17:11 30.11.2022
Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն ասել է, որ Աշխարհի առաջնությունում իր հաջողությունները նվիրում է «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեին, ով վնասվածքի պատճառով բաց է թողնում մրցաշարը։ Սենեգալի հավաքականը երրորդ տուրում հաղթեց Էկվադորի ընտրանուն և A խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ապահովելով առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր: «Ես ցանկանում եմ այս հաղթանակը նվիրել մի մարդու, ով անհավանական բաներ է […]
17:00 30.11.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հանդիպումը կկայանա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 25-ին՝ Եվրո 2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։
15:32 30.11.2022
Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջը խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի խաղում Անգլիայի հավաքականից 0-3 հաշվով կրած պարտության մասին։ «Մեզ համար այս պահին շատ դժվար է: Մենք հիանալի խաղացինք առաջին խաղակեսում։ Ես արգելում եմ վատ խոսքեր ասել իմ թիմի մասին։ Այստեղ հասնելն արդեն մեծ ձեռքբերում է։ Ուզում եմ խաղացողներին ասել, որ չհիասթափվեն, մենք պետք է […]
15:18 30.11.2022
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն է սկսել «Յուվենտուսի» դեմ։ Պատճառը հնարավոր խախտումներն են ֆինանսական հաշվետվությունների մեջ։ Ինչպես հայտնում է Reuters-ը, թուրինյան ակումբին մեղադրում են 2020 և 2021 թվականներին ֆուտբոլիստների իրական եկամուտները թաքցնելու մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» տնօրենների խորհուրդը հրաժարական է տվել։
15:02 30.11.2022
Ծանր քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատասխանել է բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսին («Կանելո») Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին արված ագրեսիվ արտահայտություններից հետո։ Ավելի վաղ Ալվարեսը քննադատել էր Լեո Մեսսիին 2022 թվականի աշխարհի առաջնության Մեքսիկայի հետ խաղից հետո Արգենտինայի հանդերձարանից արված տեսանյութի համար։ Այդ տեսանյութում հարձակվողը հատակին էր գցել Մեքսիկայի հավաքականի մարզաշապիկը։ ««Կանելո» անունով […]
14:20 30.11.2022
UFC-ի արգենտինացի մարզիկ Սանտյագո Պոնսինիբիոն խորհուրդ է տվել մեքսիկացի մարտիկ Սաուլ Ալվարեսին չսպառնալ Լիոնել Մեսսիին: «Ես բարկացա, երբ լսեցի Ալվարեսի սպառնալիքների մասին։ Մեսսիին սպառնալն իմաստ չունի. բոլորը գիտեն Մեսսիին։ Եթե Ալվարեսը տեղյակ չէ, ուրեմն չպետք է խոսի։ Ֆուտբոլիստների համար նորմալ է շապիկները հատակին նետելը, քանի որ դրանք պետք է լվանալ: Նա ոչ մի անհարգալից վերաբերմունք […]
14:07 30.11.2022
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն։ 37-ամյա ֆուտբոլիստը կարող է նոր ակումբի հետ 2,5 տարվա պայմանագիր կնքել։ Նա արաբական ակումբում կարող է վաստակել 225 միլիոն դոլար, որը կներառի ֆուտբոլիստի աշխատավարձը և գովազդային գործարքները: Ֆինանսական տեսանկյունից Ռոնալդուն այս առաջարկին այլընտրանք չունի ո՛չ Եվրոպայում, ո՛չ Հյուսիսային Ամերիկայում։ Ռոնալդուն […]
13:50 30.11.2022
Բրազիլիան Կամերունի հետ կխաղա երկրորդ կազմով: Ինչպես տեղեկացնում է Globo Esporte-ն, բրազիլացիների գլխավոր մարզիչ Տիտեն լուրջ ռոտացիա կկիրառի ԱԱ 2022-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի խաղում։ Բրազիլիան երկու տուրի արդյունքներով երաշխավորել է իր տեղը 1/8 եզրափակչում։ Ըստ աղբյուրի՝ դարպասում կլինի Էդերսոնը, պաշտպանությունում՝ Դանի Ալվեսը, Էդեր Միլիտաոն, Բրեմերը և Ալեքս Տելեսը: Ֆաբինյոն ու Բրունո Գիմարաեշը, ամենայն հավանականությամբ, […]
13:21 30.11.2022
