21:45 20.07.2022
Բրիտանացի հայտնի լրագրող Փիրս Մորգանը վստահ է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս ամառ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Մորգանը պորտուգալացուն կոչ է անում տեղափոխվել «Արսենալ»։ «Նախորդ շաբաթ բավականին շատ շփումներ ունեցանք: Չափազանց քիչ հավանական է, որ Ռոնալդուն ևս մեկ հանդիպում կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Կարծում եմ՝ մտովի նա արդեն հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Արսենալի» երկրպագուները պետք է իմանան, […]
21:30 20.07.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի երկրորդ շրջան։ 19-ամյա թենիսիստուհին մրցել է բրազիլուհի Կարոլինա Ալվեսի հետ և հաղթել 6:2, 5:7, 6:1 հաշվով։ Պայքարը տևել է 2 ժամ 5 րոպե։ Էլինա Ավանեսյանի մրցակիցն առաջին շրջանում պետք է լիներ 28-ամյա իտալացի Մարտինա Տրևիզանը, որն այս մրցաշարում ստացել […]
21:15 20.07.2022
65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը վնասվածքի պատճառով բաց է թողնում Վարշավայում հուլիսի 20-24-ը անցկացվող միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը: Ինչպես նաև, մարզիչների որոշմամբ Արսեն Հարությունյանին հանգստանալու հնարավորություն է տրվել՝ ԱԱ-ից առաջ: Հանգստանալու հնարավորություն է տրվել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանին:
20:59 20.07.2022
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Փյունիկ»-«Դյուդելանժ» խաղից հետո, ինչպես հայտնի է, մեծ թվով պատանի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ՝ խախտելով կարգն ու առաջացնելով քաոսային իրավիճակ դաշտում: Արդյունքում, «Փյունիկի» և անվտանգության աշխատակիցների նյարդերը տեղի են տվել և կրքերը լարվել են: «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներողություն խնդրելով երկրպագուներից մեկից, որին հարվածել […]
20:43 20.07.2022
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու` «Բարսելոնա» տեղափոխության մասին։ Նա զարմանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ կատալոնական ակումբին հաջողվում է գնել բարձրարժեք խաղացողներ՝ չնայած ֆինանսական խնդիրներին։ «Բարսելոնան» միակ ակումբն է, որը փող չունի, բայց գնում է ում ցանկանա: Ես չգիտեմ, թե ինչպես է «Բարսելոնան» դա անում: Դա մի փոքր տարօրինակ է […]
20:23 20.07.2022
Նորվեգացի շախմատիստ, Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը որոշել է հրաժարվել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար խաղից։ Նա պետք է տիտղոսը պաշտպաներ 2023 թվականի սկզբին ռուս շախմատիստի հետ խաղում, սակայն այժմ որոշել է դուրս գալ պայքարից։ Այս մասին հաղորդվում է նրա հովանավորի կողմից «The Magnus Effect» տեսահոլովակում։ Հարցազրույցներից մեկում Կարլսենը հայտարարել է, որ […]
19:56 20.07.2022
Հայտնի է հուլիսի 21-24-ը Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմը։ Ցուցակը հրապարակել է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 55 կգ Ռուդիկ Մկրտչյան 60 կգ Գևորգ Ղարիբյան 63 կգ Հրաչյա Պողոսյան 67 կգ Սլավիկ Գալստյան 72 կգ Շանթ Խաչատրյան 82 կգ Կարապետ Չալյան 87 կգ Գևորգ Թադևոսյան 97 կգ Արթուր Ալեքսանյան […]
19:42 20.07.2022
Հայտնի դարձան Աֆրիկայի լավագույն խաղացողի կոչման գլխավոր երեք թեկնածուները: Մրցանակի համար կպայքարեն Սադիո Մանեն (Սենեգալ, «Բավարիա»), Մոհամեդ Սալահը (Եգիպտոս, «Լիվերպուլ») և Էդուարդ Մենդին (Սենեգալ, «Չելսի»): Ավելի վաղ ցուցակում ընդգրկված 10 ֆուտբոլիստների անունները հրապարակվել էին Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքում։ Մենդիից, Սալահից և Մանեից բացի, մրցանակին հավակնում էին նաև ալժիրցի Ռիյադ Մարեզը (Մանչեսթեր Սիթի), կամերունցիներ Կարլ […]
15:13 20.07.2022
Լեգենդար Դեյվիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեո Բեքհեմը, և Ֆիլ Նևիլի որդին՝ Հարվի Նևիլը, մասնակցել են «Բարսելոնայի» դեմ ստուգողական հանդիպմանը։ Երկու երիտասարդ ֆուտբոլիստներն էլ, որոնք հանդես են գալիս MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբում, խաղադաշտ են մտել պահեստայինների նստարանից։ Նևիլների ընտանիքը, այդ թվում նաև ֆուտբոլային փորձագետ Գարին, ամբողջ կազմով ներկա է եղել մարզադաշտում, իսկ ահա Դեյվիդ Բեքհեմը արձակուրդում էր […]
