15:38 17.08.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հակառեկորդ է գրանցել կարիերայում: Opta-ն հայտնում է, որ 37-ամյա պորտուգալացին առաջին անգամ 3 անընդմեջ պարտություն է կրել ազգային առաջնության հանդիպումներում։ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է «Բրայթոնի» դեմ նախորդ մրցաշրջանի 36-րդ տուրի (0-4), ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրի (1-2) և «Բրենթֆորդի» դեմ երկրորդ տուրի խաղերին (0-4):
15:03 17.08.2022
Գերմանիայի Մյունխեն քաղաքում զուգահեռաբար ընթանում են ամառային մի շարք մարզաձևերի Եվրոպայի առաջնությունները։ Պայքարի են բռնվել նաև հեծանվորդները։ Հայաստանը ներկայացված է հրապարակային հեծանվավազքի մրցումներում։ Աշխարհամասի ուժեղագույն հեծանվորդների հետ պայքարում Ստեփան Գրիգորյանը երկու մեկնարկներում էլ գրավել է 16-րդ տեղը։ «Օմնիում» մրցաձևում նա եզրափակել է մրցաշարային աղյուսակը, իսկ միավորներով մրցավազքում գերազանցել է երկու մասնակցի։
14:50 17.08.2022
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչներ չեն կարողացել օգտվել բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից։ Օգոստոսի 16-ին պայքարի մեջ մտած ու մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացրել ադրբեջանցի Ջեյհան Ալահվերդիևի և պարտվել 1-3 հաշվով։ 86 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանն առաջին սփոփիչ գոտեմարտում […]
14:08 17.08.2022
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։ Հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ: Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (աթլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 […]
14:02 17.08.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայր Ֆայզա Լամարին մեկնաբանել է որդու և նրա թիմակից Նեյմարի կոնֆլիկտը։ «ՊՍԺ-ում ամեն ինչ որոշվում է թիմի ներսում։ Ամեն ինչ լավ է…»,- Լամարիի խոսքերը մեջբերում է Kora Plus-ը: Հիշեցնենք, որ Նեյմարը «Մոնպելյեի» նկատմամբ Լիգա 1-ի երկրորդ տուրում հաղթանակից հետո Թվիթերում հավանել էր Կիլիան Մբապեին քննադատող երկու հրապարակումներ: Ավելի վաղ տեղեկություններ […]
13:29 17.08.2022
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։ Sky Sport Italia-ի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստը չի խաղա 2-3 շաբաթ։ Իտալական ակումբի բժշկական շտաբի նպատակն է Մխիթարյանին պատրաստել սեպտեմբերի 3-ին սպասվող «Միլանի» դեմ խաղին։
12:57 17.08.2022
Իլոն Մասկը «Մանչեսթեր Յունայթեդի» գնման մասին իր հայտարարությունը կատակ է անվանել։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ գործարարը սոցցանցում գրել էր. «Բացի դրանից, ես գնում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այսպես, նա մեկնաբանել է իր մյուս հրապարակումը, որը վերաբերում էր ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի շուրջ իր տեսակետներին։ «Ոչ, դա հին կատակ է: Ես սպորտային թիմեր չեմ գնում», – ավելի ուշ […]
12:44 17.08.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարիերան շարունակելու երկու տարբերակ է մնացել՝ Լիսաբոնի «Սպորտինգում» կամ Դորտմունդի «Բորուսիայում»: Այդ մասին գրում է AS-ը։ Մեկ շաբաթ առաջ «Մանչեսթեր Յունայթեդում» նույնիսկ չէին ցանկանում դիտարկել 37-ամյա պորտուգալացուն վաճառելու տարբերակը։ Սակայն Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4) և Ռոնալդուի արհամարհական պահվածքը հետագայում ստիպեցին ակումբի ղեկավարներին վերանայել իրենց որոշումը: […]
10:51 17.08.2022
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պարտություն է կրել Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի առաջին տուրում Սերենա Ուիլյամսի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Էմմա Ռադուկանուն էր: 1 ժամ 5 րոպե ձգված մրցախաղում Ռադուկանուն հաղթել է երկու սեթերից հետո` 6:4, 6:0 հաշվով: Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն […]
10:34 17.08.2022
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Լեհաստանից Յան-Կշիշտոֆ Դուդան էր: Մեկնարկային չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով և որոշիչ եղավ թայ-բրեյքը, որտեղ հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի […]
23:44 16.08.2022
