15:21 14.08.2022
Իտալական A սերիայի առաջին տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է առաջնության նորեկ «Լեչեին»: Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացել է միլանյան ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 48-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրել են հաշիվը։ Մրցավարի կողմից հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին միլանյան ակումբին հաղթանակ է պարգևել Դենզել Դումֆրիսի խփած գոլը։ Հենրիխ Մխիթարյանը դաշտ է մտել 58-րդ […]
15:00 14.08.2022
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Բրենդֆորդը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Դա Սիլվան, Յենսենը, Բեն Մին և Բրայան Մբեումոն։ Խաղի բոլոր գոլերը գրանցվել են առաջին կեսում, 25 րոպեների ընթացքում: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում։ Առաջին տուրում թիմը զիջել էր «Բրայթոնին»՝ 1։3 հաշվով։
14:13 14.08.2022
Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնության երկրորդ օրը Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակներ են տարել։ Ինչպես հայտնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 57 կգ քաշային կարգում Ալեն Ստեփանյանը հաղթել է չեխ մրցակցին, 42 կգ քաշային կարգում Էրիկ Ապերյանը՝ ռումինացի մրցակցին, 50 կգ քաշային կարգում Տիգրան Հովսեփյանը ևս ռումինացի մրցակցին։
13:40 14.08.2022
Անգլիական Չեմպիոնշիփի 3-րդ տուրում «Սանդերլենդը» ոչ-ոքի՝ 2-2 է խաղացել QPR-ի հետ։ Հյուրերի կազմում խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել դարպասապահ Սենի Դյենգը։
13:05 14.08.2022
Էրիկ տեն Հագը վստահ է, որ կարող է վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդին» իր նախկին փառքը: Մասնագետը պատասխանել է այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի իրեն դրա համար: «Վստահ եմ, որ կանեմ դա, ես դա արել եմ ամենուր: Ես չեմ կարող երկրպագուներին խնդրել, որ համբերատար լինեն, թեև հուսով եմ, որ նրանք համբերատար կլինեն, քանի որ նրանք ցանկանում […]
12:36 14.08.2022
France Football պարբերականը հրապարակել է «Մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակի հավակնորդների ցուցակը: Վերջնական ցուցակում ընդգրկված են 10 հավակնորդներ․ Կարիմ Ադեյեմի («Բորուսիա» Դորտմունդ) Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա» Դորտմունդ) Էդուարդո Կամավինգա («Ռեալ» Մադրիդ) Գավի («Բարսելոնա») Ռայան Գրավենբերխ («Բավարիա») Նունո Մենդեշ (ՊՍԺ) Ջամալ Մուսիալա («Բավարիա») Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ») Բուկայո Սակա («Արսենալ») Ֆլորիան Վիրց («Բայեր»)
12:25 14.08.2022
«Շիրակ» ՖԱ-ն նոր համալրում ունի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա իվուարցի կիսապաշտպան Տրաորե Մաջիկո Ջունիորի հետ։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է եռամյա պայմանագիր:
11:53 14.08.2022
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունների մասին: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում ֆրանսիացին մերժել էր «Ռեալի» առաջարկը և երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ «Մտածո՞ւմ էի «Ոսկե գնդակի» մասին, երբ երկարաձգեցի պայմանագիրս ՊՍԺ-ի հետ։ Իհարկե.․․«Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի հաճախ են ստանում այս մրցանակը, այս առումով ակումբն իսկական մեքենա է, բայց ամենից կարևորը […]
11:34 14.08.2022
Դանիայի առաջնության 5-րդ տուրում «Ռանդերսը» 3-1 հաշվով արտագնա խաղում հաղթել է «Կոպենհագենին»։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը մասնակցել է հանդիպմանը՝ հյուրերի կազմում դուրս գալով փոխարինման 87-րդ րոպեին։ «Ռանդերսն» այս հաղթանակից հետո 9 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։ Բաբայանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Դանիայի առաջնության 4 հանդիպման։
11:05 14.08.2022
Լեհաստանի առաջնության 5-րդ տուրում «Պոգոնը» ոչ-ոքի՝ 2-2 է խաղացել «Պլոցկի» հետ։ 21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է տանտերերի կիսապաշտպան Մատեուշ Լեգովսկին։ 48-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Ռաֆալ Վոլսկին։ 75-րդ րոպեին Լուկա Զահովիչը նորից առաջ է մղել դաշտի տերերին։ 88-րդ րոպեին Անտոն Կրիվոցյուկի խփած գոլի շնորհիվ հյուրերը փրկվել են պարտությունից։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը […]
10:30 14.08.2022
