12:24 22.06.2022
Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու վիճակահանությունը, որի արդյունքներով հայտնի են դարձել նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցները։ Մեր հավաքականը Կիպրոսի, Վրաստանի և Լիխտենշտայնի թիմերի հետ ընդգրկվել է Ա ենթախմբում։ Մյուս քառյակում են Չեռնոգորիայի, Լյուքսեմբուրգի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մոլդովայի հավաքականները։ Ենթախմբերում հանդիպումներին հաջորդելու է […]
12:13 22.06.2022
Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ելույթ է ունեցել Արթուր Բարսեղյանը, ով 100 մետր ազատ ոճով լողի որակավորման իր մրցահերթում 10 մասնակիցների թվում գրանցել է 9-րդ արդյունքը։ Բարսեղյանը մրցատարածությունն անցել է 50,43 վայրկյանում։ Այդ արդյունքով նա ընդհանուր հաշվարկում 99 մասնակիցների թվում գրավել է 50-րդ տեղը: 20-ամյա հայ լողորդը հունիսի 23-ին կմասնակցի 50 […]
12:08 22.06.2022
ՀՀ կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը դպրոցականների 2022-ի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1․ Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն […]
12:01 22.06.2022
Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում 2-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը 1,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է: Հայկը 2-րդ տուրում հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: 8 շախմատիստ մեկական միավորով հետապնդում են առաջատարին: Նրանց թվում է Մանուել Պետրոսյանը, որի հաշվին գրանցվեց տուրի 2-րդ հաղթանակը: Մանուելի մրցակիցն Ալեքսանդր Դոնչենկոն էր: Տուրի մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն են կնքել […]
11:51 22.06.2022
Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Էդուարդ Սպերցյանի մասին. «Էդիկի կարիերան արագ է զարգանում: Բոլոր մասնագետները նշում են, որ նա ուժեղ ֆուտբոլիստ կդառնա: Երբ ես խոսեցի նրա հետ 3-4 օր առաջ, նա ինձ հայտնեց, որ տարբերակներ ունի Ֆրանսիայից, բայց ամեն օր ինչ-որ նոր բան է հայտնվում, օրինակ՝ Բունդեսլիգայի ակումբների կողմից հետաքրքրության մասին լուրերը: […]
11:43 22.06.2022
Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ, լեգենդար Ռայան Գիգզը լքել է զբաղեցրած պաշտոնը։ «Հեռանում եմ ազգային հավաքականից։ Ինձ համար մեծ պատիվ էր իմ երկրի ազգային թիմը գլխավորելը։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում հայտնի դատական գործում։ Հույս ունեի, որ քննությունը ավելի շուտ կավարտվի, և ես կկարողանամ շարունակել աշխատանքս։ Հեռանում եմ, քանի որ չեմ ցանկանում, որ այս պատմությունը որևէ […]
11:31 22.06.2022
Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու Քալֆոս Պյեռ Էլիասը գովեստի խոսքեր է ասել հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի մասին, ով հավաքների մասնակցելու Նորվեգիայի հավաքականի հետ: Նրա խոսքերով Միքայելը շատ աշխատասեր մարզիկ է և մեծ պոտենցիալ ունի՝ էլ ավելի լավը դառնալու համար: Էլիասը նշել է, որ Հայաստանում հանդիպել է նաև տաղանդավոր այլ մարզիկների, որոնք ունեն պոտենցիալ՝ աշխարհի լավագույն […]
11:21 22.06.2022
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հաղորդել է, որ ակումբը բանակցություններ չի վարել «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ «Մենք Զիդանի հետ երբեք չենք քննարկել նրա՝ գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հարցը: Մենք ընտրել ենք մասնագետի, որը ավելի շատ է համապատասխանում նրան, ինչ մենք ուզում ենք անել։ Հուսով եմ՝ արագ համաձայնության կգանք»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում […]
11:11 22.06.2022
Կրիշտիանու Ռոնալդուին պատկանող 2,1 մլն եվրո արժողությամբ Bugatti Veyron մեքենան Մալյորկայում վթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնում է Diario de Mallorca-ն, մեքենան բախվել է քաղաքամերձ տանը։ Վնասվել է տնտեսական սենյակը, որտեղ պահեստավորված են եղել գազի բալոններ։ Ի դեպ, մեքենան վարել է ոչ թե Ռոնալդուն, այլ նրա աշխատակիցը։ Վարորդը չի տուժել: Վնասվել է մեքենայի հետևի հատվածը: Ռոնալդուն, […]
10:58 22.06.2022
