TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Կարեն Խաչանովը պարտվել է Ցինցինատիի մրցաշարի առաջին փուլում

19:07 16.08.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները Ցինցինատիի մրցաշարում։ 1-ին տուրում նրա մրցակիցը ամերիկացի Սեբաստիան Կորդան էր։ Հանդիպումը տևել է 1 ժամ 25 րոպե և ավարտվել է 3:6, 4:6 հաշվով՝ ամերիկացու օգտին։

̰
Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ Ռոնալդուն հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

18:51 16.08.2022

Էրիկ տեն Հագը վերանայել է իր վերաբերմունքը Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ։ Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչը ցանկանում էր, որ ակումբը պահի հարձակվողին, չնայած վերջինիս հեռանալու ցանկությանը: Տեն Հագը վստահ է, որ պորտուգալացին դեռ համաշխարհային կարգի հարձակվող է։ Այնուամենայնիվ, Ռոնալդուի՝ ակումբ վերադառնալուց հետո, Տեն Հագը դժվարություններ ունեցավ նրան թիմում ինտեգրելու հարցում։ The Athletic-ը նշում է, որ […]

̰
Սյունիքի մարզում կանցկացվի Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլի մրցաշար

18:28 16.08.2022

  Գյումրիում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով 2022 թվականի սեպտեմբերի 10-ին կանցկացվի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլի մրցաշար, որին կմասնակցեն հանրակրթական դպրոցների աշակերտները։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզում։ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է մրցաշարի կազմակերպման աշխատանքային խմբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցաշարի […]

̰
Կարեն Խաչանովը 30-րդն է ATP վարկանիշային աղյուսակում, Մեդվեդևը առաջինն է

17:43 16.08.2022

Մոնրեալի Մասթերսի չեմպիոն Պաբլո Կարրենո-Բուստան բարձրացել է ինը հորիզոնականով ATP վարկանիշային աղյուսակում․ այժմ նա 14-րդն է։ Վարկանիշի առաջատարն է Դանիիլ Մեդվեդևը։ Լավագույն հնգյակ է վերադարձել Կասպեր Ռուդը, այնտեղից դուրս է մնացել Ստեֆանոս Ցիցիպասը։ ATP վարկանիշային աղյուսակը՝ օգոստոսի 15-ի դրությամբ․ 1 (1) Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) 6885 2 (2) Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) 6760 3 (3) Ռաֆայել Նադալ […]

̰
Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի պատանեկան ԵԱ

17:21 16.08.2022

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը, ով հանդես է եկել Մ17 տարիքայինների մրցաշարում, նվաճել է բրոնզե մեդալ: Աշոտը երկամարտում ցույց է տվել 287կգ (128+159) արդյունք: Աշոտը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Նշենք, որ Հայաստանի 10-ից ավելի ներկայացուցիչ արդեն մասնակցել է առաջնությանը: Նրանցից Միքայել Չոլակյանը, […]

̰
Մի քանի անգամ ներողություն եմ խնդրել. Էդուարդ Սպերցյանը խոսել է Խոակին Կապառոսի հետ կոնֆլիկտի մասին

16:52 16.08.2022

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Շոտլանդիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կոնֆլիկտի մասին։ «Լավ սկսեցինք այդ խաղն ու բացեցինք հաշիվը։ Հետո հեռացում եղավ, իսկ ես դեղին քարտ ստացա։ Ընդ որում, դրա պատճառով բաց էի թողնելու հաջորդ խաղը։ Խոստովանում եմ, որ փոքր-ինչ տաքացա էմոցիաների պատճառով։ Պետք է աշխատեմ ինձ վրա […]

̰
«Նոայի» գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:32 16.08.2022

«Նոայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով գլխավոր մարզչի հրաժարականի մասին: «Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Արամ Հակոբյանը «Նոային» միացավ 2021-ի հունիսին, նրա գլխավորությամբ թիմը անցկացրեց 3 հանդիպում Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում: Ակումբը շնորհակալություն է հայտնում 43-ամյա մասնագետին՝ կատարած ծավալուն աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա […]

̰
«Շերիֆը» հաղթանակ է տարել «Փյունիկի» հետ խաղից առաջ

16:18 16.08.2022

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ–օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ի առաջիկա մրցակից «Շերիֆը» Մոլդովայի առաջնության երրորդ տուրում 2։0 հաշվով հաղթել է «Դինամո-Ավտոյին»։ «Շերիֆը» 3 խաղից հետո 7 միավորով գլխավորում է Մոլդովայի Սուպեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկ»–«Շերիֆ» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին՝ Երևանում։

