19:12 13.12.2022
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները պատրաստվում են աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականի երկրպագուների ճնշմանը։ «Ես չէի ասի, որ մեզ սպասվում է թշնամական մթնոլորտ։ Մարոկկոյի հավաքականը վայելում է ժողովրդական սեր։ Երկրպագուները շատ կաղմկեն, կձգտեն ճնշում գործադրել։ Մեր խաղացողները տեղյակ են այդ ամենի մասին։ Պետք է պատրաստ լինենք նրան, որ Մարոկկոն մեծ աջակցություն է […]
18:43 13.12.2022
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Կատարում հանդիպել է Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆի հետ։ Ալեքսանդր Կարապետյանը հանդիպումից լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում։ Նրանք մարզադաշտից հետևել են աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Անգլիա – Ֆրանսիա հանդիպմանը։
18:09 13.12.2022
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) չեղարկել է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը դադարեցնելու որոշումը։ Կիրիլ Շևչենկոն ճանաչվել է ֆեդերացիայի նախագահ։ Ասոցիացիան սեպտեմբերին դադարեցրեց Ուկրաինայի անդամակցությունը՝ դա բացատրելով ազգային ֆեդերացիայի աշխատանքին պետական միջամտությամբ։ Միջազգային Oլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2019 թվականից չի ճանաչում IBA-ն։ ՄՕԿ-ի և ասոցիացիայի միջև հարաբերությունները սրվել են այս տարի մի շարք որոշումների ֆոնին: Բացի Ուկրաինայի ֆեդերացիայի […]
17:51 13.12.2022
Եկատերինբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում հայազգի բռնցքամարտիկ Ժորա Ամազարյանը հաղթել է երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն վենեսուելացի Խորխե Լինարեսին։ Թեթև քաշային կարգում 10 ռաունդանոց մենամարտն ավարտվել է Ամազարյանի օգտին` մրցավարների միաձայն որոշմամբ (98:92, 96:94, 99:91) հաշվով: 37-ամյա Լինարեսի համար այս պարտությունը ութերորդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա ունի 47 հաղթանակ, որից 29-ը՝ նոկաուտով։ Ամազարյանը […]
17:16 13.12.2022
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յասեր Ալ-Միսեխալը հերքել է տեղեկությունը, թե հավաքականի ֆուտբոլիստները Rolls Royce են նվեր ստացել ԱԱ-2022-ի խմբային փուլում Արգենտինայի ընտրանուն 2-1 հաշվով հաղթելու համար։ «Ոչ, ոչ, ոչ։ Մեր խաղացողները հպարտությամբ են խաղացել՝ ներկայացնելով մեր ազգը։ Նրանք պատիվ ու հաջողություն են ունեցել Արգենտինայի դեմ պատմական խաղում հավաքականը ներկայացնելու համար։ Շշուկներն իրականությանը չեն համապատասխանում։ […]
16:55 13.12.2022
Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա 2023 թվականի հունվարին, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ աշխարհի հնգակի չեմպիոնների նախկին գլխավոր մարզիչ Տիտեն հեռացել էր զբաղեցրած պաշտոնից Խորվաթիայի ընտրանու դեմ խաղից հետո: Բրազիլիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով 2-4 հաշվով պարտվել էր Խորվաթիայի թիմին ու ավարտել ելույթները: Լրացուցիչ ժամանակում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող […]
16:40 13.12.2022
Goal.com-ը հրապարակել է «Ոսկե գնդակ-2023» մրցանակի հաղթողի հավակնորդների լավագույն տասնյակը: Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու գլխավոր հավակնորդը մրցանակի յոթակի դափնեկիր, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին է: Նրան հաջորդում է ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի ռմբարկու Կիլիան Մբապեն: Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը: «Ոսկե գնդակ-2023»-ի հաղթողի հավակնորդները՝ ըստ Goal.com-ի 1. […]
16:22 13.12.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Պորտուգալացի մասնագետը ստացել է ազգային թիմում և իտալական ակումբում աշխատանքը համատեղելու առաջարկ: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 59-ամյա Մոուրինյուի հետ: Ավելի վաղ Sky Sport-ը հայտնել էր, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ պայմանագիրը կխզվի […]
16:08 13.12.2022
Աշխարհի չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ կանխատեսել է, որ ԱԱ-2022-ում կկայանա Ֆրանսիա-Մարոկկո հանդիպում: BeIN Sports հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուն ՊՍԺ-ում իր մարոկկացի ակումբակից Աշրաֆ Հակիմիի ներկայությամբ կանխատեսում է, որ Ֆրանսիան ու Մարոկկոն կհանդիպեն Մունդիալում: «Հույս ունեմ՝ Թունիսի նկատմամբ հաղթանակից հետո դուրս կգանք խմբից […]
15:55 13.12.2022
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, քենիացի աթլետ Դևիդ Ռուդիշան խուսափել է ավիաաղետից, տեղեկացնում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Քենիայում։ Փոքր ինքնաթիռի շարժիչը դադարել է աշխատել օդ բարձրանալուց քիչ հետո։ Ինքնաթիռը բարդ վարէջք է կատարել քարքարոտ վայրում։ 33-ամյա մարզիկն ինքնաթիռի 5 ուղևորներից մեկն էր։ Զոհեր չկան, ուղևորները ստացել են թեթև վնասվածքներ։ Հիշեցնենք, որ 2019-ին […]
15:51 13.12.2022
Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը կնվաճի Արգենտինայի հավաքականը: «Կարծում եմ՝ ամեն ինչ հայտնի է: Դուք լավ գիտեք` ինչ նկատի ունեմ: Մեսսին կբարձրացնի գավաթը, դա որոշված է»,- Իբրահիմովիչի խոսքերը փոխանցում է Goal-ը: Հիշեցնենք, որ Մեսսին և Իբրահիմովիչը թիմակիցներ են եղել, երբ խաղացել են «Բարսելոնայում»։ Արգենտինայի […]
15:45 13.12.2022
New York Times ամսագիրը 4 մարզիկների ընդգրկել է աշխարհի 93 ամենաոճային մարդկանց ցանկում: Ցուցակում տեղ են գտել Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին ու «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, կարիերան ավարտած ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:
15:40 13.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամի» սթորիս բաժնում հետաքրքիր գրառում է արել: «Իրականության երեք ասպեկտներ. ցավ, անորոշություն ու մշտական աշխատանք»,- գրել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը: Հիշեցնենք, որ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել էր Մարոկկոյի թիմին: 37-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր պորտուգալացիների բոլոր 5 խաղերին ու խփել 1 գոլ: Մրցաշարից […]
15:30 13.12.2022
Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը խոսել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Արգենտինայի ընտրանու դեմ խաղի մասին։ «Խորվաթիայի հավաքականի մարզաշապիկը հագնելը սուրբ գործ է։ «Ռեալում» էլ կա այդ ԴՆԹ-ն․ միշտ գնալ մինչև վերջ և չհանձնվել։ Խորվաթիայում էլ այդպես է։ Այս երկիրը շատ բանի միջով է անցել, և մենք այլ բնավորություն ենք ստեղծել այն ամենից հետո, ինչ տեղի է […]
15:22 13.12.2022
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել են Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ։ 96 կգ քաշային կարգի A խմբում ելույթ են ունեցել Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը, որոնք չեն կարողացել գրավել մրցանակային տեղ։ 89 կգ քաշային կարգում 2019թ․ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 368 կգ (163+205) արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը: Պոկում […]
15:15 13.12.2022
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտի նախապատրաստության ընթացքում իրեն կօգնի Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, ամերիկյան « Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին: «Դա կատակ չէ, ամեն ինչ շատ լուրջ է: […]
14:53 13.12.2022
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի վիճակը բարելավվել է։ Այս մասին հաղորդում է Globo-ն։ «Պելեի առողջական վիճակում առաջընթաց կա, նրա ընդհանուր վիճակը բարելավվում է, դա վերաբերում է հատկապես շնչառական օրգաններին։ Նրա դուրս գրվելու վերաբերյալ դեռ հստակություն չկա»,- ասված է աղբյուրի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեի մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանրացված այտուց, որը նաև հանգեցրել […]
14:37 13.12.2022
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի՝ մրցաշարից դուրս մնալը։ «Ֆուտբոլը մարզաձև է, որում կարող է հաղթել այն թիմը, որը չի գրոհում։ Դա Մարոկկոյի դեպքը չէ, որն իր շանսերն ունեցավ։ Նայում եմ կիսաեզրափակչի մասնակիցներին ու մեզնից ուժեղի չեմ տեսնում։ Կարծում եմ՝ հիանալի հնարավորություն բաց թողեցինք այս մրցաշարում, բացի Ճապոնիայի հետ խաղի […]
14:23 13.12.2022
Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը։ Այս մասին հաղորդում է Onet.pl-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PZPN) նախագահ Ցեզարիյ Կուլեշան կարող է ևս 12 ամսով երկարաձգել ներկայիս մարզիչ Չեսլավ Միխնևիչի հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա վերջ։ Սակայն Կուլեշան վերջերս ասել էր, որ արագ որոշումներ կայացնելու կարիք չկա, […]
14:08 13.12.2022
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո խաղին կարող են մի քանի հազարավոր նոր երկրպագուներ ներկա լինել։ Բանն այն է, որ Մարոկկոյի Royal Air Maroc ավիաընկերությունը 30 հատուկ չվերթ է նախատեսում Կասաբլանկայից Դոհա, որպեսզի երկրպագուները կիսաեզրափակիչում աջակցեն իրենց հավաքականին։ Երկկողմանի տոմսերը կարժենան մոտավորապես 450 եվրո։ Ըստ որոշ աղբյուրների՝ հատուկ չվերթ իրականացնող մեկ ինքնաթիռը կարող է տեղափոխել ավելի քան 300 […]
