20:35 09.12.2022
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը երազում է ազգային թիմի հետ մասնակցել աշխարհի առաջնության։ «Մրցաշրջանի կեսին աշխարհի առաջնությունը վերալիցքավորվելու լավ հնարավորություն է։ Իհարկե, բոլոր ֆուտբոլիստներն էլ երազում են մասնակցել այդ մրցաշարին։ Ես երազում եմ այնտեղ ներկայացնել իմ երկիրը։ Կձգտենք համառ աշխատանքով հասնել դրան։ Ընդմիջումը դրական է ազդել մարզավիճակիս վրա։ Հանգստացել եմ և […]
19:58 09.12.2022
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ, հայազգի Ֆաբիո Մահսերեջյանը դեկտեմբերի 6-ին նշել է ծննդյան 56-ամյակը։ Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկած բրազիլացիները շնորհավորել են բրազիլահայ մասնագետին ծննդյան օրվա կապակցությամբ։ Բրազիլիայի հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել։ Ֆաբիո Մահսերեջյանը Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբում է 2014 թվականից։ Դրանից առաջ նա ֆիզպատրաստության մարզիչ է եղել բրազիլական […]
19:29 09.12.2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչներից առաջ FiveThirtyEight սուպերհամակարգիչը տոկոսային հավանականությամբ կանխատեսել է հաղթողներին։ Գրեթե հավասար են գնահատվում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի և Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հնարավորությունները։ Մյուս զույգերում կան բացահայտ ֆավորիտներ. Խորվաթիա – Բրազիլիա` (23% – 77%) Նիդերլանդներ – Արգենտինա` (42% – 58%) Մարոկկո – Պորտուգալիա՝ (32% – 68%) Անգլիա – Ֆրանսիա՝ (52% – 48%)
19:19 09.12.2022
Անգլիայի հավաքականի մարզիչները Գարեթ Սաութգեյթի ղեկավարությամբ Կիլիան Մբապեին «չեզոքացնելու» ծրագիր են մշակել, հաղորդում է Independent-ը, որի տվյալներով այդ ռազմավարությունը մշակվել է երկու տարի։ Նախատեսվում է մեկ կամ երկու խաղացողով անհատական վերահսկողությամբ տարածություն չտալ Մբապեին։ Աշխարհի առաջնությունում Մբապեն մասնակցել է չորս հանդիպման, խփել հինգ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։ Անգլիա – Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի […]
19:10 09.12.2022
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է Անգլիայի ընտրանու հետ հանդիպման մասին: «Անգլիայի հավաքականը չունի թույլ տեղ։ Մենք պետք է որոշենք, թե ինչ մարտավարությամբ առավել վնաս կարող ենք նրանց հասցնել։ Գարեթ Սաութգեյթին չեն գնահատում Անգլիայում։ Այն, որ նա եղել է խաղացող, չի նշանակում, որ չի կարող լինել լավ մարզիչ։ Նա հասել […]
19:00 09.12.2022
ԱԱ-ների ուսումնասիրության տեխնիկական թիմի ղեկավար Արսեն Վենգերը նշել է, որ ՖԻՖԱ-ն ներկայումս կողմ է Աշխարհի առաջնությունների անցկացման քառամյա ցիկլին։ Ավելի վաղ կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու ֆեդերացիայի ցանկության մասին։ Վենգերն ասել է, որ գաղափարը վատը չէ, բայց անցումը նոր տարբերակին կարող է պահանջել որակավորման օրացույցի վերանայում։ ՖԻՖԱ-ն մտադիր […]
18:41 09.12.2022
Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի առաջին խաղում կմրցեն Խորվաթիայի ու Բրազիլիայի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Խորվաթիա. Դոմինիկ Լիվակովիչ, Յոսիպ Յուրանովիչ, Դեյան Լովրեն, Յոշկո Գվարդիոլ, Բորնա Սոսա, Մարսելո Բրոզովիչ, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Մարիո Պաշալիչ, Իվան Պերիշիչ, Անդրեյ Կրամարիչ: Բրազիլիա. Ալիսոն, Դանիլո, Տիագո Սիլվա, Մարկինյոս, Էդեր Միլիտաո, Կազեմիրո, Լուկաս Պակետա, Նեյմար, Վինիսիուս […]
18:35 09.12.2022
