13:14 22.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում լեհական «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր դանիական «Բրոնդբյուին»։ Հաշիվը բացել են հյուրերը 28-րդ րոպեին և միայն խաղի ավարտից 5 րոպե առաջ Բիչախչյանի թիմը հավասարեցրել է հաշիվը: Ի դեպ, Բիչախչյանը մասնակցել է գոլային գրոհին: Նա խաղադաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին: Պատասխան խաղը հուլիսի 28-ին է:
13:00 22.07.2022
Ճապոնիայում հրաբուխը ժայթքել է ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Դա տեղի է ունեցել Կյուսյու կղզում՝ Ճապոնիայի առաջնության երրորդ լիգայի հանդիպման ժամանակ։ Սակուրաջիմա հրաբուխը արթնացել է «Կագոսիմա Յունայթեդի» տնային խաղի մեկնարկից անմիջապես առաջ, սակայն ո՛չ խաղացողները, ո՛չ երկրպագուները չեն շտապել լքել մարզադաշտը։ Սակուրաջիման 1117 մետր բարձրությամբ հրաբուխ է, որն ամենաակտիվն է համարվում Ճապոնիայում։ Այս հրաբխի 1914 թվականի ժայթքումը […]
09:39 22.07.2022
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Նովարայի» հետ կայացած ընկերական խաղում։ Պատմում է armsport.am կայքը: Սիմոնե Ինձագիի թիմը հաղթել է 8։1 հաշվով։ Միլանյան ակումբի կազմում աչքի են ընկել Բարելան, Ջեկոն, Բելանովան, Լաուտարոն (դուբլ), Լուկակուն, Զանոտին և գրանցվել է մեկ ինքնագոլ։ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն։
09:21 22.07.2022
«Փյունիկը» դիմել է Սփյուռքում ապրող երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժի» հետ պատասխան հանդիպմանը Լյուքսեմբուրգում: «Սփյուռքի հարգելի հայրենակիցներ, Եթե ցանկանում եք ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժի» հետ պատասխան հանդիպմանը Լյուքսեմբուրգում և ձեր աջակցությամբ օգնել «Փյունիկ ՖԱ»-ին հենց մարզադաշտից, ապա կարող եք անցնել այս հղումով՝ (https://cutt.ly/PL2ViyZ ) […]
23:14 21.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ որակավորման փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիայի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո մրցակցի գլխավոր մարզիչն ասել է հետևյալը. «Ինչպես երեկ ասացի՝ այսօր փորձելու էինք հաղթել, ու առաջին կեսը ցույց տվեց, որ փորձում էինք գոլեր խփել, երկրորդ կեսում ընթացքը մի փոքր փոխվեց, բայց ուրախ եմ նույնիսկ այս արդյունքի համար։ Երկրորդ խաղին ավելի լավ կպատրաստվենք՝ իմանալով մրցակցի […]
22:53 21.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ որակավորման փուլի «Արարատ-Արմենիա»-«Պայդե» (0-0) խաղից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խոսել է արդյունքի մասին: «Կարծում եմ՝ առաջին տասը րոպեում ինքնավստահության պակաս կար, բայց հետո մտանք խաղի մեջ։ Մեր առաջադրանքն էր՝ մտքում պահել երկրորդ խաղն ու կարգապահություն դրսևորել։ Այսօր ինչ հաշիվ էլ գրանցվեր դիմակայության ելքը վճռվելու էր Էստոնիայում։ Շանսերը գնահատում եմ […]
22:30 21.07.2022
Կարեն Խաչանովին թալանել են Համբուրգում կայացած մրցաշարի ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Գերմանիայի իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները թալանել են ՌԴ-ը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստի հյուրանոցի համարը: Նրանք գողացել են այն ամենը, ինչ գտնվել է չհրկիզվող պահարանում: Այժմ միջոցներ են ձեռնարկվում կողոպտիչներին հայտնաբերելու ուղղությամբ։
21:40 21.07.2022
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից մինչև 2026 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք մարզիկների: Մասնավորապես, տարկետում է տրվել ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին և հունահռոմեական ոճի ըմբիշ Նորայր Հախոյանին: Սիմոն Մարտիրոսյանը 2019 թվականի մեծահասակների աշխարհի չեմպիոն է, 2021 թվականի Տոկիոյում կայացած ամառային օլիմպիական խաղերի […]
19:55 21.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր Երևանում մրցում է էստոնական «Պայդեի» հետ: Առաջին խաղակեսն արդեն ավարտվել է, ցուցատախտակին զրոներ են: Հիշեցնենք, որ բուքմեյքերական ընկերությունները նախապատվությունը տալիս են հայկական ակումբին: Նշենք նաև, որ պատասխան հանդիպումը կկայանա Էստոնիայում հուլիսի 28-ին:
19:50 21.07.2022
