TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Մարիամ Մկրտչյանը՝ Խանտի Մանսիյսկի մրցաշարի հաղթող

16:59 07.12.2022

Խանտի Մանսիյսկում ավարտվեցին մինչև 20 տարեկանների շախմատի միջազգային մրցաշարերը: Ավարտական տուրից առաջ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթողի հավակնորդների թվում էին: Կանանց մրցաշարում կրկին գերազանց ելույթ ունեցավ Մարիամ Մկրտչյանը: Վերջին՝ 9-րդ տուրում մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհին սևերով պարտության մատնելով իր հետ մրցաշարային աղյուսակը գլխավորած ռուսաստանցի Աննա Ժուրովային, 7 միավորով նվաճեց գլխավոր մրցանակը: […]

̰
13 օլիմպիական չեմպիոն և 15 համաշխարհային ռեկորդակիր․ Ծանրամարտի ԱԱ-ին մասնակցում է 537 մարզիկ

16:54 07.12.2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում առաջին անգամ  անցկացվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցավայր են մեկնել մեծ թվով մարզիկներ՝ 13 օլիմպիական չեմպիոն և 15 համաշխարհային ռեկորդակիր: Նրանք Փարիզի օլիմպիական խաղերի ճանապարհին հանդես են գալիս նոր քաշային կարգերում: «Ճանապարհը դեպի Փարիզ սկսվում է այստեղից, երբ մենք շարժվում ենք դեպի նոր ապագա: 93 երկրների թիմեր են ներկայացել առաջնությանը: Նախապատրաստական խնդիրները, […]

̰
Դոհայում սկսվել է ԱԱ-ի մարզադաշտերից մեկի ապամոնտաժումը

16:46 07.12.2022

Դոհայում սկսվել են «974» անունը կրող մարզադաշտի ապամոնտաժման աշխատանքները։ Այս ստադիոնում անցկացվել է 2022 թվականի աշխարհի առաջնության 7 հանդիպում: Այս մարզադաշտը հավաքված է բեռնատարների բեռնարկղերից։ Տրիբունաների, շրջապատող կառույցների ապամոնտաժումից բացի, աշխատողները նաև սկսել են հեռացնել մրցաշարի տարբերանշաններով պաստառները մարզադաշտից։ Երկրպագուները գալիս են ստադիոն, որպեսզի հասցնեն լուսանկարվել դրա դիմաց՝ մինչ այն ամբողջությամբ ապամոնտաժելը։

̰
«Յուվենտուսը» կարող է հեռացվել Ա սերիայից

16:44 07.12.2022

«Յուվենտուսը» կարող է հայտնվել Բ Սերիայում՝ հնարավոր ֆինանսական խարդախությունների պատճառով, հայտնում է Repubblica-ն՝ մեջբերելով փաստաբան Մատիա Գրասանիին: Ըստ աղբյուրի՝ խոսքը ֆոնդային բորսայում սպորտի և կորպորատիվ կանոնների հետ կապված հավանական անօրինական գործարքների մասին է։ «Սպորտային արդարադատության օրենսգրքի համապատասխան պարբերությունները, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական և կառավարչական հարցերում խախտումներին, ցույց են տալիս, որ փաստաթղթերի փոփոխությունները, ապօրինի մասնավոր […]

̰
Բրազիլիայի հավաքականի հարձակվողը վիրահատվել է

16:41 07.12.2022

Բրազիլիայի հավաքականի և «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը բարեհաջող վիրահատվել է ծնկի վնասվածքից հետո, որը նա ստացել էր աշխարհի առաջնության ժամանակ։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացին հիմա պետք է վերականգնողական շրջան անցնի։ Հիշեցնենք՝ նրա թիմակից Ալեքս Տելեսը նույնպես վնասվածք էր ստացել և հիմա կարող է բաց թողնել ԱԱ-ի մնացած հատվածը։ ԱԱ-2022-ի 1/4 […]

̰
Մենք նույնպես շատ ուժեղ կազմ ունենք․ բրիտանացիների դարպասապահը զգուշացնում է ֆրանսիացիներին

16:37 07.12.2022

Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը խոսել է ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի հետ սպասվող խաղի մասին։ «Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է, նրանք ունեն Մբապե և այլ հիանալի խաղացողներ, նրանց քառորդ եզրափակիչում հաղթելը հիանալի ձեռքբերում կլինի ցանկացած թիմի համար: Այնուամենայնիվ, նրանք պետք է զգուշանան Անգլիայի հավաքականից, քանի որ մենք նույնպես շատ ուժեղ կազմ ունենք»,- Պիկֆորդի […]

̰
Չեմ կասկածում, որ Ֆրանսիան կհաղթի Անգլիային․ Էմանուել Մակրոն

16:32 07.12.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Անգլիայի ընտրանու դեմ կայանալիք խաղի մասին։ «Հստակ կանխատեսում տալու համար անհրաժեշտ է իմանալ հավանական կազմերը, դրա համար պետք է սպասել խաղի նախօրեին։ Եթե խոսենք ընդհանուր կանխատեսման մասին, չեմ կասկածում, որ Ֆրանսիան հաղթանակ կտանի»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RTL France-ը։ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի […]

̰
Բռնցքամարտը չի ընդգրկվի 2028 թվականի Օլիմպիական խաղերի ցանկում․ ՄՕԿ

16:23 07.12.2022

Լոզանում` ՄՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ, կազմակերպության կենտրոնակայանի մոտ, ի աջակցություն IBA-ի, ակցիա է տեղի ունեցել: Մասնակիցները պահանջել են, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան 2028թ-ի օլիմպիական խաղերի շրագրից չհանի բռնցքամարտը: Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզական տնօրեն Քիթ Մաքքոնելը արդեն հայտարարել է, որ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կասեցումը ուժի մեջ է: Այդ առթիվ նամակ է ուղարկվել IBA -ի ղեկավար […]

̰
Պետք է հաշիվներ պարզենք Արգենտինայի հետ․ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի խոստովանությունը

16:04 07.12.2022

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Արգենտինայի դեմ կայանալիք խաղի մասին։ «Չենք կարող գոհանալ 1/4 եզրափակչով, որովհետև ուզում ենք աշխարհի չեմպիոն դառնալ։ Նկատի ունեմ, որ կարող ենք աշխարհի չեմպիոն դառնալ, ոչ թե ասում եմ, որ անպայման կդառնանք։ Բայց ամեն ինչ հնարավոր է։ Վերջիվերջո, եթե առաջ չգնանք, չենք կարող ասել, […]

̰
Մբապեն՝ միանգամից 3 մրցաշարի լավագույն ռմբարկու

15:51 07.12.2022

Կիլիան Մբապեն այս պահին աշխարհի առաջնության, Ֆրանսիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։ ԱԱ-2022-ում ֆրանսիացիները հասել են քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպեն Անգլիայի ընտրանու հետ։ Հավաքականի կազմում հարձակվողն ընթացիկ աշխարհի առաջնությունում 4 խաղում 5 գոլ է խփել, ՉԼ-ում 6 խաղում՝ 7, Լիգա 1-ում՝ 12 գոլ։ Աշխարհի առաջնությունում խփած գոլերով նրան հետապնդում են Ալվարո Մորատան,  Լիոնել […]

̰
Էդեն Ազարը հեռանում է Բելգիայի հավաքականից

15:42 07.12.2022

Էդեն Ազարը հայտարարել է Բելգիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ «Այսօր մի էջ է շրջվում… Շնորհակալություն ձեր սիրո համար: Շնորհակալություն ձեր անզուգական աջակցության համար։ Շնորհակալ եմ 2008 թվականից ի վեր ունեցած երջանիկ պահերի համար: Ես որոշել եմ ավարտել միջազգային կարիերաս: Ես կկարոտեմ ձեզ»,- գրել է ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում։ Ազարը Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է […]

̰
Եթե ձեզ դուր չի գալիս ՉԼ-ի այս ձևաչափը, կարող եք չմասնակցել. ՊՍԺ-ի նախագահը դիմել է Սուպերլիգայի ակումբներին

15:18 07.12.2022

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների մասին։ «Եթե ձեզ դուր չի գալիս ՉԼ-ի այս ձևաչափը, կարող եք չմասնակցել։ Կարող եք խաղալ միայն ձեր ներքին առաջնություններում։ Եթե ​​ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ես դա չեմ անում: Դա պարզ է»,- ասել է ՊՍԺ-ի նախագահը Sky Sports-ի հետ զրույցում։

̰
Մեր արքան պետք է ավելի լավ լինի․ Ռոնալդուն՝ Պելեի մասին

15:03 07.12.2022

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առողջություն է մաղթել լեգենդար Պելեին։ «Շուտափույթ առողջություն եմ մաղթում Ձեզ: Մեր արքան պետք է ավելի լավ լինի: Դա այն է, ինչ մենք ցանկանում ենք»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 82-ամյա բրազիլացու օրգանիզմը չի արձագանքում քիմիաթերապիային և Պելեին պալիատիվ օգնություն է ցուցաբերվում:

̰
Սամուել Էտո՛Օ-ն ներողություն է խնդրել երկրպագուին հարվածելու համար

14:38 07.12.2022

«Ռեալի», «Բարսելոնայի», «Չելսիի» և Կամերունի լեգենդար  ֆուտբոլիստ,  այժմ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛Օ-ն ներողություն է խնդրել երկրպագուին հարվածելու համար։ «Ներողություն եմ խնդրում հունից դուրս գալու համար ․․․ հարիր չէր նման արձագանքն իմ կողմից։ Ներողություն եմ խնդրում այդ տհաճ միջադեպի համար։ Ես շարունակում եմ դիմակայել որոշ ալժիրցի  երկրպագուների սադրանքներին և ամենօրյա հետապնդումներին։ Կամերուն-Ալժիր խաղից հետո […]

̰
Սանթուշը բացատրել է, թե ինչու Ռոնալդուին չէր ընդգրկել հիմնական կազմում

14:15 07.12.2022

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը բացատրել է Ռոնալդուին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի դեմ խաղի մեկնարկային կազմում չընդգրկելը։ «Իմ որոշումը ոչ մի կերպ կապված չէ Հարավային Կորեայի դեմ նրա խաղի հետ։ Մենք այդ մասին մտածել ենք այսօրվա խաղից մի քանի օր առաջ։ Թիմերը վաղուց պատրաստ էին սրան։ Տեխնիկական որոշում է, ոչ ավելին»,- Սանթուշի խոսքերն է […]

̰
Ռոնալդուն հերքել է «Ալ-Նասր» տեղափոխվելու լուրը

14:02 07.12.2022

Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է «Ալ-Նասր» տեղափոխվելու մասին լուրերը: Ավելի վաղ իսպանական Marca պարբերականը հայտնել էր, որ հարձակվողը հունվարի 1-ից կմիանա սաուդական ակումբին և կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ «Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է պորտուգալացին ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի դեմ խաղից հետո։ Նշվում է, որ Կրիշտիանուն ցանկանում է սպասել Չեմպիոնների լիգայում հանդես եկող եվրոպական […]

̰
Ջորջինա Ռոդրիգեսը վրդովված է, որ 1/8 եզրափակչի խաղում Ռոնալդուն չի եղել պորտուգալացիների մեկնարկային կազմում

13:55 07.12.2022

Ջորջինա Ռոդրիգեսը վրդովված է, որ երեկ Կրիշտիանու Ռոնալդուն չի եղել Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում։ ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի՝ Շվեյցարիայի ընտրանու դեմ խաղում նա մնացել է հավաքականի պահեստայինների թվում և փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին։ Հիշեցնենք,որ Պորտուգալիայի հավաքականը հաղթել էր 6-1 հաշվով։ «Շնորհավորում եմ, Պորտուգալիա: Երբ 11 խաղացող երգում էին հիմնը, բոլոր տեսախցիկները կենտրոնացած էին […]

̰
Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել  «Ինտերի» կազմում

13:40 07.12.2022

«Ինտերը» Մալթայում ընթացող հավաքի ընթացքում ընկերական խաղում 6։1 հաշվով հաղթել է «Գզիրա Յունայթեդին»։ Միլանցիների կազմում աչքի են ընկել Ռաուլ Բելանովան, Քրիստիան Ասլանին, Հական Չալհանողլուն, Ռոբին Գոսենսը, Ֆեդերիկո Դի Մարկոն և Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ կեսում և աչքի ընկել 89-րդ րոպեին` գլխի հարվածով եզրափակելով Դիմարկոյի փոխանցումը։   Մխիթարյանը նաև գոլային փոխանցման հեղինակ է […]

̰
Կարեն Գիլոյանը շրջայց է կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում

17:53 06.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, շրջայց կատարել Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև այցելել մարզկենտրոն Աշտարակ: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է Արագածոտնի մարզում սպորտային […]

̰
Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան անգլիացի ֆուտբոլիստները ԱԱ չեմպիոն դառնալու համար

20:00 05.12.2022

Անգլիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 400-450 հազար ֆունտ ստերլինգ պարգևավճար՝ աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում, հայտնում է The Telegraph-ը: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավելավճարներ է սահմանել յուրաքանչյուր փուլը հաղթահարելու համար: Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթի թիմը 7 միավորով հաղթել էր B խմբում ու նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը 3-0 հաշվավ հաղթել է Սենեգալի ընտրանուն: 1/4 եզրափակիչում […]

̰
Ջո Բայդենը գոհ է ԱՄՆ-ի հավաքականի ելույթից ԱԱ-ում

19:31 05.12.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ազգային թիմին Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաջող ելույթի համար: «Տղանե՛ր, դուք մեզ  հպարտանալու առիթ տվեցիք ու հաճելի ակնթարթներ պարգևեցիք: Ոտքի ենք կանգնում ու շարժվում առաջ: Առջևում լուսավոր ապագան է ու վերադարձը 2026-ի տնային Մունդիալին»,- Թվիթերում գրել է նախագահը: Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի խմբային փուլում ԱՄՆ-ի հավաքականը 5 միավորով […]

̰
Նեյմարը ապաքինվել է և կմասնակցի Բրազիլիա-Հարավային Կորեա հանդիպմանը

18:49 05.12.2022

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հաստատել է, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կմասնակցի Հարավային Կորեայի հավաքականի դեմ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը: Հիշեցնենք, որ բրազիլացին ոտնաթաթի վնասվածք էր ստացել Սերբիայի հավաքականի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում ու բաց թողել Շվեյցարիայի և Կամերունի հետ հանդիպումները: Բրազիլիայի հավաքականը 6 միավորով հաղթել էր […]

̰
Մբապեն հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. Դիդիե Դեշամ

18:15 05.12.2022

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը լեհերի նկատմամբ։ Այդ խաղում 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ «Մենք ունենք մի քանի օր հանգստանալու և քառորդ եզրափակիչին պատրաստվելու համար, իսկ հիմա պետք է վայելել այս հաղթանակը։ Մբապեն հիմա աշխարհի լավագույն […]

̰
Չինական մաֆիան Նիդերլանդներ- Արգենտինա խաղի տոմսերը վերավաճառում է իրական արժեքից հինգ անգամ թանկ․ Mundo Deportivo

17:52 05.12.2022

Չինական մաֆիայի ներկայացուցիչները Նիդերլանդներ – Արգենտինա ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպման տոմսերը վերավաճառում են իրական արժեքից հինգ անգամ թանկ, հայտնում է Mundo Deportivo-ն։ Պարբերականի տեղեկություններով՝ մաֆիան օգտագործում է այն փաստը, որ Կատարում ընթացող աշխարհի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի կարիերայում: Մաֆիայի ներկայացուցիչները տոմսերը վերավաճառում են 4,5 հազար եվրոյով, կան […]

̰
Էմանուել Մակրոնը ճիշտ է գուշակել Ֆրանսիա-Լեհաստան խաղի հաշիվն ու գոլերի հեղինակներին․ Le Parisien

17:48 05.12.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճիշտ էր գուշակել Ֆրանսիա – Լեհաստան խաղի հաշիվն ու գոլերի հեղինակներին: «Կարծում եմ՝ մենք կհաղթենք 3-1 հաշվով։ Լևանդովսկին գոլ կխփի, ինչպես նաև Մբապեն ու հնարավոր է՝ Ժիրուն»,- Le Parisien-ի հետ զրույցում խաղից առաջ հայտնել էր Ֆրանսիայի նախագահը։ Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնի կազմում հաշիվը բացել էր «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը […]

̰
Մեսսին այլևս չի վերադառնա «Բարսելոնա»

17:44 05.12.2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի վերադառնա կատալոնական «Բարսելոնա»: Կատալոնական ակումբի ղեկավարությունը նախընտրում է հարձակման գիծն ուժեղացնելու համար պայմանագիր կնքել ավելի երիտասարդ խաղացողի հետ, տեղեկացնում է El Nacional-ը։ «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն ակումբի նախագահ Ժոան Լապորտային համոզել է Մեսսիին վերադարձնելու փոխարեն ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Բերնարդու […]

̰
Ռուս և բելառուս շախմատիստներին թույլատրվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հանդես գալ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո

17:41 05.12.2022

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ռուս և բելառուս շախմատիստներին թույլատրել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հանդես գալ կազմակերպության դրոշի ներքո, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ որոշմամբ ռուսներն ու բելառուսները կարող էին միջազգային մրցաշարերում հանդես գալ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ «ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես գալու իրավունքը տրվում է մինչև 2024 թվականի […]

̰
Լևանդովսկին մտավ հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների թոփ-10

17:30 05.12.2022

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խփած գոլը կարևոր ցուցանիշ է ապահովել լեհ ֆուտբոլիստի համար։ Հիշեցնենք՝ լեհերը 1-3 հաշվով պարտություն կրեցին Ֆրանսիայի ընտրանուց և դուրս մնացին հետագա պայքարից: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին լեհերը 11-մետրանոցի իրավունք էին վաստակել, որը երկրորդ փորձից անվրեպ իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին: Այս գոլը Լևանդովսկու համար դարձավ 78-րդն իր […]

̰
Ո՞վ կփոխարինի Էնրիկեին ԱԱ-ից հետո

17:06 05.12.2022

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ԱԱ-2022-ից հետո կհեռանա պաշտոնից: Այս մասին հայտնում է Marca-ն: Իսպանիայի հավաքականի ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է Էնրիկեին փոխարինողի հարցում: Գլխավոր հավակնորդը Մարսելինո Տորալն է, որը նախկինում աշխատել է «Սևիլիայում», «Վալենսիայում», «Վիլյառեալում» և Բիլբաոյի «Աթլետիկում»: Էնրիկեն 2019 թվականից է աշխատում Իսպանիայի հավաքականի հետ: Նրա գլխավորությամբ հավաքականը հասել է մինչև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ: […]

̰
Nike-ը Վինիսիուսին նոր խաղակոշիկ չի տրամադրել, բրազիլացին էլ որոշել է խզել պայմանագիրը

16:50 05.12.2022

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը որոշել է խզել պայմանագիրը Nike ընկերության հետ, որը գործում է մինչև 2028 թվականը: Բացի դրանից, հարձակվողը հեռացվել է ընկերության մի շարք գովազդային արշավներից: Այս մասին հայտնում է O Globo-ն: Նշվում է, որ 22-ամյա Վինիսիուսը ստիպված է եղել խաղալ հին հավաքածուի խաղակոշիկներով, քանի որ ընկերությունն իրեն նոր մոդելները […]

̰
BACK_TO_TOP