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչը հայտարարել է, որ թիմը պատրաստ է Բրազիլիայի հետ քառորդ եզրափակչի խաղին. «Մենք շանսեր ունենք Բրազիլիայի դեմ: Մեր մակարդակը թույլ կտա հաղթել այսպիսի մեծ թիմերի: Մենք սա ապացուցել ենք Ազգերի լիգայում Ֆրանսիայի՝ աշխարհի գործող չեմպիոնի դեմ խաղում: Տանը մենք նրանց հետ 1-1 խաղացինք, իսկ արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթանակ տարանք: […]
18:17 09.12.2022
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը պատմել է Շվեյցարիայի հետ խաղից առաջ Ռոնալդուի հետ ունեցած զրույցի մասին: «Նա ինձ երբեք չի ասել, թե մտադիր է հեռանալ թիմից: Պետք է տեսնել, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը: Նա գոլերը տոնեց թիմակիցների հետ, շնորհակալություն հայտնեց երկրպագուներին: Շվեյցարիայի դեմ խաղից առաջ ես զրույց ունեցա Ռոնալդուի հետ: Նրան ասացի, որ […]
17:56 09.12.2022
Հայաստանի ազգային հավաքականի ու ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանի եղբորորդի Գոնսալո Սելարայանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել: 18-ամյա կիսապաշտպանը երկու տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Բելգրանոյի» հետ, որի տարբեր տարիքային թիմերում խաղացել է 8 տարեկանից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Այս տարի Գոնսալո Սելարայանը «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում Արգենտինայի 5-րդ լիգայում մասնակցել է 30 […]
17:48 09.12.2022
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների նստարանին կթողնի նաև Մարոկկոյի դեմ քառորդ եզրափակչի խաղում, հայտնում է A Bola-ն: Կենտրոնական հարձակվողի դիրքում Սանտուշը երկրորդ խաղում անընդմեջ խաղադաշտ դուրս կբերի Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշին: 21-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ պորտուգալացիների հիմնական կազմում ընդգրկվել էր Շվեյցարիայի դեմ 1/8 եզրափակչի խաղում, որում դարձել […]
16:13 09.12.2022
Իսպանական Marca պարբերականի լրագրող Խոսե Ֆելիքսը հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ հնարավոր է պայմանագիր կնքի «Ալ-Նասրի» հետ: «Ռոնալդուն իր վերջին օրերն է անցկացնում աշխարհի առաջնությունում, Պորտուգալիան դեռ շարունակում է պայքարը: Կրիշտիանուն լիակատար համաձայնություն ունի արաբական ակումբի հետ։ Նա պետք է մեկնի Սաուդյան Արաբիա, տեսնի, թե դա […]
15:52 09.12.2022
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը ներողություն է խնդրել ֆուտբոլը գեղասահքի հետ համեմատելու համար, ինչից վիրավորվել էին այս մարզաձըի ներկայացուցիչները: Ավելի վաղ խորվաթ մասնագետը հայտարարել էր, որ ֆուտբոլը «գեղասահք չէ, դա պայքար է արդյունքի համար»։ «Չէի ուզում նսեմացնել գեղասահքի կարևորությունը, դա շատ բարդ մարզաձև է։ Մարզաձևերը համեմատելով՝ ես նկատի ունեի, որ ֆուտբոլում, ի տարբերություն գեղասահքի, մարզիկների […]
15:35 09.12.2022
Կատալոնական «Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Արգենտինայի ընտրանու հետ քառորդ եզրափակիչի առաջիկա հանդիպման մասին: «Նախկինում երբեք չեմ մասնակցել 11-մետրանոց հարվածաշարի: Մենք պրոֆեսիոնալներ ենք և պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Հուսով եմ՝ կկարողանանք 90 րոպեում հաղթել Արգենտինային»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ Նիդերլանդներ-Արգենտինա հանդիպումը տեղի կունենա այսօր և […]
14:31 09.12.2022
Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի տարիքի հետ կապված խնդիրների մասին: «Կլիչկոյի նկատմամբ հաղթանակն ինձ համար Էվերեստն էր, ես հետնապահ մարդ էի։ Մարդիկ կարծում էին, որ նա ինձ կտոր-կտոր է անելու։ Նա շուրջ 11 տարի բացարձակ չեմպիոն էր։ Ինչ-որ պահի ես էլ մտածեցի, որ նա անպարտելի է, բայց ես դա արեցի: Այդ […]
