16 մեդալ և թիմային 2-րդ տեղը. հայ սամբիստների փայլուն ելույթը ԵԱ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+15.09 oC

16 մեդալ և թիմային 2-րդ տեղը. հայ սամբիստների փայլուն ելույթը ԵԱ-ում

15:24 20.09.2022

Հայաստանի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 16 մեդալ են նվաճել, որից 4-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք՝ մեծահասակներից Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արսեն Խանջյանը՝ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչ գոտեմարտում կամային տպավորիչ հաղթանակ է տարել ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինի նկատմամբ՝ հաղթական միավորը վաստակելով գոտեմարտի ավարտից 14 վայրկյան առաջ: Նախքան եզրափակիչ հասնելն էլ Արսեն Խանջյանը հաղթանակներ է տարել Իսրայելի, Ադրբեջանի և Բելառուսի ներկայացուցիչների նկատմամբ:

Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանն ու 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ կանանց պայքարում 54 կգ քաշային Վարսենիկ Գրիգորյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգում էլ արծաթե մեդալ է նվաճել Համլետ Սուքիասյանը, իսկ նույն մրցաձևի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Վահրամ Գրիգորյանն արժանացել է բրոնզե մեդալի:

Երիտասարդների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Աշիկ Անդրեյանը (58 կգ) և Գոռ Հարությունյանը (88 կգ), իսկ բրոնզե մեդալների են արժանացել Արփինե Մնացականյանը (50 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ):

Հայաստանի պատանեկան հավաքականն էլ 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ է նվաճել ԵԱ-ում:

Աղջնակների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանն արժանացել է բրոնզե մեդալի, տղաների պայքարում 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավել են երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթել է բոլոր գոտեմարտերում և նվաճել Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը:

Հատկանշական է, որ Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ է անցկացվել միացյալ ձևաչափով՝ պատանիների, երիտասարդների և մեծահասակների մասնակցությամբ:

Հին աշխարհամասի առաջնությանը 24 երկրի մարզական պատվիրակություն է մասնակցել, իսկ Հայաստանը ստուգատեսում ներկայացված է եղել 28 մարզիկով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP