14:12 10.09.2022
Սենթ Լուիսում ավարտին է մոտենում շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը: 7-րդ տուրի բոլոր 4 մրցախաղերն էլ ավարտվել են ոչ ոքի: Լևոն Արոնյանը սևերով 45-րդ քայլին հաշտություն է կնքել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Լևոնը վաստակած 3 միավորով 5-րդ տեղում է: Մյուս 3 պարտիայում միավորը կիսել են Յան Նեպոմնյաշչին ու Շահրիյար Մամեդյարովը, Լենիեր Դոմինգեսն ու Ալիռեզա Ֆիրուջան, […]
13:48 10.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր առաջին հաղթանակը տոնեց 55 կգ քաշային ըմբիշ Ռուդիկ Մկրտչյանը: Որակավորման փուլի գոտեմարտում Ռուդիկը հանդիպեց հարավկորեացի Հյեոկջին Ջեոնի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարավ 8-0 հաշվով: Հաղթանակի համար հայ մարզիկին պահանջվեց 1 րոպե 35 վայրկյան: Այսպիսով՝ Ռուդիկ Մկրտչյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի ուզբեկ ըմբիշ […]
13:10 10.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկել է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը մրցասպարեզ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր սկսվել է մեդալների խաղարկությունը 4 քաշային կարգում: Ցավոք, առաջնության մեկնարկը անհաջող է դասավորվել Հայաստանի հավաքականի համար: Մեր հավաքականից առաջինը մրցագորգ է դուրս եկել 77 կգ քաշային, Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը, ով մեդալի հիմնական հույսերից մեկն էր: Որակավորման […]
12:01 10.09.2022
«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի օգոստոս ամսվա լավագույն խաղացող, հաղորդում է A Սերիայի կայքը։ Իտալական թիմի նորեկը օգոստոսին մասնակցել է չորս հանդիպման, խփել երեք գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։ Խվիչա Կվարացխելիան Իտալիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող էր ճանաչվել նաեւ Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։ Իտալիայի առաջնության 5 տուրից հետո «Նապոլին» 11 […]
10:42 10.09.2022
Աշխարհի 27-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս Նյու Յորքում ավարտին մոտեցող ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ 26-ամյա թենիսիստը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, 23-ամյա նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:5), 6:2, 5:7, 6:2 հաշվով։ Պայքարը տևեց 3 ժամ և 3 րոպե։ Եզրափակիչում Կասպեր Ռուուդի մրցակիցը կլինի Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 4) – […]
09:40 10.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը մրցասպարեզ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր կսկսվի մեդալների խաղարկությունը 4 քաշային կարգերում, որոնցից երկուսում Հայաստանը ներկայացուցիչ ունի: Նախ մրցասպարեզ դուրս կգա 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: Նա պայքարը սկսելու է 1որակավորման փուլից և գոտեմարտելու է հարավկորեացի Հյեոկջին Ջեոնի հետ: Հիշեցնենք, որ 29-ամյա հայ ըմբիշն […]
09:23 10.09.2022
Ռումինիայում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում շարունակում է գերազանց ելույթները Մարիամ Մկրտչյանը, որը հանդես է գալիս Մ18 խմբում: 4-րդ տուրում նա պարտության է մատնել առաջին քառյակում գտնվող էստոնացի Անաստասիա Սինիցինային: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհին 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Տարիքային […]
23:00 09.09.2022
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենից պահանջել է բացատրություն, թե ինչու է Սենթ Լուիսում անցակցվող Grand Chess Tour-ի 5-րդ փուլի (Sinquefield Cup) երրորդ տուրից հետո հրաժարվել մասնակցությունից։ Կարլսենը պարտվել էր մասնակիցներից ամենացածր վարկանիշն ունեցող ամերիկացի Հանս Նիմանին։ Շախմատային մամուլը գրել էր, որ պատճառը կարող է լինել Նիմանի խարդախությունը՝ որեւէ […]
22:26 09.09.2022
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեի եւ բրազիլացի Նեյմարի հարաբերությունները դարձյալ սրվել են։ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումից հետո ֆուտբոլիստները լարված զրույց են ունեցել, գրում է ֆրանսիական L’Équipe-ը։ «Յուվենտուսի» դեմ խաղում Նեյմարը մրցակցի դատարկ դարպասի դիմաց փոխանցում չէր ստացել Մբապեից, որը այդ դրվագում հարվածել էր սուր անկյունից և վրիպել։ Նեյմարը Մբապեին կատարել էր մեկ […]
20:12 09.09.2022
Շվեյցարիայի Լոզանում մեկնարկել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի երկօրյա նիստը: Միջոցառման առաջին օրը մասնակիցները քննարկել են «Կանվոնդո – 2024» պատանեկան և «Միլանո-Կորտինա- 2026» ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների սկզբունքները: Կանոնները պետք է սահմանեն միջազգային մարզական ֆեդերացիաները և ներկայացնեն գործկոմի հաստատմանը: Հաստատվել են «Փարիզ-2024»-ի մրցումների ժամանակացույցի փոփոխությունները: Լսվել է նաև «Լոս Անջելես-2028-ի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցը: […]
