19:07 28.09.2022
Հայաստանն այս տարի հյուրընկալեց մի քանի խոշոր իրադարձություն: Մոտ երկու շաբաթ առաջ ավարտվեց Սթարմուս փառատոնը, իսկ այս օրերին Հայաստանում տեղի է ունենում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսը: Ընդհանրապես, որոնք են դրանց կարևորությունն ու արդյունքները Հայաստանը աշխարհին առավել ճանաչելի դարձնելու և այլ նպատակներ իրագործելու համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանին թիրախավորում է նաև հենց այս պատճառով: Այս հարցերի շուրջ հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ:
«Միանշանակ այդ եզրահանգմանը կարող ենք գալ: Դուք գիտեք, որ ՀՀ-ը սկսած 2021թ.-ից՝ քովիդից, պատերազմից հետո, այդ ծանր արհավիրքներից հետո, որոնք պատուհասեցին Հայաստանին, տնտեսական լուրջ առաջընթաց է ապրում, և նույնիսկ միջազգային փորձագետները, այսպես զարմանքով են վերաբերում այդ առաջընթացին և տնտեսական աճին, որովհետև պատմական փորձն է ցույց տալիս, որ պատերազմից հետո, նաև համավարակներից հետո, տնտեսությունը շատ դժվար է զարգանում, և Հայաստանը տարբերվում է այդ իրավիճակներից: 2021թ.-ին մենք բարձր տնտեսական աճ արձանագրեցինք, առավել ևս հիմա, երբ որ գոնե վերջին 3 ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվ ցուցանիշը 18-20 տոկոս է, ինչը շատ բարձր ցուցանիշ է զարգացող, զարգացած երկրների համար:
Եվ միանշանակ եմ համարում, որ Ադրբեջանը նաև այս պատճառով է թիրախավորում Հայաստանը՝ փորձելով նաև այսպես միջազգային վարկանիշը գցել Հայաստանի, որովհետև գոնե այս տարի Հայաստանը շատ մշակութային, գիտական, մարզական միջոցառումների կենտրոն է դարձել և դա անում է լավագույն կերպով: Կարծում եմ՝ սա է պատճառներից մեկը, որ փորձել ստեղծել Հայաստանի շուրջ, որ անկայունություն կա, փորձել վանել մեր միջազգային գործընկերներից, համագործակցությունից, Հայաստանը նման կենտրոն պատկերացնելուց, բայց կարծում եմ նաև մեր յուրաքանչյուրի գործը պետք է լիներ քրտնաջան աշխատել յուրաքանչյուրս մեր ուղղությամբ․ քաղաքական ղեկավարությունը միանշանակ արտաքին վտանգների չեզոքության ուղղությամբ աշխատանք է տանում, բայց յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր մարդ, գործարար իր տեղում պետք է իր աշխատանքն անի, որովհետև նաև այդ աշխատանքի արդյունքում է, որ մենք պետք է ուժեղացնենք տնտեսությունը, հետևաբար, գումարներ կուտակենք, նաև դրանք ուղղենք անվտանգությանը, որ այսպիսի մարտահրավերները կարողանանք միասին հաղթահարել»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Սա, ըստ էության, բռնցքամարտին առնչվող երկրորդ կարևոր միջոցառումն է, որ տեղի է ունենում Հայաստանում: Հարությունյանը խոսեց այն մասին, թե ինչպես Հայաստանը դարձավ նախ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, ապա նաև այս կոնգրեսը անցկացնելու վայր:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:40 12.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:35 12.08.2025
Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին․ UFCUFC Vegas 109-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ Էնթոնի Էռնանդեսն ու Ռոման Դոլիձեն: Ամերիկացի 31-ամյա մարտիկը 4-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է վրացի մարտիկին: Սա Էռնանդեսի 15-րդ հաղթանակն է օկտագոնում, նաև երկու պարտություն ունի: Ուկրաինան ներկայացնող Դոլիձեի համար էլ սա չորրորդ պարտությունն է, նա նույնպես 15 հաղթանակ ունի: ...
08:30 12.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:22 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 11-ին, ժամը 21։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների […] ...
08:17 12.08.2025
Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ ՓիմբլեթինUFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխանել բրիտանացի Փեդի Փիմբլեթին։ «Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ […] ...
08:12 12.08.2025
Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքումՕգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է […] ...