TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Բենզեման և Էրնանդեսը ևս կստանան մեդալներ, եթե Ֆրանսիան ԱԱ-2022-ում լինի լավագույն եռյակում

17:49 28.11.2022

Ֆրանսիայի հավաքականում վնասվածքներ ստացած խաղացողներ Քարիմ Բենզեման ու Լուկաս Էրնանդեսը կստանան մեդալներ, եթե Դեշամի գլխավորած թիմը կարողանա աշխարհի առաջնությունում հասնել եզրափակիչ կամ նվաճել բրոնզե մեդալներ, հաղորդում է RMC Sport-ը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային կհանձնի 26 մեդալ եզրափակիչ հայտացուցակի խաղացողների թվով։ Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլում երկու հաղթանակից հետո առաջինն է նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։

̰
Աշխարհի բացարձակ չեմպիոնը սպառնացել է Մեսսիին

17:42 28.11.2022

Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը Թվիթերում արած գրառումով սպառնացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիին՝ Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը տրորելու համար։ «Մեսսին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկով և երկրի դրոշով սրբել է հատակը։ Թող աղոթի Աստծուն, որ ես նրան չգտնեմ»,- գրել է Ալվարեսը։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մեսսիի […]

̰
Ուշագրավ վիճակագրություն ԱԱ-2022-ից․ առավել հաճախ գոլ են խփում Լիգա-1-ի ֆուտբոլիստները

17:40 28.11.2022

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում առավել հաճախ գոլի հեղինակ են դառնում Ֆրանսիայի Լիգա-1-ում ելույթ ունեցող խաղացողները, հայտնում է Prosports-ը: Խորվաթիայի հավաքականը նոյեմբերի 27-ին F խմբի երկրորդ տուրում 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կանադայի թիմի նկատմամբ: Խորվաթների չորրորդ գոլը խփեց ֆրանսիական «Ռենի» հարձակվող Լովրո Մայերը: ԱԱ-2022-ում դա 11-րդ գոլն էր, որը խփեց Ֆրանսիայի առաջնությունում ելույթ ունեցող […]

̰
Բրազիլիայի հավաքականում վիրուսային բռնկում է գրանցվել

17:26 28.11.2022

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի ճամբարում վիրուսային բռնկում է գրանցվել, հայտնում է Goal.com-ը: Առաջինն իրեն վատ է զգացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին, այնուհետև դարպասապահ Ալիսոնի և կիսապաշտպան Լուկաս Պակետայի մոտ գրիպի ախտանշաններ են նկատվել։ Խաղացողներն ինքնամեկուսացել են և անհատական ​​ծրագրով մարզվել հյուրանոցում։ Երեք խաղացողներն էլ իրենց նորմալ են զգում ու պատրաստ են մասնակցել Շվեյցարիայի դեմ Կատարում […]

̰
Արսեն Զախարյանը երկրպագում է Պորտուգալիային

17:21 28.11.2022

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը նշել է, թե որ երկրի ազգային թիմին է երկրպագում Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում: «Դիտում եմ աշխարհի առաջնությունը: Երկրպագում եմ Պորտուգալիային»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Спорт-экспресс»-ը: Հիշեցնենք, որ պորտուգալացիները H խմբի առաջին տուրում 3-2 հաշվով հաղթել էին Գանայի հավաքականին: Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմը խմբային փուլի երկրորդ տուրում […]

̰
ԱԱ-2022-ի եզրափակչի 5 ամենահավանական զույգերը

17:00 28.11.2022

Բրազիլիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում համարվում է ամենահավանականը մյուս բոլոր տարբերակների համեմատ, հայտնում է Gracenote վերլուծական գործակալությունը: Gracenote-ի փորձագետներն առանձնացրել են այն 5 զույգերը, որոնք ունեն դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու ամենամեծ հավանականությունը: Հատկանշական է, որ 5 զույգից 4-ում նշված է Բրազիլիան, 2-ում՝ Ֆրանսիան։ 5,7% – […]

̰
Պարտությունից հետո որդիս՝ Մատեոն, արցունքն աչքերին լքեց մարզադաշտը․ Լիոնել Մեսսի

16:11 28.11.2022

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պատմել է, որ իր որդիներից մեկը լաց է եղել աշխարհի առաջնությունում Սաուդյան Արաբիայից կրած պարտությունից հետո: Յոթամյա Մատեո Մեսսին, որն իր մոր՝ Անտոնելայի և եղբայրների՝ 10 տարեկան Տիագոյի և 4 տարեկան Չիրոյի հետ աջակցում է հորը Կատարում, ստադիոնից հեռանալիս չի կարողացել զսպել հուզմունքը։ «Առաջին խաղից հետո Մատեոն արցունքն աչքերին լքեց […]

̰
Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Լեհաստանում

15:57 28.11.2022

Հայ հրաձիգներն օրերս մասնակցել են Լեհաստանի հրաձգության բաց առաջնությանը և 1 ոսկե ու 2 արծաթե մեդալ են նվաճել: Ատրճանակավար կանանց մրցաշարում բոլորին գերազանցել է երևանցի Էլմիրա Կարապետյանը: 10մ հեռավորությունից նա դիպուկ կրակոցներով վաստակել է 578 միավոր և արժանացել է հաղթողի կոչմանը: Հայ մարզուհին, որը ընթացիկ մրցաշրջանում իր համար արդեն ապահովել է Փարիզի օլիմպիական ուղեգիր, իր […]

̰
Մեծ պատիվ է ավագի թևկապը կրելը․ Սպերցյան

15:52 28.11.2022

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Խիմկիի» դեմ խաղում (4:1) ավագի թևկապով դաշտ դուրս գալու մասին։ 22-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբին վստահության համար՝ նշելով, որ ավագ լինելն իր համար մեծ պատիվ է։ «Շատ հուզված եմ։ Արդեն 2-րդ անգամն է, որ ավագի թևկապով եմ։ […]

̰
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է 10 խաղով որակազրկել ԱՄՆ-ի հավաքականին

15:50 28.11.2022

Իրանը 10 խաղով որակազրկում է պահանջել ԱՄՆ-ի հավաքականի համար։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտե, որում պահանջել է որակազրկել ամերիկյան թիմին Իրանի «արժանապատվությունը վիրավորելու» համար։ «ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ցանկացած անձ կամ մարդկանց խումբ, որը վիրավորում է երկրի արժանապատվությունը կամ ամբողջականությունը, պետք է որակազրկվի առնվազն 10 խաղով կամ […]

̰
Կանադայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Դևիսի գավաթի հաղթող

15:44 28.11.2022

Դևիսի գավաթի 2022-ի եզրափակիչ դիմակայության երկրորդ հանդիպումը կանադացի Ֆելիքս Օժյե-Ալիասիմի և ավստրալացի Ալեքս դե Մինաուրայի միջև ավարտվել է առաջինի հաղթանակով։ Խաղը տևել է 1 ժամ 42 րոպե։ Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Ավելի վաղ Ֆելիքսի հայրենակից Դենիս Շապովալովը 6:2, 6:4 հաշվով հաղթել էր ավստրալացի Տանասի Կոկինակիսին։ Այսպիսովъ Կանադայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ […]

̰
ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Սերբիայի հանդերձարանում Կոսովոյի դրոշի առկայության փաստով

15:28 28.11.2022

ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Սերբիայի հանդերձարանում ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Բրազիլիայի դեմ խաղից առաջ Կոսովոյի դրոշի առկայության փաստով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բանն այն է, որ Կոսովոյի տարածքների ուրվագծերը պատկերված են եղել Սերբիայի դրոշի ներքո, իսկ վրան գրված է եղել «Կապիտուլյացիա չի՛ լինելու»։ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ Սերբիան այս կերպ մի քանի կետ […]

̰
Մտադիր ենք խմբում զբաղեցնել 1-ին տեղը․ Լուիս Էնրիկե

15:11 28.11.2022

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Գերմանիայի հետ ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղի մասին, ինչպես նաև անդրադարձել իր թիմի հեռանկարներին: «Եթե մեզ ասեին, որ երկու տուրից հետո մենք խմբում առաջատարն ենք լինելու, որ ամեն ինչ մեզնից է կախված լինելու և որ անգամ ոչ-ոքին մեզ բավարար է լինելու փլեյ-օֆֆ դուրս գալու համար, ես […]

̰
Զանգվածային ծեծկռտուք թուրքական ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ

12:33 28.11.2022

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կայացած «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղի 19-րդ րոպեին «Ալթայի» երկրպագուները ճայտրուկներ են նետել «Գեզթեփեի» երկրպագուների ուղղությամբ, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք երկու ակումբների երկրպագուների միջև: Մրցավարը որոշում է կայացրել […]

̰
Մեսսին կարող է տեղափոխվել ՄԼՍ

22:43 27.11.2022

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է The Times-ը։ Նշվում է, որ 35-ամյա խաղացողը կարող է MLS-ի ակումբ տեղափոխվի 2023 թվականի ամռանը՝ դառնալով լիգայի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Ինտերի սեփականատերը լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն է։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, արգենտինացին հնարավորություն ունի բանակցել […]

̰
ԱԱ-2022-ում դեռևս միայն մեկ ֆուտբոլիստ է դարձել գոլի հեղինակ, ով չի խաղում որևէ առաջնության բարձրագույն լիգայում

22:15 27.11.2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ավստրալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Թունիսի ընտրանուն՝ 2010 թվականից ի վեր առաջին հաղթանակը տանելով ԱԱ-ում։ Հաղթական գոլը խփեց Միտչել Դյուկը, ով հանդես է գալիս Ճապոնիայի առաջնության երկրորդ լիգան ներկայացնող Ֆաջիանո Օկայամա թիմում։ Ինչպես պարզվում է, Դյուկը մինչ այժմ Աշխարհի առաջնության միակ ֆուտբոլիստն է, ով չի խաղում որևէ ​​առաջնության […]

̰
Զանգվածային ծեծկռտուք է գրանցվել «Զենիթ»-«Սպարտակ» խաղում

22:07 27.11.2022

Ռուսաստանի գավաթի խմբային փուլի խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 11 մետրանոցներով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Հիմնական ժամանակի ավարտից հետո խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում դաշտից հեռացվել են վեց խաղացողներ։ Ամեն ինչ սկսվել է «Սպարտակի» հարձակվող Պրոմեսի և «Զենիթի» կիսապաշտպան Վիլմար Բարիոսի միջև կոնֆլիկտից, իսկ հետո պետերբուրգյան […]

̰
Ինչո՞ւ է Չավին հրաժարվել Բրազիլիայի հավաքականի առաջարկից

19:23 27.11.2022

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչու է հրաժարվել աշխատել Բրազիլիայի հավաքականում՝ մինչ կատալոնական ակումբին միանալը։ «Դա անսպասելի էր: Ես նրանց հետ շփվել եմ իմ գործակալի միջոցով և կարող էի մտնել Տիտեի մարզչական շտաբ։ Բայց ես ցանկանում էի գլխավոր մարզիչ լինել, և ես սպասում էի «Բարսելոնայում» լինելու իմ հնարավորությանը», – Չավիի խոսքերն է մեջբերում […]

̰
Գրանցվեցին հերթական սենսացիաները․ Բելգիայի պարտությունն ու Կոստա-Ռիկայի հաղթանակը

19:12 27.11.2022

ԱԱ-2022-ի խմբային փուլի Ճապոնիա-Կոստա Ռիկա խաղում հերթական սենսացիան գրանցվեց։ Նախորդ տուրում Գերմանիայի հավաքականին հաղթած Ճապոնիայի ընտրանին հաղթեց Կոստա-Ռիկայի ընտրանուն։ Հանդիպման և՜ առաջին, և՜ երկրորդ խաղակեսերն անցան ասիական թիմի առավելությամբ, սակայն ճապոնացիների գրոհներն այս խաղում արդյունավետ չէին։ Իսկ ահա հանդիպման 80-րդ րոպեին կոստառիկացիների կազմում Ֆուլլերը դարձավ գոլի հեղինակ: Այսպիսով, Ճապոնիայի հավաքականը գերմանացիների նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակից […]