13:52 09.12.2022
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի բացառել, որ աշխարհի առաջնությունից հետո կարող է այլ թիմ գլխավորել: «Երբեք մի ասա երբեք: Մենք ունենք լավ օրինակ՝ Դիկ Ադվոկատ: Նա մարզել է Իրաքի ազգային հավաքականը, թեև ինձանից մեծ է: Օրերս նա կրկին թիմ է գլխավորել: Եթե լավ առաջարկ ստանամ, գուցե մի քիչ էլ շարունակեմ կարիերաս։ Ես […]
13:44 09.12.2022
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ընտրություն է կատարել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսսիի միջև: «Այս ի՞նչ հարց էր: Ես խաղացել եմ Դիեգոյի դեմ և նրա հանդեպ տածած սիրուց ելնելով՝ ընտրում եմ նրան»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն: Իտալացին կարիերայի մեծ մասն անցկացրել է Հռոմի «Ռոմայում»` մասնակցելով 171 հանդիպման (1979-1987-ին): Դիեգո Մարադոնան […]
13:28 09.12.2022
Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաջող է հանդես եկել Մոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան 28-րդ միջազգային Գավաթի խաղարկությունում: Խաչիկյանը 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում՝ հաղթող ճանաչվելով նժույգթափերում և 3-րդ տեղը զբաղեցնելով բազմամարտում, զուգափայտերում և պտտաձողում: Հիշեցնենք, որ Խաչիկյանը մասնակցել է նաև Լիվերպուլում կայացած աշխարհի առաջնությանը, սակայն այնտեղ հայ մարզկը մեդալ չէր […]
12:07 09.12.2022
Պելեն պատասխանել է Կիլիան Մբապեի աջակցության խոսքերին։ «Շնորհակալ եմ, Մբապե. ուրախ եմ, որ դու գերազանցեցիր իմ ռեկորդներից ևս մեկը»,- գրել է նա Twitter-ում: Ֆրանսիացին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մինչև 24 տարեկանը 9 գոլ խփեց աշխարհի առաջնությունում: Նախկինում ռեկորդը պատկանում էր Պելեին, ով մինչ իր 24-ամյակը խփել էր 7 գոլ։ 82-ամյա Պելեն բուժում է […]
11:40 09.12.2022
ՖԻՖԱ-ի՝ գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը շարունակել է հետագայում էլ աշխարհի առաջնություններն անցկացնել ձմռանը: «Եթե մենք ցանկանում ենք ժողովրդականացնել ֆուտբոլը, պետք է աշխարհի առաջնություններն անցկացնենք աֆրիկական երկրներում, որտեղ անհնար է խաղալ ամռանը: Կատարում ընթացող ԱԱ-ից դատելով՝ ձմռանն աշխարհի առաջնություն անցկացնելը միանգամայն աշխատող տարբերակ է: Այո, շատ հավաքականներ ժամանակ չեն ունեցել ֆիզիկապես լավ պատրաստվելու համար: […]
11:23 09.12.2022
Պորտուգալական Record պարբերականը պնդում է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկացել է հեռանալ հավաքականից ԱԱ-2022-ի ընթացքում: «Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այն տեղեկությունը, որ Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից ԱԱ-2022-ից հետո, երբ իմացել է, որ Շվեյցարիայի դեմ խաղում չի լինելու մեկնարկային կազմում: Record-ը հաստատում է այն տեղեկությունը, որը հրապարակել էր և ստացել էր ավելի […]
11:00 09.12.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել է, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո բանակցություններ են ծրագրված Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: «Մեսսին շատ երջանիկ է, դուք դա կարող եք տեսնել հավաքականում ելույթներից: Եթե խաղացողը դժգոհ է, ապա դա անդրադառնում է նաև հավաքականում ելույթների վրա: Այս մրցաշրջանում նա ֆանտաստիկ ելույթ է ունենում մեր […]
10:52 09.12.2022
Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Կոլումբիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Առաջինը մրցահարթակ է դուրս եկել Իզաբելյա Յայլյանը (59 կգ): Երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով նա զբաղեցրել է 18-րդ տեղը: Պոկում վարժությունում Յալյանը զբաղեցրել 24-րդ տեղը, հրում վարժությունոմ՝ 19-րդը: Երկամարտի 234 կգ արդյունքով չեմպիոն է հռչակվել կոլումբիայի ներկայացուցիչը Յենի Կայսեդոն: Այս քաշային կարգում մրցավեճին մասնակցել […]
10:42 09.12.2022
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Անգլիա – Ֆրանսիա խաղի մասին: «Կարծում եմ, որ կլինի հետաքրքիր խաղ, որում Անգլիան պետք է անհանգստանա Կիլիան Մբապեի հարցով, իսկ Ֆրանսիան պետք է հետևի Սակային ու Ֆոդենին: Քայլ Ուոքերը պատրաստվում է կանգնեցնել Մբապեին, բայց ես գիտեմ, որ ֆրանսիացին դիրքավորվելու է կենտրոնում: Այնտեղ […]
09:58 09.12.2022
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է գոլերից հետո թիմի ֆուտբոլիստների պարելը: «Սա իմ անձնական հավաքականը չէ, սա Բրազիլիայի հավաքականն է, և ես՝ որպես մարզիչ, կրում եմ պատասխանատվությունը: Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն Բրազիլիայի պատմությունն ու մշակույթը: Ես հարգում եմ մեր մշակույթն ու այն թիմը, որտեղ աշխատում եմ, և եթե ես պետք է […]
09:48 09.12.2022
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայները փոխանակվել է Վիկտոր Բուտի հետ։ Երկար ժամանակ ՌԴ-ն բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ Բուտի ազատ արձակման վերաբերյալ։ Հիշեցնենք, Վիկտոր Բուտը ռուս գործարար է, որը 2012 թվականից մեղադրվում է զենքի վաճառքի և ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Վաշինգտոնը կտրականապես հրաժարվում էր ՌԴ քաղաքացուն փոխանակման սխեմայում ներառելու վերաբերյալ երկխոսությունից, սակայն […]
00:03 09.12.2022
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ասել է, թե որ հավաքականին է հաղթանակ մաղթում Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: Քանի որ Շվեդիայի հավաքականը չի մասնակցում մրցաշարին, Իբրահիմովիչը ցանկանում է, որ Մունդիալը հաղթի Արգենտինայի հավաքականը, որի ավագը կատալոնական «Բարսելոնայում» 41-ամյա հարձակվողի նախկին ակումբակից Լիոնել Մեսսին է: «Ցանկանում եմ, որ Արգենտինան հանուն Լիոնել Մեսսիի հաղթի աշխարհի առաջնությունը»,- ասել […]
23:48 08.12.2022
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժեշտի նամակ է հրապարակել ազգային թիմից հեռանալուց հետո: «Ամեն բան սկսվեց չորս տարի առաջ և ժամանակն անցավ շատ արագ: Ես կարող եմ միայն երախտապարտ լինել, որ երկու անգամ նշանակվեցի այս պաշտոնին: Շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Իհարկե, շնորհակալ եմ նաև ֆուտբոլիստներին, որոնք օրինակելի էին և հավատարիմ մեր […]
23:41 08.12.2022
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Լոզանում կայացած նիստում խոսել է կազմակերպության գործկոմի որոշումների մասին՝ կապված ռուս և բելառուս մարզիկների դեմ պատժամիջոցների հետ։ «Մենք շարունակեցինք խորհրդակցություններն Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները ոչ ոք չվիճարկեց մեր այսօրվա բանավեճի ընթացքում։ Ես ստացել եմ ՄՕԿ-ի գործադիր խորհրդի լիակատար աջակցությունը բազմաթիվ առիթներով իմ արած հայտարարությունների համար: […]
23:34 08.12.2022
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո ոչ ամբողջական կազմով է վերադարձել Մադրիդ, հայտնում է Marca-ն։ Կատարից Իսպանիա են վերադարձել 14 ֆուտբոլիստներ: Մյուս 12 խաղացողները մնացել են Դոհայում, որպեսզի հետևեն աշխարհի առաջնության հետագա ընթացքին: Լուիս Էնրիկեի մարզչական շտաբը նույնպես վերադարձել է Իսպանիա: Հիշեցնենք, որ իսպանացիները 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին […]