11:18 24.07.2022
«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում անդրադարձել է նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանին։ «Մենք կկարոտենք Մխիթարյանին։ Նա բացառիկ անձնավորություն է և մեծագույն ֆուտբոլիստ»,- ասել է Սպինացոլան։ Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Ինտեր»։
10:40 24.07.2022
ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթել է «Ռեալին»։ Հանդիպման միակ գոլն առաջին կեսում խփել է բրազիլացի Ռաֆինյան։ «Բարսելոնան» հաջորդ խաղը կանցկացնի «Յուվենտուսի» դեմ՝ հուլիսի 27-ին։ «Ռեալը» թուրինյան ակումբի հետ կմրցի հուլիսի 31-ին։
10:10 24.07.2022
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 1-4 հաշվով զիջել է Մոսկվայի «Սպարտակին»: Տանտերերի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Նշենք, որ տանտերերի կազմում 37-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է Ալեքսանդր Չերնիկովը։
22:42 23.07.2022
Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Գևորգ Ղարիբյանը 2:4 հաշվով պարտվել է չինացի մրցակցին և գրավել 5-րդ տեղը: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դիտարժան հաղթանակով դարձել է ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից։
21:10 23.07.2022
Բելառուս Մարգարիտա Տիմոշենկոն ուշագնաց է եղել գեղարվեստական մարմնամարզության «Բյուրեղապակյա վարդ» միջազգային մրցումների ժամանակ, որոնք տեղի են ունենում Մինսկում: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»- ն: Ելույթի ժամանակ մարզուհին ընկել է գորգի վրա։ Մարզուհու մոտ են վազել մարզիչները և տարել նրան։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին հեռացրել է կազմակերպության […]
18:33 23.07.2022
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի ցանկանում հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է UOL-ը։Փոխանցում է ArmSport.am-ը։ Ըստ աղբյուրի՝ 30-ամյա ֆուտբոլիստը փոշմանել է և ցանկանում է մնալ թիմում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին դիտարկում էր ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։ Հիմա, երբ թիմը գլխավորել է Քրիստոֆ Գալտիեն, Նեյմարը 55-ամյա մասնագետի հետ զրույցից հետո որոշել է մնալ փարիզյան ակումբում։ […]
17:31 23.07.2022
Կատալոնական «Բարսելոնան» հրաժարվել է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Mirror-ը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն առաջարկել է ֆուտբոլիստի ծառայությունները կատալոնական ակումբին։ Սակայն «Բարսելոնան» հետաքրքրություն չի ցուցաբերել 37-ամյա հարձակվողի տրանսֆերի նկատմամբ։ Նշվում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի հավակնորդների թվում են եղել նաև «Բավարիան», ՊՍԺ-ն […]
11:14 23.07.2022
Հայաստանի տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականը հուլիսի 24-ից 31-ը Սան Մարինոյում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։ Տեղեկացնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիան: Հարություն Եսայանի գլխավորությամբ Սան Մարինո են մեկնել հետևյալ խաղացողները. 1. Տիգրան Մկրտումյան 2. Կարեն Մելիքյան 3. Վահան Սարգսյան 4. Գոռ Սիմոնյան 5. Միքայել Մինասյան 6. Արայիկ Գևորգյան 7. Մարատ Միքաելյան 8. Յուրա […]
10:15 23.07.2022
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան տեսանյութ է հրապարակել իր արձակուրդից, որում պարում է իր սիրելիի՝ Միշել Հերցիգի հետ։ Պատմում է armsport-ը: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ բելգիացին ամուսնության առաջարկ էր արել Միշելին։ Վերջինս դրական պատասխան էր տվել։
10:02 23.07.2022
Լոնդոնի «Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակնկալում է ազատվել ութ խաղացողներից Այդ մասին գրում է բրիտանական Mirror-ը։ Փոխանցում է armsport-ը: Աղբյուրը նշում է, որ այդ ֆուտբոլիստներն են Նիկոլա Պեպեն, Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը, Հեկտոր Բելերինը, Ռիս Նելսոնը, Ֆոլարին Բալոգունը, Պաբլո Մարին, Բերնդ Լենոն և Լուկաս Տորեյրան։ Ընդգծվում է, որ այդպիսով լոնդոնցիները կկարողանան թեթևացնել աշխատավարձերի բյուջեն։ Նախորդ մրցաշրջանում […]
23:43 22.07.2022
Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայում անցկացված մրցաշարում։ Շախմատային ռոբոտը վնասել է պատանի խաղացողներից մեկի մատը։ Այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը։ Նա նշել է, որ շախատիստը լուրջ վնասվածք չի ստացել և տեղի ունեցածից հետո մասնակցել է պարգևատրման արարողությանը։ «Կան անվտանգության կանոններ, որոնք երեխան, հավանաբար, գտնվելով ցայտնոտում, խախտել է։ […]
23:15 22.07.2022
Լա Լիգան պահանջում է, որ չեղյալ համարվի ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև կնքված պայմանագիրը։ Իսպանիայի առաջնության ներկայացուցիչները դիմել են Փարիզի դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Մբապեի՝ ամռանը կնքած պայմանագիրը։ Լա Լիգան նաև խնդրել է DNCG-ին (Ֆրանսիայի ազգային ակումբների կառավարման վերահսկման վարչություն) չեղարկել հունիսին ընդունած որոշումը, ըստ որի՝ նրանք առարկություններ չունեն ՊՍԺ-ի ֆինանսական հաշվետվության վերաբերյալ։ Նշվում է, […]
22:29 22.07.2022
Տեղի է ունեցել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստը: Մարզական տարվա կիսամյակի արդյունքների մասին հաշվետվությամբ հանդես են եկել տարբեր տարիքային հավաքականների մարզիչները: Երվանդ Կիրակոսյանը (պատանեկան հավաքական), Մելիք Ղուկասյանը (երիտասարդական հավաքական), Արտաշես Ներսիսյանը (կանանց հավաքական) և Փաշիկ Ալավերդյանը (ազգային հավաքական) ներկայացրել են անցկացրած ուսումնամարզական հավաքների, մրցումների ընթացքը և արդյունքները: Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր։ Ուշադրության […]
22:09 22.07.2022
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացված հրապարակային հեծանվավազքի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Հայ մարզիկները ելույթ են ունեցել միայն երիտասարդների տարիքային խմբում։ «Սքրեթչ» մրցաձևում Վահե Վիրաբյանը 24 մասնակիցների մեջ գրավել է 17-րդ տեղը։ Չորս հեծանվորդ չի հասել վերջնագծին։ «Դուրս մնալով» մրցարշավում Ալեքս Արամայիսյանը 21 մասնակիցների պայքարում գրանցել է 18-րդ արդյունքը։ Հետապնդմամբ անհատական […]
20:11 22.07.2022
Արագածոտնի մարզպետարան են այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և խաղերի կազմակերպման պատասխանատուները։ Այցի նպատակը 2023թ․ օգոստոսին կայանալիք խաղերի կազմակերպմանը, մասնավորապես, Արագածոտնի մարզում մի քանի մարզաձևերի անցկացմանը վերաբերող հարցերի քննարկումն էր։ Ողջույնի խոսքում մարզպետը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Համահայկական խաղերի պատասխանատուներին և պատրաստակամ, մոբիլիզացնելով առկա ուժերը, հնարավորինս աջակցելու համահայկական մեծ իրադարձությունը […]
20:05 22.07.2022
Գերմանական Համբուրգում ընթացող ATP շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչում ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը (26-րդ ռակետ), 2:0 (6:3, 7:5) հաշվով առավելության է հասել իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի նկատմամբ (61-րդ ռակետ) և դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ նա մրցելու է աշխարհի 6-րդ ռակետ Կառլոս Ալկարասի հետ, ով 2:0 (7:6, 6:3) հաշվով հաղթել էր սերբ Ֆիլիպ Կրայինովիչին (43-րդ […]
19:46 22.07.2022
Իտալական «Ռոման» այս օրերին հավաք է անցկացնում Պորտուգալիայում։ Մարզումներից մեկից հետո երկրպագուներից մեկը խնդրել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին լուսանկարվել։ Դրանից հետո երիտասարդն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։
19:29 22.07.2022
Ալեքսանդր Լակազետը չի մասնակցի «Ֆեյենորդի» դեմ «Լիոնի» հաջորդ ընկերական հանդիպմանը: Պատճառը մեղուների հարձակումն է։ Այդ մասին հայտնում է Daily Star-ը։ Նշվում է, որ անտառում ֆրանսիացուն մեղուները մի քանի անգամ խայթել են։ Խաղացողի մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել, սակայն առողջության համար լուրջ վտանգ չկա։ Այս ամառ Լակազետը ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել «Արսենալից»։
19:26 22.07.2022