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ կատարված տրանսֆերների շնորհիվ կատալոնական ակումբը վերադարձել է համաշխարհային ֆուտբոլի էլիտա։ «Մեր նպատակն է թիմն ավելի մրցունակ դարձնել եվրոպական առաջատար ակումբների համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտային ղեկավարությանը կատարած աշխատանքի համար։ Նրանց շնորհիվ Լևանդովսկին տեղափոխվեց մեր թիմ։ Հիմա «Բարսելոնան» վերադարձել է համաշխարհային ֆուտբոլի էլիտա»,- Լապորտայի խոսքերն է մեջբերել Marca-ն։
18:23 21.07.2022
«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» տեղափոխության մասին։ «Որքանո՞վ եմ ես հասկանում Լևանդովսկու որոշումը՝ 0,01 տոկոսով. և ոչ միայն այն պատճառով, որ երբ ես ֆուտբոլիստ էի, մինչև վերջ կատարում էի պայմանագրերս։ Որպես խաղացող՝ ես դա կհստակեցնեի ակումբի ներսում և կկատարեի պայմանագիրս»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում AS-ը։ Հիշեցնենք, որ Լևանդովսկու պայմանագիրը […]
18:06 21.07.2022
Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն դժգոհ է աշխարհի առաջնության ընտրական փուլի որակավորման կանոններից։ ԵՎՐՈ-2020-ի չեմպիոն Իտալիան ԱԱ-2018-ի անցումային խաղերում պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային և երկրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի Մունդիալին։ «Կարծում եմ՝ անհեթեթություն է, որ Եվրոպայի առաջնության չեմպիոնն աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր չի նվաճում։ Զանգահարե՛ք ՈՒԵՖԱ, ՖԻՖԱ, հարցրեք պատճառների մասին, գրողը տանի․․․ Գուցե ես հիասթափված եմ […]
14:57 21.07.2022
Պարտադիր զինվորական ծառայության տարկետումից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ և մարտեր առանց կանոնների մարզաձևերի աշխարհի չեմպիոնները ՀՀ կառավարության հուլիսի 21-ի նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում: Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի […]
14:37 21.07.2022
Մադրիդի «Ռեալը» մտադիր է 150-200 միլիոն եվրոյի չափով նոր վարկ վերցնել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման համար։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ այս դեպքում աշխատանքների ընդհանուր արժեքը կգերազանցի 1 միլիարդ եվրոն։ Նշվում է, որ վերջնական նախագծի արժեքի բարձրացումը մասամբ կապված է Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ գործողության հետ, որի պատճառով շատ շինանյութեր թանկացել են։ Նախնական ծրագրով շինարարական […]
14:17 21.07.2022
Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի ժամկետները հայտնի են: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ-ը: Լոս Անջելես-2028 34-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 14-ին: Պարալիմպիկ խաղերի անցկացման ժամկետն է` օգոստոսի 15-27-ը։ Մինչ այս, Լոս Անջելեսը Օլիմպիական խաղերի մայրաքաղաք է եղել 1932թ. և 1984թ.:
14:04 21.07.2022
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորատան թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկու շնորհանդեսի ժամանակ մեկնաբանել է ֆուտբոլիստի տեղափոխությունը։ «Շնորհակալություն և բարի գալուստ «Բարսելոնա»: Այս մարդն անհավանական ջանքեր գործադրեց կատալոնական ակումբ տեղափոխվելու համար, և մենք շատ շնորհակալ ենք նրան: Մենք շատ հպարտ ենք քեզանով: Մենք ցանկանում ենք այս թիմն ավելի մրցունակ դարձնել։ Եվս մեկ անգամ, շնորհակալություն Ռոբերտ»,- Լապորտային է մեջբերում […]
13:50 21.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր Երևանում կմրցի էստոնական «Պայդեի» հետ: Բուքմեյքերական ընկերությունները նախապատվությունը տալիս են հայկական ակումբին: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի հաղթանակի համար սահմանված միջին գործակիցը 1,6 է, հյուրերի հաղթանակի համար սահմանված միջին գործակիցը 5,4 է, իսկ ոչ-ոքի արդյունքինը՝ 4:
13:37 21.07.2022
Ռոբերտ Լևանդովսկին չի կարծում, որ իր հեռանալուց հետո «Բավարիայի» հարձակման գիծը կթուլանա։ ««Բավարիան» այնքան տաղանդավոր հարձակվողներ ունի, որ դասական ինը համարի խաղացողը նրանց կարծում եմ պետք չէ: Նրանք կարող են խաղալ նաև առանց ինձ։ Նագելսմանը շատ գաղափարներ ունի։ Բացի Մանեից և Գնաբրիից, կան նաև Քինգսլի Կոմանը, Լերոյ Սանեն, Թոմաս Մյուլերը, Ջամալ Մուսիալան: Խաղացողներն ավելի մեծ […]
13:23 21.07.2022
Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարել է Համբուրգի մրցաշարի առաջին շրջանի արգելքը: ATP-500 մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում Կարեն Խաչանովի մրցակիցը աշխարհի 122-րդ ռակետ Յան-Լենարդ Շտրուֆն էր: 2 ժամ 15 րոպե տևած մրցախաղում նա առավելության է հասել 3:6, 6:3, 7:6 հաշվով: Այսօր 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների […]
13:08 21.07.2022
Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որն այսօր արդեն պաշտոնապես անվանվեց ԴԱՎԹՅԱՆ: Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը ( հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի […]
13:00 21.07.2022
Հուլիսի 21-ին՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պետրոկուբ» (Մոլդովա) – «Լյաչի» (Ալբանիա) առաջին հանդիպումը։ Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։
12:08 21.07.2022
Անգլիայի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի կանանց առաջնության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում տանտերերը հաղթել են Իսպանիայի հավաքականին 2:1 հաշվով: Էսթեր Գոնսալեսը 54-րդ րոպեին առաջ է մղել Իսպանիային։ Էլլա Թունը հավասարեցրել է հաշիվը 84-րդ րոպեին, իսկ լրացուցիչ ժամանակում Ջորջիա Սթենուեյը խփել է հաղթական գոլը: Կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականը կխաղա Շվեդիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։
11:37 21.07.2022
«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին պաշտոնապես ներկայացվել է որպես կատալոնական թիմի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Մայամիում, որտեղ «Բարսելոնան» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին։ Ռոբերտի համար կատալոնացիները 45 մլն եվրո են վճարել, ևս 5 մլն եվրո նախատեսված է որպես բոնուս։ 33-ամյա Լևանդովսկին 4 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։
09:07 21.07.2022
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է հունգարական «Ֆերենցվարոշի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել արտագնա խաղում։ Պատմում է armsport.am կայքը: Հայաստանի ազգային հավաքականի և հյուրերի հարձակվող Տիգրան Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, իսկ խաղավարտին՝ 86-րդ րոպեին, անչափ գեղեցիկ գոլով գրավել է մրցակցի դարպասն ու կարևոր հաղթանակ պարգևել «Սլովանին»։ […]
08:11 21.07.2022
Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է հուլիսի 21-24-ը Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմը։ Ցուցակում ներառված են հետևյալ մարզիկները. 55 կգ Ռուդիկ Մկրտչյան 60 կգ Գևորգ Ղարիբյան 63 կգ Հրաչյա Պողոսյան 67 կգ Սլավիկ Գալստյան 72 կգ Շանթ Խաչատրյան 82 կգ Կարապետ Չալյան 87 կգ Գևորգ Թադևոսյան 97 կգ […]
23:49 20.07.2022
Ըմբշամարտի Վարշավայում ընթացող միջազգային մրցաշարում 79 կգ քաշային Արման Ավագյանը դարձել է փոխչեմպիոն։ 57կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74կգ քաշային Հրայր Ալիխանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող:
23:37 20.07.2022
70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
22:29 20.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» վաղը կմրցի էստոնական «Պայդեի» հետ: Այսօր կայացել է էստոնական թիմի գլխավոր մարզիչ Կառոլ Վոլեյտի մամուլի ասուլիսը: «Ես հետևել եմ Հայաստանի առաջնության ու «Արարատ-Արմենիայի» խաղերին: Շատ լավ խաղացողներ կան առաջնությունում և բարձր եմ գնահատում «Արարատ-Արմենիայի» խաղը: Մենք հարգում ենք մեր մրցակիցներին: Ես նոր եմ դարձել «Պայդեի» գլխավոր մարզիչը, […]
22:09 20.07.2022
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի էստոնական «Պայդեի» հետ: Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մամուլի ասուլիսը: «Պատրաստ ենք վաղվա խաղին: Իմ գլխավորությամբ սա մեր առաջին պաշտոնական խաղն է: Թիմի առջև դրված է առաջադրանք դառնալ գալիք առաջնության չեմպիոն, իսկ Կոնֆերենցիաների լիգայում՝ հնարավորինս առաջ գնալ: Իմ համոզմամբ, հայկական ակումբների՝ խմբային […]