TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

ՍՊՈՐՏ

«Չելսին» երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Զախարյանի հետ. Ֆաբրիցիո Ռոմանո

21:07 22.11.2022

Լոնդոնի «Չելսին» երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ: Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն «Թվիթերի» իր էջում: Աղբյուրի փոխանցմամբ` հիմա մնացել է, որ անգլիական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության գա «Դինամոյի» հետ:

̰
Արգենտինան ընդհատեց իր 36-խաղյա անպարտելի շարքը

20:45 22.11.2022

Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի առաջին խաղում Սաուդյան Արաբիային պարտվելուց հետո ընդհատեց իր 36-խաղյա անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում: Հիշեցնենք` Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ հանդիպումը ավարտվել էր 1-2 հաշվով: Սա արգենտինացիների առաջին պարտությունն է 2019 թվականի հուլիսից հետո: Այդ ժամանակ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում արգենտինացիները 0:2 հաշվով պարտվել էին Բրազիլիայի ընտրանուն։

̰
Գրանցվեց ԱԱ-ի թերևս մեծագույն սենսացիան. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային

16:58 22.11.2022

ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիայի թիմին: Առաջին կեսից հետո արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթում էին Լիոնել Մեսսիի՝ 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ: Ի դեպ, առաջին կեսում Արգենտինայի հավաքականի 3 գոլ չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով: Երկու չհաշվված գոլ իր ակտիվում գրանցել է Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ՝ Լիոնել Մեսսին: […]

̰
Ռոնալդուն ԱԱ-2022-ի ֆավորիտների ցուցակում չի նշել Պորտուգալիային, բայց…

16:56 22.11.2022

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին, որոնց թվում չկա իր թիմի անունը: «Պորտուգալիայի հավաքականը մեծ պոտենցիալ ունի, բայց մենք պետք է մտածենք Գանայի հավաքականի հետ խաղի մասին: Եթե մենք լավագույնս ներկայանանք, ապա կհասնենք մինչև վերջ: Չեմպիոն թիմը կլինի մրցաշարի լավագույն թիմը: Մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, կա ֆուտբոլիստների լավ միքս: Որո՞նք են […]

̰
Սա իմ վերջին հնարավորությունն է երազանքս իրականացնելու համար. Մեսսի

16:40 22.11.2022

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է ԱԱ-2022-ից իր ակնկալիքներով։ «Սա, հավանաբար, կլինի իմ վերջին աշխարհի առաջնությունը: Ես ինձ լավ եմ զգում, այստեղ ժամանել եմ հիանալի ֆիզիկական մարզավիճակով: Ես հոգացել եմ իմ մասին ամբողջ կարիերայիս ընթացքում և իմ վերջին աշխարհի առաջնությունում ես վերջին հնարավորությունն ունեմ իրականացնելու մեծ երազանքս։ Միշտ պետք է փորձել, ինչ էլ որ […]

̰
Ռոնալդուն խոսել է Մեսսիի հետ համատեղ գովազդային արշավի մասին

16:21 22.11.2022

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համատեղ գովազդային արշավի մասին: Ռոնալդուն և Մեսսին համատեղ լուսանկար էին հրապարակել սոցցանցերում՝ գովազդելով Louis Vuitton ընկերությունը: «Սա մի արշավ էր, որին ես ցանկանում էի մասնակցել, արշավ, որը ես միշտ փնտրում էի: Սա հպարտության առիթ էր: Սա իմ 5-րդ աշխարհի առաջնությունն է: Ես […]

̰
Մենք վիկինգների ԴՆԹ ունենք. Դանիայի հավաքականի հարձակվող

15:50 22.11.2022

Դանիայի հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը նորից խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու մտադրության մասին։ «Դանիացիներն այնքան համեստ են, որ երբեք չեն ասի, որ ունակ են մեծ բաների, չնայած դա մեր ԴՆԹ-ում է, հիշեք վիկինգներին: Երբեմն մենք չափազանց խոնարհ ենք: Մեզ պակասում է, ասենք, ոչ թե մեծամտությունը, այլ ինքնավստահությունը։ Բայց դանիացի ֆուտբոլիստների և երկրի բնակիչների […]