Ա Սերիայի 1-ին տուրի խաղում «Ռոման» 1-0 հաշվով հաղթել է «Սալերնիտանային»: Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խաղից հետո 60 պիցցա և զովացուցիչ ըմպելիքներ է գնել ֆուտբոլիստների և անձնակազմի համար՝ այս կերպ տոնելով հաղթանակը: Այդ մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Մեկ տարի առաջ Մոուրինյուն նույնպես պիցցայով էր նշել 4:0 հաշվով արտագնա հաղթանակը «Սալերնիտանայի» նկատմամբ:
23:40 16.08.2022
Ամերիկյան ներդրումային ֆոնդը կարող է գնել «Մանչեսթեր Յունայթեդը» Գլեյզերների ընտանիքից։ Stretty News-ը հայտնում է, որ անգլիական ակումբը ձեռք բերելու ցանկություն ունի Նյու Յորքից մի ընկերություն։ Հիմնադրամի անունը չի հաղորդվում, սակայն նշվում է, որ ընկերությունը քննարկել է ակումբը գնելու պաշտոնական առաջարկի տարբերակը: «Մանչեսթեր Յունայթեդը» 2005 թվականից պատկանում է Գլեյզերների ընտանիքին։
23:28 16.08.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է ակումբի խնդիրների մասին: Նրա կարծիքով՝ ակումբը «գերեզմանոց է դարձել ֆուտբոլիստների» համար՝ ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով: «Վերջին տասնամյակում թիմի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ակումբը մարզիչներին թույլ է տվել վերահսկել տրանսֆերները: Սա լրջագույն խնդիր է. ակումբը 10 տարվա ընթացքում 1,2 մլրդ ֆունտ ծախսեց, բայց գործարքների 75%-ը […]
23:16 16.08.2022
Հրապարակվել է տեսանյութը որտեղ հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել թուրք մարզիկին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ է տարել թուրք Բատու Բասի նկատմամբ։ Լինելով ավելի բարձրահասակ` մեր մարզիկը շատ գրագետ է օգտագործել իր ֆիզիկական տվյալները։ Առաջին ռաունդում հաղթել է 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում մեր […]
22:53 16.08.2022
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ չի հեռանա ներկայիս թիմից հանուն ռուսական այլ ակումբ տեղափոխվելու։ «Հնարավո՞ր է տեղափոխվեմ «Զենիթ».․․ Ո՛չ: Ռուսաստանում ես խաղալու եմ միայն «Կրասնոդարի» կազմում»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։ Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը հինգ հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով չորս գոլի և մեկ […]
22:34 16.08.2022
Նիդեռլանդների հավաքականի, «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է «Բարսելոնայի» ղեկավարությանը՝ Ֆրենկի դե Յոնգի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ «Չի կարելի այդպես վարվել ֆուտբոլիստների հետ։ Ֆրենկին շա՞տ գումար է ստանում։ Բայց չէ որ հենց նրանք են կնքել այդ պայմանագիրը։ «Բարսելոնայի» ղեկավարությունը մաֆիա է և վաղ, թե ուշ պատասխան կտա։ Այսպես շարունակվելու դեպքում, […]
22:12 16.08.2022
ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն կասեցրել է Համահնդկական ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը կազմակերպությանը։ Այս մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Անդամակցության կասեցման պատճառը ֆեդերացիայի գործունեությանը երրորդ կողմերի միջամտությունն էր, ինչը ՖԻՖԱ-ի կանոնադրության լուրջ խախտում է։ Կասեցումը նշանակում է, որ կանանց մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենա Հնդկաստանում 2022 թվականի հոկտեմբերի 11-ից 30-ը, […]
21:53 16.08.2022
«Ինտերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։ «Այսօր առավոտյան Ռոզանոյի «Humanitas» կլինիկակական ինստիտուտում Մխիթարյանը հետազոտություններ է անցել։ «Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային լարվածություն։ Նրա վիճակը կգնահատվի առաջիկա օրերին»,- գրված է իտալական ակումբի տարածած հայտարարության մեջ։ Մխիթարյանը «Ինտերի» կազմում նորամուտը նշել էր նախորդ շաբաթ՝ «Լեչեի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով։
21:40 16.08.2022
Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ է տարել թուրք Բատու Բասի նկատմամբ։ Լինելով ավելի բարձրահասակ` մեր մարզիկը շատ գրագետ է օգտագործել իր ֆիզիկական տվյալները։ Առաջին ռաունդում հաղթել է 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում մեր մարզիկը ավելացրել է ճնշումը և ռաունդը հաղթեց 5։0 հաշվով։ 3-րդ ռաունդը բավականին հախուռն է […]
20:59 16.08.2022
