TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ. ՄՕԿ նախագահ

23:41 08.12.2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Լոզանում կայացած նիստում խոսել է կազմակերպության գործկոմի որոշումների մասին՝ կապված ռուս և բելառուս մարզիկների դեմ պատժամիջոցների հետ։ «Մենք շարունակեցինք խորհրդակցություններն Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները ոչ ոք չվիճարկեց մեր այսօրվա բանավեճի ընթացքում։ Ես ստացել եմ ՄՕԿ-ի գործադիր խորհրդի լիակատար աջակցությունը բազմաթիվ առիթներով իմ արած հայտարարությունների համար: […]

̰
Իսպանիայի հավաքականի կեսը աշխարհի առաջնությանը հետևելու համար մնացել է Կատարում

23:34 08.12.2022

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո ոչ ամբողջական կազմով է վերադարձել Մադրիդ, հայտնում է Marca-ն։ Կատարից Իսպանիա են վերադարձել 14 ֆուտբոլիստներ: Մյուս 12 խաղացողները մնացել են Դոհայում, որպեսզի հետևեն աշխարհի առաջնության հետագա ընթացքին: Լուիս Էնրիկեի մարզչական շտաբը նույնպես վերադարձել է Իսպանիա: Հիշեցնենք, որ իսպանացիները 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին […]

̰
Ո՞վ է Խորվաթիայի ամենագեղեցիկ ֆուտբոլիստը ըստ հայտնի խորվաթ մոդելի

23:19 08.12.2022

Խորվաթ մոդել Իվանա Կնոլը, ով հատուկ ուշադրության է արժանանում կատարում, պատմել է, որ իր համար Խորվաթիայի ազգային հավաքականի ամենագեղեցիկ ֆուտբոլիստը գերմանական «Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլն է: «Լուկա Մոդրիչն իմ ֆավորիտն է, նա լավագույն խաղացողն է: Ամենագեղեցիկը, ըստ իս, Յոշկո Գվարդիոլն է»,- մոդելի խոսքը մեջբերում է Jutarnji-ն: Հիշեցնենք, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ […]

̰
Ինչ՞ու է ՖԻՖԱ-ն տուգանել սերբերին ու խորվաթներին

23:13 08.12.2022

ՖԻՖԱ-ն Սերբիայի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին տուգանել է քաղաքական հայտարարությունների համար, հայտնում է AP-ն: Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 21 300 դոլարով: Սերբերը տուգանվել են Բրազիլիայի դեմ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղից առաջ հանդերձարանում կախած դրոշի համար, որտեղ Կոսովոն պատկերված է Սերբիայի կազմում։ Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան 53 000 դոլար է […]

̰
Թիմը չափազանց միասնական է, որ դրսի ուժերը կարողանան կոտրել այն. Ռոնալդու

22:12 08.12.2022

Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Մարոկկոյի դեմ խաղի մասին։ «Թիմը չափազանց միասնական է, որ դրսի ուժերը կարողանան կոտրել այն։ Ժողովուրդը չափազանց քաջ է, որ թույլ տա մրցակիցը վախեցնի իրեն։ Սա թիմ է բառի ամենաուղիղ իմաստով, և այն մինչև վերջ կպայքարի իր երազանքի համար։ Հավատացե՛ք մեզ։ Առա՛ջ, Պորտուգալիա՛»,- գրել է Ռոնալդուն թվիթերյան իր էջում։ […]

̰
Անգլիայի Ֆուտբոլի ֆեդերացիան կվստահի  Սաութգեյթին  նաև Եվրո-2024-ում

21:57 08.12.2022

Անգլիայի Ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը շարունակի իր աշխատանքը մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի՝ ֆեդերացիայի ղեկավարությունը գոհ է ազգային հավաքականի վերջին արդյունքներից։ Հիշեցնենք, որ բրիտանացիները դուրս են եկել ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղան ֆրանսիացիների հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։

̰
ԱԱ-ի առաջին երկու շաբաթների ընթացքում Կատար է այցելել նախատեսվածից քիչ երկրպագու

21:43 08.12.2022

Աշխարհի առաջնության առաջին երկու շաբաթների ընթացքում Կատար է այցելել ավելի քան 765 հազար մարդ, հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով մրցաշարի կազմակերպիչների զեկույցը։ Այս տվյալները չեն արդարացնում իշխանությունների սպասելիքները, որոնք մեկ ամսվա ընթացքում ակնկալում էին 1,2 միլիոն մարդու այցելություն։ Օտարերկրյա երկրպագուների պիկ շրջանը եղել է նոյեմբերի 24-28-ը, երբ խմբային փուլում օրական 4 հանդիպում է անցկացվել։ Առաջին 17 […]

̰
Ֆրանսիան շատ որակյալ խաղացողներ ունի,  մենք պետք է պատրաստ լինենք նրանցից յուրաքանչյուրի խաղին. Բուկայո Սակա

21:25 08.12.2022

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի վինգեր Բուկայո Սական ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե ում կառանձնացներ մրցակցի կազմում, բացառությամբ Կիլիան Մբապեի: «Ինձ դուր է գալիս Ուիլյամ Սալիբան: Նրանք շատ հիանալի խաղացողներ ունեն: Ինձ դուր է գալիս Ուսման Դեմբելեն, կարծում եմ, որ նա շատ լավն է։ Ֆրանսիան շատ որակյալ խաղացողներ ունի, […]

̰
Զավեշտալի դեպք Կատարում. կատուն ընդհատել է Վինիսիուսի ասուլիսը

21:08 08.12.2022

Զավեշտալի դեպք է գրանցվել Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի ասուլիսում: Կատարում ընթացող աշխարհի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ սենյակ է ներխուժել մի կատու և ցատկել է սեղանին: Բրազիլիայի հավաքականի մամուլի պատասխանատուն շոյել է կենդանուն, իսկ հետո իջեցրել սեղանից, իսկ Վինիսիուսը ծիծաղել է այդ ամբողջ ընթացքում: Հիշեցնենք, որ աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան […]

̰
Էդեն Ազարը ցանկանում է 5 րոպեով փոխվել տեղերով Ջո Բայդենի հետ

20:56 08.12.2022

Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», նշել է մի մարդու, ում հետ կցանկանար փոխվել տեղերով։ «Ո՞ւմ հետ կփոխվեի տեղերով: Ջո Բայդենի հետ՝ առնվազն հինգ րոպե: Վաու․․․ Էդեն Ազար, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Հնչում է, չէ՞․․․ Սպիտակ տունը և ես՝ սիգարով նստած իմ աշխատասենյակում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: 31-ամյա կիսապաշտպանը […]

̰
Հայտնի են Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները ԵԱ որակավորման փուլում

20:39 08.12.2022

Դեկտեմբերի 8-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվեց տասներորդ խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շվեյցարիայի և Իսլանդիայի հավաքականների հետ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան 2023-ի հոկտեմբերի 11-17-ը՝ Իռլանդիայում։

̰
Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան հրապարակել է 2022թ. լավագույն մարզիկների անունները

20:12 08.12.2022

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան հրապարակել է 2022թ. լավագույն մարզիկների անունները: Տղամարդկանցից լավագույնը շվեդ Արմանդ Դյուպլանտիսն է: Շվեդ մարզիկն այս մրցաշրջանում ոչ միայն նվաճել է ձողացատկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այլև կարողացել է երեք անգամ թարմացնել համաշխարհային ռեկորդը։ Կանանցից լավագույնն ամերիկուհի Սիդնի Մաքլաֆլին-Լևրոնն է։ Նա իր հայրենիքում կայացած Աշխարհի առաջնությունում, 400մ. արգելավազքում, գերազանցել է համաշխարհային ռեկորդը և նվաճել […]

̰
Գյումրիի «Շիրակը» հաղթեց «Նոային»

19:56 08.12.2022

ՀՊԼ-ի 17-րդ տուրի «Շիրակ»-«Նոա» հանդիպումը ավարտվել է տանտերերի` 2-0 հաշվով հաղթանակով: 38-րդ րոպեին «Շիրակի» կազմում գոլի հեղինակ է դարձել Բակայոկոն։ Խաղավարտին մոտ Մրյանը ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-0։ Այս խաղից հետո «Շիրակն» իր ակտիվում ունի 21 միավոր և 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Նոան» 12 միավոր ունի և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

̰
Էկվադորը հրաժարվել է անցկացնել Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությունը

19:35 08.12.2022

Էկվադորը հրաժարվել է անցկացնել Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությունը` Copa America-ն: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրանսիսկո Էգասը բացատրել է, որ երկու խոչընդոտ կա՝ անվտանգության հետ կապված հարցերը՝ կազմակերպված հանցագործությունների թվի ավելացման ֆոնին և անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը: Մրցաշարն, ամենայն հավանականությամբ, կընդունի Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանք, ինչպես և Կանադան ու Մեքսիկան, արդեն տվել են իրենց համաձայնությունը մրցաշարին […]

̰
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այն լուրերը, թե Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից

18:25 08.12.2022

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով այն տեղեկությունը, թե թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սպառնացել է լքել ազգային հավաքականը. «Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է, որ ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի անգամ չի սպառնացել, թե Կատարում ընթացող ԱԱ-ի ընթացքում կհեռանա հավաքականից: Ռոնալդուն ամեն օր լրացնում է հավաքականի կազմում իր նվաճումների ցանկը: Սա պետք […]

̰
Պետությունը միշտ իր մարզիկների կողքին է. ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է բռնցքամարտիկ  Էրիկ Իսրայելյանին

18:16 08.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների այս տարվա հաղթող Էրիկ Իսրայելյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է 18-ամյա բռնցքամարտիկին վերջին հաջողությունների առթիվ՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդ բռնցքամարտիկը քրտնաջան աշխատանքի շնորհիվ իր խոսքը կասի նաև մեծահասակների պայքարում. «Այս տարիքում արդեն իսկ նշանակալի հաջողություններ եք գրանցել, բայց […]

̰
Մխիթարյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Զալցբուրգի» դեմ խաղում

17:40 08.12.2022

«Ինտերը» Մալթայում երեկ կայացած ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթանակ է տարել «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նկատմամբ: Միլանյան թիմի կազմում առաջինը աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 20-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը աչքի էր ընկել նաև նախորդ խաղում՝ դառնալով 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

̰
Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

17:12 08.12.2022

Լուիս դե լա Ֆուենտեն ստանձնել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ 61-ամյա մասնագետը նախկինում մարզել է երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականները, 2020 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել, հաղթել է Եվրո Մ-19 (2015), Մ-21 (2019) մրցաշարերը։ Դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի […]

̰
Մեկնարկային կազմում չընդգրկվելուց հետո Ռոնալդուն ցանկացել է հեռանալ Պորտուգալիայի հավաքականից. Record

16:57 08.12.2022

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին, որ կհեռանա ազգային թիմից, հայտնում է Record-ը։ Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռոնալդուն իմացել է, որ չի լինելու Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ հանդիպմանը։ Պատմությունը սկսվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի Պորտուգալիա – Հարավային Կորեա […]

̰
ԱԱ-2022-ի ժամանակ Գերմանիայի հավաքականում կոնֆլիկտ է տեղի ունեցել. Sport Bild

13:47 08.12.2022

Գերմանիայի հավաքականում ԱԱ-2022-ի ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել: Թիմը երկու ճամբարի է բաժանվել՝ «Բավարիայի» ֆուտբոլիստները և մյուսները, հայտնում է Sport Bild-ը: Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին մեղադրել են «Բավարիայի» ֆուտբոլիստների հանդեպ հատուկ վերաբերմունք ունենալու մեջ, ինչը թիմի ներսում տարաձայնությունների պատճառ է դարձել: Ֆլիկը չի կարողացել միավորել ամբողջ թիմին: Խնդիրները սկսվել էին խմբային փուլի 1-ին տուրի՝ Ճապոնիայի […]

̰
Բրիտանացի լրագրողը բացատրել է, թե ինչու է «Չելսին» ցանկանում ձեռք բերել Արսեն Զախարյանին

11:50 08.12.2022

StandardSport-ի լրագրող Նիզար Կինսելան պատմել է, թե ինչու է անգլիական «Չելսին» ցանկանում ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին: «Արսենը լավագույն տարիքում է ֆուտբոլի համար: Նա տաղանդ է, որին «Չելսին» կարող է զարգացնել: Անակնկալ չէ, որ ակումբը հետաքրքրված է նրանով և ցանկանում է պայմանագիր կնքել: «Չելսին» երիտասարդների հետ աշխատելու առումով լավագույն թիմերից մեկն է աշխարհում: […]

̰
Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Պորտուգալիայում

11:34 08.12.2022

Ճապոնական «Սուզուկի» ակումբի հարձակվող Կաձույոշի Միուրան կհեռանա թիմից այս ձմռանը։ 55-ամյա ճապոնացին մտադիր է կարիերան շարունակել Պորտուգալիայում։ Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը համալրելու է Պորտուգալիայի երկրորդ լիգայի «Օլիվեյրենսե» ակումբը: Միուրան իր առաջին հանդիպումը մեծ ֆուտբոլում անցկացրել է 1986 թվականին «Սանթոսում»։ Այնուհետև նա հանդես է եկել Բրազիլիայի և Ճապոնիայի մի շարք ակումբներում, ինչպես […]

̰
Հուսով ենք, որ եթե եզրափակիչում հանդիպենք Արգենտինային, Մեսսին խաղադաշտ դուրս չի գա․ պորտուգալացու կատակը