̰
Կատարում երկրպագուները փորձում են քողարկված տարաներով ալկոհոլ տանել ստադիոններ

22:22 26.11.2022

Կատար ժամանած երկրպագուները փորձում են շրջանցել մարզադաշտերում ալկոհոլի արգելքը՝ օգտագործելով քողարկված տարաներ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ոստիկաններին։ «Գրեթե յուրաքանչյուր խաղում փորձեր զրանցվում են։ Երկրպագուները փորձում են օգտագործել տարա-թաքստոցներ ամենատարբեր իրերի՝ հեռադիտակների, հեռախոսի լիցքավորիչների, երաժշտական ​​գործիքների միջոցով։ Նրանք նաև ալկոհոլ են լցնում այլ խմիչքների շշերի մեջ։ Բայց մենք ուշադիր աշխատում ենք»,- մեջբերում է […]

̰
Բրազիլիայի հավաքականում կարծում են, որ սերբ ֆուտբոլիստները միտումնավոր են վնասվածք հասցրել Նեյմարին․ Marca

21:38 26.11.2022

Բրազիլիայի հավաքականում կարծում են, որ Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստները միտումնավոր են վնասվածք հասցրել Նեյմարին։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Բացի դրանից, Բրազիլիայի հավաքականում մտահոգություն են ունեցել, որ սերբ ֆուտբոլիստները կփորձեն վնասվածք հասցնել նաև Վինիսիուս Ժունիորին։ Այդուհանդերձ, Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբի անդամների համար սա սպասելի էր։ Նրանք Marca-ին ասել են, որ նրանց չի անհանգստացնում խախտումների քանակն իրենց […]

̰
Արգենտինայում տեղադրվել է  Լիոնել Մեսսիի փչովի արձանը, որն ունի 4 հարկանի շենքի բարձրություն

21:20 26.11.2022

Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի փչովի արձանը, հայտնում է La Nación-ը։ Այն ստեղծել են նկարիչներ Ալեխանդրո Մագնանեսը և Նենսի Կրավենան։ Փչովի արձանը չորսհարկանի շենքի չափ է։ Դրա համար պահանջվել է 700 քառակուսի մետր նյութ։ Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնությունում արգենտինացիները մեկնարկային խաղում սենսացիոն պարտություն կրեցին Սաուդյան Արաբիայի ընտրանուց: Մեսսին, ով իր կարիերայում հինգերորդ աշխարհի առաջնությունն […]

̰
ՊԵԿ աշխատակիցների ամենամյա առաջնության շախմատի մրցաշարում պարզ են դարձել հաղթողների անունները

21:11 26.11.2022

Պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է աշխատակիցների ամենամյա մարզական առաջնություն: Շախմատի մրցաշարին մասնակցել է 8 աշխատակից, հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը: Պատվավոր առաջինից երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել՝ Ոսկե մեդալակիր՝ Երվանդ Խաչատրյան Արծաթե մեդալակիր՝ Լևոն Անտոնյան Բրոնզե մեդալակիր՝ Ֆելիքս Բաղոյան

̰
Ոչ մի շանս չունենք, մենք չափազանց ծեր ենք․ Կևին դե Բրյույնեն չի հավատում, որ Բելգիան կարող է հաղթել ԱԱ-2022-ը

20:15 26.11.2022

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն չի հավատում, որ Բելգիան կարող է հաղթել ԱԱ-2022-ը։ «Ոչ մի շանս չունենք, մենք չափազանց ծեր ենք։ Կարծում եմ՝ մեր շանսը 2018-ին էր։ Մենք լավ թիմ ունենք, բայց այն ծերանում է։ Մի քանի առանցքային խաղացողի ենք կորցրել։ Մեզ մոտ գալիս են նոր լավ խաղացողներ, բայց նրանք այն մակարդակի չեն, ինչ […]

̰
Մեծ հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ խաղալու են Արգենտինան ու Մեքսիկան

19:53 26.11.2022

Մեծ հրդեհ է բռկվել «Լուսաիլ» ստադիոնին մոտ գտնվող շինհրապարակում, հայտնում է Կատարի ներքին գործերի նախարարությունը: Հրդեհը բռնկվել է կեսօրին «Լուսաիլ» ստադիոնից 3,5 կիլոմետր հեռավորության վրա: Ի դեպ, Արգենտինայի և Մեքսիկայի հավաքականներն այս մարզադաշտում են այսօր անցկացնելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին «Լուսաիլը», որը տեղավորում է 80000 հանդիսական, […]