̰
Արման Սահակյանը հերթական հաղթանակն է տարել

15:44 22.11.2022

Խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Սահակյանը հերթական հաղթանակն է տարել: «Մալյորկա Ֆայթ Նայթի» մրցաշարում Սահակյանը հաղթանակի է հասել Իսպանիայի ներկայացուցիչ Գիլերմո Օգալայի նկատմամբ: Սա Արման Սահակյանի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր խառը մենամարտերում:

̰
Ֆրանսիայի հավաքականում կան մարդիկ, որոնք ուրախ են, որ Բենզեման չի մասնակցելու ԱԱ-2022-ին. Դիեգո Լուգանո

14:21 22.11.2022

Ուրուգվայի հավաքականի նախկին ավագ Դիեգո Լուգանոն ասել է, որ Ֆրանսիայի հավաքականի խաղացողներն ուրախ են, որ Կարիմ Բենզեման բաց է թողնելու ԱԱ-ն։ «Ֆրանսիայի հավաքականում կան մարդիկ, որոնք ուրախ են, որ Բենզեման չի մասնակցելու ԱԱ-2022-ին։ Ես ուղղակի այդպես չեմ մտածում, ես վստահ եմ դրանում։ Ես Ֆրանսիայի հավաքականի որոշ խաղացողների թիմակիցն եմ եղել։ Նման բան երբեք չէր լինի […]

̰
Մենք Կատար ենք եկել Աշխարհի առաջնությունում հաղթելու համար. Դանիայի հավաքականի մարզչի համարձակ հայտարարությունը

14:02 22.11.2022

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը խոսել է Կատարում ընթացող Աշխարհի առաջնության վերաբերյալ իր հավակնոտ ծրագրերի մասին: Այսօր դանիացիները խմբային փուլի առաջին տուրում կխաղան Թունիսի ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 17:00-ին: «Մենք Կատար ենք եկել Աշխարհի առաջնությունում հաղթելու համար: Մենք հայտնվել ենք շատ բարդ խմբում։ Եթե անցնենք խմբային փուլը, մենք չենք վախենա ոչ մի […]

̰
Ուելսի հավաքականը վերջին 64 տարում առաջին անգամ է գոլ խփել ԱԱ-ում

13:48 22.11.2022

Գարեթ Բեյլը խփել է Ուելսի հավաքականի առաջին գոլը աշխարհի առաջնությունում անցած 64 տարվա ընթացքում: ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում Բեյլը հավասարեցրել էր հաշիվը ԱՄՆ-ի թիմի հետ հանդիպման ժամանակ: Այս հանդիպումից առաջ Ուելսի հավաքականը վերջին անգամ Աշխարհի առաջնությունում գոլ խփել էր 1958 թվականին Շվեդիայում։ Ուելսը հաջորդ հանդիպումը կանցկացնի Իրանի ընտրանու դեմ:

̰
Ռուս մարտիկը   Bellator 288-ում հաղթելուց  հետո 1 միլիոն դոլարի կտրոնը նվիրել է երկրպագուին

13:34 22.11.2022

Ռուս  մենամարտիկ Վադիմ Նեմկովը Չիկագոյում անցկացված Bellator 288 մրցաշարում հաղթելուց հետո երկրպագուին 1 միլիոն դոլար արժողությամբ կտրոն-ցուցանակ է նվիրել: «Մենք մի փոքր շուտ դուրս եկանք հյուրանոցից։ Երկրպագուները մոտեցան մեզ։ Ես մեծ կտրոնը տվեցի նրանցից մեկին»,- ասել է մարզիկը Metaratings պորտալին։ Նրա խոսքերով, ինքը շատ իրեր ուներ, հետևաբար հաղթողներին ավանդաբար հանձնվող իր անունով և շահումի գումարով […]

