10:33 26.07.2022
«Սելտայի» ձախ պաշտպան Խավյեր Գալանը կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնան» Գալանին դիտարկում է որպես Մարկոս Ալոնսոյին փոխարինող, որի տրանսֆերի հետ կապված դժվարություններ էին առաջացել, քանի որ «Չելսին» չի ցանկանում ֆուտբոլիստին բաց թողնել կատալոնական ակումբ, քանի որ նրանք միջամտել էին «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ժուել Կունդեի տեղափոխության բանակցություններին: […]
09:37 26.07.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կբանակցի մանկունիանցիների ղեկավարության հետ իր ապագայի շուրջ։ Փոխանցում է armsport.am-ը: Ինչպես հայտնում է The Athletic-ը, երկուշաբթի օրը 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը պետք է մեկներ Մանչեսթեր։ Ռոնալդուն ընտանեկան պատճառներով բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային շրջագայությունը Թաիլանդ և Ավստրալիա: Ինչպես հայտնում է Sky Sports News-ը, ակումբը չի փնտրում Ռոնալդուին փոխարինող և […]
08:45 26.07.2022
Շարունակվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող խաղադաշտի վերանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան էջում պատմում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ կից ներկայացնելով տեսանյութ: Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերին, իսկ նոյեմբերից արդեն կգործի Խորեն Հովհաննիսյանի անունը կրող ֆուտբոլի դպրոցը, որը կընդունի շուրջ 200 երեխա:
21:48 25.07.2022
Նովակ Ջոկովիչն իր կարիերայի ընթացքում ամենաշատն է վաստակել բոլոր թենիսիստների շրջանում։ Խոսքը միայն մրցաշարերում վաստակած մրցանակային գումարների մասին է։ Նա այդ ցուցանիշով առաջ է Ռաֆայել Նադալից և Ռոջեր Ֆեդերերից։ Ռաֆայել Նադալը 2022 թվականին վաստակել է մոտ 6,4 միլիոն դոլար, մինչդեռ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցել մրցաշարերի: Նադալի ընդհանուր եկամուտը կարիերայում կազմում է 131 338 131 դոլար, […]
21:23 25.07.2022
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: 1/4 եզրափակիչ գոտեմարտում նրան հաղթած իրանցի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտերը կանցկացվեն վաղը: Հիշեցնենք, որ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել նաև 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը:
21:09 25.07.2022
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ընկերական խաղում իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: ««Ռեալի» հետ խաղը մնում է «Ռեալի» հետ խաղ, չնայած նրան, որ այն ընկերական էր։ Նրանց դեմ խաղերը միշտ տարբեր են ու յուրահատուկ։ «Բարսելոնայում» գոհ են թիմի ցուցադրած խաղից: Անհամբերությամբ եմ սպասում հաջորդ խաղին, մարզումներին։ Շատ ուրախ եմ, որ «Բարսելոնայում» եմ և […]
20:44 25.07.2022
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ: Որակավորման փուլում Տիգրանին 2-1 հաշվով հաղթած իրանցի Ալի Աբդուլա Ահմադի Վաֆային դուրս է եկել եզրափակիչ` այսպիսով հնարավորություն ընձեռելով մեր ըմբիշին պայքարելու բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտերը կկայանան վաղը: Տիգրան Գալստյանը կմրցի ղրղզ ըմբիշ Կուրմանբեկ Ալիմժանովի հետ:
20:15 25.07.2022
Դանիական Սուպերլիգայի երկրորդ տուրում «Ռանդերսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2-2 է խաղացել «Օդենսեի» հետ: Հանդիպման առաջին կեսն ավարտվել է հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Երկրորդ կեսի միջնամասում տանտերերը 3 րոպեում 2 գոլ են խփել: 2-րդ գոլի ժամանակ արդյունավետ փոխանցումով աչքի է ընկել 7 Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը: Նոր մեկնարկած առաջնության մեկնարկային երկու տուրերում «Ռանդերսը» երկու […]
20:00 25.07.2022
Լեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Շլյոնսկը» հյուրընկալել էր «Պոգոնին»։ Դաշտի տերերը հաշիվը բացել են 5-րդ րոպեին։ 30-րդ րոպեին հյուրերի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով:
19:44 25.07.2022
Գեղասահքի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մարիա Բուտիրսկայան պատմել է, թե ինչպես են իրեն և դստերը մերժել Ֆինլանդիայի հյուրանոցներից մեկում գրանցում կատարել։ «Երբ մենք հասանք Ֆինլանդիա, մեզ ուղղակի թույլ չտվեցին օտարերկրյա մարզիկների հետ հյուրանոցում ապրել։ Աղջիկս թենիսիստուհի է: Մեզ ասացին, որ Ֆինլանդիայի օլիմպիական կոմիտեն թույլ չի տալիս այս հյուրանոցում ռուսների ընդունել։ Սա պատանիների մրցույթ է։ […]
19:26 25.07.2022
Ա Սերիայի նախագահ Լորենցո Կասինին ասել է, որ նոր մրցաշրջանի մեկնարկը կարող է հետաձգվել՝ երկրում անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով։ «Դժվար կլինի մրցաշրջանը սկսել օգոստոսի 13-ին։ Առաջին խնդիրը կապված է կլիմայական պայմանների հետ, քանի որ, եթե ներկայիս ջերմաստիճանը շարունակվի, ապա շատ դժվար կլինի մրցաշրջանը սկսել նշված ժամկետում։ Երկրորդ հանգամանքն այն է, որ այս մրցաշրջանն ինքնին անսովոր […]
18:57 25.07.2022
«Բարսելոնայի» նախագահը փորձելու է վերադարձնել Լիոնել Մեսսիին։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին Ժոան Լապորտային խնդրել է արգենտինացուն վերադարձնել թիմ, երբ ավարտվի նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Diario Sport-ը հայտնում է, որ Լապորտայի շրջապատը կապ կհաստատի Մեսսիի հետ, որպեսզի նրա և ակումբի նախագահի հետ անձնական շփման հնարավորություններ ստեղծեն: Լապորտան հասկանում է, որ Լեոն վիրավորված է հեռացել «Բարսելոնայից, բայց […]
16:48 25.07.2022
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ստիպված է եղել մարզումից հեռացնել թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենին, որն, ի դեպ, ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է այս ակումբում, քանի որ նրա տրանսֆերի համար ամենամեծ գումարն է վճարվել: Երկրպագուների համար կազմակերպված բաց մարզման ժամանակ երկկողմանի խաղ է ընթացել, որը լարված է անցել: Օսիմհենը դժգոհել է թիմի նորեկ Լեո Օստիգարդի կոպիտ խաղից: Նիգերիայի […]
16:41 25.07.2022
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը երկու վստահ հաղթանակից հետո պարտություն կրեց և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակիչ գոտեմարտում նա 4-10 հաշվով պարտվեց իրանցի Ահուրա Մոհամադ Բուվեիրին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, ապա Սեդրակյանը իրավունք կստանա պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար:
15:57 25.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովին: Կարևորելով Թաթարստանի Հանրապետության հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. […]
15:49 25.07.2022
Հուլիսի 24-ին կայացել է Ֆրանսիայի Գրան Պրիի մրցարշավը, որի հաղթող է դարձել Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, որը ներկայացնում է Mercedes-ը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդը Հեմիլթոնի թիմակից Ջորջ Ռասելն է։
15:41 25.07.2022
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր վերջին մրցաշրջանը կարող է անցկացնել կատալոնական ակումբի կազմում: Արդեն հաջորդ տարի նա կարող է տեղափոխվել ԱՄՆ։ Նշվում է, որ այդ տեղափոխությունը պայմանավորված է նրա ընտանեկան խնդիրներով. նա ուզում է ավելի մոտ լինել իր երեխաներին, որոնց նրա նախկին ընկերուհին՝ Շակիրան, իր հետ տարել է ԱՄՆ։ Ավելին, Պիկեն հուսով է, որ կարող […]
15:35 25.07.2022
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում պարտությամբ մեկնարկեց 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը: Հայ ըմբիշը ժամանակից շուտ պարտվեց ղազախստանցի Նարիման Բեկիմովին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, ապա Հայկը հնարավորություն կստանա սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու և պայքարելու բրոնզե մեդալի համար:
15:29 25.07.2022
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը երկրորդ վստահ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Որակավորման փուլի գոտեմարտում նա ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Խրիստիան Բորիսլավով Իվանովին, իսկ 2-րդ գոտեմարտում նա դարձյալ ժամանակից շուտ 13-4 հաշվով հաղթել է խորվաթ Սեբաստիան Չեբարիչին: 1/4 եզրափակչում Անդրանիկը կգոտեմարտի իրանցի […]
15:16 25.07.2022
Դանիացի հեծանվորդ Յոնաս Վինգեգարը դարձել է Tour de France հեծանվավազքի հաղթող։ Վինգեգարը գլխավորել էր ընդհանուր հաշվարկը 11-րդ փուլից: Դանիացին ներկայացնում է Jumbo-Visma թիմը: Երկրորդը ԱՄԷ-ի Team Emirates-ից սլովենացի հեծանվորդ Թալեյ Պոգակարն է: Երրորդ տեղը զբաղեցրել է բրիտանացի Գերայնթ Թոմասը Ineos Grenadiers-ից։
14:51 25.07.2022
Նիգերիացի բռնցքամարտիկ Միրակլ Ամայեզեն մահացել է մենամարտից հետո, հայտնում է Fight Gist-ը: Նա կորցրել է գիտակցությունը մենամարտից հետո, որում երկու անգամ նոկդաունի էր ենթարկվել։ Ամայեզեին առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ կյանքը փրկել չեն կարողացել: 18-ամյա նիգերիացին համարվում էր «ծագող աստղ» կիսածանր քաշային կարգում։ Պրոֆեսիոնալ ռինգում Ամայեզեն անցկացրել էր 2 մենամարտ և 2-ում […]
14:47 25.07.2022
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով: Որակավորման փուլի գոտեմարտում նա ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթեց բուլղարացի Խրիստիան Բորիսլավով Իվանովին: Գոտեմարտը տևեց ընդամենը 1 րոպե 3 վայրկյան: Անդրանիկը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի խորվաթ Սեբաստիան Չեբարիչի հետ:
14:31 25.07.2022
Մուհամեդ Ալիի չեմպիոնական գոտին, որը նա նվաճել էր 1974 թվականին, վաճառվել է աճուրդում: Այս մասին հայտնում է France Press-ը։ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Ինդիանապոլիս» ակումբի սեփականատեր Ջիմ Իրսեյը չեմպիոնական գոտին գնել է 6,18 մլն դոլարով։ Ալին տիտղոսը նվաճել է 1974 թվականին՝ ութերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Ջորջ Ֆորմենին։ Աճուրդում վաճառվել են նաև բռնցքամարտիկի այլ իրեր, այդ […]
14:12 25.07.2022
Հռոմում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը: Այսօր գոտեմարտեր են անցկացվում 5 քաշային կարգերում: Հայ ըմբիշներից արդեն մրցագորգ է դուրս եկել 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը: Նա համառ պայքարում 1-2 հաշվով զիջել է իրանցի Ալի Աբդուլա Ահմադի Վաֆային: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, ապա Տիգրանը հնարավորություն կստանա սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու և պայքարելու բրոնզե մեդալի […]
14:05 25.07.2022
Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 2-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Տորպեդոյին»։ Հանդիպումը կայացել է Մոսկվայում և ավարտվել տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով։ Խաղի հաշիվը բացվել է առաջին կեսում։ 32-րդ րոպեին Արսեն Զախարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ֆյոդոր Սմոլովը, 36-րդ րոպեին «Տորպեդոյի» դարպասը 11-մետրանոցից գրավել է Դանիլ Ֆոմինը, 45-րդ րոպեին արդեն Արսեն […]
12:43 25.07.2022
Բոլոնիայում կայացավ վոլեյբոլի տղամարդկանց Ազգերի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով՝ 25:16, 25:19, 15:25, 21:25, 15:10: Ֆրանսիայի հավաքականի համար Ազգերի լիգայի այս տիտղոսը պատմության մեջ առաջինն էր։ Նշենք, որ սա մրցաշարի 4-րդ խաղարկությունն էր։ Ավելի վաղ Ազգերի լիգայի չեմպիոն էին դարձել Ռուսաստանի (երկու անգամ) և Բրազիլիայի հավաքականները։
12:19 25.07.2022
«Ալանիայի» ֆուտբոլիստները Առաջին լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում հաղթել են «Ռոդինային»։ Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ Վլադիկավկազի թիմի։ «Ալանիայի» կազմում գոլերից մեկի հեղինակը Արթուր Գալոյանն է։ 77-րդ րոպեին մոսկվացիների դարպասապահ Դավիդ Սանգարեն փորձել է հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, սակայն հարվածել է Արթուր Գալոյանի դեմքին, որից հետո գնդակը հայտնվել է դարպասում: «Ալանիան» երկու […]
11:55 25.07.2022
Հռոմում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը: Այսօր կսկսվի մեդալների խաղարկությունը 5 քաշային կարգերում: Հայ ըմբիշներից մրցագորգ դուրս կգան 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը, 65 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը և 65 կգ քաշային Անրանիկ Սեդրակյանը: Մյուս երկու քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչներ չունի:
21:37 24.07.2022
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Շանթ Խաչատրյանն ու Կարապետ Չալյանը դարձել է Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիրներ, տեղեկացնում է armsport.am-ը: 72 կգ քաշայինների եզրափակչում Շանթ Խաչատրյանը զիջել է Հունգարիայի ներկայացուցչին, իսկ 82 կգ եզրափակչում Կարապետ Չալյանը 6-4 հաշվով պարտվել է նորվեգացի ըմբիշին։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ 87 կգ Գևորգ Թադևոսյանն էլ պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում։ […]
17:20 24.07.2022
Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում, տեղեկացնում են ֆեդերացիայից: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 81-64 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին: Հայաստանի կազմից ամենաարդյունավետ խաղացողը Գոռ Սիմոնյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին` […]