16:15 26.11.2022
Չինաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի հաղթանակով ավարտվեց Երուսաղեմում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Եզրափակչում չինացիները առավելության հասան Ուզբեկստանի թիմի նկատմամբ՝ քառյակների երկու մրցամատում հաղթելով նույն 2,5:1,5 հաշվով։ Բրոնզե մեդալների համար պայքարում Իսպանիայի թիմը պարտության մատնեց Հնդկաստանի հավաքականին։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չէր մասնակցում առաջնությանը։
15:54 26.11.2022
Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը ներկայացրել է Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրի վատագույն խաղացողների խորհրդանշական հավաքականը: Առաջին տուրում մի քանի սենսացիաներ կայացան, որոնց մեջ առանձնանում են Արգենտինայի և Գերմանիայի հավաքականների պարտությունները միևնույն՝ 1-2 հաշվով, Սաուդյան Արաբիայի ու Ճապոնիայի թիմերից: Վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է Արգենտինայի և Գերմանիայի 3-ական ֆուտբոլիստ: Դարպասապահ. […]
15:36 26.11.2022
Մալթայում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մելանի Այվազյանը նվաճել է բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մելանի Այվազյանը Էդվարդ Վարժապետյանի սանն է: Թաեքվոնդոյի պատանիների Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 25-ին և կավարտվի նոյեմբերի 28-ին:
15:21 26.11.2022
Անգլիացի նախկին հարձակվող Մայքլ Օուենը քննադատել է Գարեթ Սաութգեյթին՝ ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում Անգլիայի ընտրանու կազմի հետ կապված։ Բրիտանացիներին չհաջողվեց հաղթել ԱՄՆ-ի հավաքականին․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Չնայած հարձակման գծում սրության բացակայությանը, անգլիացիների գլխավոր մարզիչը փոխարինման դուրս չբերեց անգամ Ֆիլ Ֆոդենին, թեև շատերը սպասում էին «Մանչեսթեր Սիթիի» աստղին մեկնարկային կազմում։ «Զարմացած եմ, որ այսօրվա խաղում ազգային […]
15:16 26.11.2022
ՀՀ գավաթի խաղարկությունում «Գանձասարից» կրած պարտությունից հետո, որը թիմի համար երրորդն էր նախորդ երկու շաբաթվա ընթացքում, հրաժարական է ներկայացրել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ քննարկումից հետո հրաժարականն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։ «Մենք ձախողեցինք գավաթային հանդիպումը, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում։ Այդպիսի […]
15:07 26.11.2022
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականին ավտոմեքենաներ են նվիրել 2022 թվականին Կատարում անցկացվող Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հաճելի նվեր է արել ազգային հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի։ Նա նրանց Rolls Royce Phantom մեքենաներ է նվիրել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Indonesia Posts English-ին։ Նշենք, որ […]
14:54 26.11.2022
Կատարի հավաքականը կորցրեց ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։ Սա հայտնի դարձավ, երբ Նիդերլանդներն ու Էկվադորը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը։ Կատարը պարտվել է մրցաշարի խմբային փուլի առաջին երկու տուրերում․ Էկվադորին՝ 0-2 և Սենեգալին՝ 1-3։ Կատարը միավոր չունի և եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ Այս հավաքականն այլևս չի կարող 3-րդ տեղից բարձրանալ, քանի որ Էկվադորն ու Նիդերլանդները […]
14:30 26.11.2022
Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ուելսի նկատմամբ Իրանի տարած հաղթանակը: «Դուք պատմության մեջ կմնաք ձեր քաջությամբ: Այս հաղթանակը հույսի և հավատի նշան է ձեր երկրում հանուն ազատության պայքարողների համար։ Շատերի համար դուք հերոսներ եք, ինձ համար՝ ևս»,- գրել է Բուֆոնը սոցիալական ցանցերում։ Հաղթանակի […]
14:16 26.11.2022
Էկվադորի հավաքականի հարձակվող Էներ Վալենսիան գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Նիդերլանդների հետ խաղում (1:1): 33-ամյա հարձակվողի համար այս գոլը երրորդն էր մրցաշարի երկու խաղերում։ 2 անգամ նա աչքի էր ընկել առաջնության մեկնարկային՝ Կատար-Էկվադոր խաղում։ Այսպիսով, Վալենսիան միանձնյա գլխավորել է Կատարում ընթացող Աշխարհի առաջնության ռմբարկուների ցուցակը:
14:11 26.11.2022
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կատակել է թիմի հարձակվող Ֆերան Տոռեսի մասին, գրել է Relevo-ն։ Գլխավոր մարզչին հարցրել են, թե ինչ կաներ, եթե տեսներ, որ Տոռեսը գոլը տոնում է՝ բութ մատը երեխայի պես բերանը դրած։ Սովորաբար այդպես են անում այն ֆուտբոլիստները, որոնք ցանկանում են հրապարակայնորեն հայտնել իրենց ընկերուհու կամ կնոջ հղիության մասին։ Հայտնի է, […]
14:00 26.11.2022
Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Ֆլամենգոն»։ Այս մասին հայտնում է Veja-ն։ Ըստ աղբյուրի՝ ակումբը դեռ առաջարկ չի արել Ռոնալդուին, բանակցությունները նույնպես դեռ չեն սկսվել։ Բրազիլական ակումբը խորհրդակցում է հովանավորների հետ։ «Ֆլամենգոն» կփորձի երեք ամսով թիմ հրավիրել պորտուգալացուն՝ մինչև Լիբերտադորեսի գավաթի մեկնարկը կազմն ուժեղացնելու համար։ Ավելի վաղ Ռոնալդուն խզել էր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սկանդալային […]
13:46 26.11.2022
Ճապոնիայի սուպերմարկետներից մեկում յուրովի են արձագանքել ԱԱ-2022-ի շրջանակում իրենց հավաքականի՝ Գերմանիայի նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակին։ Ճապոնացիները մրգերով, բանջարեղենով և այլ բնամթերքով պատկերել են երկու երկրների դրոշները, իսկ հատակին՝ փոքրիկ գորգի վրա գրել են հաշիվը՝ 1-2։ Ստացվել է շատ գեղեցիկ․․․
13:39 26.11.2022
«Յուվենտուս»-ի և ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Ուեսթն Մակքենին ձեռքերը սրբել է լուսանկարիչներից մեկի ժիլետի վրա։ Սա տեղի է ունեցել ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ ԱՄՆ-Անգլիա խաղում։ Կիսապաշտպանը մոտեցել է խաղադաշտի եզրագծին, որպեսզի գնդակը մտցնի խաղի մեջ, բայց ձեռքերը թաց են եղել։ Մակքենին որոշել է օգտագործել լուսանկարչի ժիլետը՝ ձեռքերը չորացնելու համար։ Լուսանկարիչը սկզբում շփոթվել է, բայց հետո […]
01:18 26.11.2022
Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը իր տիտղոսներին ավելացնում է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում մեր մարզիկը մրցեց Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու շատ վստահ հաղթանակ տոնեց: Առաջին ռաունդում Իսրայելյանը անընդհատ նախաձեռնողի դերում էր և հաղթեց 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի […]
17:44 25.11.2022
Իրանի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում, 2։0 հաշվով հաղթելով Ուելսի ընտրանուն, նոր ցուցանիշ գրանցեց։ Իրանի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնությունում հաղթեց եվրոպական հավաքականի։ Իրանը նաև մրցաշարում առաջին անգամ գնդակ չընդունեց սեփական դարպասը եվրոպական թիմի հետ խաղում։ Նշենք, որ սա իրանցիների համար Աշխարհի վեցերորդ առաջնությունն է։ Թիմը երբեք դուրս չի […]
17:37 25.11.2022
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով չի մասնակցի Շվեյցարիայի և Կամերունի դեմ երկրորդ և երրորդ տուրերի հանդիպումներին: Այս մասին հայտնել են ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սերբերի դեմ ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում և փոխարինվել 80-րդ րոպեին: Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը հայտնել էր, որ Նեյմարի […]
17:08 25.11.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կարող է դառնալ անգլիական այս ակումբի համասեփականատեր։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նախկին կիսապաշտպանը ի վիճակի չէ միայնակ գնել ակումբը, սակայն նա պատրաստ է բաժնետոմսերի մի մասը գնել կոնսորցիումի կազմում, որը կարող է զբաղեցնել Գլեյզերների ընտանիքի տեղը։ Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել էր, որ ակումբի սեփականատերերը դիտարկում են […]
17:00 25.11.2022
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր եզրափակիչի մասնակից ունի: 60 կգ Էրիկ Իսրայելյանը, շարունակելով հաթանակների շարքը, կիսաեզսրափակչում պարտության էր մատնել բռնցքամարտում մեծ հեղինակություն վայելող անգլիական դպրոցի ներկայացուցչին: Անգլիացի Նելսոն Բիռչառի հետ մենամարտում Էրիկն ուներ մեծ առավելություն: Նա արեց այն, ինչ ցանկացավ, նաև նոկդաունի ենթարկեց անգլիացուն: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ […]
16:49 25.11.2022
Goal կայքը ներկայացրել է ԱԱ-2022-ի ֆավորիտների թարմացված վարկանիշային աղյուսակը խմբային փուլի 1-ին տուրից հետո։ Առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Բրազիլիայի հավաքականը։ Իսպանիայի հավաքականը բարձրացել է երկրորդ տեղ իսկ երրորդը Ֆրանսիան է։ Նախկինում լավագույն եռյակում 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում էին Արգենտինան և Գերմանիան, սակայն այս թիմերը նահանջեցին համապատասխանաբար 8-րդ և 16-րդ տեղ։ 1. Բրազիլիա 2. […]
22:53 24.11.2022
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Ֆուտբոլի աշխարհի հինգ առաջնություններում: 37-ամյա Ռոնալդուն հինգշաբթի օրը մեկնարկել է Պորտուգալիայի հավաքականի կազմում Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Գանայի ընտրանու դեմ խաղում։ Հանդիպման 65-րդ րոպեին հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 11 մետրանոցով, որն ինքն է վաստակել։ Ռոնալդուն այն հինգ խաղացողներից […]
