16:44 10.10.2022
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Էվերթոնի» նկատմամբ:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից և 29-րդ րոպեին փոխարինել էր ֆրանսիացի Անտոնի Մարսիալին։
37-ամյա Ռոնալդուն ակումբային կարիերայում խփեց 700-րդ գոլը: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 450 գոլ խփել է Մադրիդի «Ռեալում», 144 գոլ` «Մանչեսթեր Յունայթեդում», 101 գոլ` Թուրինի «Յուվենտուսում», 5 գոլ` Լիսաբոնի «Սպորտինգում»:
Sky Sports-ը հայտնում է, որ պորտուգալացի հարձակվողն այդ ցուցանիշին հասել է առաջին գոլից 20 տարի 2 օր անց:
8 հանդիպում անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 15 միավոր ու 5-րդ տեղում է, «Էվերթոնը» 9 խաղից վաստակած 10 միավորով 12-րդ տեղում է:
19:14 21.05.2025
Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար […] ...
19:09 21.05.2025
Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները բացահայտել են նախկինում կատարված գողության դեպք: Գողացել էին Հովունի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրանցքի ներտնտեսական ոռոգման ցանցի 200 մետր երկաթյա կիսախողովակները: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ ապամոնտաժել ու գողացել է ոռոգման ցանցի կիսախողովակները, […] ...
19:00 21.05.2025
Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ […] ...
18:53 21.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ ԼավրովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու […] ...
18:49 21.05.2025
Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ ԼավրովՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Մոսկվան և Երևանը հնարավորինս բաց քննարկում են այն հարցերը, որոնց վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները տարբերվում են։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում ունեցած ելույթի ընթացքում։ «Ես անմիջապես կցանկանայի ասել, որ մեր ղեկավարների հանձնարարականին համապատասխան, մենք չափազանց բաց քննարկում […] ...
18:42 21.05.2025
«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետոՌոդրին ապաքինվել է ծանր վնասվածքից հետո ու 2024 թ. սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Բորնմութի» դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ 5-րդ տուրի խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո բաց է թողել 47 հանդիպում։ ...