TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու պատճառով չի կարողանա մասնակցել Ցինցինատիի «Մեսթերս» մրցաշարին

21:58 12.08.2022

Աշխարհի նախկին առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը բաց կթողնի թենիսի Ցինցինատիի «Մեսթերսը», որը կմեկնարկի հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում: Հիմնական ցանցում «Մեծ սաղավարտի» 21-ակի դափնեկիրին կփոխարինի ամերիկացի Բրենդոն Նակաշիման, որը պետք է խաղար ավելի վաղ կազմակերպիչներից ստացած ուայլդ-քարդով: Նովակ Ջոկովիչը, որը հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի համավարակի դեմ, չի կարող մուտք գործել ԱՄՆ՝ համաձայն Միացյալ Նահանգներում գործող կանոնների: […]

̰
Հայ բռնցքամարտիկը նոկդաունով հաղթեց մրցակցին. բռցքամարտի պատանեկան ԵԱ

21:44 12.08.2022

Թուրքիայում ընթացող Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ընտրանին երկորդ հաղթանակը տոնեց: Աչքի ընկավ 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, ով առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մոդովացի Գեորգի Դուգլեռին, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մրցամարտը: Ավելի վաղ հաղթանակ էր տարել 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը։

̰
«Ուրարտուն» բրազիլացի նորեկ ունի

21:16 12.08.2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորի հետ պայմանագիր կնքելու մասին: 27-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Մինչև այդ նա ելույթ է ունեցել բրազիլական «Վոլտա Ռեդոնդա» թիմում: Մարկոս Ժունիորը խաղացել է նաև Բրազիլիայի առաջնությունը ներկայացնող «Բանգուն», «Վասկո դա Գամա» ակումբներում: «Ուրարտուում» բրազիլացին կխաղա 33 համարի մարզաշապիկով:

̰
Ֆրանսիայի Լիգա 1-ի խաղը հետաձգվել է մարզադաշտի անորակության պատճառով

20:55 12.08.2022

Ֆրանսիայի Լիգա 1-ի 2-րդ տուրում «Լորյանի» և «Լիոնի» միջև օգոստոսի 14-ին նշանակված հանդիպումը հետաձգվել է, հայտնում է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը: «Օգոստոսի 11-ին և 12-ին Լորյան կատարած կրկնայցից հետո Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պատվիրակների տրամադրած զեկույցների համաձայն՝ հանձնաժողովը պարզել է, որ «Ստադ դյու Մուստուար» մարզադաշտի ներկայիս որակը չի ապահովում խաղացողների անվտանգությունը: Հանձնաժողովը որոշել է […]

̰
«Բարսելոնան» վաճառել է Barça Studios-ի բաժնետոմսերի 24,5 տոկոսը

20:32 12.08.2022

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է Orpheus Media-ին Barça Studios-ի բաժնետոմսերի 24,5 տոկոսը վաճառելու մասին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի արժեքը կազմել է 100 միլիոն եվրո: Այն կօգնի կատալոնական ակումբին գրանցել թիմի բոլոր նորեկներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նորեկներն ու ևս երկու ֆուտբոլիստներ չեն մասնակցի Լա լիգայի առաջին տուրի խաղին, քանի որ ակումբը դեռ […]

̰
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչի հավակնորդների անունները

20:10 12.08.2022

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչի հավակնորդներին։ Լավագույնի կոչման հավակնորդներն են իտալացի Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») և կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»): Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

̰
«Ալաշկերտը» վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ հաղթեց «Լեռնային Արցախին»

19:43 12.08.2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ալաշկերտը» Վայքում նվազագույն հաշվով հաղթել է «Լեռնային Արցախին»: Հյուրերը մրցակցի դարպասը գրավել են ավելացված ժամանակի վերջին րոպեին: 3-րդ տուրից հետո «Ալաշկերտն» ունի 9, իսկ «Լեռնային Արցախը»՝ 3 միավոր: Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի վերջին 2 խաղերը կկայանան վաղը: «Փյունիկը» կընդունի «Շիրակին», «Ուրարտուն»՝ «Վանին»:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններն առաջարկել է «Յուվենտուսին»

19:28 12.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները Կրիշտիանու Ռոնալդուի ծառայությունները առաջարկել են «Յուվենտուսին», հայտնում է լրագրող Պաոլո Պագանինին: Ըստ նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները ցանկանում են Ռոնալդուին ներառել թուրինցիների կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի գործարքում: «Յուվենտուսը» մերժել է առաջարկը, սակայն նշվում է, որ ակումբը մինչև հիմա շատ զանգեր է ստանում Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշից:

̰
Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր

19:21 12.08.2022

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին հինգերորդ մեդալը գրանցվեց: Մ15 տարեկան տղաների մրցապայքարում փայլուն հանդես եկավ 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: Վալերիկը սահմանեց Եվոպայի ռեկորդ պոկում վարժությունում և արժանացավ նաև երկու փոքր ոսկե մեդալի: Երկրորդ տեղը գրանցած ծանրորդին Վալերիկը հաղթեց 22 կիլոգրամով: […]

̰
Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով. բռնցքամարտի պատանիների ԵԱ

19:02 12.08.2022

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով։ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը բացահայտ առավելությամբ հաղթանակ տարավ Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին ենթարկեց նոկդաունի, մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին Ալենին։ Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ:

̰
Մեսսին և Ռոնալդուն դուրս են մնացել ՈւԵՖԱ-ի 2021/22 մրցաշրջանի 15 լավագույն խաղացողների ցանկից

18:12 12.08.2022

Օգոստոսի 12-ին ՈւԵՖԱ-ն հրապարակել է անցած մրցաշրջանի լավագույն 15 ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Դրանում բացակայում են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Աղյուսակը հետևյալ տեսքն ունի. 1. Կարիմ Բենզեման («Ռեալ» Մադրիդ) 2. Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ» Մադրիդ) 3. Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») 4. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»/«Բավարիա») 5. Լուկա Մոդրիչ («Ռեալ») 6. Սադիո Մանե («Բավարիա»/«Լիվերպուլ») 7. Մոհամեդ Սալահ […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» միջազգային խաղերի և գնդակային հրաձգության ԱԱ-ի մեդալակիր մարզիկներին

18:06 12.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում և գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել նաև նրանց մարզիչներն ու ֆեդերացիաների ներկայացուցիչները: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է հայ մարզիկներին նվաճած մեդալների առթիվ և […]

̰
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի երեք գլխավոր թեկնածուների անունները

17:56 12.08.2022

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակի երեք գլխավոր թեկնածուների անունները։ Նրանք են՝ Կարիմ Բենզեման («Ռեալ» Մադրիդ), Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ» Մադրիդ) և Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»)։ Հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կհայտարարվի լավագույնը, տեղի կունենա օգոստոսի 25-ին։

̰
Վահան Բիչախչյանը ստացել է «Պոգոնի»՝ հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

17:48 12.08.2022

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որը ճանաչվել էր «Պոգոնի»՝ հուլիս ամսվա լավագույն խաղացող, ստացել է իր մրցանակը: «Մեզ ավելի շատ հրաշքներ ցույց տուր, եղբա’յր»,- Բիչախչյանի մասնակցությամբ լուսանկարները մակագրել է «Պոգոնի» մամուլի քարտուղարությունը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավաքել էր ձայների ավելի քան 45%-ը։ «Մաեստրո»․ այսպես էր անվանել ակումբը Բիչախչյանին՝ շնորհավորելով լավագույնի կոչման համար։

̰
Հարգի՛ր քեզ, ծերուկ, դու 75 տարեկան ես. Ռոնալդուի քրոջ պատասխանը «Ռեալի» նախագահին

17:38 12.08.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, պատասխանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ իր եղբոր մասին հայտարարությանը։ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Այնտրախտի» դեմ խաղից առաջ երկրպագուն մադրիդյան ակումբի ղեկավարին հարցրել է պորտուգալացուն ակումբ վերադարձնելու հնարավորության մասին և ստացել կտրուկ պատասխան. «Նորի՞ց ձեռք բերել Ռոնալդուին։ Նա 38 տարեկան է»,- ասել էր Պերեսը։ «Նա 38 տարեկան է, […]

̰
Լոս Անջելեսի 2028 թ. օլիմպիական խաղերում կարող է ընդգրկվել ավտոսպորտը

17:28 12.08.2022

ՄՕԿ-ը շարունակում է օլիմպիական խաղերի ծրագրում մարզաձևերի փոփոխություններ կատարելու փորձերը: Օրինակ, Տոկիոյի խաղերում ընդգրկվել էին սքեյթբորդինգը և սոֆթբոլը, Փարիզում սպասվում է բրեյք-դանսի նորամուտը: Այժմ քննարկվում է Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք խաղերի մարզաձևերի ցանկը: Բանակցություններ են ընթանում ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ: Էլեկտրակարտինգի ընդգրկումը խաղերում իսկական հեղափոխություն կլինի, քանի որ օլիմպիզմի հիմնական սկզբունքը մարդու ֆիզիկական ուժի ու […]

̰
Զիդանի որդին՝ Լուկան, կարող է հանդես գալ Լա լիգայում

17:14 12.08.2022

Ֆրանսիացի 24-ամյա դարպասապահ Լուկա Զիդանը, ով Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի որդին է, կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ժիրոնան»։ Զիդանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով միանալ կատալոնական թիմին։ Հիշեցնենք, որ Լուկան «Ռեալի» ակադեմիայի սան է։

̰
Հայտնի են հայ բռնցքամարտիկների առաջին մրցակիցները Թուրքիայում ընթացող ԵԱ-ում

16:12 12.08.2022

Թուրքիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների առաջնության մեկնարկային օրը` օգոստոսի 12-ին, Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը կմրցի էստոնացի Նիկտա Կորսունովի հետ, իսկ 60 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը կմենամարտի Բուլղարիան ներկայացնող Ստիլիան Գեորգիևի հետ։ 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը կմրցի մոլդովացի Գեորգի Դուգլեռի հետ, իսկ 70 կգ քաշային Հրաչ Խաչատրյանի մրցակիցը […]

̰
Ծանրորդ Արփինե Դալալյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

15:48 12.08.2022

Ծանրորդուհի Արփինե Դալալյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նա գրառում է կատարել ֆեյբուքի իր էջում։ «Ողջույն սիրելի ընկերներ… Չնայած նրան, որ ունեցել եմ փոքր սպորտային նվաճումներ, բայց հասցրել եմ սիրվել Ձեր կողմից, իմ կերպարը սիրվեց մրցահարթակում, և ունեցա ինձ երկրպագող շատ մարդիկ: Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ այլևս ինձ չեք տեսնի մեծ հարթակներում: […]

̰
Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի չեմպիոն

15:35 12.08.2022

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին չորրորդ մեդալը գրանցվեց: Մ15 տարեկան տղաների մրցապայքարում փայլուն հանդես 61 կգ քաշային սերյոժա Բարսեղյանը: Նա մի գլուխ բարձր էր մյուս մարզիկներից և հաղթեց մեծ տարբերությամբ, երկամարտի արդյունքով գրանցելով 236կգ (111+125) արդյունք: Սերյոժան նաև 2 փոքր ոսկե մեդալներ նվաճեց: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրին վրացի և ադրբեջանցի […]

̰
Վերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ»-ի համատեղ հայտարարությունը

12:23 12.08.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ժամանակ գրանցված միջադեպերին, երբ երկրպագուներ են ներխուժել խաղադաշտ, տրիբունաներում տեղի են ունեցել ծեծկռտուքի դեպքեր: Հայտարարության մեջ նշվում է, որ նման երևույթները կարող են լուրջ հետևանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար: «Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Վերջին շրջանում Հայաստանում […]

̰
Տիգրան Բարսեղյանի «Սլովան»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայից

09:54 12.08.2022

Սլովակիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Սլովան»-ը չի շարունակի պայքարը Եվրոպայի լիգայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Սլովան»-ը մրցեց հունական «Օլիմպիակոս»-ի հետ և զիջեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով, իսկ հարվածաշարում առավել դիպուկ էին հունական ակումբի ֆուտբոլիստները` 4:3: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի մեկնարկային կազմում […]

̰
Ինչպես հաղթեցինք առանց Արոնյանի. զրույց Արտակ Մանուկյանի հետ

22:36 11.08.2022

Ինչպես հաղթեցինք առանց Արոնյանի. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտակ Մանուկյանի հետ:  

̰
«Սլովան»-«Օլիմպիակոս». Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում է

21:50 11.08.2022

Քիչ անց՝ Հայաստանի ժամանակով 22։30-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Սլովան»-«Օլիմպիակոս» հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում է։ Առաջին խաղում թիմերը ոչ-ոքի են խաղացել՝ 1։1 հաշվով։

̰
«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» սանին

20:59 11.08.2022

Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ու Եվրոպայի սուպերգավաթակիր Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել գերմանական «Բայերի» հարձակվող Իկեր Բրավոյին, հաղորդում է twitter.com/gerardromero-ն։ 17-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, կատալոնական ակումբի ակադեմիայում է մարզվել 5 տարեկանից։ Իկեր Բրավոն անցած ամռանն է միացել «Բայերին»։

̰
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

20:34 11.08.2022

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին երրորդ մեդալը գրանցվեց: Մ17 տարեկան տղաների մրցապայքարում հաջող հանդես եկավ 49 կգ քաշային Ժորա Գրիգորյանը: Մեր մարզիկը արդյունավետ իրացրեց 6 մոտեցումներից 5-ը և 225կգ (100+125) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Մեր մարզիկը նաև փոքր բրոնզե և ոսկե մեդալներ նվաճեց համապատասխանաբար պոկում և հրում վարժություններում: Նշենք, որ ավելի […]

̰
Կոստառիկացի ֆուտբոլիստուհու ֆանտաստիկ գոլը Մ20 ԱԱ-ում

20:14 11.08.2022

Կոստա Ռիկայի Ֆուտբոլի կանանց հավաքականի խաղացող Ալեքսանդրա Փինելը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ավստրալիայի թիմի դեմ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության խաղում։ Կոստա Ռիկայում անցկացվող մրցաշարում 19-ամյա մարզուհին գոլ է խփել մոտ 35 մետրից՝ իրացնելով տուգանային հարվածը։ Ալեքսանդրա Փինելի գեղեցիկ գոլը, սակայն, չի օգնել Կոստա Ռիկայի հավաքականին, որը պարտվել է 1:3 հաշվով։

̰
«Նոան» պայմանագիր է կնքել կորեացի ֆուտբոլիստի հետ

19:45 11.08.2022

«Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել կորեացի հարձակողական ոճի կիսապաշտպան Կիմ Յոն Սենգի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է գերմանական «ԷՍ-ՍԻ Սենթ Թյոնիսը»։ Նախկինում նա խաղացել է նաև Հարավային Կորեայի թիմերում։ Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մեկնարկային 2 տուրերում «Նոան» պարտվել է «Ալաշկերտին» (3-4) ու «Լեռնային Արցախին» (0-1)։

̰
Կհաղթեմ նրան, ում UFC-ն կտա ինձ. Իսլամ Մախաչև

19:15 11.08.2022

UFC-ի ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը ինքնավստահ հայտարարություն է արել: «Իսլամ Մախաչևը կդառնա նոր չեմպիոնն Աբու-Դաբիում: Իսլամը կհաղթի բոլոր մարտիկներին, որոնք դուրս կգան նրա դեմ։ Կարևոր չէ, թե ով է հաջորդ մրցակիցը։ Ես մրցակիցներ չեմ ընտրի, չեմ ասի, որ ուզում եմ մենամարտել Քոնոր Մաքգրեգորի հետ։ Ես կհաղթեմ նրան, ում UFC-ն կտա ինձ»,- նշել է Մախաչևը: Հիշեցնենք, […]

̰
Թայսոն Ֆյուրին վերադառնում է մեծ ռինգ

18:38 11.08.2022

WBC վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն, բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան վերսկսելու մասին: 33-ամյա Ֆյուրին ապրիլին նոկաուտով հաղթել էր իր հայրենակից Դիլիան Ուայթին ու հայտարարել բռնցքամարտից հեռանալու մասին: «Որոշել եմ վերադառնալ ռինգ: Ցանկանում եմ դառնալ գերծանր քաշային կարգի միակ աշխարհի չեմպիոնը, որը 3-ական մենամարտ է անցկացրել 2 տարբեր բռնցքամարտիկի հետ: Չիսորայի […]

̰
BACK_TO_TOP