̰
ՊՍԺ-ի սեփականատերը մերժել է ակումբը 4 մլրդ եվրոյի դիմաց վաճառելու առաջարկը

11:13 22.11.2022

ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին պատմել է, որ մերժել է ակումբը վաճառելու խոշոր առաջարկը, սակայն պատրաստակամություն է հայտնել ակումբի ոչ մեծ մասը վաճառելու: «Ավելի քան 4 մլրդ եվրո էին առաջարկում: Մենք մտադիր չենք ամբողջովին վաճառել ակումբը, բայց փոքր տոկոսը … ինչո՞ւ ոչ: Մտածում ենք տարբեր առաջարկների շուրջ: Մյուս ակումբներն ու մարդիկ մշտապես խոսում են […]

̰
Անգլիա-Իրան խաղն ամենաերկարն է դարձել ԱԱ-ի պատմության մեջ

10:56 22.11.2022

ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Անգլիան 6-2 հաշվով հաղթեց Իրանին։ Խփած գոլերի քանակով սա ռեկորդի կրկնություն էր Անգլիայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում։ Բացի դրանից այս խաղը նաև ամենաերկարն էր աշխարհի առաջնության պատմության մեջ․ ընդհանուր առմամբ երկու խաղակեսը ձգվեց 117 րոպե 16 վայրկյան։ Նախկին ռեկորդը պատկանում էր Բոլիվիայի և Հարավային Կորեայի հավաքականներին 1994 թվականի ամերիկյան աշխարհի […]

̰
Ինչո՞ւ Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգը խաղից առաջ

10:26 22.11.2022

Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգը Անգլիայի թիմի դեմ խաղից առաջ: BBC-ի հաղորդմամբ՝ այդ կերպ իրանցի ֆուտբոլիստներն իրենց բողոքն են ներկայացրել երկրի կառավարության դեմ: Արդեն մի քանի ամիս է Իրանում խաղաղ բնակիչները հակակառավարական ցույցեր են կազմակերպում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Իրանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ Ալի Դաեին: Հիշեցնենք, որ B […]

̰
Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել. Մեսսին՝ իր առողջական վիճակի մասին

09:45 22.11.2022

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ  խաղի նախօրեին խոսել է իր ինքնազգացողության մասին: «Ինձ լավ եմ զգում: Ֆիզիկական վիճակս նույնպես կարգին է: Կարելի է ասել՝ լավ մարզավիճակում եմ բոլոր առումներով: Գիտեմ, որ խոսակցություններ կային ընդհանուր խմբի մարզումը բաց թողնելու և անհատական ծրագրով աշխատելու վերաբերյալ. վստահեցնում եմ՝ ոչ մի արտառոց բան տեղի չի […]

̰
Կատարում բրիտանացի 2 երկրպագուներ գարեջուր են փնտրել և հայտնվել են շեյխի պալատում

09:07 22.11.2022

Կատարում բրիտանացի 2 երկրպագուներ գարեջուր են փնտրել և հայտնվել են շեյխի պալատում երեկույթի ժամանակ: Այս մասին հայտնում է TalkSport-ը։ Ալեքս անունով երկրպագուի խոսքերով՝ շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ի երեկոյան, նա ընկերոջ հետ գնացել է գարեջուր փնտրելու և հանդիպել երկու կատարցիների, ովքեր հայտնել են, որ ալկոհոլ ունեն: «Մենք թռանք նրա Toyota Land Cruiser մեքենան և քիչ հետո […]

̰
Իրանն աշխարհի առաջնության պատմության առաջին թիմն է, որը 6 փոփոխություն է կատարել

22:52 21.11.2022

Իրանի հավաքականը դարձավ աշխարհի առաջնության պատմության առաջին թիմը, որը մեկ խաղի ընթացքում 6 փոխարինում արեց։ Դա հնարավոր է դարձել այն պատճառով, որ ուղեղի ցնցում ստացած խաղացողի հարկադրված փոփոխությունը չի մտել թույլատրված 5 փոխարինումների մեջ։ Հիշեցնենք, որ Անգլիայի դեմ խաղի առաջին կեսում Իրանի դարպասապահ Ալիրեզ Բեյրանվանդը լուրջ վնասվածք է ստացել, իսկ խաղն ավարտվել է անգլիացիների հաղթանակով՝ […]

̰
Ռոնալդուն աշխարհում առաջին մարդն է, ում հետևորդների թիվը հատել է կես միլիարդը

22:34 21.11.2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է մոլորակի առաջին մարդը, որի հետևորդների թիվն Ինստագրամում հատել է 500 միլիոնը: 2022 թվականի ընթացքում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետևորդներն ավելացել են 100 միլիոնով: Ներկայումս Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ մասնակցում է Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է H խմբում Գանայի, Ուրուգվայի […]

̰
Ավստրիայի հավաքականը վերջին 62 տարում առաջին անգամ հաղթել է իտալացիներին

22:19 21.11.2022

Ֆուտբոլի Ավստրիայի հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով տանը պարտության է մատնել Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: Գոլերի հեղինակ են դարձել Կսավեր Շլագերը և Դավիդ Ալաբան։ Ավստրիացիները նախորդ անգամ Իտալիայի թիմին հաղթել էին 1960 թվականի դեկտեմբերի 10-ին, այսինքն՝ 62 տարի առաջ։ Խաղն ավարտվել էր 2-1 հաշվով։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ 62 տարում 14 անգամ ավստրիացիները պարտվել […]

̰
Իսպանիայի հավաքականի 7 ֆուտբոլիստ վատառողջ է

21:45 21.11.2022

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը կարող է կադրային լուրջ խնդիրներ ունենալ Կոստա-Ռիկայի ընտրանու դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղի ժամանակ: AS-ի հաղորդմամբ՝ Կատար ժամանելուց հետո Իսպանիայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ հյուրանոցում օդորակիչների օգտագործման հետևանքով մրսել են և այժմ վատառողջ են: Այդ ֆուտբոլիստներից մեկը Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան է, ով անավարտ է թողել թիմի վերջին մարզումը: Իսպանիա-Կոստա-Ռիկա […]

̰
Չեմ կարծում, որ սա կլինի իմ վերջին աշխարհի առաջնությունը․ Լևանդովսկի

21:27 21.11.2022

Կատալոնական «Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ ցանկանում է մասնակցել նաև 2026թ. աշխարհի առաջնությանը: «Չեմ կարծում, որ սա կլինի իմ վերջին աշխարհի առաջնությունը։ Ես ցանկանում եմ խաղալ նաև հաջորդ Մունդիալում»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։ Կատարում մեկնարկած աշխարհի առաջնությունում Լեհաստանի հավաքականն Արգենտինայի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի թիմերի հետ ընդգրկված […]

̰
Ալեքսանդր Կովալենկոն հավակնում է ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին

21:09 21.11.2022

Ռուսաստանի պատանեկան ֆուտբոլի լիգան հրապարակել է «Լավագույն հնգյակ» անվանակարգում հաղթողի հավակնորդների անունները։ Մրցանակը շնորհվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Թեկնածուների թվում ընդգրկվել է Սամարայի «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, որը սեպտեմբերի 25-ին նորամուտն էր նշել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Ղրղզստանի դեմ ընկերական խաղին (2-1)։ Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Մոսկվայի «Դինամոյի» […]

̰
200-ից ավելի աշխատակիցներ ԱԱ-2022-ի բացման խաղից առաջ 6 ժամ առանց ջրի և սննդի անցկացրել են ստադիոնի մոտ

20:51 21.11.2022

Կատարի և Էկվադորի հավաքականների միջև աշխարհի առաջնության բացման խաղի կազմակերպման համար վարձված հնդիկ ավելի քան 200 աշխատողներ մոտ 6 ժամ առանց սննդի և ջրի անցկացրել են Դոհայի «Ալ-Բայթ» ստադիոնի մոտակայքում: Նրանք դժգոհ են իրենց նկատմամբ վերաբերմունքից և աշխատանքային պայմաններից։ 205 տղամարդկանցից և 7 կանանցից բաղկացած խումբը ժամանել է մարզադաշտ առավոտյան ժամը 10-ին, սակայն նրանց թույլ […]

̰
Մագնուս Կարլսենը ֆանտաստիկ ցուցանիշով դարձել է Champions Chess Tour Finals-ի հաղթող

20:35 21.11.2022

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը բացառիկ ցուցանիշով նվաճել է Champions Chess Tour Finals-ի հաղթողի կոչումը։ Նորվեգացի գրոսմայստերը հաղթել է բոլոր մրցակիցներին։ Կարլսենը պարտության է մատնել ամերիկացի Ուեսլի Սոյին, հնդիկ Արջուն Էրիգաիսիին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, հոլանդացի Անիշ Գիրիին, վիետնամցի Լեո Քուանգ Լիեմին, հնդիկ Պրագնանադհային, լեհ Յան-Կշիշտով Դուդային։ Մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար էր։ Կարլսենը ստացել է 50 […]

̰
Արսեն Գուլամիրյանը պաշտպանել է WBA վարկածով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը

20:15 21.11.2022

Ֆրանսահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Առաջին ծանր քաշային կարգում Գուլամիրյանը 12 ռաունդում պարտության է մատնել տիտղոսի հավակնորդ, ռուսաստանցի Ալեքսեյ Եգորովին։ Գուլամիրյանն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116-112, 116-112, 117-111 հաշվով։ Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 27 մենամարտում տարել է նույնքան հաղթանակ, 18-ը՝ նոկաուտով։ 2019թ․ դեկտեմբերից հետո Գուլամիրյանն առաջին […]

̰
ՖԻՖԱ-ն 1 միլիարդ կհատկացնի աշխարհում ֆուտբոլի զարգացման համար

19:55 21.11.2022

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը լրացուցիչ 1 միլիարդ դոլար կհատկացնի աշխարհում ֆուտբոլի զարգացման համար։ Ինֆանտինոն նշել է, որ չնայած COVID-19 համաճարակին և այլ ճգնաժամերին ամբողջ աշխարհում, ՖԻՖԱ-ի եկամուտն այս տարվա վերջում կկազմի 7,5 միլիարդ դոլար՝ սպասվածից 1 միլիարդ դոլարով ավելի: «Հիմնականում մենք կունենանք 1 միլիարդ դոլարի կանխատեսվող զուտ արդյունք, որը մենք անմիջապես […]

̰
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

19:38 21.11.2022

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 5 մեդալ  են նվաճել միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Միջազգային մրցաշարի հաղթող են դարձել Սահակ Հովհաննիսյանը, Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը: Ռազմիկ Քուրդյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հովհաննես Հարությունյանը` բրոնզե: Հիշեցնենք, որ Նյու Յորքում կայացած Բիլ Ֆարելի հուշամրցաշարում մեդալներ էին նվաճել նաև Հայաստանի ազատ ոճի […]

̰
Նովակ Ջոկովիչը՝ ATP-ի Ամփոփիչ մրցաշարի վեցակի հաղթող

19:23 21.11.2022

Թուրինում կայացած Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարն ավարտվեց աշխարհի 8-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հաղթանակով: 35-ամյա թենիսիստը դարձավ Ամփոփիչ մրցաշարի պատմության ամենատարեց հաղթողը: Եզրափակիչում Ջոկովիչը 7-5, 6-3 հաշվով առավելության հասավ աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 31 րոպե: Տիտղոսին հասնելու ճանապարհին նա հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչներ Դանիիլ Մեդվեդևին ու […]

̰
Իրանի դարպասապահը ուղեղի ցնցում է ստացել․ Կատար 2022

18:57 21.11.2022

Իրանի հավաքականի դարպասապահ Ալիրեզա Բեյրանվանդը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Անգլիայի հավաքականի դեմ B խմբի առաջին տուրի հանդիպումը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ Խաղի սկզբնամասում Իրանի «Պերսեպոլիս» ակումբի դարպասապահն ուղեղի ցնցում է ստացել թիմակցի հետ բախման հետևանքով։ 30-ամյա Բեյրանվանդին մոտ 10 րոպե բուժօգնություն են ցուցաբերել խաղադաշտում։ 20-րդ րոպեին նա փոխարինվել է, իսկ առաջին խաղակեսին ավելացվել […]

̰
BACK_TO_TOP