Ֆրանսիան 3-րդ պարտությունը կրեց, Ավստրիան տեղափոխվեց B դիվիզիոն․ Ազգերի լիգա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Ֆրանսիան 3-րդ պարտությունը կրեց, Ավստրիան տեղափոխվեց B դիվիզիոն․ Ազգերի լիգա

17:34 26.09.2022

Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի առաջին խմբի եզրափակիչ 6-րդ տուրում Դանիան սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է Ֆրանսիային։ Դանիացիները երկու գոլն էլ խփել են առաջին կեսում։ Աչքի են ընկել Կասպեր Դոլբերգն ու Անդրեաս Սկով-Օլսենը։ Հատկանշական է, որ ֆրանսիացիները արդեն 3-րդ պարտությունը կրեցին խմբում, փոխարենը ունեն ընդամենը 1 հաղթանակ։

Խմբի մյուս խաղում Խորվաթիան հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել է Ավստրիային։ Հյուրերի կազմում աչքի են ընկել Լուկա Մոդրիչը, Դեյան Լովրեն ու Մարկո Լիվայան։ Տանտերերից միակ գոլը խփել է Քրիստոֆ Բաումգարտները։

Խորվաթիան 13 միավորով զբաղեցրել է խմբում առաջին տեղը։ Դանիան 12 միավորով երկրորդ տեղում է։ Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան 5 միավորով երրորդ տեղում է, իսկ Ավստրիան՝ 4 միավորով 4-րդ։

Խորվաթիայի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց, իսկ Ավստրիան տեղափոխվեց B դիվիզիոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

14:55 03.07.2025

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

14:46 03.07.2025

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Հուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

14:38 03.07.2025

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում […] ...

Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն

14:34 03.07.2025

Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն

Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ...

Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»

14:33 03.07.2025

Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի նախորդ երկու տարիների չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել երրորդ փուլ։ Իսպանացին երկրորդ փուլում 6-1, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 733-րդ ռակետ Օլիվեր Թարվեթին (Մեծ Բրիտանիա)։ ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

14:26 03.07.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող: ...

BACK_TO_TOP