17:12 12.12.2022
Լողի միջազգային ֆեդերացիան փոխել է անվանումը FINA-ից (Federation Internationale de Natation)՝ դառնալով World Aquatics։ Որոշումը կայացվել է Մելբուռնում՝ FINA-ի համագումարի նիստում։ Կազմակերպության նախագահ Հուսեյն Ալ-Մուսալամի խոսքերով՝ այս քայլն արվել է այն պատճառով, որ FINA հապավումը կենտրոնանում է միայն լողի վրա։ Ֆեդերացիան ներառում է նաև ջրացատկ, սինխրոն լող, ջրագնդակ և այլ մարզաձևեր։
17:00 12.12.2022
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Բրունո Անդրադեն: 63-ամյա իտալացի մասնագետն աշխարհի 5-ակի չեմպիոնների գլխավոր մարզիչի պաշտոնում կարող է նշանակվել 2023 թվականի ամռանը: Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո Տիտեն հեռացել էր Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: «Ռեալի» հետ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է […]
16:50 12.12.2022
Աշխարհի առաջնության ժամանակ մահացել է Կատարի Al Kass հեռուստաալիքի ֆոտոլրագրող Խալիդ Ալ-Միսլամը։ Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի թվիթերյան էջը։ Հեռուստաալիքը չի նշել լուսանկարչի մահվան պատճառը։ Սա մրցաշարում սա արդեն լրատվամիջոցների երկրորդ աշխատակցի մահն է։ Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի և Նիդերլանդների հավաքականների միջև քառորդ եզրափակչի ժամանակ մահացել է ամերիկացի ֆուտբոլային մեկնաբան Գրանտ Ուոլը։
16:36 12.12.2022
Խորվաթական Sportske Novosti հրատարակությունը հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ Արգենտինայի հավաքականը «կեղտոտ ծրագիր» է պատրաստել Խորվաթիայի հետ հանդիպման համար։ Հիշեցնենք, որ խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 13-ին։ «Ինչպես մեզ ասել են՝ արգենտինացի խաղացողներից մեկը խոստովանել է իր եվրոպացի ակումբակիցներին, որ նրանց հանձնարարվել է սադրել խորվաթներին: Նրանք հրահանգներ են ստացել, թե ինչպես ռիթմից դուրս թողել […]
16:24 12.12.2022
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներ Անդրանիկ Կարապետյանն ու Վարդան Մանուկյանը դուրս են մնացել լավագույն տասնյակից 89 կգ քաշային կարգի մրցումներում։ Նշենք, որ Կարապետյանը հանդես է եկել Ա խմբում, իսկ Մանուկյանը՝ Բ խմբում։ Կարապետյանը երկամարտում՝ 352 կգ արդյունքով 12-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Մանուկյանը՝ 16-րդ տեղը (345 կգ): Այս քաշային կարգում […]
16:00 12.12.2022
Իսպանացի մրցավար Անտոնիո Միգել Մատեու Լաոսն այլևս նշանակումներ չի ստանա Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Tiempo de Juego-ն։ 45-ամյա Լաոսն աշխատել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ Նիդեռլանդներ-Արգենտինա խաղում, որտեղ ընդհանուր առմամբ 17 դեղին քարտ է ցույց տվել՝ սահմանելով Աշխարհի առաջնությունների հակառեկորդ։ Իդեպ այդ խաղից առաջ Լաոսը համարվում էր ԱԱ-2022-ի եզրափակիչի մրցավարի գլխավոր […]
15:50 12.12.2022
Մեկ ամիս առաջ Ֆրանսիայի առաջնության տարածաշրջանային լիգայի «Լե Բլան»-«Ֆյուսի» խաղում միջադեպ էր տեղի ունեցել։ 19-ամյա Ալիու Կոստան, ով ծնունդով Գվինեա-Բիսաուից է, դրվագներից մեկում վիճաբանելով հանդիպման մրցավարի հետ` հարվածել է վերջինիս: Այս միջադեպից հետո խաղն ընդհատվել էր։ Ֆրանսիայում Կոստայի այդ արարքին շատ կոշտ են արձագանքել․ նա որակազրկվել է 30 տարով, բացի դրանից՝ տուգանվել է 200 եվրոյով, […]
15:38 12.12.2022
Գանայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Սալի Մունտարին, կիսվել է Աշխարհի առաջնությունում աֆրիկացի ֆուտբոլիստների անհաջողության պատճառների մասին` իր կարծիքով։ Հիշեցնենք՝ Գանայի հավաքականը Ուրուգվայի հետ խմբային փուլի վերջին տուրի խաղում պարտվեց 0-2 հաշվով և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։ «Չեմ ուզում հետադիմական թվալ, բայց հանդերձարանում հանդիպումից առաջ TikTok-ում ժամանակ անցկացնելը նորմալ չէ: Մտքերը պետք է լինեն միայն […]
15:27 12.12.2022
Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն բարձր է գնահատել հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ելույթները ԱԱ-2022-ում՝ համեմատելով նրան արգենտինացի մեկ այլ լեգենդի՝ Դիեգո Մարադոնայի հետ։ «Մեսսին ֆուտբոլի էությունն է։ Նա ավելի քան երբևէ ցույց է տալիս իր բնավորությունն ու կապը մարդկանց հետ։ Նա «մարադոնիտ» է անում Կատարի Աշխարհի առաջնությունում։ Նա հանճար է։ Ով չի սիրում Մեսսիին, չի […]
23:30 11.12.2022
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է «Al Hilm» գնդակը, որով հավաքականները կխաղան ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչներում և եզրափակչում, փոխանցում է armsport.am-ը: «Al Hilm»-ն ունի «Connected Ball» տեխնոլոգիան, որն ավելի վաղ ևս օգտագործվում էր մրցաշարում՝ օգնելով մրցավարներին խաղերի ժամանակ հստակ և արագ որոշումներ կայացնել։ Գնդակը հիմնական գույնը ոսկեգույնն է, իսկ Կատարի դրոշով ու ԱԱ-2022-ի տիտղոսի գույնն ունեցող եռանկյունաձև նախշերը […]
20:58 11.12.2022
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտությունը։ Նա խոստովանել է, որ այժմ կորցրել է իր երազանքը։ «Պորտուգալիայի հետ աշխարհի առաջնությունում հաղթելը իմ կարիերայի ամենամեծ և ամենահավակնոտ երազանքն էր: Բարեբախտաբար, ես նվաճել եմ բազմաթիվ միջազգային տիտղոսներ, այդ թվում՝ Պորտուգալիայի համար, բայց մեր երկրի անունը աշխարհի ամենաբարձր մակարդակի վրա դնելն […]
17:55 11.12.2022
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ խաղում կրած պարտությունից հետո. «Գարեթ Սաութգեյթ, Հարի Քեյն և Անգլիայի ամբողջ հավաքական, մենք շատ ենք ցավում։ Դուք այնքան շատ ուժեր եք ներդրել այս մրցաշարում, և մենք բոլորս շատ հպարտ ենք ձեզանով։ Գլուխներդ բարձր պահեք և առաջ դեպի հաջորդ մրցաշարը»,- գրել է Ուիլյամը […]
15:56 11.12.2022
Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտության մասին, փոխանցում է armsport.am-ը: Անգլիացի հարձակվողը գոլ է հեղինակել 11-մետրանոցից, սակայն խաղավարտին նշանակված մյուս 11-մետրանոցից վրիպել է․ «Միանգամայն վշտացած եմ։ Մենք արեցինք ամեն հնարավոր բան, և ամեն ինչ փչացավ մի փոքր բանի պատճառով, որի ամբողջ պատասխանատվությունը ես եմ կրում։ Սրանից չես փախչի, […]
14:47 11.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, կժամանի Կատար՝ Ֆրանսիայի հավաքականի մասնակցությամբ կիսաեզրափակիչ փուլին ներկա գտնվելու համար, կիրակի օրը հայտնել է երկրի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։ «Ես կրկին Կատար կժամանեմ չորեքշաբթի օրը՝ նախագահի հետ: Ուղևորության մանրամասները մշակվում են: Նա ստանձնել է այս պարտավորությունը և հաճույքով կկատարի այն»,- France info ռադիոկայանին ասել է սպորտի նախարարը: […]
12:58 11.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է իր երկրի ազգային հավաքականի՝ Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում։ Հանդիպումն ավարտվել էր 2-1 հաշվով․ «Բրավո: Ամբողջ երկիրը ձեզ հետ է։ Մենք միասին գործը կհասցնենք իր ավարտին։ Մարոկկացիներ, մենք ողջունում ենք ձեր պատմական հաղթանակը։ Մինչ հանդիպում կիսաեզրափակչում։ Մեր թիմը հերթական անգամ ապացուցեց, որ արժանի մրցակից Է։ Առա՜ջ, կապույտներ»,- […]
11:00 11.12.2022
Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասսին Բունուն ճանաչվել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի՝ Պորտուգալիայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ 31-ամյա դարպասապահը երեք գնդակ է հետ մղել և անառիկ պահել սեփական դարպասը (1-0)։ Ինչպես փոխանցում է armsport.am-ը, Բունուն Պորտուգալիայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է թիմակից Յուսուֆ Էն-Նեսերիին, որի միակ գոլի շնորհիվ իրենք հաղթանակ տարան և դուրս եկան կիսաեզրափակիչ։ […]
10:14 11.12.2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի վերջին խաղում Անգլիան մրցեց Ֆրանսիայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալ-Բայտ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր՝ ստեղծած հավասար գրոհներով ու գոլային պահերով: Բայց առաջինը Ֆրանսիան իրացրեց իր պահը. հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Տուամենին: Բաց թողած գնդակից հետո Անգլիան հսկայական ուժերով գրոհներ էր կազմակերպում և լուրջորեն անհանգստացնում Լյորիսին: Ֆրանսիան […]
23:33 10.12.2022
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ցանկություն է հայտնել Արգենտինայի և Մարոկկոյի հավաքականներին տեսնել Քաթարում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակիչում։ «Ֆուտբոլի մասին: Եզրափակիչը հիանալի կլիներ առանց թշնամի երկրների: Արգենտինա – Մարոկկո»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում: Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Մի կիսաեզրափակիչում Արգենտինան կխաղա Խորվաթիայի հետ, իսկ մյուսում Մարոկկոն կհանդիպի Անգլիա-Ֆրանսիա խաղի […]
22:47 10.12.2022
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն արտասվել է Քաթարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում իր թիմից կրած պարտությունից հետո։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Sport-Express-ը։ Այս օրը պորտուգալացիները 0։1 հաշվով զիջեցին Մարոկկոյի հավաքականին ու ավարտեցին իրենց ելույթը մրցաշարում։ Եզրափակիչ սուլիչից հետո Ռոնալդուն անմիջապես լքել է խաղադաշտը՝ չսպասելով թիմակիցներին և առանց երկրպագուներին հրաժեշտ տալու։ Հեռուստատեսային տեսախցիկները ֆիքսել […]
19:46 10.12.2022
ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է բացել Արգենտինայի հավաքականի դեմ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Նիդերլանդների դեմ խաղից հետո։ Իսպանացի մրցավար Անտոնիո Մատեու Լաոսն այդ խաղում 15 քարտ է ցույց տվել, որը ռեկորդ է աշխարհի առաջնության համար։ Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ գործը բացվել է կապված Մեսսիի և դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի՝ մրցավարին ուղղված հայտարարությունների հետ։ Փոխանցում է ArmSport. am-ը։ Բացի դրանից, […]
11:06 10.12.2022
Տիտեն հեռացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից այն բանից հետո, երբ 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Բրազիլիան պարտվել է Խորվաթիայի հավաքականին։ Այս մասին մարզիչը հայտարարել է հետխաղյա մամուլի ասուլիսում, նրան մեջբերում է O Globo-ն։ «Այս մասին ես արդեն խոսել եմ նախկինում։ Ես չեմ, ով դրամա կսարքի իմ տեղը պահելու համար։ Բոլոր […]
08:55 10.12.2022
Ամերիկյան CBS Sports-ի լրագրող Գրանտ Ուոլը մահացել է Քաթարում Աշխարհի առաջնությունը լուսաբանելիս։ Դեկտեմբերի 9-ին հաղորդում է CBS News-ը։ Նշվում է, որ Վալը գիտակցությունը կորցրել է մարզադաշտում՝ Արգենտինայի ու Հոլանդիայի հավաքականների քառորդ եզրափակիչ հանդիպման ժամանակ։ Սակայն բժիշկներին չի հաջողվել նրան վերակենդանացնել։ TMZ Sports-ի փոխանցմամբ՝ լրագրողը մահացել է սրտի կաթվածի հետևանքով։ Միևնույն ժամանակ, Ուոլի ընտանիքը համաձայն չէ […]