ԱԱ-2022-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղարը նշել է մարզադաշտերի կառուցման ժամանակ զոհված աշխատողների թիվը։ «Մոտավոր հաշվարկներով 400-ից մինչև 500. ստույգ թիվ չունեմ։ Մեկ մահն արդեն չափից շատ է։ Դա պարզ է ու հասկանալի։ Կարծում եմ՝ ամեն տարի հաստատություններում առողջապահական և անվտանգության չափանիշները բարելավվում են, համենայն դեպս մեր հաստատություններում: Գերմանիայի և Շվեյցարիայի արհմիությունների ներկայացուցիչները բարձր են գնահատել աշխարհի […]
13:04 30.11.2022
Խմբային փուլի վերջին տուրում իարնցիներին հաղթելուց հետո ԱՄՆ-ի հավաքականը երաշխավորեց մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Իրանցիները չկարողացան նվաճել հաջորդ փուլի ուղեգիր, ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղում նրանց ոչ-ոքին էլ բավարար կլիներ։ Հանդիպումից հետո ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները, մասնավորապես՝ Էնթոնի Ռոբինսոնը և Ջոշուա Սարջենթը, մխիթարել են իրանցի ֆուտբոլիստներին՝ պաշտպաններ Ռամին Ռեզայանին, Աբոլֆազլ Ջալալին և այլ խաղացողներին։ ԱՄՆ-ի հավաքականը 2022 թվականին […]
12:24 30.11.2022
Օլիվեր Կանն ասել է, որ «Բավարիան» պայմանագիր չի կնքի Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ «Այո, ես դա կարող եմ բացառել: Իհարկե, մեենք պարտավոր էինք դիտարկել այս տարբերակը: Բայց մենք հստակ փիլիսոփայություն ունենք մեր կազմի հետ կապված։ Մենք բոլորս հիանում և սիրում ենք Կրիշտիանու Ռոնալդուին, բայց նա չի համապատասխանում մեր գաղափարներին»,- ասել է մյունխենյան ակումբի գործադիր տնօրենը Sky […]
12:09 30.11.2022
4 ֆուտբոլիստ այս պահի դրութամբ գլխավորում է ԱԱ-2022-ի ռմբարկուների ցուցակը՝ Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Մարկուս Ռեշֆորդը (Անգլիա), Էներ Վալենսիան (Էկվադոր) և Կիլիան Մբապեն (Ֆրանսիա) իրենց ակտիվում ունեն երեքական գնդակ։ Այս ֆուտբոլիստներից միայն Վալենսիան է, որի թիմն ավարտել է ելույթներն ԱԱ-ում։ Իսկ Գակպոն աչքի է ընկել խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում։ Գոլային փոխանցումների քանակով լավագույնն Անգլիայի հավաքականի […]
11:13 30.11.2022
Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Աո Տանական խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի Իսպանիայի հավաքականի հետ հանդիպման մասին։ Այն կկայանա դեկտեմբերի 1-ին։ «Իսպանիայի հետ խաղալը դժվար է, բայց մենք պետք է հաղթենք: Մեզ պետք են այդ երեք միավորները։ Իսպանացի խաղացողներից ինձ ամենաշատը դուր է գալիս Բուսկետսը։ Ես փոքր ժամանակ դիտում էի նրա խաղը, և դա իսկական […]
11:00 30.11.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը հայտարարել է Ստեֆանի Ֆրապարտին ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների հանդիպման գլխավոր մրցավար նշանակելու մասին։ Տղամարդկանց Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ խաղը կսպասարկի կին մրցավար։ 2019 թվականին 38-ամյա Ֆրապարտին սպասարկել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, իսկ մեկ տարի անց նշանակվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի […]
10:46 30.11.2022
ԱԱ 2022-ի խմբային փուլի երրորդ տուրում Էկվադորի հավաքականին հաղթելուց հետո Սենեգալի հավաքականի ավագ Կալիդու Կուլիբալին նշել է, որ թիմն այդ հաղթանակը նվիրել է ուղիղ երկու տարի առաջ կյանքից հեռացած սենեգալյան ֆուտբոլի լեգենդ Պապա Բուբա Դիոպի հիշատակին։ Դիոպը Սենեգալի՝ աշխարհի առաջնություններում առաջին գոլի հեղինակն է։ «Կարծում եմ, որ առաջին խաղից հետո շատերը չէին հավատում մեզ, բայց […]
10:21 30.11.2022
Երկրպագուն, որը խնդրել է չհրապարակել իր անունն անվտանգության նկատառումներից ելնելով, պատմել է, թե ինչպես է դարձել Կատարի հավաքականի երկրպագու։ Նա նաև չի նշել, թե որ երկրում է բնակվում: «Կատարը դիմորդներ էր փնտրում արաբական աշխարհի երկրներում։ Մի խումբ հավաքագրեցին, հետո մեզ երեք ամիս սովորեցրին երկրպագել։ Մեզ տրամադրեցին խաղերի տոմսեր, կացարան, սնունդ, տրանսպորտ։ Մենք բոլորս ապրում ենք […]
10:09 30.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ֆուտբոլի ազգային հավաքականին Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի և փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ: «Երբ ես խոսում էի մարզչի և խաղացողների հետ, ասացի. «Դուք կարող եք դա անել»: Եվ նրանք դա արեցին»,- Բայդենի խոսքերն է մեջբերում NBC-ն: ԱՄՆ-ի հավաքականը վաստակեց 5 միավոր և B խմբում երկրորդ […]
09:36 30.11.2022
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր գործընկերոջ՝ գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մասին։ ԱԱ-2022-ի խմբային փուլում այս թիմերը ոչ-ոքի էին խաղացել: «Ֆլիկը չափազանց կրթված է, և նրա ֆուտբոլային մակարդակը շատ բարձր է: Թիմում խաղացողները հարգանքով են վերաբերվում նրան։ Նա ինձ դուր է գալիս: Պայմանավորվեցինք Ֆլիկի հետ հանդիպել եզրափակչում… Բոլորը գիտեն, որ […]
09:23 30.11.2022
Ավարտվեցին ԱԱ-2022-ի B խմբի հանդիպումները: ԱՄՆ-ի հավաքականը վերջին տուրում 1-0 հաշվով հաղթեց Իրանի ընտրանուն: Գոլի հեղինակ դարձավ Քրիստիան Պուլիշիչը։ Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականն այս խմբում 5 միավոր վաստակելով` զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Իսկ առաջին տեղը 7 միավորով զբաղեցրեց Անգլիայի հավաքականը, որը վերջին տուրում 3-0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն: Դուբլ ձևակերպեց Ռեշֆորդը, մեկ անգամ […]
08:26 30.11.2022
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան հարթակ է ստեղծում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար՝ ներկայացնելով IBA Pro-ն: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այսուհետև բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն հենց բռնցքամարտի միջազգային կառույցի հովանու ներքո: IBA-ի պրոֆեսիոնալ մենամարտերի շարքը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին՝ Աբու Դաբիյում՝ «Չեմպիոնների գիշեր» անունը ստացած մրցաշարով: Երեկոյի ընթացքում կմենամարտի նաև Եվրոպական խաղերի մրցանակակիր Կարեն […]
23:59 29.11.2022
Թոմաս Մյուլլերը խոսել է Գերմանիայի հավաքականի՝ Կոստա Ռիկայի դեմ կայանալիք խաղի մասին։ Թիմերը կհանդիպեն ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում։ E խմբում 2 խաղից հետո 4 միավորով առաջատարն է Իսպանիան, 3-ական միավոր ունեն Ճապոնիան ու Կոստա Ռիկան, 1 միավոր է վաստակել Գերմանիան։ Մյուլլերին հարցրել են, թե յոթից ավելի գնդակի տարբերությամբ հաղթանակը կերաշխավորի փլեյ-օֆֆի ուղեգիր: «Իհարկե, մենք […]
23:51 29.11.2022
Կամերունի Հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան, ով ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Սերբիայի հետ խաղից առաջ հեռացվել էր ազգային հավաքականից, հայտարարություն է տարածել։ Օնանան հեռացվել էր թիմից գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ «Ցանկանում եմ իմ սերը հայտնել իմ երկրին և ազգային հավաքականին: Երեկ ինձ թույլ չտվեցին լինել խաղադաշտում, որպեսզի օգնեմ Կամերունին, օգնեմ թիմին […]
23:39 29.11.2022
Tennis 365 պարբերականը հրապարակել է 2022 թվականին ամենաշատը վաստակած թենիսիստուհիների լավագույն տասնյակը: Ցուցակը գլխավորում է աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Սվյոնտեկը, որն անցնող տարվա ընթացքում վաստակել է 9 875 525 դոլար: Նրան հաջորդում է WTA դասակարգման աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Օնս Ժաբերը: Թունիսցի թենիսիստուհին վաստակել է 4 977 069 դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի […]
23:35 29.11.2022
Կատարի հավաքականն ավարտեց ելույթները տնային Աշխարհի առաջնությունում՝ երրորդ խաղում ևս պարտություն կրելով: Այս անգամ կատարցիները պարտվեցին Նիդերլանդներին՝ 0։2 հաշվով։ Ավելի վաղ կատարցիները պարտվել էին Էկվադորին և Սենեգալին: Այսպիսով Կատարը Աշխարհի առաջնությունը հյուրընկալող առաջին թիմն է, որը պարտվել էր իր բոլոր հանդիպումներում: Նախկինում եղել է երբ Աշխարհի առաջնության տանտերերը դուրս չեն եկել խմբային փուլից, մասնավորապես՝ 2010 […]
23:14 29.11.2022
Իսպանական Լա լիգան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման հետ։ Լա լիգան դիմում է ուղարկել ՈւԵՖԱ՝ «Յուվենտուսի» դեմ պատժամիջոցների անհապաղ կիրառման համար իտալական ակումբի տնօրենների խորհրդի հրաժարականից հետո: Լա լիգան «Յուվենտուսի» ֆինանսական խախտումների համար պաշտոնական բողոք էր ներկայացրել ՈւԵՖԱ-ին դեռևս այս տարվա ապրիլին, այն հետաքննում […]
22:50 29.11.2022
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտնել է, որ հավաքականի երեք ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կամերունի դեմ վերջին՝ երրորդ տուրի հանդիպումը: «Փորձաքննությունը պարզել է, որ Ալեքս Սանդրոն ձախ ազդրի մկանային վնասվածք ունի։ Դանիլոն և Նեյմարը դեռևս շարունակում են ապաքինվել վնասվածքներից։ Նեյմարը ջերմություն ուներ, այժմ այն վերահսկվում է և չի խանգարում վնասվածքից ապաքինվելու գործընթացին։ Երեքն էլ չեն մասնակցի Կամերունի դեմ […]
22:44 29.11.2022
«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամփոփել է թիմի ելույթները Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում: «Իհարկե, արդյունքներն այնքան էլ լավը չեն, այդպես էլ է լինում: ՌՊԼ-ում մենք շատ միավորներ կորցրինք, վնասվածքներ, որակազրկումներ՝ գումարած լոգիստիկ խնդիրները: Այս ամենն ազդում է խաղի, ֆիզիկական վիճակի վրա։ Մենք շատ միավորներ կորցրեցինք, այդ թվում՝ տանը։ Գարնանը կշտկենք իրավիճակը»,- Հայաստանի […]
21:57 29.11.2022
Կայացան 2022-ի A խմբի 3-րդ տուրի հանդիպումները: Նիդերլանդների հավաքականը 2։0 հաշվով հաղթեց մրցաշարն ընդունող երկրի՝ Կատարի հավաքականին։ Գոլերի հեղինակ դարձան Կոդի Գակպոն և Ֆրենկի դե Յոնգը: Լուի վան Գալի գլխավորած թիմը խմբային փուլն ավարտեց առաջին տեղում՝ վաստակելով 7 միավոր։ Խմբի մյուս խաղում Սենեգալի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Էկվադորին։ Առաջին կեսի վերջնամասում սենեգալցիների կազմում հաշիվը բացեց […]
21:50 29.11.2022
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է ՖԻՖԱ-ին ապացույցներ ներկայացնել առ այն, որ ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Պորտուգալիա-Ուրուգվայ խաղի առաջին գոլը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն: Այս մասին հայտնել է El Chiringuito-ն: Հիշեցնենք՝ Ռոնալդուն փորձել է եզրափակել Բրունու Ֆերնանդեշի փոխանցումը, և, նարավոր է դիպչել է գնդակին, սակայն ՖԻՖԱ-ն գոլը գրանցել է Ֆերնանդեշի անվան դիմաց: Նա, փաստորեն, այս […]
21:30 29.11.2022
Կիլիան Մբապեն «Ոսկե գնդակը» ստանալու գլխավոր թեկնածուն է այս պահի դրությամբ։ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվողը Goal-ի վարկածով ամենահեղինակավոր անհատական մրցանակի համար պայքարում ֆավորիտն է։ Ըստ Goal-ի՝ այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Կիլիան Մբապե (ՊՍԺ) 2. Լիոնել Մեսսի (ՊՍԺ) 3. Նեյմար (ՊՍԺ) 4. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») 5. […]