TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Հայ բռնցքամարտիկները երկրորդ եզրափակչի ուղեգիրն են նվաճել Թուրքիայում

17:54 18.08.2022

Հայաստանը երկրորդ եզրափակչի ուղեգիրն է նվաճում Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Իր փայլուն մենամարտերի շարքը շարունակում է 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ Կիսաեզրափակչում նա մրցել է Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյի հետ։ Իռլանդացիները մինչ այս կիսաեզրափակչում պարտություն չէին կրել, բայց Համեստը ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել իռլանդացիներին։  Մեր մարզուհին տեխնիկատակտիկապես շատ գրագետ մենամարտ է […]

̰
Նադալը լքեց Ցինցինատիի մրցաշարը

16:57 18.08.2022

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի ​​կարողացել դուրս գալ Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջան։ Նրա մրցակիցը խորվաթ Բորնա Չորիչն էր։ Հանդիպումը տևել է 2 ժամ 54 րոպե և ավարտվել 6:7, 6:4, 3:6 հաշվով։ Հաջորդ տուրում Չորիչը կխաղա մեկ այլ իսպանացու՝ Ռոբերտո Բաուտիստո-Ագուտի հետ։

̰
Կարեն Նալբանդյանը՝ ՈՒԵՖԱ Եվրոպա ԿԼ փլեյ-օֆֆ փուլի հանդիպման մրցավարների տեսուչ

16:48 18.08.2022

Օգոստոսի 18-ին Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) –«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) հանդիպումը։ ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։

̰
Չավին չի ուզում կորցնել Օբամեյանգին

16:16 18.08.2022

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը շարունակում է «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի շուրջ բանակցությունները։ Լոնդոնցիները մտադիր են հարձակվողի հետ քննարկել արդեն անձնական աշխատանքային պայմանագրի պայմանները։ Միևնույն ժամանակ թիմի մարզիչ Չավի Էրնանդեսը դեմ է Օբամեյանգի տրանսֆերի վաճառքին։ Մասնագետը նոր մրցաշրջանում մեծ հույսեր է կապում նրա հետ: Պյեր-Էմերիկի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:

̰
«Փյունիկի» նախորդ մրցակիցը պարտվել է «Մաքաբի Հայֆային»

15:52 18.08.2022

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Իսրայելը ներկայացնող «Մաքաբի Հայֆան» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթել է սերբական «Ցրվենա Զվեզդային»։ Հիշեցնենք, որ ՉԼ նախորդ փուլում «Ցրվենա Զվեզդան» դիմակայության ընդհանուր 7-0 հաշվով հաղթել էր «Փյունիկին»: Օրվա մյուս խաղում «Բենֆիկան» 2 անպատասխան գնդակ է ուղարկել Կիևի «Դինամոյի» դարպասը։ Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 23-ին։

̰
«Փյունիկը» ներկայացրել է «Շերիֆին»

15:37 18.08.2022

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» կհյուրընկալի Մոլդովան ներկայացնող «Շերիֆին»։ Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցակցին։ «Մեր թիմի մրցակիցն է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը», որը քաջ հայտնի է հայ ֆուտբոլասերներին, քանի որ նախկինում մի քանի անգամ արդեն հանդիպել է հայկական թիմերի հետ եվրոգավաթների խաղարկություններում։ Նշենք, որ սա կլինի «Փյունիկի» և «Շերիֆի» միջև […]

̰
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

15:17 18.08.2022

Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե ակումբը հանվի վաճառքի։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Սկզբի համար Ռեթքլիֆը պատրաստ է գնել ակումբի բաժնետոմսերի մի մասը, քանի որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Գլեյզերների ընտանիքը նախատեսում է նոր ներդրումներ կատարել «Մանչեսթեր Յունայթեդում» և մտածում է բաժնետոմսերի մի մասի վաճառքի մասին: 69-ամյա Ռեթքլիֆը […]

̰
Ի՞նչ է խորհուրդ տվել դիետոլոգը ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին

15:00 18.08.2022

ՊՍԺ-ն դիետոլոգ է վարձել թիմի ֆուտբոլիստների համար։ Ինչպես հայտնում է La Parisien-ը, դիետոլոգ վարձելու որոշումը կայացրել է ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշը։ Հաղորդվում է, որ դիտոլոգի առաջին որոշումն է եղել ֆուտբոլիստներին թույլ չտալ օգտագործել Coca-Cola և սառը թեյ։ Ի դեպ, Coca-Cola-ն արդեն 22 տարի համարվում է ՊՍԺ-ի հովանավորը։

̰
Արոնյանը FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարի երրորդ տուրում զիջել է Կարլսենին

10:03 18.08.2022

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արագ շախմատի 4 պարտիաներից հետո հայ գրոսմայստերը զիջել է 1,5:2,5 հաշվով: Նախորդ երկու տուրերում Արոնյանը հաղթանակ էր տարել: Այժմ նա մրցաշարային աղյուսակում երրորդն է: […]

̰
Այսօրվա դրությամբ թոփ-5 լիգաների նոր մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Նեյմարն է

00:06 18.08.2022

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առայժմ միակ ֆուտբոլիստն է թոփ 5 առաջնություններում, ով մասնակցել է հինգից ավելի արդյունավետ գործուղության մրցաշրջանի մեկնարկում։ Ֆրանսիայի առաջնության երկու հանդիպումներում նա դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի կեսերը:

̰
Արթուր Ալեքսանյանի հիմնական մրցակիցը մեծ դադար է վերցրել

23:51 17.08.2022

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Մուսա Եվլոևը մեծ դադար է վերցրել մարզական կարիերայում: «Մուսան մեծ դադար է վերցրել։ Առողջության հետ կապված ամեն բան կարգին չէ։ Մարզավիճակ պահպանում է, մարզվում է, բայց ունի մեջքի ու ծնկի հետ կապված խնդիրներ։ Հասկանալի է, որ դուք չեք գտնի ըմբիշի, որի ոչ մի տեղը չի ցավում, բայց Մուսայի մոտ իրավիճակը […]

̰
Հայ լողորդները ԵԱ-ից վերադառնում են համեստ ցուցանիշներով

23:39 17.08.2022

Հայ լողորդներն ավարտել են մրցելույթները Հռոմում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի չորս ներկայացուցիչներից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլին արգելքը։ Առավել հաջող է մասնակցել Արթուր Բարսեղյանը, որն իր մրցաձևերում գերազանցել է մեկ տասնյակից ավելի մրցակիցների։ Նա 50 մետր բաթերֆլայում 57 մասնակիցների մեջ գրավել է 49-րդ տեղը, ազատ ոճով 100 մետր լողում 77 մասնակիցների […]

̰
«Բարսելոնան» վաղուց տիտղոս չի նվաճել, բայց վստահ եմ՝ մոտ ժամանակներս կնվաճի. Լևանդովսկի

23:35 17.08.2022

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ կատալոնական ակումբը շուտով տիղոս կնվաճի: ««Բարսելոնան» շատ վաղուց տիտղոսներ չի նվաճել, բայց ես վստահ եմ՝ մենք մոտ ժամանակներս դրանք կնվաճենք: Երբ ես առաջին անգամ իմացա, որ «Բարսելոնան» հետաքրքրված է իմ ծառայություններով, մտածեցի, որ տրանսֆերի համար դա իդեալական պահ է: Բունդեսլիգայում ամեն ինչ լավ էր ընթանում, ինձ համար դա […]

̰
«Փյունիկ»-»Շերիֆ» հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները

23:20 17.08.2022

Օգոստոսի 18-ին, Եվրոպա Լիգայի 2022/23թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»: Խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Գլխավոր մրցավարը Ալեխանդրո Խոսե Հերնանդեսն է, օգնականները՝ Խոսե Նարանխոն և Դիեգո Սանչես Ռոխոն: 4-րդ մրցավարը Ալեխանդրո Մունյիս Ռուիսն է: ՈւԵՖԱ-ի պատվիրակը՝ Յանիս Մեժեցկիսը (Լատվիա):

̰
«Շերիֆին» անցնելը իրական է, դա մեր ուժերից վեր չէ. Եղիշե Մելիքյան

23:04 17.08.2022

Եվրոպա Լիգայի 2022/23թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»: Օգոստոսի 18-ին կայանալիք խաղից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է սպասելիքների մասին. «Ինչպես նկատեցիք մեր ֆուտբոլիստները շատ համեստ են։ Ես գիտեմ, որ նրանք ունեն այդ վստահությունը։ Այո, այսօր «Փյունիկը» պատրաստ է պայքարելու։ «Շերիֆին» […]

̰
«Մենք չունենք Ադրբեջանի կարգի թիմեր». Տիտեի պատասխանը Մբապեին

22:56 17.08.2022

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն պատասխանել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ հարավամերիկյան հավաքականների մակարդակի մասին հայտարարությանը: Մբապեն հետևյալ հայտարարությունն էր կատարել. «Հարավային Ամերիկայում ֆուտբոլն այլ կերպ է զարգանում, քան Եվրոպայում։ Եթե նայեք աշխարհի վերջին առաջնություններին, ապա եվրոպական հավաքականներն անընդհատ հաղթել են»։ «Միգուցե Մբապեն խոսում է Ազգերի լիգայի կամ եվրոպական հավաքականների միջև ընկերական խաղերի մասին, […]

̰
Հայաստանն առաջին եզրափակիչի ուղեգիրն ապահովեց Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում

22:35 17.08.2022

Հայաստանն առաջին եզրափակիչի ուղեգիրն ապահովեց Էրզրումում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Կիսաեզրափակիչում հաղթանակ տոնեց ու եզրափակիչ դուրս եկավ Սամվել Սիրամարգյանը։ Մեր մարզիկը շատ վստահ հաղթանակ տոնեց իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամաբ։ Բոլոր երեք ռաունդների ընթացքում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և իր ոճն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին մեր մարզիկին։ Եզրափակիչում Սիրամարգյանի մրցակիցը ուկրաինացի […]

̰
Բարդ խաղ կլինի, քանի որ «Փյունիկը» լավ թիմ է. «Շերիֆի» գլխավոր մարզիչ

22:28 17.08.2022

Տիրասպոլի «Շերիֆի» գլխավոր մարզիչ Ստեփան Թոմասը Երևանի «Փյունիկի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին. «Իհարկե, վաղը բարդ խաղ կլինի, քանի որ «Փյունիկը» լավ թիմ է: Նայել ենք «Ցրվենայի» դեմ խաղերը՝ հաշիվները չեն համապատասխանում խաղին, «Փյունիկն» ավելի լավ արդյունք կարող էր գրանցել: Այնպես որ ծանր խաղ ենք ակնկալում: «Կլուժի» […]

̰
Հայ մարմնամարզիկները վաղվանից կսկսեն պայքարը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում

21:46 17.08.2022

Հայ մարմնամարզիկները վաղվանից կսկսեն պայքարը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարից առաջ մասնակցել են գլխավոր մարզմանը: Հիշեցնենք՝ մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը` մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, երիտասարդների կազմում՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը` մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ:

̰
Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը

21:31 17.08.2022

Հայաստանը Թուրքիայում ապահովեց 6-րդ մեդալը։ Մեր բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը։ Շոտլանդիայի ներկայացուցիչ Օսկար Ստիլի հետ մենամարտում մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց ու հաղթեց 5։0 հաշվով։ Այս մասին գրված է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջում:

̰
Սերգեյ Սարգսյանը՝  Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

21:22 17.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 3-րդ տեղի համար պայքարում ժամանակից շուտ 12-2 հաշվով հաղթել է ամերիկացի Ջեքսոն Սմիթին: Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Սերգեյը համառ մրցապայքարում 3-4 հաշվով զիջել էր վրացի Անդրո Մարգիշվիլիին: Որակավորման փուլի գոտեմարտում Սերգեյը 8-3 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Յիլդիրայ Պալային, այնուհետ ուզբեկ Ռավշանբեկ Ջումաբոևին և […]

̰
Մոհամեդ Սալահը հրդեհից ավերված եկեղեցու վերականգնման համար խոշոր նվիրատվություն է կատարել

21:04 17.08.2022

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը Գիզայի եկեղեցու վերականգման համար խոշոր նվիրատվություն է կատարել: Եգիպտոսի Գիզա քաղաքի ղպտիական եկեղեցում օգոստոսի 14-ին հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ, կան տասնյակ վիրավորներ: «Լիվերպուլի» հարձակվողը միջադեպից անմիջապես հետո 3 միլիոն եգիպտական ​​ֆունտ (մոտ 154 հազար եվրո) է նվիրաբերել եկեղեցու վերականգնման համար:

̰
Ջուլիետա Ավանեսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել. ծանրամարտի պատանեկան ԵԱ

20:26 17.08.2022

Լեհաստանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 81+կգ քաշային՝ Մ17 աղջիկների մրցապայքարում Ջուլիետա Ավանեսյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ հրում վարժությունում: Իսկ երկամարտի 205կգ (90+115) արդյունքով նա ճանաչվել է 4-րդը:

̰
Լրատվամիջոցները ստում են, նրանք կիմանան ճշմարտությունը, երբ ես հարցազրույց տամ. Ռոնալդու

20:08 17.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում մեկնաբանություն է կատարել՝ անդրադառնալով իր շուրջ ստեղծված իրավիճակին: «Նրանք կիմանան ճշմարտությունը, երբ ես հարցազրույց տամ մի քանի շաբաթից։ Լրատվամիջոցները ստում են: Գրի եմ առնում բոլոր լուրերը, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում 100 լուրերից միայն 5-ն էին ճշմարիտ։ Պատկերացրեք ճշմարիտ իրավիճակը, ահա ձեզ հուշում»,- գրել է Ռոնալդուն: Ոչ պաշտոնական […]

̰
Հայ կին մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ-ի կանանց ՉԼ-ի որակավորման խմբային փուլի հանդիպումները

19:50 17.08.2022

Օգոստոսի 18-21-ը Կիպրոսում կկայանան ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի 4-րդ խմբի հանդիպումները: Խմբում ընդգրկված են կիպրական «Ապոլոնը», լիտվական «ՍՖԿ Ռիգան», շվեյցարական «Ցյուրիխը» և Ֆարերյան կղզիները ներկայացնող ԿԻ ակումբը։ Խմբային փուլերը սպասարկող մրցավարների մեջ են ՀՖՖ մրցավարներ Սոֆիկ Թորոսյանը և Լիաննա Գրիգորյանը։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

̰
15 ամյա գյումրեցի ծանրորդուհին՝ Եվրոպայի չեմպիոն

19:05 17.08.2022

Լեհաստանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական ոսկին նվաճեց: 81կգ քաշային՝ Մ17 աղջիկների մրցապայքարում, գերազանց հանդես եկավ գյումրեցի մարզուհի Էմմա Պողոսյանը, ով 206կգ (91+115) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Էմման նաև նվաճեց փոքր ոսկե և արծաթե մեդալներ: Հիշեցնենք, որ ևս 4 հայ մարզիկները՝ գյումրեցիներ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, և Սերյոժա Բարսեղյանն ու Վալերիկ […]

̰
«Քրիսթալ Փելասի» Ֆուտբոլիստը մահվան սպառնալիքներ է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղից հետո

17:12 17.08.2022

«Քրիսթալ Փելասի» դանիացի պաշտպան Յոակիմ Անդերսենը մահվան սպառնալիքներ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո (2:2): Հանդիպման 57-րդ րոպեին Անդերսենն ընդհարվել էր ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի հետ, որից հետո վերջինս գլխով հարվածել էր նրան ու ստացել կարմիր քարտ։ 26-ամյա խաղացողը հրապարակել է «Լիվերպուլի» երկրպագուների՝ վիրավորանք և մահվան սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունները: «400 […]

̰
Ռոնալդուն հակառեկորդ է գրանցել

15:38 17.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հակառեկորդ է գրանցել կարիերայում: Opta-ն հայտնում է, որ 37-ամյա պորտուգալացին առաջին անգամ 3 անընդմեջ պարտություն է կրել ազգային առաջնության հանդիպումներում։ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է «Բրայթոնի» դեմ նախորդ մրցաշրջանի 36-րդ տուրի (0-4), ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրի (1-2) և «Բրենթֆորդի» դեմ երկրորդ տուրի խաղերին (0-4):

̰
Հայ հեծանվորդի համեստ արդյունքը Եվրոպայի առաջնությունում

15:03 17.08.2022

Գերմանիայի Մյունխեն քաղաքում զուգահեռաբար ընթանում են ամառային մի շարք մարզաձևերի Եվրոպայի առաջնությունները։ Պայքարի են բռնվել նաև հեծանվորդները։ Հայաստանը ներկայացված է հրապարակային հեծանվավազքի մրցումներում։ Աշխարհամասի ուժեղագույն հեծանվորդների հետ պայքարում Ստեփան Գրիգորյանը երկու մեկնարկներում էլ գրավել է 16-րդ տեղը։ «Օմնիում» մրցաձևում նա եզրափակել է մրցաշարային աղյուսակը, իսկ միավորներով մրցավազքում գերազանցել է երկու մասնակցի։

̰
Հայկ Աբրահամյանը  և Գուրգեն Սիմոնյանը զրկվեցին մեդալ նվաճելու հնարավորությունից. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ

14:50 17.08.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչներ չեն կարողացել օգտվել բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից։ Օգոստոսի 16-ին պայքարի մեջ մտած ու մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացրել ադրբեջանցի Ջեյհան Ալահվերդիևի և պարտվել 1-3 հաշվով։ 86 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանն առաջին սփոփիչ գոտեմարտում […]

̰
BACK_TO_TOP