23:16 09.12.2022
Տեղի ունեցավ ԱԱ-ի այսօրվա դրությամբ մեծագույն սենսացիան: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունեցող թիմը, ամենագլխավոր ֆավորիտը դուրս մնաց պայքարից: Բրազիլացիները 1/4 եզրափակիչ խաղում պարտվեցին Խորվաթիայի ընտրանուն: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Ավելացված ժամանակին Նեյմարը առաջ մղեց բրազիլացիներին, սակայն հանդիպման վերջին րոպեներին խորվաթները հավասարեցրին հաշիվը և 11 մետրանոց հարվածաշարից առաջ հոգեբանորեն ավելի լավ վիճակում էին: Այս տրամաբանությամբ էլ […]
21:27 09.12.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 47 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Երկրորդ տեղում է ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը (36 միավոր)։ 23 միավորով երրորդ տեղն է զբաղեցրել ռուսական «Ուխտան» ներկայացնող Արթուր Մելքոնյանը: Ֆուտզալի Հայաստանի 2022թ․ լավագույն […]
20:51 09.12.2022
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի մասին, որի հետ խաղացել է «Բարսելոնայում»։ «Մեսսին է այսօր Արգենտինայի հավաքականը։ Ամեն ինչ անցնում է նրա ոտքերով։ Կարծում եմ՝ նա հիմա խելահեղ մարզավիճակում է։ Նրա դեմ խաղում պետք է առանձնահատուկ ուշադրություն»,- Դանի Ալվեսի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Արգենտինան ու Բրազիլիան կարող են հանդիպել […]
20:35 09.12.2022
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը երազում է ազգային թիմի հետ մասնակցել աշխարհի առաջնության։ «Մրցաշրջանի կեսին աշխարհի առաջնությունը վերալիցքավորվելու լավ հնարավորություն է։ Իհարկե, բոլոր ֆուտբոլիստներն էլ երազում են մասնակցել այդ մրցաշարին։ Ես երազում եմ այնտեղ ներկայացնել իմ երկիրը։ Կձգտենք համառ աշխատանքով հասնել դրան։ Ընդմիջումը դրական է ազդել մարզավիճակիս վրա։ Հանգստացել եմ և […]
19:58 09.12.2022
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ, հայազգի Ֆաբիո Մահսերեջյանը դեկտեմբերի 6-ին նշել է ծննդյան 56-ամյակը։ Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկած բրազիլացիները շնորհավորել են բրազիլահայ մասնագետին ծննդյան օրվա կապակցությամբ։ Բրազիլիայի հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել։ Ֆաբիո Մահսերեջյանը Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբում է 2014 թվականից։ Դրանից առաջ նա ֆիզպատրաստության մարզիչ է եղել բրազիլական […]
19:29 09.12.2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչներից առաջ FiveThirtyEight սուպերհամակարգիչը տոկոսային հավանականությամբ կանխատեսել է հաղթողներին։ Գրեթե հավասար են գնահատվում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի և Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հնարավորությունները։ Մյուս զույգերում կան բացահայտ ֆավորիտներ. Խորվաթիա – Բրազիլիա` (23% – 77%) Նիդերլանդներ – Արգենտինա` (42% – 58%) Մարոկկո – Պորտուգալիա՝ (32% – 68%) Անգլիա – Ֆրանսիա՝ (52% – 48%)
19:19 09.12.2022
Անգլիայի հավաքականի մարզիչները Գարեթ Սաութգեյթի ղեկավարությամբ Կիլիան Մբապեին «չեզոքացնելու» ծրագիր են մշակել, հաղորդում է Independent-ը, որի տվյալներով այդ ռազմավարությունը մշակվել է երկու տարի։ Նախատեսվում է մեկ կամ երկու խաղացողով անհատական վերահսկողությամբ տարածություն չտալ Մբապեին։ Աշխարհի առաջնությունում Մբապեն մասնակցել է չորս հանդիպման, խփել հինգ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։ Անգլիա – Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի […]