TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Գնդակին հպում կար. Ռոնալդու

16:58 29.11.2022

Կրիշտիանու Ռոնալդուն ուղիղ եթերում ասել է, որ Ուրուգվայի դեմ խաղում կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո գլխով հպվել է գնդակին՝ գրավելով մրցակցի դարպասը, հաղորդում է O Jogo-ն։ Սկզբում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը գոլը գրանցել էր Ռոնալդուի անվան դիմաց, սակայն հետո փոխել էր՝ գոլի հեղինակ նշելով Ֆերնանդեշին։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՖԻՖԱ-ին՝ խնդրի քննարկման և պաշտոնական պարզաբանման խնդրանքով։ […]

̰
Նեյմարը բարձր ջերմության պատճառով չի կարողացել հետևել Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպմանը

16:42 29.11.2022

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի կարողացել տրիբունայից հետևել Շվեյցարիայի թիմի դեմ աշխարհի առաջնության երկրորդ տուրի խաղին։ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնել է Նեյմարի բացակայության պատճառը։ «Նեյմարը շատ տխուր էր, որ չկարողացավ հետևել խաղին տրիբունայից։ Նա վատառողջ էր։ Պատճառը միայն ոտնաթաթի վնասվածքը չէր։ Նեյմարը նաև բարձր ջերմություն ուներ։ Հույս ունենք, որ նա շատ […]

̰
ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ. ԱԱ-2022

16:28 29.11.2022

ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ, հայտնում է Mundo Deportivo-ն: Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպման նախաղային ասուլիսին ներկայացել է միայն գերմանացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Ըստ կանոնադրության՝ մարզիչի հետ անպայման պետք է ներկայանար նաև ֆուտբոլիստներից մեկը: Գերմանիայի հավաքականը խախտել է ԱԱ-2022-ի կանոնադրության 44-րդ կետը, որը մամուլի հետ շփման ձևաչափ է սահմանում: Հիշեցնենք, որ երկու […]

̰
«Ալաշկերտը» պարտվեց հետնապահին

16:18 29.11.2022

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» մրցեց հետնապահ «Նոայի» հետ ու պարտություն կրեց 2:3 հաշվով։ «Նոան» առաջին 8 րոպեում երկու գոլ խփեց։ 5-րդ րոպեին աչքի ընկավ 21-ամյա հարձակվող Հայկ Ղևոնդյանը, իսկ 3 րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց 19-ամյա նիգերիացի հարձակվող Գուդնյուզ Իգբոկվեն։ «Նոայի» երրորդ գոլը 64-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց 19-ամյա հարձակվող Լևոն […]

̰
Կազեմիրոն վաղուց աշխարհի լավագույն կիսապաշտպանն է. Նեյմար

15:44 29.11.2022

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարծում է, որ իր խաղընկեր, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն աշխարհի լավագույնը կիսապաշտանն է: Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բրազիլիան Կազեմիրոյի գոլի շնորհիվ հաղթել էր շվեյցարացիներին ու վաղաժամ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Նեյմարը չէր մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով: «Կազեմիրոն վաղուց աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»,- սոցցանցերում գրել […]

̰
ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը երկրորդ տուրից հետո

15:20 29.11.2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի ավարտից հետո իսպանական Marca-ն կազմել է տուրի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Վոյցեխ Շչեսնի (Լեհաստան)։ Պաշտպաններ․ Հարի Սուտար (Ավստրալիա), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա), Ժորդի Ալբա (Իսպանիա), Ռամին Ռեզաեյան (Իրան)։ Կիսապաշտպաններ․ Կազեմիրո (Բրազիլիա), Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա)։ Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (Արգենտինա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան)։ 1/8 եզրափակիչի ուղեգիր […]

̰
Տարիներ շարունակ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն աղավաղում են ֆուտբոլային շուկան. Կառլ-Հայնց Ռումենիգե

14:34 29.11.2022

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն քննադատել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին անսահմանափակ ֆինանսական միջոցներով շուկան աղավաղելու համար։ «Տարիներ շարունակ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն աղավաղում են ֆուտբոլային շուկան։ Ամեն տարի նրանք ավելի են դուրս մնում վերահսկողությունից։ «Բավարիան» ունի այլ փիլիսոփայություն։ Արդեն 30 տարի մենք ապահովում ենք դրական ֆինանսական հաշվեկշիռ»,- […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդից» Ռոնալդուի հեռանալը շահավետ է երկու կողմերի համար. Լուիշ Ֆիգու

14:03 29.11.2022

Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի խզումը։ «Մանչեսթեր Յունայթեդից» Ռոնալդուի հեռանալու փոխադարձ համաձայնությունը շահավետ է երկու կողմերի համար։ Իհարկե, նա առանձնահատուկ, կարևոր խաղացող է, բայց որոշ ժամանակ չխաղաց, մարզիչը նրան հաշվի չառավ։ Ռոնալդուն դժգոհեց ակումբից, և ակումբը փոխադարձ համաձայնությամբ որոշեց բաժանվել նրանից։ Ռոնալդուի ապագան կարծում եմ, նրա անձնական որոշումն […]

̰
Բելգիայի ազգային հավաքականում անառողջ մթնոլորտ է, որոշ խաղացողներ արդեն երկար ժամանակ չեն շփվում միմյանց հետ

13:48 29.11.2022

Ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականում անառողջ մթնոլորտ է, և որոշ խաղացողներ արդեն երկար ժամանակ չեն շփվում միմյանց հետ, հայտնում է L’Équipe-ը: Կևին դե Բրույնեն ու Տիբո Կուրտուան մի քանի տարի է չեն խոսում միմյանց հետ: Նույն իրավիճակն է Էդեն Ազարի և Լեանդրո Թրոսարդի մոտ: Լարված հարաբերություններ ունեն նաև Ռոմելու Լուկակուն ու Միշի Բատշուային: Ֆուտբոլիստների և իսպանացի […]

̰
Մարոկկոյի դարպասապահը հիմնից հետո խաղադաշտը լքել է գլխապտույտի պատճառով

13:30 29.11.2022

Մարոկկոյի դարպասապահ Յասին Բոնոն, որը Բելգիայի դեմ խաղում հիմնի կատարումից հետո միանգամից լքել է խաղադաշտը, գլխապտույտ է ունեցել: Այս մասին հայտնում է beIN Sports-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Բոնոն իրեն դեռ նախավարժանքի ընթացքում է վատ զգացել և այդ մասին տեղյակ է պահել մարզչական շտաբին: Այդուհանդերձ, ցանկացել է մասնակցել խաղին, այդ իսկ պատճառով դուրս է եկել խաղադաշտ: Օրհներգի […]

̰
Ռյուդիգերի բացառիկ ցուցանիշը.  գերմանացին հաղթել է բոլոր մենապայքարներում

13:07 29.11.2022

Չնայած նրան, որ Գերմանիայի հավաքականը այնքան էլ հաջող չի մեկնարկել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, կրելով մեկ պարտություն և մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի` հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հուսալի խաղ է ցուցադրել: Նրա ցուցանիշը ուշագրավ է: Պարզվում է` Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը հաղթել է բոլոր՝ 10 մենապայքարներում, հաղորդում է Opta-ն։ Դա լավագույն ցուցանիշն է ԱԱ-2022-ում։ Մնացած բոլոր […]

̰
Կամո Հովհաննիսյանը երրորդն է Ղազախստանի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում

12:50 29.11.2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը երրորդն է Ղազախստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում, հայտնում է Transfermarkt-ը: 30-ամյա ֆուտոբլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո: Առաջին տեղում «Տոբոլի» ֆուտբոլիստ Իգոր Սերգեևն է, որի տրանսֆերային արժեքը 1,4 միլիոն եվրո է: Երկրորդը «Աստանայի» և Բելառուսի հավաքականի կիսապաշտպան Մաքս Էբոնգն է (1,2 միլիոն): Հիշեցնենք, որ […]