14:56 20.07.2022
«Բավարիան» Եվրոպայում այս ամառ ամենաշատն է ծախսել նոր տրանսֆերների համար: Այսօրվա դրությամբ մյունխենյան ակումբն ընդհանուր առմամբ ծախսել է 120,5 միլիոն եվրո։ Ըստ Bild-ի՝ մինչ այժմ տրանսֆերների համար ամենաշատ ծախսած 10 ակումբներն են․ 1. «Բավարիա»՝ 120,5 մլն եվրո 2. «Մանչեսթեր Սիթի»՝ 108,75 մլն եվրո 3. «Բարսելոնա»՝ 103 մլն եվրո 4. «Արսենալ»՝ 97.06 մլն եվրո 5. «Չելսի»՝ […]
14:45 20.07.2022
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն իր կայքում պաշտոնապես հայտնել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության մասին։ Լեհ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով։ Պայմանագրում նշված է նաև տրանսֆերի փոխհատուցման կետը, որը կազմում է 500 մլն եվրո։ Ավելի վաղ «Բարսելոնան» հաստատել էր, որ Լևանդովսկին կդառնա կատալոնական ակումբի ֆուտբոլիստ։ «Բավարիայի» հարձակվողի համար կատալոնական ակումբը կվճարի 45 միլիոն եվրո […]
13:53 20.07.2022
Հուլիսի 21-ին Պորտուգալիայի Գիմարաեշ քաղաքում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Վիտորիա» (Պորտուգալիա) – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Հենրիկ Նալբանդյանը, Մեսրոպ Ղազարյանն ու Սարգիս Հովհաննիսյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Շահեն Աղայանը:
13:40 20.07.2022
«Բարսելոնան» հաղթել է «Ինտեր Մայամիին» նախամրցաշրջանային խաղում, որը կայացել է հուլիսի 20-ին Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, Անսու Ֆատին, Գավին, Մեմֆիսը և Ուսման Դեմբելեն։ Կատալոնական ակումբի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին ընդգրկված չի եղել հանդիպման հայտացուցակում։ Հուլիսի 24-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Ռեալ»-«Բարսելոնա» ընկերական հանդիպումը։
13:25 20.07.2022
Շոտլանդական «Դանդի Յունայթեդի» և անգլիական «Սանդերլենդի» միջև ընկերական խաղում զավեշտալի գոլ է գրանցվել: 62-րդ րոպեին «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլիստ Չարլի Մալգրյուն դաշտի կենտրոնից գնդակն անզգուշորեն ուղարկել է սեփական դարպասը: Շոտլանդական ակումբի դարպասապահը լքել է տուգանային հրապարակն ու չի հասցրել կասեցնել գնդակը: Արդյունքում գնդակը հայտնվել է դարպասում: «Սանդերլենդը» հաղթել է 2-0 հաշվով:
11:18 20.07.2022
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններն առաջարկվել են «Մանչեսթեր Սիթիին»։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի փոխանցմամբ սակայն, անգլիական ակումբը հրաժարվել է ՊՍԺ-ի հետ բանակցություններից: «Մանչեսթեր Սիթիում» չեն ցանկանում ձեռք բերել բրազիլացուն, քանի որ գոհ են իրենց հարձակման գծից։ Հաղորդվում է նաև, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում հավասարակշռությունից գցել թիմն այնպիսի աստղային […]
08:08 20.07.2022
«Արարատ-Արմենիան» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի նոր մարզահագուստը: Նոր մարզահագուստով առաջին պաշտոնական հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 21-ին՝ «Պաիդեի» դեմ UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում: Հայտնում է Armsport.am կայքը:
22:17 19.07.2022
Հուլիսի 19-ին՝ Երևանում, կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» – «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) հանդիպումը: «Փյունիկը» նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվեց լյուքսեմբուրգյան ակումբին, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Մրցավար՝ Քրեյգ Փոուսոն (Անգլիա) Գոլը՝ Հաջի, 72 (11մ)
20:45 19.07.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» դիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ Ռինդ բնակավայրում ծանոթացել է ֆուտբոլի դաշտի կառուցման և փողոցային լուսավորության ցանցի շինարարական աշխատանքներին։ Այս ծրագրերի բյուջեն կազմում է 153,1միլիոն դրամ։ Իրականացվում է պետություն/համայնք համաֆինանսավորմամբ։ Նախարարը […]
19:59 19.07.2022
