բայց, եթե անկեղծ լինենք, սխալ կլինի, եթե Մեսսին չդառնա աշխարհի չեմպիոն»,- Կրոսի խոսքերն է մեջբերել Realtotal-ը։ Արգենտինա – Ֆրանսիա հանդիպումը […]
18:26 15.12.2022
«Չելսիի» և Իռլանդիայի հավաքականի նախկին խաղացող Դամիեն Դաֆֆը Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ ասել է, որ տեղին չէ համեմատել Կիլիան Մբապպեին և Լիոնել Մեսսիին։ Երկու ֆուտբոլիստներն էլ խաղում են ՊՍԺ-ում: «Որքա՞ն լավն է Մեսսին: Նրա լավագույն տարիները եղել են այն ժամանակ, երբ նա 23, 24, կամ 25 տարեկան էր։ Մբապպեն նույնիսկ Մեսսիի խաղակոշիկների քուղերը կապելու […]
18:05 15.12.2022
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էռնանդեսը խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի հետ սպասվող հանդիպման մասին։ «Մեսսին մեզ չի վախեցնում։ Արգենտինայի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ Մենք գիտենք, որ հանդիպումը հիանալի է լինելու: Մենք մի քանի օր ունենք նախապատրաստվելու համար»,- Էռնանդեսի խոսքերն է մեջբերել TF1-ը: ԱԱ 2022-ում Էռնանդեսը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 […]
17:47 15.12.2022
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ավարտեց ելույթները աշխարհի առաջնությունում: Լավագույն արդյունքը գրանցեց Հռիփսիմե Խուրշուդյանը, ով կարողացավ զբաղեցնել 4-րդ տեղը: Նույն օրը 81 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Լիանա Գյուրջյանը ելույթ է ունեցել B խմբում և երկամարտի 237 կգ (103+134 կգ) արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Նշենք սակայն, որ Լիանան արդյունավետ է կատարել իր բոլոր մոտեցումները: Այս […]
17:30 15.12.2022
ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումից առաջ՝ նախավարժանքի ժամանակ, ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապպեի հարվածներից մեկից հետո գնդակը դիպել է երկրպագուի դեպքին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը։ Մբապպեն անմիջապես մոտեցել է տրիբունային։ Մյուս երկրպագուներն օգնություն են ցուցաբերել, իսկ Մբապպեն ներողություն է խնդրել։ Ֆրանսիայի հավաքականի աշխատակիցն էլ տուժած երկրպագուին մարզումային շապիկ է նվիրել։
17:26 15.12.2022
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է ներկա գտնվել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին, որը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Ինչպես գրում է AS-ը, մադրիդյան ակումբը թույլ է տվել հարձակվողին ցանկության դեպքում մեկնել Կատար։ Որոշումը կախված է հենց Բենզեմայից, «Ռեալը» նրան չի խանգարի։ Եթե Ֆրանսիան հաղթի, ապա Կարիմը թիմի մնացած անդամների հետ մեդալ ստանալու հնարավորություն կունենա։ […]
17:20 15.12.2022
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 8 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել UFC-ի վարկանիշից: Թեթև քաշային կարգում 14-րդ տեղը զբաղեցնող իռլանդացին վերջին թարմացումից հետո դուրս է մնացել լավագույն 15-ից։ Լավագույն 15-ում նրան փոխարինել է Գրանտ Դոուսոնը։ Ներկայումս 34-ամյա Մաքգրեգորը շարունակում է ապաքինվել 2021 թվականի հուլիսին ստացած ոտքի կոտրվածքից։ Թեթև քաշային կարգում […]
16:53 15.12.2022
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվող միանվագ գումարը կրկնապատկվելու է: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ ունեցել ենք 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69՝ […]
16:42 15.12.2022
Դեկտեմբերի 18-ին Կատարում կկայանա Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը. կհանդիպեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Լա Լիգան ամենամեծ ներկայացվածությունը կունենա 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ Արգենտինայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների բոլոր խաղացողների գրեթե մեկ երրորդը հանդես է գալիս Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում՝ 15 հոգի։ Պրեմիեր լիգան ունի 9 ներկայացուցիչ, Լիգա 1-ը՝ 8: Ակումբների առումով «Ատլետիկոն» եզրափակչում ամենամեծ […]
16:30 15.12.2022
Ժոզե Մոուրինյուն Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Այս մասին հայտնում է Record-ը։ Այս պահին նրա նշանակմանը խոչընդոտում է «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին։ Մոուրինյուն չի ցանկանում համատեղել աշխատանքը հավաքականում և «Ռոմայում»։ Այս տարբերակին դեմ են նաև իտալական ակումբում։ Եթե Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության գա «Ռոմայի» հետ, ապա նշանակումը կարող է […]
16:12 15.12.2022
Մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Ֆրանսիայի հավաքականի՝ ԱԱ 2022-ի կիսաեզրափակչում Մարոկկոյի նկատմամբ տարած հաղթանակի մասին. «Շատերը գովաբանում են Դեշամին աշխարհի առաջնությունում ճկուն լինելու համար: Բայց եթե դա կայանում է նրանում, որ Ժիրուն անընդհատ խաղում էր անձամբ Ամրաբատի, իսկ Գրիզմանը՝ Ունահիի հետ, ապա կարելի՞ է ասել, որ սա արվեստ է։ Իմ կարծիքով սա միջակություն է։ Երբ […]
16:00 15.12.2022
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 238 կգ (108+130 կգ) արդյունքով 4-րդ տեղն է զբաղեցրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում։ նա հանդես է եկել մինչև 87 կգ քաշայինների կարգում: Հատկանշական է, որ Հռիփսիմեն այս քաշային կարգում ամենատարեց մարզուհին է եղել առաջնությունում, չնայած դրան բավականին հաջող է հանդես եկել և շատ […]
15:09 15.12.2022
Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է Արցախի ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելուն: Այսպիսի գրառում է իր Twitter-ի էջում տեղադրել «Ինտեր»-ի կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում ստեղծված իրավիճակի վրա: «Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր վտանգված է։ Երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով […]
14:30 15.12.2022
Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետո կիսվել է մեկնաբանությամբ: «Մենք արեցինք առավելագույնը, դա ամենակարևորն է: Մի քանի վնասվածքներ ունեինք, խաղից առաջ կորցրինք Ագերդին, ընդմիջմանը Սայսային, Մազրաուիին… Բայց ասելու բան չունեմ, սխալների համար վճարեցինք։ Մենք վատ մտանք խաղի մեջ, առաջին խաղակեսում չափազանց շատ գնդակի կորուստ ունեցանք։ Երկրորդ գոլը մեզ […]
13:46 15.12.2022
Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին երեկ հանգստյան օր է տվել ֆուտբոլիստներին, հայտնում է ESPN-ը: Ֆուտբոլիստների մեծ մասը նախընտրել է ժամանակ անցկացնել ընտանիքների և ընկերների հետ՝ հավաքականի ճամբարից դուրս։ Մեսսին սակայն նախընտրել է մնալ Արգենտինայի հավաքականի բազայում և այնտեղ հանդիպել է իր ընտանիքի հետ: Դեկտեմբերի 18-ին Արգենտինան ԱԱ-2022-ի եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ։
13:16 15.12.2022
Ֆրանսիա-Մարոկկո խաղից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտել է ազգային հավաքականի հանդերձարան ու շնորհավորել ֆուտբոլիստներին հաղթանակի և եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Մակրոնը նաև մտել է Մարոկկոյի հավաքականի հանդերձարան և շփվել այդ հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Մակրոնը Սոֆյան Ամրաբատին անվանել է ամբողջ առաջնության լավագույն կիսապաշտպան, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աշխարհի առաջնության եզրափակիչում դեկտեմբերի 18-ին Ֆրանսիան կխաղա […]
13:07 15.12.2022
ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո խաղից անմիջապես հետո Ֆրանսիայում երկու թիմերի երկրպագուները դուրս են եկել փողոցներ և անկարգություններ հրահրել։ Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Նիցցայում, Փարիզում և Մոնպելյեում, ինչպես նաև Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գրանցված անկարգությունների մասին։ RMC Sport-ի փոխանցմամբ՝ Փարիզում արդեն 115 ձերբակալված կա։ Ըստ աղբյուրի՝ Մոնպելյեում 14-ամյա տղա է մահացել Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների երկրպագուների բախման […]