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակի (1:0) մասին։ ««Շիրակի» խաղային կարգապահությունը շատ հավանեցի։ Ինչպես միշտ նրանք խաղային կարգապահություն ունեն։ Մեր թիմի խաղից դժգոհ եմ։ Շատ կարևոր 3 միավոր էր, բայց կարծես պարտված հանդիպում լինի։ Տրամադրությունս շատ վատ է, որովհետև «Փյունիկի» և «Շիրակի» մեջ տարբերություն […]
10:06 14.08.2022
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին»։ 59-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը։ «Փյունիկն» առաջին տուրում 0։1 հաշվով պարտվել էր «Արարատին», իսկ երկրորդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպումը հետաձգվել էր։ «Շիրակն» առաջին տուրում հաղթել էր ԲԿՄԱ-ին (1:0), իսկ երկրորդ տուրում պարտվել «Ուրարտուին» (0:2):
21:25 13.08.2022
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» 22-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Чемпионат»-ի կողմից ստացել է մրցանակ՝ որպես երկրպագուների վարկածով 2021/2022 մրցաշրջանի Ռուսաստանի լավագույն երիտասարդ խաղացող։ «Чемпионат»-ի կողմից անցկացվող քվերակության արդյունքում Սպերցյանը ստացել է առավելագույն թվով ձայներ: Քվեարկության արդյունքները հետևյալն են՝ 3-րդ տեղ՝ Համիդ Ագալարով, ՖԱ Ախմատ (16445 ձայն) 2-րդ տեղ՝ Արսեն Զախարյան, ՖԱ «Դինամո» (18982 ձայն) 1-ին տեղ՝ […]
20:59 13.08.2022
L’Equipe հրատարակությունը պարզաբանել է, թե ինչու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում։ L’Equipe-ը նշում է, որ պատճառը ֆուտբոլիստի ոչ փայլուն մրցաշրջանն էր ՊՍԺ-ում: Նա վատ մարզավիճակ ուներ, Ֆրանսիայի առաջնությունում 6 գոլ խփեց ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից։ Մեսսին «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է, այս մրցանակի գործող դափնեկիրն է: «Ոսկե […]
20:26 13.08.2022
Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում իր առաջին մենամարտում հաղթանակի է հասել 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, որի մրցակիցը ռումինացի Անդրեյ Ջգհեբանն է։ Մեր մարզիկին բավականին բարդ մրցակից էր բաժին հասել, բայց նա կարողացավ պոկել հաղթանակը։ Առաջին ռաունդում 5։0 հաշվով հաղթեց հայ մարզիկը, բայց երկրորդում ռումինացին ակտիվացավ ու 4։1 հաշվով շահեց ռաունդը։ 3-րդ վճռորոշ ռաունդում […]
19:15 13.08.2022
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 3-րդ տուրում «Վեսթ Արմենիան» հյուրընկալվելիս 12։0 հաշվով հաղթել է «Լեռնային Արցախ 2-ին»։ Սա «Վեսթ Արմենիայի» առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում։ Առաջին տուրում թիմը ոչ-ոքի էր խաղացել «Արարատ-Արմենիա 2-ի» հետ, իսկ երկրորդ տուրում՝ 0։2 հաշվով պարտվել «Արարատ 2»-ին։ Հաղորդում է ArmSport. am-ը։
18:08 13.08.2022
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կավարտի մարզչական կարիերան, երբ հեռանա մադրիդյան ակումբից։ «Ռեալում» կարիերայի այս փուլը վերջինը կլինի։ «Ռեալից» հետո կավարտեմ կարիերաս։ Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի գագաթնակետն է։ Նման փորձից հետո իմաստ ունի ավարտել կարիերան»,- ասել է Անչելոտին Il Messagero-ին տված հարցազրույցում: Փոխանցում է ArmSport.am-ը։ Անչելոտին այս տարի նաև դարձավ առաջին մարզիչը, […]
12:45 13.08.2022
ՌԴ-ը ներկայացնող UFC-ի թեթևքաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է իր ծրագրերի մասին: «Արդեն գիտեմ՝ ով է լինելու հաջորդ մրցակիցս: Ամենայն հավանականությամբ, կմենամարտեմ աշնանը: Մրցակիցս թեթևքաշային կարգի լավագույն տասնյակից է, սակայն UFC-ն դեռևս պաշտոնապես չի հաստատել»,- ասել է 25-ամյա մարզիկը Heroes MMA Podcast-ի եթերում: Ծառուկյանը 21 մենամարտ է անցկացրել MMA-ում (18 հաղթանակ, 3 պարտություն): […]
12:38 13.08.2022
France Football ամսագիրը հրապարակել է 2022 թվականի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկը։ Թեկնածուների ցուցակում ընդգրկվել են՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (Անգլիա, «Լիվերպուլ») Կարիմ Բենզեման (Ֆրանսիա, «Ռեալ» Մադրիդ) Ժոաո Կանսելոն (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի») Կազեմիրոն (Բրազիլիա, «Ռեալ» Մադրիդ) Տիբո Կուրտուան (Բելգիա, «Ռեալ» Մադրիդ) Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ») Կևին դե Բրույնեն (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի») Լուիս Դիասը (Կոլումբիա, «Պորտու»/«Լիվերպուլ») Ֆաբինյոն […]
12:27 13.08.2022
Հրապարակվել են «Լև Յաշինի մրցանակի» հավակնորդները: Այս մրցանակը «Ոսկե գնդակի» անալոգն է աշխարհի լավագույն դարպասապահների համար: Մրցանակը շնորհում է ֆրանսիական հեղինակավոր France Football հրատարակությունը։ Հավակնորդների ցուցակում ընդգրկված է 10 թեկնածու․ Յասին Բունու («Սևիլիա»), Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուա («Ռեալ» Մադրիդ), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Մայք Մենյան («Միլան»), Էդուարդ Մենդի («Չելսի»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո»), […]
12:20 13.08.2022
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր կներկայացնի 2 ծանրորդ: Մ17 տղաների մրցաշարում նախ մրցահարթակ դուրս կգա 67 կգ քաշային Մարտին Պողոսյանը: Իսկ ավելի ուշ Մ17 աղջիկների մրցապայքարում մրցահարթակ դուրս կգա 55 կգ քաշային Մերի Միսակյանը: Նշենք, որ Հայաստանի 6 ներկայացուցիչ արդեն մասնակցել է առաջնությանը: Նրանցից 4-ը՝ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը […]
12:10 13.08.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին: «Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանա՞լ.․․ Դա ձեր ենթադրությունն է, ոչ թե այն, ինչ ինձ ասում է Կրիշտիանուն: Մենք պլանավորում ենք այս մրցաշրջանն անցկացնել Ռոնալդուի հետ։ Հարկավոր է նրան ընդգրկել թիմում»,- տեն Հագին է մեջբերում Utdreport-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանի երկրորդ խաղը կանցկացնի […]
11:38 13.08.2022
Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ։ Առաջինը ռինգ դուրս կգա 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, որի մրցակիցը ռումինացի Անդրեյ Ջգհեբանն է։ Երեկոյան` 2-րդ մրցափուլում ռինգ դուրս կգան նաև 42 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը։
11:29 13.08.2022
«Բարսելոնան» չորս նորեկ է գրանցել Լա Լիգայի նոր մրցաշրջանի համար։ Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում կատալոնացիների կազմում կկարողանան խաղալ կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, պաշտպան Անդրես Քրիստենսենը, հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին և Ռաֆինյան։ Գրանցվել են նաև հարձակվող Ուսման Դեմբելեն և կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն, ովքեր երկարաձգել են պայմանագրերը ակումբի հետ։ Իսկ նորեկներից առայժմ պաշտոնապես գրանցված չէ […]
23:58 12.08.2022
Լեհաստանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն: Սարգսյանը երկամարտի ռեկորդային 236 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 111 կգ կշռող ծանրաձողը, […]
23:38 12.08.2022
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խոսել է Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտում իր թիմակից Իսլամ Մախաչևի հավակնությունների մասին: «Հոկտեմբերի 23-ին մենք մտնելու ենք օկտագոն ու նրա վերջը տալու ենք։ Այս պայքարում կողմերի հնարավորությունները գնահատում եմ 70:30՝ հօգուտ Մախաչևի: 30 տոկոսն ամեն դեպքում պետք է տալ Օլիվեյրային, քանի որ նա շատ անկանխատեսելի է, կարող […]
23:08 12.08.2022
UFC-ի միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, նիգերիացի Կամարու Ուսմանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել կիսաթեթև և թեթև քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: «Մաթգրեգորը կարող է մարտահրավեր նետել ինձ, սակայն նա դժվար թե համաձայնի մենամարտել: UFC-ն նույնպես ցանկություն չունի կազմակերպել այդ մենամարտը, քանի որ Քոնորը մեծ աստղ է և կարող է ընտրել […]
22:52 12.08.2022
Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած Ուզբեկստանի հավաքականի անդամները պարգևատրվել են հայրենիք վերադառնալուց հետո։ Շախմատիստները երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոևի կողմից ստացել են ուզբեկական 60 միլիոն սում (մոտ 53 հազար եվրո), իսկ նրանց մարզիչները՝ 30 միլիոն։ Շախմատիստները նաև պարգևատրվել են Chevrolet Equinox ավտոմեքենաներով։ Հիշեցնենք, որ Չենայում ուզբեկները միայն լրացուցիչ ցուցանիշներով էին գերազանցել Հայաստանի […]
22:37 12.08.2022
Ֆորմուլա-1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի վերջին, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ավտոսպորտից: «Այն մրցակիցները, որոնց հետ մեկնարկել եմ Ֆորմուլա-1-ում, աստիճանաբար հեռանում են: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ «վառելիքս» ամբողջությամբ չի սպառվել, ու դեռ կարող եմ պայքարել բարձր տեղերի համար: Կհեռանամ այն ժամանակ, երբ սպառված կլինեմ, և […]