̰
Սերգեյ Սարգսյանը երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

15:55 16.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակչում հայ մարզիկը ժամանակից շուտ 11-1 հաշվով հաղթեց մեքսիկացի Խուան Լազարո Ռուիզին: Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում նա ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել էր ուզբեկ ըմբիշ Ռավշանբեկ Ջումաբոևին, իսկ որակավորման փուլի գոտեմարտում 8-3 հաշվով հաղթել էր […]

̰
Լուկաս Սելարայանը մասնակցել է «Կոլամբուս»-«Կոլորադո» հանդիպմանը

15:44 16.08.2022

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսն» արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Կոլորադոյի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հյուրերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Այս խաղից հետո «Կոլամբուսը» 34 միավորով 5-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։

̰
Սերգեյ Սարգսյանը երկրորդ գոտեմարտում ևս հաղթեց. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

15:28 16.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում 92 կգ քածային Սերգեյ Սարգսյանը երկրորդ հաղթանակն է տարել: 1/8 եզրափակչում նա ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է ուզբեկ ըմբիշ Ռավշանբեկ Ջումաբոևին: Որակավորման փուլի գոտեմարտում հայ ըմբիշը 8-3 հաշվով հաղթել էր թուրք Յիլդիրայ Պալային:

̰
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ հայ մարզուհին նոկդաունի է ենթարկում ադրբեջանցուն. բռնցքամարտի պատանեկան ԵԱ

15:00 16.08.2022

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ հայ մարզուհին նոկդաունի է ենթարկում ադրբեջանցուն: Հիշեցնենք, որ 42 կգ քաշային կարգում Համեստ Աֆրիկյանը տպավորիչ հաղթանակ է տոնել ադրբեջանցի Սամա Մուստաֆաևայի նկատմամբ։ Անգամ առաջին ռաունդում հայ մարզուհին նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Աֆրիկյանի գրեթե բոլոր հարվածները նպատակին են հասել։ «Նրանցից մեկը 3-րդ ռաունդում կրկին ցնցեց մրցակցին, և դատավորը 2-րդ անգամ բացեց հաշիվը։ […]

̰
Ալինա Սուքիասյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ. ծանրամարտի պատանեկան ԵԱ

14:48 16.08.2022

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Ալինա Սուքիասյանը, ով հանդես է եկել Մ17 տարիքայինների մրցաշարում, նվաճել է փոքր բրոնզե մեդալ պոկում վարժությունում: Ընդհանուր 175կգ (80+95) արդյունքով նա զբաղեցրել է 4-րդ տեղը: Նշենք, որ Հայաստանի 10-ից ավելի ներկայացուցիչ արդեն մասնակցել է առաջնությանը: Նրանցից 4-ը՝ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը […]

̰
4 հայ ըմբիշներ մեկնարկեցին պարտությամբ. Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

14:00 16.08.2022

Սոֆիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եիրտասարդական առաջնությունում 4 հայ ըմբիշներ այսօր մեկնարկեցին պարտությամբ: Իրենց առաջին գոտեմարտերում մրցակիցներին զիջեցին 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը, 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը, 86 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:

̰
Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրք ըմբիշին. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

13:48 16.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում այսօր հաղթանակով է մեկնարկել 92 կգ քածային Սերգեյ Սարգսյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 8-3 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Յիլդիրայ Պալային: Այսպիսով Սերգեյը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ուզբեկ Ռավշանբեկ Ջումաբոևի հետ:

̰
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ երիտասարդական ԱԱ-ում Մուշեղ Մկրտչյանը տուշե հնարքով փայլուն հաղթանակ է տանում ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ

12:52 16.08.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ի առաջնությունում 79 կգ քաշային հայ ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դուրս է եկել եզրափակիչ: 1/4 եզրափակչում մեր մարզիկը 11։2 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին՝ գործածելով տուշե հնարք: ՀԸՖ մամուլի քարտուղարությունը հրապարակել է հաղթական գոտեմարտի տեսանյութը:

̰
«Ռեալը» կամային հաղթանակով է սկսում մրցաշրջանը

12:40 16.08.2022

Իսպանական Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կամային հաղթանակի է հասել լիգայի նորեկ «Ալմերիայի» նկատմամբ: 6-րդ րոպեին տանտերերն առաջ են եղել հաշվի մեջ: 61-րդ րոպեին Լուկաս Վասկեսը խփել է պատասխան գոլը, իսկ 14 րոպե անց Դավիդ Ալաբան տուգանայինից կատարած հարվածով առաջ է մղել իր թիմին: Այսպիսով, Իսպանիայի գործող չեմպիոնն առաջնությունը սկսում է հաղթանակով:

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները շատ դժգոհ են Ռոնալդուի պահվածքից

11:41 16.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները շատ դժգոհ են Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ժամկետից շուտ խզել պայմանագիրը պորտուգալացու հետ։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի կեսերը։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձախողեց Պրեմիեր լիգայի մեկնարկը՝ կրելով երկու անընդմեջ պարտություն:

̰
Ռոմիկ Պողոսյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ. Ծանրամարտի պատանեկան ԵԱ

11:32 16.08.2022

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 89 կգ քաշային Ռոմիկ Պողոսյանը, ով հանդես է եկել Մ17 տարիքայինների մրցաշարում, նվաճել է փոքր բրոնզե մեդալ հրում վարժությունում: Ընդհանուր 285կգ (125+160) արդյունքով Ռոմիկը զբաղեցրել է 4-րդ տեղը: Նշենք, որ Հայաստանի 10-ից ավելի ներկայացուցիչ արդեն մասնակցել է առաջնությանը: Նրանցից 4-ը՝ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» ծաղրի առարկա է դարձել. Ռիո Ֆերդինանդ

11:05 16.08.2022

Ռիո Ֆերդինանդը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին» ԱՊԼ-ի առաջին տուրում «Բրենթֆորդից» կրած պարտության համար։ ««Մանչեսթեր Յունայթեդը» ծաղրի առարկա է դարձել։ Մենք դարձել ենք բոլոր կատակների թեման։ Ֆուտբոլիստները չեն ցուցադրում իրենց տրանսֆերային արժեքին համապատասխան խաղ։ Սա այն «Մանչեսթեր Յունայթեդը» չէ, որը ես գիտեմ։ Ինչպե՞ս կարելի է այսքան վատ խաղալ։ Մենք գործում էինք միայն երկար փոխանցումներով։ Եթե այդպես […]

̰
Չավին հաղթանակների ամենացածր տոկոսն ունի «Բարսելոնայի» մարզիչների շրջանում վերջին 20 տարում

10:44 16.08.2022

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաղթանակների ամենացածր տոկոսն ունի կատանոկական ակումբի մարզիչների շրջանում վերջին 20 տարում։ Ինչպես հայտնում է Marca-ն, Չավիի գլխավորությամբ թիմը հաղթել է 38 խաղից 20-ում, ինչը կազմում է 52․63 տոկոս։ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ այդ ցուցանիշը կազմում էր 58․21, իսկ Կիկե Սետյենի ժամանակ՝ 64 տոկոս։ Էռնեստո Վալվերդեի մոտ հաղթանակների տոկոսը կազմել է 66․90։ «Բարսելոնան» […]

̰
Ռոնալդուի գործակալը պորտուգալացու ծառայություններն առաջարկել է միլանյան ակումբներին

10:26 16.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ իտալական Ա սերիա։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է միլանյան երկու ակումբներին՝ «Ինտերին» և «Միլանին»։ Հաղորդվում է, որ Ռոնալդուն ցանկանում է տեղափոխվել այնպիսի թիմ, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը։ Այնուամենայնիվ, նշվում է, որ տեղափոխությունը քիչ հավանական է, […]

̰
Հայաստանն իմ հայրենիքն է, ինչի՞ համար պետք է քննադատեն ինձ. Էդուարդ Սպերցյան

09:52 16.08.2022

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ է որոշել հանդես գալ Հայաստանի ազգային թիմում։ Լրագրողը նաև հիշեցրել է, որ ոմանք քննադատել են Սպերցյանին՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու համար: «Հայաստանն իմ հայրենիքն է, ինչի՞ համար պետք է քննադատեն ինձ»,-ասել է Սպերցյանը Sport-express-ի հետ զրույցում: Սպերցյանը նշել է նաև, որ ընդհանուր […]

̰
Վարազդատ Հարոյանը գոլի հեղինակ է դարձել «Անորտոսիսի» կազմում

09:04 16.08.2022

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը գոլի հեղինակ է դարձել «Անորտոսիսի» կազմում։ Կիպրոսը ներկայացնող թիմը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանի մեկնարկին։ Թիմն ընկերական խաղում 2։0 հաշվով հաղթել է «Նեա Սալամիսին»։ Կիպրոսի առաջնության նոր մրցաշրջանի առաջին հանդիպումն «Անորտոսիսը» կանցկացնի օգոստոսի 27-ին` մրցելով «Պաֆոսի» հետ։

̰
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Բուլղարիայում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը

16:47 15.08.2022

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականներն օգոստոսի 15-21-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այսօր՝ մրցումային առաջին օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները` 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային կարգերում: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներով են մեկնարկել միայն 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն […]

̰
Մարմնամարզիկները Գերմանիայում են` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

09:47 15.08.2022

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ժամանել է Գերմանիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականն արդեն իսկ Մյունխենում է, որտեղ կկայանա մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը մարզիչներ՝ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, երիտասարդների կազմում Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը, մարզիչ՝ Արտակ Այդինյանի գլխավորությամբ, մրցաշարը կսպասարկեն […]

̰
Ռոնալդուն 18-րդ անգամ անընդմեջ ընդգրկվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում

20:03 14.08.2022

37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն 18-րդ անգամ անընդմեջ ընդգրկվել է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր անհատական ​​մրցանակի հավակնորդների ցուցակում։ Առաջին անգամ պորտուգալացին «Ոսկե գնդակի» հավակնել էր 2005 թվականին։ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի մրցանակակիր է։ Այս ցուցանիշով ռեկորդակիր, «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Լիոնել Մեսսին 2005 թվականից ի վեր առաջին անգամ չի ընդգրկվել հավակնորդների ցուցակում։

̰
«Շերիֆը» «Փյունիկի» հետ խաղի տոմսերի ամբողջ հասույթը կփոխանցի «Զիմբրուի» ֆուտբոլիստի բուժման համար

18:41 14.08.2022

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմրցի Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Ինչպես հայտնում է մոլդովական ակումբի պաշտոնական կայքը, օգոստոսի 25-ին սպասվող պատասխան խաղի տոմսերի ամբողջ հասույթը կփոխանցվի մոլդովական «Զիմբրուի» պաշտպան Դոնի վան Իպերենի բուժմանը։ Հոլանդացի ֆուտբոլիստն օգոստոսի 6-ին գլխի վնասվածք է ստացել «Դինամո-Ավտոյի» դարպասապահի հետ բախման ժամանակ։ Ֆուտբոլիստը կոմայի մեջ է եղել հիվանդանոցում։ Ինչպես […]

̰
Նեյմարի դուբլն ու Մբապեի գոլը. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Մոնպելյեին»

17:00 14.08.2022

Ֆրանսիական Լիգա 1-ի երկրորդ տուրում ՊՍԺ-ն 5։2 հաշվով հաղթել է «Մոնպելյեին»։ Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Նեյմարը, մեկական անգամ աչքի են ընկել Կիլիան Մբապեն և Ռենատու Սանշեշը։ Հյուրերից գոլի հեղինակ են դարձել Վահբի Խազրին և Էնցո Տչատոն, ինչպես նաև գրանցվել է մեկ ինքնագոլ։ Առաջին կեսի միջնամասում 11 մետրանոցը չի կարողացել հստակ իրացնել Մբապեն։ […]

̰
«Բարսելոնան» Լա լիգայի մեկնարկային տուրում չի կարողացել հաղթել «Ռայո Վալեկանոյին»

16:04 14.08.2022

Լա լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանի մեկնարկային տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ռայո Վալեկանոյի» հետ։ Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվել է Սերխիո Բուսկետսը։ Կատալոնական ակումբն այս խաղից առաջ հասցրել էր հայտավորել նորեկներին։ Ռոբերտ Լևանդովսկին, Անդրեաս Քրիստենսենը և Ռաֆինյան մեկնարկային կազմում էին։ Ֆրանկ Կեսյեն փոխարինման է մտել երկրորդ խաղակեսում։

̰
BACK_TO_TOP