13:52 13.12.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝ Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա) Հենրի Ավագյան – «Նորավանք», ԲԿՄԱ Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան) […]
17:58 12.12.2022
Միացյալ Նահանգների Oլիմպիական կոմիտեն (USOPC) աջակցում է ռուս մարզիկների մասնակցությանը 2024 թվականին Փարիզում կայանալիք խաղերին, բայց առանց ազգային դրոշի և օրհներգի, ասել է USOPC-ի ղեկավար Սյուզան Լիոնսը։ «Գուցե ցավալի է գիտակցելը, բայց ռուս մարզիկների դուրս մնալը մրցաշարից մեզ հետ է մղում, նրանց վերադարձն իսկապես կարևոր է օլիմպիական շարժման համար։ Միաժամանակ մենք շարունակում ենք աջակցել ուկրաինացի […]
17:50 12.12.2022
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն քննադատել է իր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին՝ քառորդ եզրափակչում կայացած Մարոկկոյի դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների նստարանին թողնելու համար: «Դուք չեք կարող հաղթել աշխարհի առաջնությունը, քանի դեռ Ռոնալդուն պահեստայինների նստարանին է: Դեռ լավ է հաղթեցիր Շվեյցարիային, հիանալի արդյունք է: Բայց դու դա չես կարող […]
17:41 12.12.2022
Բրազիլիայի հավաքականի տարբերանշանը կարող է փոխվել Պելեի պատվին։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF) այսպիսի առաջարկ է արել Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը։ «Մենք ցանկանում ենք մեր ողջ ուժն ու աջակցությունը ուղարկել Պելեին և նրա ընտանիքին, որպեսզի նա հնարավորինս շուտ ապաքինվի։ Նա հանճար է, 10-ը թիվը նրա հետ է ասոցացվում։ Դրանից հետո հայտնվեցին այլ […]
17:30 12.12.2022
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կիսաեզրափակիչ խաղից առաջ անդրադարձել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին։ «Լիոնել Մեսսիի նկատմամբ անհատական վերահսկողություն չենք սահմանի։ Նա շատ է սիրում տեղաշարժվել խաղադաշտում, մենք կկիրառենք գոտու պաշտպանության մեթոդը։ Պետք է կազմակերպված ու կարգապահ խաղանք պաշտպանությունում»,- խորվաթ մասնագետի խոսքերը մեջբերում է ITASportPress-ը: Մեսսին ԱԱ-2022-ում դարձել է չորս գոլի հեղինակ: Լավագույն […]
17:23 12.12.2022
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հնարավոր հեռանալուց հետո նրան կարող են փոխարինել Թոմաս Տուխելը, Մաուրիսիո Պոչետինոն կամ Բրենդան Ռոջերսը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Անգլիայի հավաքականը ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում 1:2 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն։ Գարեթ Սաութգեյթը դեռ որոշում չի կայացրել ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ։ Նրա պայմանագիրը ֆեդերացիայի հետ ուժի մեջ է մինչև […]
17:12 12.12.2022
Լողի միջազգային ֆեդերացիան փոխել է անվանումը FINA-ից (Federation Internationale de Natation)՝ դառնալով World Aquatics։ Որոշումը կայացվել է Մելբուռնում՝ FINA-ի համագումարի նիստում։ Կազմակերպության նախագահ Հուսեյն Ալ-Մուսալամի խոսքերով՝ այս քայլն արվել է այն պատճառով, որ FINA հապավումը կենտրոնանում է միայն լողի վրա։ Ֆեդերացիան ներառում է նաև ջրացատկ, սինխրոն լող, ջրագնդակ և այլ մարզաձևեր։
17:00 12.12.2022
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Բրունո Անդրադեն: 63-ամյա իտալացի մասնագետն աշխարհի 5-ակի չեմպիոնների գլխավոր մարզիչի պաշտոնում կարող է նշանակվել 2023 թվականի ամռանը: Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո Տիտեն հեռացել էր Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: «Ռեալի» հետ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է […]
16:50 12.12.2022
Աշխարհի առաջնության ժամանակ մահացել է Կատարի Al Kass հեռուստաալիքի ֆոտոլրագրող Խալիդ Ալ-Միսլամը։ Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի թվիթերյան էջը։ Հեռուստաալիքը չի նշել լուսանկարչի մահվան պատճառը։ Սա մրցաշարում սա արդեն լրատվամիջոցների երկրորդ աշխատակցի մահն է։ Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի և Նիդերլանդների հավաքականների միջև քառորդ եզրափակչի ժամանակ մահացել է ամերիկացի ֆուտբոլային մեկնաբան Գրանտ Ուոլը։
16:36 12.12.2022
Խորվաթական Sportske Novosti հրատարակությունը հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ Արգենտինայի հավաքականը «կեղտոտ ծրագիր» է պատրաստել Խորվաթիայի հետ հանդիպման համար։ Հիշեցնենք, որ խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 13-ին։ «Ինչպես մեզ ասել են՝ արգենտինացի խաղացողներից մեկը խոստովանել է իր եվրոպացի ակումբակիցներին, որ նրանց հանձնարարվել է սադրել խորվաթներին: Նրանք հրահանգներ են ստացել, թե ինչպես ռիթմից դուրս թողել […]