13:46 15.12.2022
Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին երեկ հանգստյան օր է տվել ֆուտբոլիստներին, հայտնում է ESPN-ը: Ֆուտբոլիստների մեծ մասը նախընտրել է ժամանակ անցկացնել ընտանիքների և ընկերների հետ՝ հավաքականի ճամբարից դուրս։ Մեսսին սակայն նախընտրել է մնալ Արգենտինայի հավաքականի բազայում և այնտեղ հանդիպել է իր ընտանիքի հետ: Դեկտեմբերի 18-ին Արգենտինան ԱԱ-2022-ի եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ։
13:16 15.12.2022
Ֆրանսիա-Մարոկկո խաղից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտել է ազգային հավաքականի հանդերձարան ու շնորհավորել ֆուտբոլիստներին հաղթանակի և եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Մակրոնը նաև մտել է Մարոկկոյի հավաքականի հանդերձարան և շփվել այդ հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Մակրոնը Սոֆյան Ամրաբատին անվանել է ամբողջ առաջնության լավագույն կիսապաշտպան, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աշխարհի առաջնության եզրափակիչում դեկտեմբերի 18-ին Ֆրանսիան կխաղա […]
13:07 15.12.2022
ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո խաղից անմիջապես հետո Ֆրանսիայում երկու թիմերի երկրպագուները դուրս են եկել փողոցներ և անկարգություններ հրահրել։ Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Նիցցայում, Փարիզում և Մոնպելյեում, ինչպես նաև Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գրանցված անկարգությունների մասին։ RMC Sport-ի փոխանցմամբ՝ Փարիզում արդեն 115 ձերբակալված կա։ Ըստ աղբյուրի՝ Մոնպելյեում 14-ամյա տղա է մահացել Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների երկրպագուների բախման […]
13:01 15.12.2022
Կառավարության որոշմամբ՝ մարզիկներին տրվող միանվագ գումարները կկրկնապատկվեն: Այս մասին որոշումը կառավարության այսօրվա նիստում է ընդունվել: «2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանի հանրապետությունը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Դեռևս 2022 դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե, 126-ը՝ բրոնզե: Այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև […]
23:35 14.12.2022
Մարոկկոյի երկրպագուները չեն կարողացել մեկնել Կատար՝ ներկա լինելու 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի՝ Ֆրանսիայի դեմ կայանալիք հանդիպմանը: «Կատարի իշխանությունների կողմից սահմանած վերջին սահմանափակումների պատճառով մենք ափսոսանք ենք հայտնում Qatar Airways-ի կողմից իրականացվող չվերթների չեղարկման համար», – ասվում է Royal Air Maroc-ի հայտարարության մեջ: Այդ պատճառով երկրպագուները, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը և արդեն […]
23:04 14.12.2022
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, իտալացի Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականը գլխավորելու ցանկություն չունի, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան փոխարինող է փնտրում Տիտեին, ով աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիայի արգելքը չհաղթահարելուց հետո հրաժարական է ներկայացրել։ Անչելոտին թեկնածուների թվում է։ Անչելոտիի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ 63-ամյա մասնագետը մտադիր է «Ռեալից» հեռանալուց […]
21:37 14.12.2022
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիտեն հինգ առաջարկ է ստացել և առաջիկայում կարող է վերսկսել մարզչական աշխատանքը։ 61-ամյա բրազիլացի մասնագետն ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիայի հավաքականին պարտվելուց հետո։ Տիտեն 3 առաջարկ է ստացել ազգային հավաքականներից, 2 առաջարկ՝ եվրոպական ակումբներից, հաղորդում է O Dia-ն։ Տիտեն Բրազիլիայի հավաքականը գլխավորում […]
21:07 14.12.2022
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը ԱԱ-2022-ի 1/2 եզրափակիչ խաղից հետո հաջողություն է մաղթել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին մրցաշարի եզրափակչում։ «Հուսով եմ, որ Մեսսին կհաղթի Աշխարհի առաջնությունը։ Նրան հաջողություն եմ մաղթում եզրափակչում։ Նրա մեջ առկա է ֆուտբոլային մեծություն»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Depor-ը։ Հիշեցնենք, որ Կատարում անցկացվող Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը […]
20:41 14.12.2022
Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ դատական հայց է ներկայացվել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մամուլի ասուլիսին կատվի հանդեպ դաժան վերաբերմունքի համար, հայտնում է El Grafico-ն: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ասուլիսի ժամանակ սեղանին էր բարձրացել կատու, որին Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայության աշխատակիցը կոպիտ կերպով հեռացրել էր: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպություններ հայց են ներկայացրել Բրազիլիայի […]
20:23 14.12.2022
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է 2023 թվականի տարբեր անվանակարգերում հաղթողների անունները։ Տարվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել աշխարհի առաջին ռակետ, «Ռոլան Գարոսի» ու ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն Իգա Շվյոնտեկը։ Ավստրալիայի բաց առաջնության, Ուիմբլդոնի և ԱՄՆ բաց առաջնության չեմպիոններ, Չեխիայի հավաքականի ներկայացուցիչներ Բարբորա Կրեյչիկովան և Կատերժինա Սինյակովան հաղթել են տարվա թիմ անվանակարգում։ Տարվա լավագույն նորեկը չինացի […]
20:08 14.12.2022
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռիվալդոն վստահություն է հայտնել, որ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում կհաղթի Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: «Եզրափակիչում չեն խաղալու Բրազիլիան ու Նեյմարը, այնպես որ, ես աջակցում եմ Արգենտինային: Մեսին վաղուց արժանի է աշխարհի առաջնության չեմպիոնի կոչմանը, բայց Աստված ամեն ինչ գիտի: Լեո, դու արժանի ես այդ տիտղոսին, քանի որ միշտ հիանալի ֆուտբոլ […]
19:48 14.12.2022
Ռուսաստանը ներկայացնող UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է 2023 թվականին կայանալիք Իսլամ Մախաչև – Ալեքս Վոլկանովսկի չեմպիոնական մենամարտից սպասելիքների և իր կարիերայի ամենաբարդ մարտի մասին: «Մախաչևի և Վոլկանովսկիի միջև հիանալի մենամարտ է լինելու: Այս մենամարտը ցույց կտա՝ Իսլամը լավագույ՞նն է, թե ոչ, քանի որ Վոլկանովսկին P4P վարկանիշային աղյուսակում առաջինն է, և նա կլինի Մախաչևի […]
19:19 14.12.2022
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդներն ընկերական հանդիպում են անցկացրել Կատարում ընթացող աշխարհի առաջնության կազմակերպիչների թիմի հետ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Խաղը կայացել է դեկտեմբերի 13-ին Դոհայի «Ալ-Թումամա» մարզադաշտում: Հանդիպմանը մասնակցել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Մարկո Մատերացին, Ռոբերտո Կառլոսը, Կաֆուն, Յուրի Ջորկաեֆը, Ջոն Թերին, Ալեսանդրո դել Պիերոն։ «ՖԻՖԱ-ի համար հիանալի գաղափար է հարգանքի տուրք մատուցել որոշ […]
19:13 14.12.2022
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման լիովին ապաքինվել է վնասվածքից հետո։ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն արդեն սկսել է մարզվել իսպանական ակումբի ընդհանուր խմբում, հայտնում է Marca-ն։ Հաղորդվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ճամբար և մասնակցել Կատարում ընթացող Մունդիալի վերջին խաղերին: Ֆրանսիացիները դուրս են եկել աշխարհի առաջնության […]
18:53 14.12.2022
Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը կմասնակցի կանանց Ռուսաստանի առաջնությանը, որը կկայանա դեկտեմբերի 22-ից 25-ին Կրասնոյարսկում, հայտնում է «РИА Новости»-ին: 15-ամյա հայազգի մարզուհին վերականգնվել է ոտքի վնասվածքից հետո, որի պատճառով բաց էր թողել Ռուսաստանի «Գրան պրին» ու երկրի առաջնությունը։ Այժմ նա ամբողջովին պատրաստ է մրցմանը: Ադելիա Պետրոսյանը «Գրան պրի» շարքի միջազգային երիտասարդական մրցաշարերի հաղթող է և բրոնզե մեդալակիր։ […]
18:29 14.12.2022
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել է Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ։ Կանանց 76 կգ քաշային կարգի A խմբում Տաթև Հակոբյանը գրավել է 9-րդ տեղը, իսկ Միլենա Խաչատրյանը՝ 11-րդ։ Տաթև Հակոբյանը երկամարտում գրանցել է 227 կգ (105+122) արդյունք։ Միլենա Խաչատրյանի երկամարտի արդյունքը 220 կգ (100+120) է։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Եգիպտոսի ներկայացուցիչը, […]
18:18 14.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուի և նրա գործակալ Ժորժե Մենդեշի հարաբերությունները լարված են, հայտնում է AS-ը: Պատճառն այն է, որ գործակալը չի կարողանում թոփ ակումբ գտնել 37-ամյա ֆուտբոլիստի համար: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ազատ գործակալի կարգավիճում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո: Հունվարի 1-ից Ռոնալդուն կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ, սակայն չի հաջողվում համաձայնության […]
17:58 14.12.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական մենամարտում ամերիկացի Թերենս Քրոուֆորդին նոկաուտով պարտվելուց հետո մրցակցին մեղադրել է խարդախությունների մեջ: ԱՄՆ-ում կայացած մենամարտից հետո Ավանեսյանի ներկայացուցիչները նկատել են, որ ամերիկացի բռնցքամարտիկի ձեռնոցների վրա եղել են պատռված տեղեր։ «Նրանք պետք է կանգնեցնեին մենամարտը: Մինչև 6-րդ ռաունդը ես միավորներով հաղթում էի: Այդ […]
17:42 14.12.2022
ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին ու հարձակվող Կիլիան Մբապեն, ովքեր այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, մրցաշարում նույն առավելագույն արագությունն են զարգացրել։ Այս մասին հայտնում է Squawka-ն։ 24-ամյա մարոկկացի Հակիմիի և 23-ամյա ֆրանսիացի Մբապեի առավելագույն արագությունը կազմում է 35,3 կմ/ժ։ Մարոկկոն աֆրիկյան առաջին երկիրն է, որը դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Հաքիմին, ով ծնվել […]
16:32 14.12.2022
Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին պատասխանել է աշխարհի առաջնությունում իր վերջին հանդիպման մասին հարցին։ «Ես շատ ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան: Աշխարհի առաջնություններում ելույթներս կավարտեմ՝ եզրափակչում անցկացնելով իմ վերջին հանդիպումը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole-ն։ 35-ամյա արգենտինացին ԱԱ-2022-ում դարձել է 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին Արգենտինայի կազմում իր նորամուտը […]
15:48 14.12.2022
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը Արգենտինա-Խորվաթիա խաղից հետո սոցիալական ցանցերում դիմել է Լիոնել Մեսսիին: «Դու երբեք չեք հոգնի ապացուցելուց, որ լավագույնն ես աշխարհում: Թող ողջ աշխարհը ոտքի կանգնի և ծափահարի այն ամենին, ինչ դու արել ես ֆուտբոլի համար։ Զարմանալի է իմ ընկերը»,- գրել է Սուարեսը։ Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում 6 հանդիպում է անցկացրել ԱԱ-2022-ում՝ դառնալով […]
15:38 14.12.2022
Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դժգոհ է ԱԱ-2022-ի Արգենտինայի հետ կիսաեզրափակիչ խաղի մրցավար Դանիելե Օրսատոյի աշխատանքից։ «Արգենտինան ազնվորեն հաղթեց հանդիպումը, այսօր նրանք ավելի լավն էին և արժանի էին այս հաղթանակին: Բայց կա ևս մեկ բան, որը պետք է նշել, թեև ես սովորաբար դա չեմ անում: Չեմ սիրում խոսել մրցավարների մասին, բայց Օրսատոն վատագույններից է։ Ես այնքան […]
15:15 14.12.2022