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստվում է լրջորեն թարմացնել թիմի կազմը։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն արդեն ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք չեն մտնում իր ծրագրերի մեջ։ Լրագրող Նիկոլո Շկիրայի տվյալներով՝ Գալտիեն հույսեր չի կապում 14 ֆուտբոլիստի հետ։ Նրանք են Սերխի Ռիկոն (դարպասապահ), Տիլո Կերերը, Աբդու Դիալոը, Լեյվեն Կուրզավաը, Պրեսնել Կիմպեմբեը (պաշտպաններ), Անդեր Էռերան, Ջորջինյո Վեյնալդումը, Յուլիան […]
19:22 22.07.2022
«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ֆրենկի դե Յոնգի և Մեմֆիս Դեպայի տրանսֆերները։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ թիմի գլխավոր մարզիչ Չավին շփվել է ակումբի սպորտային բաժնի ներկայացուցիչների հետ, և որոշում է կայացվել վաճառել այս ֆուտբոլիստներին։ Ակումբը հույս ունի, որ այս գործարքներից կարող է ստանալ 100 մլն եվրո։ Չավին կփորձի համոզել Դեպային և Դե Յոնգին, որպեսզի հեռանան […]
19:17 22.07.2022
Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել հայրենիքում։ Այս մասին հայտնել է լրագրող Ռոդրի Վասկեսը։ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո 35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի: Աղբյուրի տեղեկություններով՝ Սուարեսը «Նասիոնալ» կվերադառնա Մոնտեվիդեոյից, որի սանն է հանդիսանում։ Հարձակվողը լքել է ակումբը 2006 թվականին։ Սուարեսն ավելի վաղ հայտնել էր, որ մի քանի առաջարկ է ստացել […]
19:06 22.07.2022
Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Օմարի Տետրաձեն խոսել է Հենրիխ Մխիթարյանի և ռուս ֆուտբոլիստների մասին: «Գոլովինը ժամանակին տեղափոխվեց «Մոնակո», որի սեփականատերը ռուս էր։ Ալեքսանդր Գոլովինը հարգանքի է արժանի, լավ ֆուտբոլիստ է։ Բայց, ամեն դեպքում Հենրիխ Մխիթարյանի մասին խոսում են Եվրոպայում, իսկ ռուս ֆուտբոլիստների մասին՝ ոչ։ 1990-ականներին ոչ թե ուղղակի պայմանագիր էին ստորագրում և նստում պահեստայինների նստարանին, […]
18:50 22.07.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի, աշխարհի 129-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Իտալիայի Պալերմո քաղաքում ընթացող մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Երկրորդ շրջանի խաղում նա զիջել է իտալացի Լյուսիա Բրոնցետիին` 1:6, 3:6: Հանդիպումը տևել է 1 ժամ 8 րոպե։ Մրցաշարի քառորդ եզրափակչում Բրոնցետին կխաղա ֆրանսուհի Կարոլին Գարսիայի հետ։
15:50 22.07.2022
Մադրիդի «Ռեալի» երկրպագուն դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ խնդրելով թիմ վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ թույլ չտալով նրան միանալ Մադրիդի «Ատլետիկոյին»։ Այդ մասին հայտնում է AS-ը։ Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 21-ին Պերեսը ներկա է եղել «Ռեալի» մարզմանը Կալիֆոռնիայում և ինքնագրեր է ստորագրել։ Այդ պահին երկրպագուներից մեկը Պերեսին խնդրել է բոլոր ջանքերը գործադրել Ռոնալդուին վերադարձնելու […]
15:36 22.07.2022
Լոս Անջելեսում կայացել է ESPY Sports Awards 30-րդ մրցանակաբաշխությունը։ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ստացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Իսկ լավագույն կին խաղացող է ճանաչվել «Չելսիի» հարձակվող Սեմ Քերը: ESPY մրցանակը տրվում է ESPN-ի կողմից անցած օրացուցային տարվա լավագույն խաղացողներին և թիմերին: Հաղթողները որոշվում են երկրպագուների քվեարկությամբ։
14:42 22.07.2022
Հայտնի դարձան տղամարդկանց վոլեյբոլի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի վերջին երկու մասնակիցները։ Քառորդ եզրափակիչի խաղում Ֆրանսիայի հավաքականը 3:0 հաշվով (26:24, 25:16, 25:20) հաղթել է Ճապոնիայի ընտրանուն, իսկ Լեհաստանի թիմը՝ Իրանի հավաքականին՝ 3:2 հաշվով (25:21, 24:26, 25:18, 16:25, 15:7)։ Այժմ կիսաեզրափակչում ֆրանսիացիները կխաղան Իտալիայի ընտրանու հետ, որը 1/4 եզրափակիչում հաղթեց Հոլանդիային (3-1), իսկ Լեհաստանի ընտրանին կհանդիպի Բրազիլիայի թիմին […]
14:12 22.07.2022
«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մրցանակի համար պայքարում 30-ամյա սենեգալցին շրջանցել է նախկին թիմակից Մոհամեդ Սալահին և «Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդիին։ Մանեի համար, որը 2021 թվականին Սենեգալի հետ հաղթել է Աֆրիկայի ազգերի գավաթը, սա Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի երկրորդ մրցանակն է։ Սադիոն լավագույնն է ճանաչվել նաև 2019 թվականին։