22:15 07.12.2022

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսսիի մասին: «Ինչպե՞ս կարող եմ խաղալ Մեսսիի դեմ: Նա այնպիսի խաղացող է, որ բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ։ Մենք հուսով ենք, որ եթե եզրափակիչում հանդիպենք Արգենտինային, Մեսսին խաղադաշտ դուրս չի գա, կամ փայլուն խաղ չի ցուցադրի»,- ծիծաղելով […]

̰
Կատար-2022-ի խմբային փուլն ԱԱ-ի պատմության ընթացքում լավագույնն էր․ ՖԻՖԱ-ի նախագահ

21:37 07.12.2022

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի մասին: «Ես տեսել եմ բոլոր հանդիպումները և կասեմ շատ պարզ ու հստակ՝ Կատար-2022-ի խմբային փուլն աշխարհի առաջնության պատմության ընթացքում լավագույնն էր։ Դա շատ խոստումնալից է մրցաշարի մնացած հատվածի համար: Հանդիպումները գերազանց որակի էին և գեղեցիկ մարզադաշտերում։ Երկրպագուներն անհավանական էին: Միջին հաճախելիությունը կազմում է […]

̰
Հայտնի են աղջիկների Եվրոպայի Մ17 և Մ19 առաջնություններում Հայաստանի հավաքականների մրցակիցները

21:15 07.12.2022

Կայացել է ֆուտբոլի կանանց Եվրոպայի Մ17 և Մ19 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայաստանի Մ17 հավաքականն ընդգրկվել է B լիգայի 5-րդ խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ, իսկ Մ19 հավաքականը B լիգայի չորրորդ խմբում կխաղա Մալթայի և Ֆարերյան կղզիների թիմերի հետ։ Կանանց Եվրոպայի Մ17 առաջնության […]

̰
Ամոթ է նսեմացնել մի մարդու, որն այդքան բան է արել․ Ռոնալդուի քրոջ զայրույթը

21:00 07.12.2022

Կրիշտիանու Ռոնալդուի քույրն իր զայրութն է արտահայտել Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի հանդեպ վերաբերմունքից: ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի դեմ խաղում Ռոնալդուն պահեստայինների նստարանին է մնացել և փոխարինման է մտել միայն 73-րդ րոպեին: «Այո, Ռոնալդուն հավերժ չէ: Այո, Ռոնալդուն միշտ չի խաղա, ցավոք, նա հիմա ծեր է, գոլեր չի խփում և Պորտուգալիայի հավաքականին պետք չէ …. այն ամենն, […]

̰
Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կկնքի 16 ամյա բրազիլացու հետ

19:52 07.12.2022

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կկնքի «Պալմեյրասի» 16-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկի հետ։ Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողի հետ պայմանագիրը պետք է պաշտոնապես ձևակերպվի, ինչի համար Էնդրիկն ու իր հայրն առաջիկա օրերին կժամանեն Մադրիդ: Սպասվում է, որ հանդիպումը կավարտվի կա՛մ պայմանագրի կնքմամբ, կա՛մ տեղափոխության շուրջ սկզբունքային համաձայնությամբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» 60 […]

̰
Հայ լողորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը

19:32 07.12.2022

ՀՀ լողի հավաքական թիմի առաջատար լողորդներ Անի Պողոսյանը և Արթուր Բարսեղյանը մարզիչ Արման Վահանյանի գլխավորությամբ կմեկնեն Ավստրալիայի Մելբուռն քաղաք, որտեղ դեկտեմբերի 13-18-ը կանցկացվի աշխարհի առաջնությունը «կարճ ջրում» (25մ): Այս մասին հայտնում է Հայաստանի լողի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Արթուր Բարսեղյանը կմրցի 50մ ազատ ոճ և 50մ դելֆին լողաոճերում, իսկ Անի Պողոսյանը՝ 100մ և 200մ ազատ ոճում:

̰
Եթե չեմ գնահատվում, կբարձրացնեմ այլ երկրի դրոշ․ Էրիկ Իսրայելյան

18:56 07.12.2022

Բռնցքամարտի Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Էրիկ Իսրայելյանն ակնարկել է, որ կարող է ելույթները շարունակել այլ երկրի դրոշի ներքո։ «Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը 0-ա. եթե էտպես ա, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ […]

̰
Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարող է փոխարինել Լուիս Էնրիկեին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

17:14 07.12.2022

Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարող է փոխարինել Լուիս Էնրիկեին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 52-ամյա մասնագետի գլխավորությամբ իսպանացիները չհաղթահարեցին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի արգելքը և լքեցին պայքարը: Ռոբերտո Մարտինեսի հետ էլ Բելգիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբից ընթացիկ ԱԱ-ում: Դեկտեմբերի 1-ին Մարտինեսը հայտնեց, որ լքում է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Իսկ Էնրիկեն […]

̰
BACK_TO_TOP