Խորվաթիայի հավաքականի պաշտպան Բորնա Սոսան մեկնաբանել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայից կրած խոշոր հաշվով պարտությունը։ «Առաջին կես ժամվա ընթացքում մենք լավագույն թիմն էինք և վերահսկում էինք խաղը: Հետո մեզ 11 մետրանոց նշանակեցին, որը, մեղմ ասած, վիճելի էր։ Երկու գոլ բաց թողեցինք, իսկ դրանից հետո դժվար էր։ Շնորհավորում եմ Արգենտինային անարժան հաղթանակի կապակցությամբ։ Դժվար […]
15:00 14.12.2022
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի աշխատել թիմի հետ ԱԱ-2022-ից հետո։ Ինչպես հայտնում է Le Parisien-ը` Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մասնագետի հետ կերկարաձգի պայմանագիրը ևս երկու տարով՝ մինչև Եվրո 2024-ը։ Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ 54-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ […]
11:00 14.12.2022
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձել է բրոնզե մեդալակիր աշխարհի առաջնությունում: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում նա երեք մոտեցումներից մեկով բարձրացրել է 175 կգ (փոքր ոսկի), իսկ հրում վարժությունում կարողացել է բարձրացնել 214 կգ: Երկամարտի 389 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր: Լիանա Գյուրջյանը (81 կգ) […]
20:51 13.12.2022
37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ ավարտել կարիերան Պորտուգալիայի հավաքականում, հաղորդում է CM Jornal-ը։ Փետրվարին նա կդառնա 38 տարեկան, սակայն կմնա ազգային թիմում և կմասնակցի Եվրո-2024-ի ընտրական փուլին։ Նա պատրաստ է շարունակել աշխատանքը նաև ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ։ Ռոնալդուն իր ոչ այնքան լավ մարզավիճակը կապում է «Մանչեսթեր Յունայթեդում» նախորդ կես տարում ունեցած […]
20:39 13.12.2022
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում այսօր երեկոյան կհանդիպեն Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան։ Երկու թիմերի ավագներ, առաջատարներ, 10 համարներ Լիոնել Մեսսին ու Լուկա Մոդրիչն իրար դեմ առաջին անգամ խաղացել են 16 տարի առաջ։ 2006 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած Խորվաթիա – Արգենտինա ընկերական խաղում Մոդրիչը նորամուտն էր նշել ազգային թիմում։ Խորվաթիան այդ խաղում հաղթել էր […]
20:09 13.12.2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա-Խորվաթիա հանդիպման գլխավոր մրցավարը կլինի իտալացի Դանիելե Օրսատոն, հաղորդում է Sky Sport-ը։ Այս մրցաշարում Օրսատոն կսպասարկի Արգենտինայի թիմի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը։ Խմբային փուլում նրա մրցավարությամբ արգենտինացիները 2:0 հաշվով հաղթել էին Մեքսիկայի հավաքականին։ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի և աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։
19:48 13.12.2022
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը արդարացվել է իսպանական դատարանում, հաղորդում է AS-ը։ 30-ամյա ֆուտբոլիստը, նրա հայրը, բրազիլական «Սանտոսի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահները մեղադրվում էին 2013 թվականին Նեյմարի տրանսֆերի ժամանակ խարդախություն գործելու համար։ Արդարացվել են նաև Նեյմարի հայրը, «Սանտոսի» նախկին նախագահ Օդիլիո Ռոդրիգեսը, «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելն ու Խոսեպ Բարտոմեուն։ Դատական […]
19:12 13.12.2022
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները պատրաստվում են աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականի երկրպագուների ճնշմանը։ «Ես չէի ասի, որ մեզ սպասվում է թշնամական մթնոլորտ։ Մարոկկոյի հավաքականը վայելում է ժողովրդական սեր։ Երկրպագուները շատ կաղմկեն, կձգտեն ճնշում գործադրել։ Մեր խաղացողները տեղյակ են այդ ամենի մասին։ Պետք է պատրաստ լինենք նրան, որ Մարոկկոն մեծ աջակցություն է […]