SADA Cup բասկետբոլի միջազգային մրցաշարին ընդառաջ մարզահամերգային համալիրի դահլիճում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը նշել է, որ մեր ընտրանին ունի նոր խաղացողներ և մոտավորապես երկու շաբաթ ժամանակ, որպեսզի պատրաստվի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը։ «Արդեն յոթ մարզում ենք անցկացրել։ Մեր երկարաժամկետ նպատակներից է հիմք ստեղծել հայկական բասկետբոլի համար։ Բասկետբոլիստների հետ […]
10:48 22.06.2022
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի առաջատար դահուկորդներից Միքայել Միքայելյանն առաջիկայում կմիանա Նորվեգիայի թիմին, կաշխատի աշխարհի լավագույն մարզիչների ու թիմի հետ՝ ավելացնելու փորձառությունը: «Միքայել Միքայելյանն օգոստոսին կմեկնի Նորվեգիա՝ կարճ ուսումնամարզական հավաքի: Սեպտեմբերին Նորվեգիայի հավաքական թիմի հետ ևս մեկ հավաքի կմեկնի, իսկ հոկտեմբերին կմասնակցի աշխարհի գավաթին ու միջազգային որոշ մրցաշարերի` ներկայացնելով […]
10:28 22.06.2022
Հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA Cup բասկետբոլի միջազգային մրցաշարը կարևոր նշանակություն ունի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։ Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Սպայթ Մկրտչյանը։ Հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Ալբերտ Թադևոսյանն էլ մեծ ակնկալիքներ ունի Մալթայում կայանալիք առաջնությունից։ «Ուրախ եմ, որ Ռեքսի նման մասնագետ է մեզ հետ աշխատում։ Երկար դադարից հետո կրկին հավաքականը վերաձևավորվել […]
10:18 22.06.2022
Գյումրիի «Շիրակը» հայտարարել է այս տարվա առաջին համալրումների մասին։ Ակումբի կազմը համալրեն են 25-ամյա աջ պաշտպան Ռոբերտ Հակոբյանը, որը վերադարձել է հարազատ ակումբ, ինչպես նաև 26-ամյա դարպասապահ Պողոս Այվազյանը։
10:04 22.06.2022
Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) տարածաշրջանային կառավարությունների միջև տարաձայնությունների պատճառով որոշել է հետ կանչել 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՕԿ-ի մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Արագոնի և Կատալոնիայի ինքնավար համայնքների միջև մարզական միջոցառումների բաշխման շուրջ, որտեղ պետք է անցկացվեին խաղերը։ Միևնույն […]
09:55 22.06.2022
Եղիշե Ալեքսանյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունում: Հայ մարզիկը 84 կգ քաշային կարգում 4 հաղթական մենամարտ է անցկացրել և պարտություն կրել միայն եզրափակչում: «Օլիմպիական կարատեում մրցակցությունը շատ բարձր է: Մասնակից երկրների և մարզիկների թիվը բավականին մեծ է, իսկ նմանօրինակ արդյունք գրանցելը շատ դժվար է»,- նշել է […]
19:55 21.06.2022
ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան՝ Արթուր Դավթյանը (հենցատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: «Մեր տղաները մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին (վերջին աշխարհի գավաթը կայացավ Բաքվում, որտեղ էլ պարզ դարձան բացարձակ հաղթողները) կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,- ասվում է […]
15:02 21.06.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատուներ, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Արայիկ Հարությունյանը […]
15:00 21.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակից թիմերը պայքարը սկսել են իրենց ենթախմբերում, որից հետո լավագույն 4 թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Կանանց […]
18:56 20.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումներին: Հուշամրցաշարին 10 թիմ է մասնակցել: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել ORWP Գլենդել թիմը, որն, ի դեպ, Հայաստան էր ժամանել հենց այս հուշամրցաշարին մասնակցելու նպատակով: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել […]
17:55 20.06.2022
Վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել ռումինական Կրայովա քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 1500 մետր մրցատարածությունը հաղթահարելով 3, 41, 89 արդյունքով: Ի դեպ, այս ցուցանիշով Երվանդը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: Մկրտչյանը մասնակցել է նաև 800 մետր վազք մրցաձևին, որում գրանցելով 1, 51, 49 արդյունք՝ անմասն է մնացել մեդալներից: Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մարզիկով է […]