Հուլիսի 24-31-ը Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում կայանալիք Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցելու են նաև հայ մարմնամարզիկները՝ մարզիչներ Սերոբ Սողոմոնյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հայտնում է ArmSport.am-ը։ Մրցավայր կմեկնեն մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Մարիետա Բուչախչյանը: Մրցաշարը սպասարկելու են միջազգային կարգի մրցավարներ Արթուր Գյուրջինյանը և Աստղիկ Բաբայանը:
19:10 19.07.2022
Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշ Յուրի Մխիթարյանը Զագրեբում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության 41 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում 2-8 հաշվով զիջելով Ադրբեջանի ներկայացուցիչ Թուրան Դաշդամիրովին: Հայտնում է ArmSport.am-ը։ Մխիթարյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է նիդեռլանդացի ըմբիշին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը նույն հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ, […]
13:40 19.07.2022
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մասնակցում են Զագրեբում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությանը: Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները և 5 մեդալ նվաճել ԵԱ-ում: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կանգնել են պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով […]
08:19 19.07.2022
Հուլիսի 16-19-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը։ 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանը, ցավոք, պարտվել է եզրափակչում ու դարձել արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում է armsport.am կայքը: Նշվում է, որ մարզիկը եզրափակիչ էր հասել 9:7 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող Իսաևի նկատմամբ։
08:10 19.07.2022
Հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է միջոցառում Կասկադում՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ: Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար: Նման միջոցառումները նպաստում են շախմատի զարգացմանն ու մասսայականացմանը […]
17:24 18.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց. «Վստահ եմ՝ այսօր ձեզ համար շատ նվիրական օր է, քանի որ ձեր […]
15:49 18.07.2022
Ինչպես արդեն հայտնել էինք՝ հուլիսի 15-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ Հայաստանի Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը։ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ հաստատվել է Հայաստանի Առաջին խմբի գալիք առաջնության 33 մրցափուլերի խաղային օրերի խաղացանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա նաև առաջին և երկրորդ մրցափուլերի խաղացանկի հաստատված օրերն և ժամերը։
13:45 18.07.2022
Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։ Նա 13 հնարավորից 12,5 միավոր է վաստակել։
13:31 18.07.2022
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Մրցաշարի անցկացման օրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով: Հիշեցնենք՝ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ […]
10:15 18.07.2022
Տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: Կոսովոյում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Անդորրայի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 65:84 հաշվով պարտվեց Անդորրային և դարձավ առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Գույուջյանն էր՝ վաստակած 18 միավորով:
08:52 18.07.2022
Հուլիսի 19-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»: Տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Խաղը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար՝ Քրեյգ Պոուսոն (Անգլիա) Մրցավարի օգնականներ՝ Լի Բեթթս և Դանիել Ռոբաթան (Անգլիա) 4-րդ պաշտոնյա՝ Դառեն Ինգլանդ (Անգլիա) ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Իվան Լեկով (Բուլղարիա):
08:40 18.07.2022
Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կիպրոսի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվեց Կիպրոսին՝ ըստ այդմ դառնալով առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով: