16:31 05.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի 1-ին կմիանա Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբին: Այդ մասին հայտնում է Marca-ն։ Նա և սաուդական ակումբը պայմանավորվել են 2,5 տարի ժամկետով պայմանագրի շուրջ, ըստ որի պորտուգալացին պարզապես ֆանտաստիկ գումար կվաստակի․ աշխատավարձը գովազդային պայմանագրերի հետ միասին կկազմի մոտ 200 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ Համեմատության համար նշենք, որ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում, գովազդային պայմանագրերի գումարով […]
16:26 05.12.2022
«Կռիլյա Սովետովի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտնել է, որ մտադիր չէ փոխել քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Հիշեցնենք, որ 19-ամյա կիսապաշտպանը հայկական արմատներ ունի. նա «Արարատ 73-ի» լեգենդար Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս պահին չեմ շփվում: Ռուսաստանի հավաքականի օգտին որոշումս վերջնական է: Չեմ դիտարկում մարզական քաղաքացիությունս փոխելու […]
15:57 05.12.2022
ԱԱ-2022-ի խմբային փուլի ընթացքում Բելգիայի հավաքականում կոնֆլիկտ է սկսվել: Տարաձայնությունների պատճառը Քևին դե Բրույնեի հարցազրույցն է եղել, որում կիսապաշտպանն ասել է, թե բելգիացիներն ԱԱ-ում հաղթելու շանս չունեն, քանի որ թիմի ֆուտբոլիստները «չափազանց մեծ» են: The Athletic-ը հայտնում է, որ Բրույնեի այս խոսքերը զայրացրել են նրա թիմակիցներին: Օրինակ, Մարոկկոյի հետ խաղից հետո, որում Բելգիան պարտվել էր […]
15:50 05.12.2022
Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն մեկնաբանել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Լեհաստանի դեմ խաղի ժամանակ ատեղծված իրավիճակը, երբ մրցավարը նրան խնդրել էր հանել վզնոցը։ Դա նա պետք է աներ մեկնարկային սուլիչից առաջ, սակայն մրցավարներն այն նկատել են միայն խաղի 42-րդ րոպեին։ «Մոռացել էի այդ մասին։ Ինձ հետ նման բան երբեք չի եղել ո՛չ Իսպանիայում, ո՛չ […]
15:35 05.12.2022
Կոլումբիայի մայրաքաղաքում այսօր կմեկնարկեն տղամարդկանց և կանանց ծանրամարտի աշխարհի առաջնությունները։ Մեր երկրից առաջնությանը կմասնակցեն 12 մարզիկ-մարզուհիներ: Հայաստանի պատվիրակներից առաջինը հարթակ դուրս կգա Իզաբելա Յայլյանը /59 կգ/: Նրա մեկնարկը նշանակված է դեկտեմբերի 8–ին: Ներկայացնենք նաև մեր մյուս պատվիրակների ելույթների ժամանակացույցը. Դեկտեմբերի 11 ՝ Անդրանիկ Կարապետյան,Վարդան Մանուկյան /երկուսն էլ՝ 89 կգ/: Դեկտեմբերի 12՝ Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան […]
15:20 05.12.2022
ՖԻՖԱ-ի՝ ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը պատմել է, որ կազմակերպությունն աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացնելու 3 տարբերակ է դիտարկում: Մրցաշարը կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: 2017 թվականին ՖԻՖԱ-ն որոշել է ԱԱ-ի մասնակիցների թիվն ընդլայնել սկսած ԱԱ-2026-ից: Այս մունդիալում արդեն կմասնակցի ոչ թե 32, այլ 48 թիմ: Նրանք կբաժանվեն 16 խմբերի՝ 3-ական […]
10:56 05.12.2022
Բրազիլիայի հավաքականում ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի դուստրերը՝ Ֆլավիա և Քելի Նասիմենտոները, հերքել են նրա հիվանդության վերջնական փուլի մասին լուրերը։ Պելեն հոսպիտալացվել է նոյեմբերի 30-ին։ Բրազիլացու մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանուր այտուց, այդ թվում՝ սրտի անբավարարություն, ինչպես նաև շփոթություն։ Բժիշկներն ասել են, որ Պելեն տեղափոխվել է հիվանդանոց «2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստ աղիքի ուռուցքի քիմիաթերապիայի […]
20:11 04.12.2022
Daily Mail-ի լրագրող Քեթրին Բեթը տհաճ իրավիճակում է հայտնվել Կատարում ընթացող աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ։ Լրագրողը տեսանկարահանել է ԱԱ-ի՝ Գանա-Ուրուգվայ խաղից առաջ տեղի ունեցած մասսայական անկարգությունները, ինչից հետո անվտանգության աշխատակիցները շրջափակել են նրան, սպառնացել են ձերբակալել և ստիպել են ջնջել տեսանյութը։ Daily Mail-ի իր սյունյակում Բեթը պատմել է, որ գանացի երկրպագուներին թույլ չեն տվել […]
15:51 04.12.2022
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Ավստրալիայի դեմ խաղից հետո (2-1) խոստովանել է, որ իր երեխաների ներկայությունը մրցաշարին իրեն շատ է օգնում խաղերի ընթացքում․ «Հիմա իմ երեխաները գիտեն, թե ինչ է աշխարհի առաջնությունը, և նրանք ինձ ստիպում են մրցաշարից ավելի մեծ բավականություն ստանալ։ Տեսնել, թե նրանք ինչպես են վերապրում մրցաշարը, շատ հուզիչ է։ […]
14:27 04.12.2022
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չորրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Հաղորդում է ArmSport. am-ը։ Տաշքենդում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Բաչկովն իր 30-ամյակի օրը մենամարտել է մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազայի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել։ Երկրորդ ռաունդում Բաչկովը նոկդաունի է ենթարկել մրցակցին։ […]
13:36 04.12.2022
Մեսսին գերազանցում է աշխարհի առաջնության ռեկորդը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստի մցանակաների քանակով։ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցել է հանդիպման ամենաթանկարժեք խաղացողի Աշխարհի առաջնության ռեկորդը։ Այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կայքը։ Ֆուտբոլիստը ճանաչվել է Ավստրալիայի հավաքականի դեմ հանդիպման լավագույն խաղացող։ Նա այս մրցանակին արժանանում է ութերորդ անգամ։ Սա լավագույն արդյունքն է 2002 թվականից […]
21:22 03.12.2022
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեին պալիատիվ օգնություն են ցուցաբերում, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, գրում է Folha de Sao Paulo թերթը: Աղբյուրի տվյալներով՝ Պելեի օրգանիզմը նրան տրամադրվում է պալիատիվ բուժօգնություն, որի նպատակն է ցավի ախտանիշները թեթևացնելը և մահացու հիվանդությունների դեպքում հարմարավետ վիճակ ստեղծելը։ Նշվում է, որ բրազիլացուն հոսպիտալացրել են երեքշաբթի օրը։ Բժիշկները […]
19:20 03.12.2022
Միանգամից 5 ֆուտբոլիստ այս պահի դրութամբ գլխավորում է ԱԱ-2022-ի ռմբարկուների մրցավազքը։ Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Մարկուս Ռեշֆորդը (Անգլիա), Էներ Վալենսիան (Էկվադոր)․ Ալվարո Մորատան (Իսպանիա) և Կիլիան Մբապեն (Ֆրանսիա) իրենց ակտիվում այս պահին ունեն երեքական գնդակ։ Հաղորդում է ArmSport. am-ը։ Այս ֆուտբոլիստներից միայն Վալենսիան է, որի թիմն ավարտել է ելույթներն ԱԱ-ում։ Իսկ Գակպոն և Մորատան աչքի են […]
08:32 03.12.2022
Թուրք հեռուստամեկնաբան Ալփեր Բաքիրչիգիլը հեռացվել է աշխատանքից աշխարհի առաջնության խմբային փուլի Կանադա-Մարոկկո հանդիպման ընդմիջման ժամանակ, հայտնում է TRT-ն։ Հեռուստաընկերության ղեկավարության այս որոշման պատճառն այն էր, որ մեկնաբանը հեռարձակման ժամանակ նշել է, որ աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենավաղ գնդակի հեղինակը Հաքան Շուքուրն է։ Նախկին ֆուտբոլիստը, ով 2022 թվականի աշխարհի առաջնությունում գոլի հեղինակ դարձավ կորեացիների հետ հանդիպման […]
23:42 02.12.2022
ԱՄՆ-ում Միսիսիպիի խաղատան ավտոկայանատեղիում երկու տղամարդու միջև գոլֆ խաղալու համար վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո մեկը մյուսի քիթը կտրել է։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ 51-ամյա Մարկ Ուելսը վիճաբանել է ընկերոջ հետ և կոնֆլիկտի ժամանակ ծանր վնասվածք պատճառել տղամարդուն։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն քիթը չի հաջողվել գտնել։ Երկրորդ տղամարդը նախ փախել է […]
13:25 01.12.2022
Իսպանական գահի ժառանգորդը սիրահարված է «Բարսելոնայի» կիսապաշտպանին։ AS-ի տեղեկացմամբ՝ արքայադուստր Լեոնորը, որը Ֆիլիպ VI թագավորի ավագ դուստրն է, ուժգին զգացմունքներ է տածում Գավիի նկատմամբ․ նա իր հետ դպրոց է տանում թղթապանակ, որում ֆուտբոլիստի նկարներն եմ փակցված։ Իսպանիայի թագավորը ներկայումս Դոհայում է, որտեղ աջակցում է իր ազգային թիմին։ Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը իր ստորագրությամբ փոքր […]
13:09 01.12.2022
Ֆաբրիցիո Ռոմանոն, հաստատել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկ է ստացել սաուդյան «Ալ-Նասր» ակումբից։ Միաժամանակ, այս պահին 37-ամյա պորտուգալացին ամբողջությամբ կենտրոնացած է Կատարում ընթացող աշխարհի առաջնության վրա։ «Հաստատված է, որ Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական առաջարկ է ստացել «Ալ-Նասրից»: Գրեթե 200 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում մինչև 2025 թվականը։ Այնուամենայնիվ, հովանավորչական գործարքները կարևոր դեր են խաղում և դեռ պարզ […]
12:35 01.12.2022
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանիել Օլմոն ասել է, որ իր ազգային թիմը կմասնակցի ԱԱ-ի եզրափակչին։ «Մյուս խաղից հետո մենք դուրս կգանք փլեյ-օֆֆ, առայժմ դա մեր առաջիկա նպատակն է։ Ոչ ոք չի սիրում խաղալ Իսպանիայի դեմ, մենք միշտ միայն հաղթանակի համար ենք խաղում: Եզրափակչում մենք կխաղանք Խորվաթիայի հետ և կհաղթենք»,- Օլմոյի խոսքերն է փոխանցում Index-ը։
21:15 30.11.2022
ՖԻՖԱ-ն դիտարկում է 2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպումներում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար անցկացնելու տարբերակը, հայտնում է The Athletic-ը։ Առաջարկվում է հիմնական ժամանակում ոչ-ոքիի դեպքում 11-մետրանոց հարվածաշար անցկացնել, իսկ հաղթած թիմին տալ բոնուսային միավոր: Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին կմասնակցի 48 երկրի հավաքական, ներկայիս 32-ի փոխարեն:
20:43 30.11.2022
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն առողջական խնդիրների պատճառով կրկին հոսպիտալացվել է։ ESPN Brazil-ը հայտնում է, որ 82-ամյա բրազիլացու մոտ մարմնի ընդհանրացված այտուցվածություն է, առկա է նաև սրտի անբավարարություն։ Վերջին ամիսներին Պելեն անցել է քիմիաթերապիայի կուրս, որը դրական արդյունք չի տվել։ Այժմ նա հատուկ հետազոտություն է անցնում: Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին բրազիլացու մոտ հաստ աղիքի քաղցկեղ […]
20:35 30.11.2022
Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլախովիչը կասկածվում է ազգային թիմի պահեստային դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի կնոջ հետ սիրավեպ ունենալու մեջ, հայտնում է FCUpdate.nl-ն: Մամուլի համաձայն՝ հենց դա է պատճառը, որ Թուրինի «Յուվենտուսի» 22-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 24 րոպե է խաղացել Կատարում շարունակվող աշխարհի առաջնության խմբային փուլի երկու տուրերում: Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում (0-2) նա փոխարինման էր դուրս եկել […]
20:25 30.11.2022
«Էսպանյոլի» և Դանիայի հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթվեյթն ասել է, որ իր ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթողի գլխավոր հավակնորդն է։ «Երբեմն ֆուտբոլում մեզ՝ դանիացիներիս, ինչ-որ բան պակասում էր մեծ արդյունքների համար. մենք բավարար ինքնավստահություն չունեինք գնալու և նպատակին հասնելու համար։ Հիմա մենք համոզմունք ունենք, որ կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Երկրպագուները մեզանից շատ բան են սպասում, […]
20:00 30.11.2022
Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության երրորդ տուրում կրած պարտությունն անգլիացիներից: «Դժվար հանդիպում էր շատ լավ թիմի դեմ: Մենք հիասթափված ենք արդյունքից, բայց պետք է հպարտանանք, որ առհասարակ հայտնվել էինք աշխարհի առաջնությունում: Ներդրեցինք առավելագույն ջանքերը։ Բոլորս հանդերձարանից դուրս ենք գալիս գլուխներս բարձր և հպարտ: Կարող էինք ավելի լավ ելույթ ունենալ, […]
19:47 30.11.2022
Պորտուգալացի Կառլուշ Կեյրուշը հայտարարել է ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին: «Ֆուտբոլում բարոյական հաղթանակներ չկան, բայց նաև անբարոյական բան չկա երազանքներիդ չհասնելու մեջ, եթե դու անում ես առավելագույնը լի ցանկությամբ և խիզախ հաղթական տրամադրվածությամբ: Ես հպարտ եմ ձեզնով, դուք հիանալի էիք խաղադաշտում և դրանից դուրս: Ինձ համար պատիվ ու արտոնություն էր լինել […]
19:40 30.11.2022
Չինական հեռուստաալիքներն օպերատիվորեն փոխում են Կատարում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ տրիբունաներում ցուցադրվող երկրպագուների կադրերը, հայտնում է լրագրող Մարկ Դրեյերը: Դա արվում է չինացի երկրպագուների բացասական ռեակցիայի պատճառով, քանի որ մարզադաշտում հավաքված երկրպագուներն առանց դիմակների են: Կադրերը, որոնցում երևում են տրիբունաները, փոխարինվում են ֆուտբոլիստների և մարզիչների խոշոր պլանով ցուցադրությամբ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Չինաստանում զանգվածային […]
19:18 30.11.2022
Կատարում շարունակվող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ավարտվել են խմբային փուլի 2 տուրերը, ինչպես նաև կայացել են երրորդ տուրի 4 հանդիպումներ: Այս պահին մրցաշարի միջին արդյունավետությունը կազմում է մեկ խաղում 2,5 գոլ: Դա արդյունավետությամբ չորրորդ վատագույն ցուցանիշն է աշխարհի առաջնությունների պատմության մեջ, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Միջինը մեկ խաղում ավելի քիչ գոլ գրանցվել է Իտալիայում կայացած […]
18:53 30.11.2022
Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանում մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ: Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90 կգ) Աշխարհի ռեկորդով դարձել է բացարձակ հաղթող, պատանիների պայքարում էլ ոսկե մեդալ է […]
17:50 30.11.2022
Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ԱՄՆ-ի հավաքականի երկրպագուին հեռացրել են մարզադաշտից՝ ծիածանագույն թևկապ կրելու համար, հայտնում է Mirror-ը: Խմբային փուլի երրորդ տուրում կայացած ԱՄՆ-Իրան հանդիպման ընթացքում տրիբունաներում նկատել են ծիածանագույն թևկապով երկրպագուի, որին ստադիոնի աշխատակիցները դուրս են հրավիրել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրից սկսած թույլատրվելու է կրել ԼԳԲՏ համայնքին […]
17:33 30.11.2022
Խանտի-Մանսիյսկում մեկնարկել են մինչև 20 տարեկանների շախմատի միջազգային մրցաշարերը: Կանանց ու տղամարդկանց պայքարում 10-ական մասնակցով մրցաշարերում կանցկացվի 9 տուր: Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթանակով են մեկնարկել: Շանթ Սարգսյանը սևերով հաղթել է ղազախ Ռուսլան Սեզդբեկովին: Շանթը մրցաշարին մասնակցող 3 գրոսմայստերներից մեկն է և ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2645): Երկրորդ ցուցանիշն ունեցող ռուսաստանցի Արսենի Նեստերովի վարկանիշը 2567 […]
17:30 30.11.2022
Ֆրանսիան ներկայացնող հայազգի լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հանդիպել է իր անվանակցին՝ Ջորկաեֆ Ռեասկոյին, որը խաղում է Էկվադորի հավաքականի և արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում, հայտնում է FourFourTwo-ն: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 29-ին՝ «Խալիֆա» մարզադաշտում, Էկվադորի ու Սենեգալի ազգային հավաքականների միջև մրցավեճից առաջ: Ռեասկոյի հայրը՝ Նեյսեր Ռեասկոն, նույնպես ֆուտբոլիստ է […]