20:00 27.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Օհանյանի և Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահի՝ իրավաբանական հարցերով խորհրդատու Արթուր Մելիքյանի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է Երևանում հոկտեմբերի 13-17-ն անցկացվող սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանն առնչվող հարցերը:
Այս տարվա աշնանը կայանալիք առաջնությանը սպասվում է աշխարհի շուրջ 60 երկրի պատվիրակությունների մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 2.000 մարդ:
Արթուր Մելիքյանի խոսքերով՝ Հայաստանի թեկնածությունը որպես ընդունող երկիր քննարկելիս հաշվի է առնվել նախ և առաջ անվտանգության ապահովման հնարավորությունը. «Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 5 հայտ, բայց նախապատվությունը տրվել է Հայաստանին, քանի որ հասկանալի է՝ Հայաստանը բարեկամական երկիր է ու այստեղ բացառված են լինելու սադրանքներն ու բացասական գործողությունները տարբեր երկրների ներկայացուցիչների հանդեպ: Հայաստանը նաև շատ հյուրընկալ և գեղեցիկ երկիր է: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է ընթանալու»:
Կողմերը քննարկել են մոտ ժամանակներս առաջնության կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնախմբի ստեղծման հարցը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հավաստիացրել է՝ առաջնությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակում. «Միջազգային մրցաշարի անցկացման փորձ արդեն ունենք: Հավատացած եղեք՝ ամեն ինչ կարվի հավուր պատշաճի»:
Արթուր Մելիքյանն էլ ընդգծել է՝ միջազգային ֆեդերացիան ևս կօժանդակի առաջնության անցկացմանը, իսկ մոտ ժամանակներս FIAS-ի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան՝ կազմակերպչական հարցերը քննարկելու համար:
Աշխատանքային մյուս հանդիպմանն էլ ներկա են եղել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ու ISU-ի՝ Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը:
77-ամյա մասնագետը, որն աշխատանքային այցով է ժամանել Հայաստան, ասում է՝ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է մեր երկրում. «Նախ և առաջ, դուք ունեք ավանդույթներ: Աշխարհում քիչ չեն հայկական արմատներով գեղասահորդները: Ունեք հիանալի սահադաշտեր, որտեղ կարելի է մարզումային գործընթացներն արդյունավետ կազմակերպել: Առկա են նաև բավականաչափ թվով մարզիչներ: Պարզապես, կարիք կա բարձրացնելու նրանց մասնագիտական որակները: Կարևոր է, որ մարզիչները ցանկանան սովորել և սովորեցնել երեխաներին: Այդ առումով կարող եմ առաջարկել իմ օգնությունը և ծրագիրը:
Ամեն դեպքում, այն, որ ISU-ն հնարավորություն տվեց այստեղ երկու անգամ Գրան պրի անցկացնել, մեծ բան է: Այսպիսի փոքր երկրների համար դա հազվադեպ հանդիպող երևույթ է»:
Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահն առաջարկել է սեմինարներ կազմակերպել Հայաստանում՝ մարզիչների ու նաև ծնողների համար:
Ալեքսանդր Լակերնիկը Հայաստան կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:41 21.05.2025
ՊԵԿ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավարի հետՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպմանը քննարկվել են դեռևս մայիսի 12-ից մեկնարկած Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը։ Փորձագիտական խումբը գնահատման գործընթացում, ընդհանուր […] ...