̰
«Յուվենտուսի» ղեկավարությունը հրաժարական է տվել

12:22 29.11.2022

«Յուվենտուսի» ղեկավար կազմում լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կարող են ազդել իտալական ակումբի ապագայի վրա: Թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անյելին և տնօրենների խորհուրդը՝ Պավել Նեդվեդի գլխավորությամբ, հրաժարական է տվել: «Յուվենտուսի» ղեկավարությունն ամբողջովին կվերակազմավորվի: Գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվի տնօրենների խորհրդի նոր կազմը: Այս պահին «Յուվենտուսը» նախորդ մրցաշրջանի […]

̰
Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի UFC-ում կլինի Դամիր Իսմագուլովը

12:09 29.11.2022

UFC-ն պաշտոնապես հայտնել է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը: Թեթև քաշային կարգում ելույթ ունեցող 26-ամյա հայ մարտիկը կմենամարտի դեկտեմբերի 18-ին UFC Vegas 66 մրցաշարում, նրա մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովը, որը 25 անգամ է դուրս եկել օկտագոն, տարել 24 հաղթանակ, կրել 1 պարտություն: Հիշեցնենք, որ Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսին ու մրցավարների միաձայն […]

̰
Մենք ունակ ենք դառնալ Աշխարհի չեմպիոն. Լուի վան Գալ

11:37 29.11.2022

Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ երբեք չի ասել, որ թիմը կհաղթի 2022 թվականի աշխարհի առաջնությունում: «Ես համաձայն եմ քննադատության հետ, բայց մենք 17 հաղթանակ ունենք, և կարծում եմ, եթե նայեք գոլերի տարբերությանը, մենք արժանի ենք հարգանքի: Հուսով եմ, որ երբ խոսում ենք աշխարհի առաջնությունում հաղթելու նպատակի մասին, դա ճնշում չէ։ […]

̰
Երկրպագուն վիրահատության ժամանակ հետևել է ԱԱ-ի խաղին

11:21 29.11.2022

Լեհական հիվանդանոցներից մեկի հիվանդը վիրահատության ժամանակ խնդրել է անձնակազմին թույլատրել իրեն դիտել աշխարհի առաջնության խաղը։ Նրա լուսանկարը սոցցանցերում հրապարակել են հիվանդանոցի աշխատակիցները։ Նշվում է, որ այդ ժամանակ ընթանալիս է եղել ԱԱ-2022-ի երկրորդ տուրի Ուելսի և Իրանի հավաքականների հանդիպումը։ Այն ավարտվել էր իրանցիների հաղթանակով` 2-0 հաշվով:

̰
Ոչինչ չեմ լսել գերմանական ակումբների՝ իմ հանդեպ հետաքրքրության մասին. Սպերցյան

11:00 29.11.2022

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հնարավոր հետաքրքրության մասին. «Եթե անկեղծ, ես այդ մասին ոչինչ չեմ լսել: Չգիտեմ անգամ՝ ինչ ասել»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցած ամառ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եղել «Վոլֆսբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան», սակայն կողմերը չեն կարողացել համաձայնեցնել 22-ամյա ֆուտբոլիստի […]

̰
«Ֆեյք Նեյմարը» իրարանցում է առաջացրել տրիբունաներում

10:39 29.11.2022

ԱԱ-2022-ի երկրորդ տուրի Բրազիլիա-Շվեյցարիա խաղում հետաքրքիր միջադեպ է գրանցվել տրիբունայում: Տեսախցիկները մարզադաշտում ֆիքսել են Նեյմարին նման երիտասարդի, որը իրարանցում է առաջացրել տրիբունաներում․ երկրպագուները սկսել են սելֆիներ անել նրա հետ՝ շփոթելով իրական Նեյմարի հետ։

̰
Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել դարպասապահ Օնանայի վերաբերյալ

10:29 29.11.2022

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված թիմի դարպասապահ Անդրե Օնանայի հեռացման հետ։ Հիշեցնենք՝ դարպասապահը խմբային փուլի 2-րդ տուրի՝ Սերբիայի դեմ խաղից առաջ հանվել էր թիմի հայտացուցակից։ «Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ գլխավոր մարզիչ Ռիգոբեր Սոնգի որոշմամբ, Անդրե Օնանան ժամանակավորապես հեռացվել է թիմի խաղերից՝ կարգապահական պատճառներով: Ֆեդերացիան աջակցում է գլխավոր մարզչի և […]

̰
Շվեդիայի ԱՕԿ նախագահը հրաժարական է տվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով

22:37 28.11.2022

Շվեդիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, Շվեդիայի դահուկային սպորտի ասոցիացիայի պատվավոր ղեկավար և Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) գործադիր կոմիտեի անդամ Մատս Օրխեսը ժամանակավորապես լքել է իր պաշտոնը սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով, գրում է Expressen-ը։ Պաշտոնյան մեղադրվում է 2022 թվականի հունիսի 12-ին գնացքում կնոջ հանդեպ սեռական ոտնձգությունների փորձի, ինչպես նաև սեքսուալ բնույթի խոսքերի համար։ Նրա գործը […]

̰
Նեյմարն ապաքինվում է NASA-ի տեխնոլոգիայով

21:38 28.11.2022

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ոտքի վնասվածքից ապաքինվում է NASA-ի տիեզերական տեխնոլոգիայի հիման վրա գիտնականների և բժիշկների մշակած սարքի օգնությամբ: Marca-ի հաղորդմամբ՝ ավելի արագ վերականգնման համար բրազիլացին օգտագործում է սարք, որը ստեղծվել է NASA-ի տիեզերական տեխնոլոգիաների հիման վրա Normatec ընկերության կողմից։ Սարքը ծածկում է ամբողջ ոտքը, ներսում տեղադրված են վերջույթների հաջորդական իմպուլսային սեղման հարմարանքներ։ Սարքն ապահովում […]

̰
Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական Կատարում  անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

21:22 28.11.2022

Ֆրանսիայի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ ազգային հավաքական և մասնակցել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է RMC-ն։ Հրատարակության համաձայն՝ հարձակվողը վնասվածքից ավելի արագ է ապաքինվում, քան սպասվում էր, և շաբաթվա կեսերին նա արդեն կարող է վերսկսել մարզումները։ Նա չի հեռացվել ԱԱ-2022-ի հայտացուցակից, քանի որ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել է փոխարինող […]

̰
«Լիվերպուլը» փորձում է ձեռք բերել Կանադայի հավաքականի հարձակվողին

21:08 28.11.2022

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է ֆրանսիական «Լիլի» և Կանադայի հավաքականի 22-ամյա հարձակվող Ջոնաթան Դևիդի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Յուրգեն Կլոպը տևական ժամանակ է հետևում այս ֆուտբոլիստի խաղին։ Ջոնաթան Դևիդն այժմ մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Ընթացիկ մրցաշրջանում Ջոնաթան Դևիդը «Լիլի» հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 10 […]

̰
Ֆաբրեգասը զայրացած բռնցքամարտիկին բացատրել է, թե ինչու էր Մեսսին Մեքսիկայի մարզաշապիկը նետել հատակին

20:52 28.11.2022

Մեսսիի մասնակցությամբ տեսանյութի պատճառով առաջացած սկանդալը նոր թափ է առնում։ Արգենտինացու ընկեր և նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասը փորձել է մեքսիկացի բռնցքամարտիկին բացատրել, թե ֆուտբոլում ինչպես են վերաբերվում մարզաշապիկին։ «Չես ճանաչում մարդուն ու չես հասկանում՝ ինչպես է աշխատում հանդերձարանը։ Բոլոր մարզաշապիկները նետում են գետնին, նույնիսկ՝ մերը։ Հետո դրանք լվանում են։ Կարևոր հաղթանակից հետո միշտ այդպես է […]

̰
ՄՕԿ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

20:39 28.11.2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Inside The Games-ը։ Նա պետք է մեկներ Լոզան՝ Միջազգային սպորտային ասոցիացիաների գլոբալ ֆորումին մասնակցելու, սակայն չի կարողացել անել դա։ Բախը ֆորումի ընթացքում ելույթ կունենա օնլայն։ Հիշեցնենք, որ 68-ամյա Թոմաս Բախը 2013 թվականին է ընտրվել ՄՕԿ նախագահ։ Նրա նախագահության ժամկետը կլրանա 2025 թվականին։

̰
Կորեացի ֆուտբոլիստը երկու ռեկորդ է սահմանել

20:20 28.11.2022

Աշխարհի առաջնության Գանայի դեմ խաղի երկրորդ խաղակեսում Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Գու Սոն Չուն դուբլի հեղինակ դարձավ։ Opta-ի փոխանցմամբ՝ հարձակվողը միանգամից երկու ռեկորդ է սահմանել։ Նախ, Չուն դարձավ Հարավային Կորեայի հավաքականի պատմության մեջ առաջին խաղացողը, ով Աշխարհի առաջնության խաղում մեկից ավելի գոլ է խփել։ Երկրորդ՝ նա դարձավ պատմության մեջ առաջին ասիացի ֆուտբոլիստը, ով Աշխարհի առաջնության […]

̰
Սերբիայի հավաքականը բացառիկ ցուցանիշ է գրանցել

18:16 28.11.2022

Սերբիայի հավաքականը բացառիկ ցուցանիշ է գրանցել Կամերունի ընտրանու դեմ խաղում։ MisterChip-ի հաղորդմամբ՝ Սերբիայի հավաքականն աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին թիմն է, որը հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփել է երկու գոլ: Սերբերի կազմում առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին հաշիվը հավասարեցրել էր Ստրաինյա Պավլովիչը, իսկ երկու րոպե անց երկրորդ գոլը խփել էր Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը: Հիշեցնենք, […]

̰
Մեսսիի ներկայացուցիչը հերքել է հնարավոր տրանսֆերի մասին լուրերը

17:57 28.11.2022

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ներկայացուցիչ Մարսելո Մենդեսը հերքել է լուրերը, թե 35-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ «Մեսսիի տեղափոխության վերաբերյալ ոչ մի բանակցություն չի եղել։ Լուրերը, թե նա հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու «Ինտեր Մայամիում» սուտ են»,- Մենդեսի խոսքը մեջբերում է CNN-ը։ The Times-ը գրել է, որ Մեսսին ազատ գործակալի […]

̰
Բենզեման և Էրնանդեսը ևս կստանան մեդալներ, եթե Ֆրանսիան ԱԱ-2022-ում լինի լավագույն եռյակում

17:49 28.11.2022

Ֆրանսիայի հավաքականում վնասվածքներ ստացած խաղացողներ Քարիմ Բենզեման ու Լուկաս Էրնանդեսը կստանան մեդալներ, եթե Դեշամի գլխավորած թիմը կարողանա աշխարհի առաջնությունում հասնել եզրափակիչ կամ նվաճել բրոնզե մեդալներ, հաղորդում է RMC Sport-ը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային կհանձնի 26 մեդալ եզրափակիչ հայտացուցակի խաղացողների թվով։ Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլում երկու հաղթանակից հետո առաջինն է նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։

̰
Աշխարհի բացարձակ չեմպիոնը սպառնացել է Մեսսիին

17:42 28.11.2022

Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը Թվիթերում արած գրառումով սպառնացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիին՝ Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը տրորելու համար։ «Մեսսին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկով և երկրի դրոշով սրբել է հատակը։ Թող աղոթի Աստծուն, որ ես նրան չգտնեմ»,- գրել է Ալվարեսը։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մեսսիի […]

̰
BACK_TO_TOP