11:43 23.11.2022
Հայտնի է դարձել Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի համար Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստների պարգևավճարի չափը։ Սաուդյան Արաբիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում կամային հաղթանակ էր տարել արգենտինացիների նկատմամբ 2:1 հաշվով: Ըստ «Это футбол, брат!» տելեգրամ ալիքում հրապարակված տեղեկության հավաքականի յուրաքանչյուր խաղացող Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի համար ստացել է 2,5 միլիոն եվրո պարգևավճար։ «Իմ […]
21:58 22.11.2022
Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի հավաքականի սենսացիոն հաղթանակը Արգենտինայի նկատմամբ անտարբեր չի թողել երկրի իշխանություններին: Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ թագավորը չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին, հանգստյան օր է հայտարարել: Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ Սաուդյան Արաբիայի թագավորը դա արել է, որպեսզի երկրին լրացուցիչ օր տրամադրի ֆուտբոլային World Cup-ում թիմի պատմական հաջողությունը նշելու համար: Հիշեցնենք, […]
21:41 22.11.2022
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ԱԱ-2022-ի առաջին խաղում Սաուդյան Արաբիայից կրած պարտության մասին։ «Այլ տարբերակ չկա, բացի բարձրանալն ու առաջ գնալը։ Վերլուծելու բան այլևս չկա։ Տխուր օր է, բայց պետք է բարձրացնել գլուխն ու շարունակել աշխատել։ Կարծում եմ՝ առաջին կեսում առավելությունը լրիվ մեր կողմն էր, բայց մեկ գոլն ամեն ինչ կարող է […]
21:37 22.11.2022
Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին խոսել է ԱԱ 2022-ի առաջին տուրում Սաուդյան Արաբիայից կրած պարտության մասին։ «Սա շատ ծանր հարված է բոլորիս համար, նման մեկնարկ չէինք սպասում։ Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, արդարացում չկա։ Մենք միասնական ենք լինելու, ինչպես երբեք։ Այս խումբն ուժեղ է, և դա ապացուցվեց այսօր։ Մենք վաղուց այս վիճակում չէինք եղել։ […]
21:27 22.11.2022
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց մեքսիկացի Ռաուլ Էռերիային և կիսաեզրափակիչում է: Իսրայելյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն, իսկ երրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Էրիկին: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալի […]
21:07 22.11.2022
Լոնդոնի «Չելսին» երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ: Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն «Թվիթերի» իր էջում: Աղբյուրի փոխանցմամբ` հիմա մնացել է, որ անգլիական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության գա «Դինամոյի» հետ:
20:45 22.11.2022
Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի առաջին խաղում Սաուդյան Արաբիային պարտվելուց հետո ընդհատեց իր 36-խաղյա անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում: Հիշեցնենք` Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ հանդիպումը ավարտվել էր 1-2 հաշվով: Սա արգենտինացիների առաջին պարտությունն է 2019 թվականի հուլիսից հետո: Այդ ժամանակ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում արգենտինացիները 0:2 հաշվով պարտվել էին Բրազիլիայի ընտրանուն։
16:58 22.11.2022
ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիայի թիմին: Առաջին կեսից հետո արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթում էին Լիոնել Մեսսիի՝ 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ: Ի դեպ, առաջին կեսում Արգենտինայի հավաքականի 3 գոլ չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով: Երկու չհաշվված գոլ իր ակտիվում գրանցել է Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ՝ Լիոնել Մեսսին: […]
16:56 22.11.2022
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին, որոնց թվում չկա իր թիմի անունը: «Պորտուգալիայի հավաքականը մեծ պոտենցիալ ունի, բայց մենք պետք է մտածենք Գանայի հավաքականի հետ խաղի մասին: Եթե մենք լավագույնս ներկայանանք, ապա կհասնենք մինչև վերջ: Չեմպիոն թիմը կլինի մրցաշարի լավագույն թիմը: Մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, կա ֆուտբոլիստների լավ միքս: Որո՞նք են […]
16:40 22.11.2022
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է ԱԱ-2022-ից իր ակնկալիքներով։ «Սա, հավանաբար, կլինի իմ վերջին աշխարհի առաջնությունը: Ես ինձ լավ եմ զգում, այստեղ ժամանել եմ հիանալի ֆիզիկական մարզավիճակով: Ես հոգացել եմ իմ մասին ամբողջ կարիերայիս ընթացքում և իմ վերջին աշխարհի առաջնությունում ես վերջին հնարավորությունն ունեմ իրականացնելու մեծ երազանքս։ Միշտ պետք է փորձել, ինչ էլ որ […]