19:43 09.09.2022
Ռումինիայիում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների Շախմատի աշխարհի առաջնության 3-րդ տուրը հաղթական էր Հայաստանի 12 ներկայացուցիչներից 3-ի համար: Հաղթարշավը շարունակեց Մարիամ Մկրտչյանը, որը սևերով պարտության մատնեց ֆրանսուհի Կամիլ Բլանկեին: Մարիամը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և գլխավորեց մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի աղյուսակը: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհին լրացուցիչ գործակիցներով գերազանցում է […]
17:50 09.09.2022
Վաղը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ, բայց ՕԽ-ից առաջ կարևոր առաջնություն է: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը […]
17:20 09.09.2022
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Հունաստանը ցանկանում են համատեղ ընդունել 2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եթե այս հայտն ընդունվի, ապա մրցաշարը կկայանա ձմռանը, ինչպես և Կատարում կայանալիք այս տարվա Աշխարհի առաջնությունը։ Ինչպես հայտնում է The Times-ը՝ մի քանի շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհայտարարվի Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Հունաստանի համատեղ հայտը՝ մրցաշարն անցկացնելու համար։ Որոշումն ընդունվել է կառավարությունների […]
16:14 09.09.2022
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները հետաձգվել են Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով։ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղերը, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին, կկայանան այլ օրերի։ «Պրեմիեր լիգան և ակումբները հարգանքի տուրք են մատուցում Նորին Մեծության` երկարամյա և անսասան ծառայությանը մեր երկրին»,- Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսի խոսքերը մեջբերել է լիգայի մամուլի քարտուղարությունը: […]
10:56 09.09.2022
Թունիսցի թենիսիստուհի Օնս Ժաբերը դարձավ US Open-2022-ի եզրափակչի առաջին մասնակիցը։ Կիսաեզրափակչում նա վստահորեն հաղթել է ֆրանսուհի Կարոլին Գարսիային՝ 6:1, 6:3 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 6 րոպե։ Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը ևս դուրս է եկել US Open-2022-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղում նա կամային հաղթանակ է տարել բելառուս Արինա Սոբոլենկոյի նկատմամբ՝ 3:6, 6:1, 6:4 հաշվով: Հանդիպումը […]
10:43 09.09.2022
ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տոնել մրցաշարում: Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է: Պարտիայի 49-րդ քայլին ֆրանսիացին անձնատուր եղավ: Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Առաջատարը 4 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է […]
10:30 09.09.2022
Կոնֆերենցիաների լիգայի 2022-23թթ․ մրցաշրջանի խմբային փուլի (H խումբ) առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել է «Բազելին»։ Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացել է «Բազելի» ֆուտբոլիստ Դարիան Մալեսը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը: 27-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնի կազմում հաշիվը հավասարեցրեցլ է Արտակ Դաշյանը։ Այսպիսով վերջինս դարձել է «Փյունիկի»՝ եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլում առաջին գոլի հեղինակը։ […]
09:56 09.09.2022
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնությունից առաջ խոստովանել է, որ չեմպիոնությունը նվաճելն իր երազանքն է․ «Նպատակը մեկն է՝ կարողանալ լավ մասնակցել աշխարհի առաջնությանը և ոսկե մեդալով վերադառնալ։ Ոչինչ չեմ խնայել այս նախապատրաստական փուլում։ Շատ եմ ուզում հաղթել, դա իմ երազանքն է։ Ամեն ինչ անելու եմ, որ շատ լավ մասնակցեմ։ Եվրոպայի առաջնության ժամանակ թույլ տված […]
20:45 08.09.2022
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր կայացած բաց մարզման ընթացքում հայտարարել է Աշխարհի առաջնություն մեկնող կազմն ու պատասխանել լրագրողների հարցերին։ Մեր ազատ ոճայինները Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 6 ըմբիշով․ «6 հոգին մեր երկրի համար քիչ թիվ չէ, հատկապես երբ հաշվի ենք առնում նրանց որակները։ Մնացած 4 քաշային կարգերում, ցավոք, այս […]
20:30 08.09.2022
«Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի 27-ամյա հարձակվող Ջիովանի Սիմեոնեն իր նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում և գոլի հեղինակ դարձել, ինչն էլ իտալական թիմին օգնել է 4-1 հաշվով ջախջախել անգլիական «Լիվերպուլին»: Դիեգո Սիմեոնեի որդին շատ էմոցիոնալ է տոնել այդ գոլը և դրա պատճառն ուներ: Բանն այն է, որ դեռ փոքր ժամանակ Ջովանին դաջվածք է արել Չեմպիոնների լիգայի […]
20:14 08.09.2022
Ռումինիայում շարունակվում է Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները հաջող են ելույթ ունեցել նաև երկրորդ տուրում՝ գրանցելով 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ ոքի և կրելով մեկ պարտություն։ Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես են գալիս տղաների և աղջիկների մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում: Մեր թիմի կազմում […]
19:41 08.09.2022
«Չելսին» հայտարարեց «Բրայթոնի» արդեն նախկին մարզիչ Գրեմ Փոթերին լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Մասնագետը մոտ ժամանակներս կսկսի աշխատանքը «Չելսիի» հետ։ Լոնդոնյան ակումբը չորեքշաբթի օրը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Պրեմիեր լիգայի 6 տուրից հետո թիմը 6-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայի առաջին խաղում լոնդոնցիները պարտվել են Զագրեբի «Դինամոյին» (0:1): 47-ամյա Փոթերը «Բրայթոնը» […]
18:51 08.09.2022
VBET ՀՊԼ 7-րդ տուրի շրջանակում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով․ երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Վանի» կազմում աչքի ընկավ ուկրաինացի պաշտպան Արտեմ Բիլին։ 71-րդ րոպեին 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Արտյոմ Գևորգյանը՝ հավասարեցնելով հաշիվը։ Այս խաղից հետո «Շիրակն» իր ակտիվում ունի 5 միավոր և 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վանը» 11 միավորով […]
12:43 08.09.2022
Ռուսական championat.com-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է հայազգի Կարեն Խաչանովի՝ US Open-ի 1/4 եզրափակչում տարած փայլուն հաղթանակին: Հոդվածի հեղինակը նաև մեջբերել է անվանի մասնագետների արձագանքները Խաչանովի հաղթանակին: «Կարենը խաղի սկզբից մինչև վերջ շատ հետևողական խաղաց: Վերջնամասում Կարենն արդեն ուներ առավելություն։ Խաչանովը ցույց տվեց իր լավագույն որակները՝ դա ֆանտաստիկ էր»,- ասել է թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը […]
19:41 07.09.2022
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մեքսիկա՝ մասնակցելու պրոֆեսիոնալ մենամարտերի։ Հայտնում են Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայից։ Մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 53,5 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշայիններ Էրիկ Թոխյանն ու Ժիրայր Սարգսյանը, 59 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 61 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 63 կգ […]
18:38 07.09.2022
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում սեպտեմբերի 7-ին միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կոսովոյի Մ-15 հավաքականները։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի Մ-15 հավաքականը։ Հայտնում են ՀՖՖ-ից։ Հայաստան Մ-15 – Կոսովո Մ-15՝ 0։0 (0։0) (11մ՝ 5:4) Հայաստան Մ-15 հավաքականի կազմը․ 16․ Արթուր Պետրոսյան, 2. Էդուարդ Մարտիրոսյան, 4․ […]
17:46 07.09.2022
Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանիների (14-18 տարեկան) առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես կգան մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում: Մեր թիմի կազմում ընդգրկված են Բենիկ Աղասարովը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը, Մամիկոն […]
10:12 07.09.2022
Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը չի կարողացել զսպել էմոցիաները US Open-ի քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովից պարտվելուց հետո։ Հանդիպումը տևել է 3 ժամ 41 րոպե, պատմում է armsport.am կայքը: Խաղի ավարտից հետո ավստրալացին սեղմել է Խաչանովի ձեռքը, գնացել դեպի նստարան ու նախ կորտին մի քանի անգամ հարվածել ռակետով, իսկ հետո կոտրել նաև երկրորդը։ Նշենք, որ Խաչանովն իր կարիերայում […]
16:20 06.09.2022
ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի […]
15:15 06.09.2022
Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ պատասխանել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրգին Աթամանի՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղից հետո արված մեկնաբանություններին։ Հաղորդում է Aliq Media-ն։ Թուրք մասնագետը Բասկետբոլի միջազգային ասոցիացիայից պահանջում է ուսումնասիրել խաղի մեկ դրվագը և վերարտադրել այդ դրվագից մնացած չորսուկես րոպեն։ Աթամանը նաև դժգոհում է, որ մի քանի վրացի բասկետբոլիստ և անվտանգության աշխատակից հանդերձարան […]