̰
Սա պատմության վատագույն աշխարհի առաջնությունն է․ նախկին «Միսս Խորվաթիա»

17:00 26.11.2022

Նախկին «Միսս Խորվաթիա» և մոդել Իվանա Կնոլը խոսել է Կատարում անցկացվող 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպման մակարդակի մասին։ «Սա աղետ է։ Ցավում եմ այն ​​մարդկանց համար, որոնք չեն կարող հասնել աշխարհի առաջնությանը՝ պատմության մեջ մրցաշարի վատագույն կազմակերպման պատճառով։ Ընկերներս 20 օրից ավելի է չեն կարողանում «Hayya Card» (երկրպագուի անձնագիր՝ ԱԱ 2022-ի խաղերի համար) ստանալ՝ չնայած […]

̰
Բենզեմայի հեռանալուց հետո Ֆրանսիայի հավաքականում մթնոլորտը լավացել է․ L’Équipe

16:49 26.11.2022

Այն բանից հետո, երբ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման լքել է հավաքականի ճամբարը, թիմում մթնոլորտը լավացել է։ L’Équipe-ը հայտնում է, որ ֆուտբոլիստները թեթևություն են զգում։ Բենզեմայի՝ վնասվածք ստանալուց հետո Ֆրանսիայի հավաքականի միայն մեկ խաղացող՝ Մարկոս Թյուրամն է այցելել նրան։ Բենզեման և Թյուրամը ընկերներ են։ Աղբյուրի փոխանցմամբ, որոշ երիտասարդ խաղացողներ իրենց այնքան էլ լավ չէին զգում Բենզեմայի […]

̰
Ինչու՞ էր իրանցի ֆուտբոլիստը բռնել հավաքականի գլխավոր մարզչի կոկորդից

16:37 26.11.2022

Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը պատմել է, թե ինչու էր բռնել հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուս Կեյրուշի կոկորդից՝ տոնելով Ուելսի դեմ խաղում իրանցիների խփած 2-րդ գոլը։ «Ամեն ինչ նորմալ է։ Պարզապես մենք նրան շատ ենք սիրում»,- Ազմունի խոսքերն է փոխանցում Sport24-ը։ Ուելսի նկատմամբ հաղթանակն իրանցիների համար առաջինն էր ԱԱ-2022-ում։ Մրցաշարի առաջին խաղում Կեյրուշի թիմը 2-6 հաշվով […]

̰
Բրազիլիան արժանի չէ Նեյմարի տաղանդին․ Ռաֆինյա

16:21 26.11.2022

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան անդրադարձել է բրազիլացի երկրպագուների մի մասի ուրախությանը ՊՍԺ-ի և Բրազիլիայի թիմի հարձակվող Նեյմարի վնասվածքի առիթով։ «Բրազիլացի երկրպագուներն ուրախանում են, որ Նեյմարը վնասվածք է ստացել։ Բրազիլիան արժանի չէ Նեյմարի տաղանդին և ֆուտբոլին։ Նրա կարիերայում ամենամեծ սխալը Բրազիլիան ներկայացնելն է»,- Ռաֆինյայի խոսքերը մեջբերում է Globo-ն։ Սերբիայի հավաքականի դեմ խաղում Նեյմարը 9 […]

̰
Չինաստանը՝ շախմատի ԱԱ թիմային չեմպիոն

16:15 26.11.2022

Չինաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի հաղթանակով ավարտվեց Երուսաղեմում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Եզրափակչում չինացիները առավելության հասան Ուզբեկստանի թիմի նկատմամբ՝ քառյակների երկու մրցամատում հաղթելով նույն 2,5:1,5 հաշվով։ Բրոնզե մեդալների համար պայքարում Իսպանիայի թիմը պարտության մատնեց Հնդկաստանի հավաքականին։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չէր մասնակցում առաջնությանը։

̰
BACK_TO_TOP