13:36 20.06.2022
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ավարտված Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանիների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը: Հակոբյանը երեք հաղթական գոտեմարտ է անցկացրել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, 0-6 հաշվով […]
23:14 19.06.2022
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որից 3-ը ամենաբարձր հարգի։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը […]
22:41 19.06.2022
Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այցելել էր «Ուրարտու»։ ArmSport-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է ակումբի մամուլի ծառայությունը՝ 22-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու-2-07» թիմի հետ համատեղ մարզում է անցկացրել, այնուհետև կիսվել իր փորձով ու պատասխանել թիմի ֆուտբոլիստների հարցերին։
19:51 19.06.2022
ՊՍԺ-ի նախագահը խուսափել է պատժից՝ «Ռեալի» դեմ խաղից հետո ցուցաբերած վարքի համար։ Ինչպես հայտնի է փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 1-3 հաշվով պարտվել էր «ռեալին» ու դուրս մնացել մրցաշարից, իսկ Խաղից հետո Նասեր Ալ-Հելաիֆին ու մարզական տնօրեն Լեոնարդոն ագրեսիվ վարք էին դրսևորել ու փորձել էին ներխուժել մրցավարական սենյակ։ Երբ նրանց խնդրել էին […]
18:42 19.06.2022
Ռոբերտ Լևանդովսկին կրկին հայտարարել է, որ ցանկանում է լքել «Բավարիան»։ «Պայմանագրով դեռ մեկ տարի ունեմ, սակայն ակումբին խնդրել եմ իրականացնել տրանսֆերը։ Կարծում եմ, որ ներկայիս իրավիճակում սա լավագույն լուծումն է՝ հատկապես որ «Բավարիան» կարող է գումար վաստակել գործարքի արդյունքում։ Ես ցանկանում եմ շատ հանգիստ երկխոսություն ծավալել, բայց ոչ՝ մամուլի միջոցով։ Հուսով եմ, որ երկրպագուներն ինձ […]
17:28 19.06.2022
Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի Նիկոսիայի «Օլիմպիակոսում»: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ: 25-ամյա պաշտպանը «Փյունիկի» սան է, որի գլխավոր թիմում 108 խաղ է անցկացրել և 3 տիտղոս նվաճել: Նախորդ մրցաշրջանում Արթուրը ելույթ է ունեցել «Սևանի» և «Նոայի» կազմում: Հայաստանի հավաքականում […]
16:37 19.06.2022
Եգիպտոսի ազգային հավաքականի բժիշկ Մոհամեդ Աբու Էլ Էլան պատմել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքի մասին։ «Սալահը վնասվածք ստացել էր Անգլիայի գավաթի եզրափակիչում։ Ավելի ուշ նա մասնակցել էր «Վուլվզի» դեմ խաղին ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչին և այս ամենը՝ 14 օրում։ Մենք նայել ենք վիճակագրությունը և Մոհամեդը այս մրցաշրջանում երկրորդ ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է։ Երբ […]
15:28 19.06.2022
«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ, կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում» կամ վերադառնալ «Տոտենհեմ»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ներկայիս թիմի հետ։ Էրիկսենը միացավ «Բրենտֆորդին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Անցկացրած 11 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ […]
14:51 19.06.2022
Լա Լիգայի իրավաբան Խուան Բրանկոն կարծում է, որ Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ պետք է չեղարկվի, հայտնում է RMC Sport-ը: «Մենք պատրաստվում ենք դիմել Ֆրանսիայի սպորտի նախարարությանը՝ չեղյալ համարել Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ստորագրելու թույլտվությունը, քանի որ դա վերահսկող մարմին է, և Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) գտնվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) ղեկավարության ներքո։ […]
14:05 19.06.2022
«Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին աչքի է ընկել հարգանքի արժանի քայլով։ Ինչպես տեղեկացնում է Sport Business Online-ը, այն բանից հետո, երբ կազանյան ակումբը լքել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգան, Սլուցկին ակումբի նախագահին առաջարկել է մեկ տարի աշխատել անվճար։ Գլխավոր տնօրեն Ռուստեմ Սեյմանովը հրաժարվել է առաջարկից, սակայն համաձայնել է կրճատել մարզիչի աշխատավարձը։ Սլուցկիի տարեկան աշխատավարձը Կազանում 36 […]