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ի առաջնությունում 79 կգ քաշային հայ ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում պարտվեց իրանցի Սոբհան Հուշանգ Յարիին և դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Հիշեցնենք, որ մեր մարզիկը մինչ այդ 3 հաղթանակ էր տարել, իսկ 1/4 եզրափակչում 11։2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին:
20:45 16.08.2022
Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5 -րդ մրցումային օրվա ընթացքում Հայաաստանի համար մեդալ ապահովեց նաև 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։ Մեր մարզիկը մրցեց սերբ Ջորջ Մարկովիչի հետ և առանց մեծ դժվարության հաղթանակ տոնեց։ Սա Հայաստանի արդեն 4-րդ առնվազն բրոնզե մեդալն է։
20:37 16.08.2022
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում: Մեր մարզիկը 2-5 հաշվով զիջեց իրանցի Հոսսեյն Աբբաս Մոհամադ Ագաեին: Հիշեցնենք՝ Հայկ Պապիկյանը մեկնարկում 7-3 հաշվով հաղթանակ էր տարել Մոլդովայի ներկայացուցիչ Պավել Անդրուշչայի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ արդեն 8-2 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի […]
20:29 16.08.2022
Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5 -րդ մրցումային օրվա առաջին իսկ մենամարտը հաղթական էր մեզ համար։ 1/4 եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս եկավ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը ու վստահ հաղթանակ տարավ Իսրայելը ներկայացնող Արթուր Պրոհվնեսկու նկատմամբ։ Նա ոչ միայն նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր, այլև ապահովեց Հայաստանի համար երրորդ՝ առնվազն բրոնզե մեդալը։ Հիշեցնենք, որ նա պայքարը […]
20:11 16.08.2022
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խնդրել է ակումբի ղեկավարությանը վաճառել Նեյմարի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստների միջև հարաբերությունները լարված են։ Իրավիճակն ավելի է թեժացել Լիգա 1-ի երկրորդ տուրի «Մոնպելյեի» դեմ խաղից հետո։ Ֆրանսիացին վրիպել է 11 մետրանոցից, իսկ Նեյմարը կարողացել է դիպուկ իրացնել հաջորդ հարվածը։ ՊՍԺ-ում 11 մետրանոցների հաստիքային […]
20:00 16.08.2022
Գյումրիի քաղաքային մարզադաշտը կունենա գիշերային լուսավորության համակարգ, այն ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի պարտադիր չափորոշիչներից մեկն է։ Ստանդարտներին համապատասխան լուսավորության համակարգի կառուցումից հետո քաղաքային մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումներ կանցկացվեն նաև երեկոյան ժամերին: Մասնագիտությամբ ինժեներ Գարիկը մինչև 80 մ բարձրության աշտարակների վրա լուսավորության համար նախատեսված սարքավորումներ ու մալուխներ է տեղադրել: Աշխատանքին երբեմն խանգարում է ուժեղ քամին, բայց վերևում ամեն […]
19:58 16.08.2022
Մյունխենում անցկացվող Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս եկած Հայաստանի երկու աթլետներ՝ վազորդ Երվանդ Մկրտչյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը անհաջող են հանդես եկել՝ չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը: Երվանդը 1500 մետրը հաղթահարել է 3. 43, 42 ժամանակում, իսկ Լևոնը եռացատկել է ընդամենը 16. 03 մետր: Ընթացիկ մրցաշրջանում նրանք ավելի բարձր արդյունքներ են ցույց տվել:
19:49 16.08.2022
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը։ Մեր երկիրը մրցավայր է ուղարկել չորս մարզիկ-մարզուհու: Նրանք մասնակցում են տարբեր լողաոճերում և մրցատարածություններում: Արթուր Բարսեղյանը բատերֆլայի որակավորման 50 մետրն անցել է 24, 64 վայրկյանում, որը երրորդ արդյունքն էր ութնյակի առաջին մրցահերթում: Բայց ընդհանուր հաշվարկով, 57 մասնակիցների ցանկում, նրա ցուցանիշը ճանաչվել է 49-րդը և նա եզրափակիչ […]
19:37 16.08.2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից մեկը՝ 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը, պարտվել է: Պարզվել է, որ նա վնասվածք է ստացել: Լյովա Գևորգյանը, որակավորման փուլում 9:0 հաղթելիս է եղել վրացի ըմբիշին, երբ վնասվածք է ստացել: Լյովան պայքարել է մինչև վերջ: Ցավն ուժեղ է […]
19:26 16.08.2022
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ գոտեմարտում, համառ մրցապայքարում, նա 3-4 հաշվով զիջեց վրացի Անդրո Մարգիշվիլիին: Հիշեցնենք, որակավորման փուլի գոտեմարտում Սերգեյը 8-3 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Յիլդիրայ Պալային, այնուհետ ուզբեկ Ռավշանբեկ Ջումաբոևին և մեքսիկացի Խուան Լազարո Ռուիզին: Այսպիսով Սերգեյը վաղը կգոտեմարտի բրոնզե […]