TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Առանց Ռոնալդուի «Մանչեսթեր Յունայթեդը» 2-րդն էր ԱՊԼ-ում, իսկ նրա հետ՝ 6-րդը. Թայսոն Ֆյուրի

13:20 19.06.2022

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին, որը նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, կարծում է , որ Ռոնալդուն բացասաբար է ազդել թիմի արդյունքների վրա: «Հիանալի է, որ Ռոնալդուն մնում է, բայց ես մի այսպիսի թեորեմ ունեմ․ նրա գալու նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց, իսկ Ռոնալդուի հետ՝ 6-րդ։ Մարդիկ կասեն՝ «Բայց առանց նրա 20 […]

̰
Հաստատվել են ԿԼ որակավորման փուլի «Արարատ»-«Շկենդիյա» հանդիպումների օրերն ու ժամերը

12:41 19.06.2022

Հաստատվել են Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Շկենդիյա» հանդիպումների անցկացման օրերն ու ժամերը: Երևանյան թիմը մակեդոնական Տեսովո քաղաքը ներկայացնող «Շկենդիյա» թիմի հետ կմրցի Սկոպյեում հուլիսի 7-ին: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22:00-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին Երևանում և կմեկնարկի 19:00-ին:

̰
Խե՜ղճ տղա, նա պետք է  զղջա. «Ռեալի» նախագահը՝ Մբապեի մասին

12:03 19.06.2022

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ափսոսում է, որ չի տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Պերեսին խնդրել են այևս Մբապեին ակումբ չհրավիրել։ Սրան նա ժպտալով պատասխանել է. «Խե՜ղճ տղա, նա պետք է իսկապես զղջա»։ Հիշեցնենք, որ Մբապպեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:

̰
Հաստատվել են  ՉԼ  որակավորման   փուլի «Փյունիկ» – «Կլուժ» հանդիպման օրն ու ժամը

11:38 19.06.2022

Հաստատվել են Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Կլուժ» զույգի հանդիպումների օրը և ժամը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ-Նապոկա քաղաքի մարզադաշտում: Խաղը կսկսվի Հայաստանի ժամանակով ժամը 22:30-ին:

̰
Նարեկ Նիկողոսյանը 3-րդ բրոնզե մեդալն է նվաճել ՀՀ հավաքականի համար. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

11:05 19.06.2022

Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երեք բրոնզե մեդալ են նվաճել։ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել մաև 48 կգ քաշային Սաշա Պետրսյանը, ով ժամանակից շուտ 12-0 հաշվով հաղթել էր թուրք […]

̰
Վրաստանի առաջնությունում դարպասապահը ապակե շիշը նետել է  մրցակցի ֆուտբոլիստի գլխին

10:33 19.06.2022

Վրաստանի երկրորդ լիգայի «Իվերիա»-«Գլդանի» խաղի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Երկրպագուները տրիբունայից ապակե շիշ են նետել հյուրերի ֆուտբոլիստներից մեկի ուղղությամբ, բայց վրիպել են։ Շիշն ընկել է խոտածածկին։ «Գլդանիի» դարպասապահը, փորձել է շիշը դուրս նետել դաշտից, սակայն այն դիպչել է «Իվերիայի» ֆուտբոլիստի գլխին։ Շիշը կոտրվել է, իսկ ֆուտբոլիստն ընկել է և բռնել գլուխը։ Նրա թիմակիցները […]

̰
Արտավազդ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

10:02 19.06.2022

Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է իտալացի Պասկուալե Լիուզիին ու դարձել է բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, նույնպես ժամանակից շուտ 12-0 հաշվով հաղթել էր թուրք մարզիկ Բուրակ Յալչինին և դարձյալ նվաճել բրոնզե […]

̰
Ըմբիշ Նարեկ Հակոբյանը հաղթեց ուկրաինացի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ․ Պատանեկան ԵԱ

21:06 18.06.2022

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանն ազատ ոճային ըմբիշ Նարեկ Հակոբյանը հաղթեց ուկրաինացի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ 45 կգ Արման Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ռազմիկ Եփրեմյանը (71կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

̰
Սաշա Պետրոսյանը 12:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր․ Պատանեկան ԵԱ

20:10 18.06.2022

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Սաշա Պետրոսյանը 12:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր։ 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանն էլ 10:0 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ ։ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանն էլ է նվաճել բրոնզե մեդալ: Փոքր եզրափակչում նա 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին։

̰
Նեյմարը կարող է ավարտել միջազգային կարիերան ԱԱ-2022-ից հետո․ Ռոդրիգո

19:28 18.06.2022

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն հետաքրքիր տեղեկություններ է տարածել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ կապված։ Փարիզցիների հարձակվողը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո կարող է ավարտել կարիերան Բրազիլիայի հավաքականում։ «Նեյմարն ինձ ասաց, որ շուտով կհեռանա ազգային թիմից։ Նա նաեւ վստահեցրեց, որ իր 10 համարը ես կստանամ։ Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեի ինչպես արձագանքել դրան։ Ես […]

̰
Գերմանական երկու ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

18:58 18.06.2022

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Գերմանիայում։ Metaratings-ի տեղեկություններով, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են գերմանական Բունդեսլիգայի երկու ակումբներ։Հայտնում է ArmSport.am-ը։ Այդ ակումբներից մեկի ներկայացուցիչն արդեն հանդիպել է ֆուտբոլիստի շրջապատի և «Կրասնոդարի» ղեկավարներից մեկի հետ։ Ռուսական ակումբը Սպերցյանին բաց կթողնի, եթե համաձայնության գա տրանսֆերի արժեքի շուրջ։ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։

̰
Մանչեսթեր Սիթիի ղեկավարները Իտալիայում ակումբ կգնեն

17:50 18.06.2022

Իտալական «Պալերմոն» շուտով կարող է նոր սեփականատեր ունենալ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, իտալական ակումբը ցանկանում է գնել City Football Group-ը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ «Պալերմոյի» նախագահ Դարիո Միրրին վերջերս հանդիպել է ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր գործարքը։ Հիշեցնենք, որ իտալական ակումբը 2019 թվականին ճանաչվեց սնանկ և հեռացվեց Իտալիայի D Սերիա։ Արդեն նախորդ մրցաշրջանի […]

̰
Գերմանական «Ֆրայբուրգի» նախկին սանը տեղափոխվել է «Արարատ»

23:55 17.06.2022

«Արարատը» պայմանագիր է կնքել շվեյցարացի կիսապաշտպան Դրիլոն Կաստրատիի հետ, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 20-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբին կմիանա հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով: Կաստրատիի նախորդ ակումբը շվեյցարական «Շաֆհաուզենն» էր: Իսկ 2019-2020 թվականներին Դրիլոնը խաղացել է գերմանական «Ֆրայբուրգի» Մ19 թիմում: Կաստրատին շվեյցարական «Ցյուրիխի» սան է: Դրիլոնը 10 հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի Մ17 թիմում:

̰
Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Ռոմա»

23:35 17.06.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Ա Սերիա։ Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։ Նշվում է, որ այս տեղափոխության մեջ մեծ դեր կարող են ունենալ Ժոզե Մոուրինյոն և Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը։ Մոուրինյոն և Կրիշտիանուն հիանալի հարաբերություններ ունեն միմյանց հետ, իսկ Մենդեշը շատ լավ համագործակցում է հռոմեական ակումբի հետ։ […]

̰
«Ռոմայի» տնօրենը հերքել է Արսեն Զախարյանի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը

23:08 17.06.2022

«Ռոմայի» ղեկավարությունն անդրադարձել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու վերաբերյալ լուրերին։ Ավելի վաղ «Евро-Футбол.ру»-ն հայտնել էր, որ հռոմեական ակումբն ուշադիր հետևում է հայազգի կիսապաշտպանի ելույթներին և այս ամառ ցանկանում է թիմ հրավիրել 19-ամյա ֆուտբոլիստին։ Սակայն «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն հերքել է այս տեղեկությունները՝ ասելով, որ «դրանք չեն համապատասխանում իրականությանը»։

̰
Կարեն Խաչանովը պարտվել է Հալեի մրցաշարի 1/4 եզրափակչում

22:33 17.06.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Գերմանիայի Հալե քաղաքում ընթացող միջազգային խոշոր մրցաշարի քառորդ եզրափակչում։ Խաչանովը 6:4, 6:7, 4:6 հաշվով զիջել է գերմանացի Օսկար Օտեին։ Խաչանովը համաշխարհային դասակարգման սանդղակում ունի 23-րդ, իսկ Օտեն՝ 51-րդ վարկանիշը։ Կիսաեզրափակիչում Օտեն խաղալու է ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևի կամ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ։

̰
Վստահ եմ, որ շուտով կտեսնենք Հայաստանի հավաքականին մեծ մրցաշարերում. ՈՒԵՖԱ-ի նախագահ

22:23 17.06.2022

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Հայաստան կատարած այցի շրջանակներում խոսել է երկրում ֆուտբոլի զարգացմանն ուղղված քայլերից։ «30 տարին, թվում է, երկար ժամանակահատված չէ, բայց Հայաստանում ֆուտբոլ խաղացել են անկախանալուց շատ ավելի առաջ: Արմեն Մելիքբեկյանը և իր թիմը հրաշալի աշխատանք են կատարում: Քանի որ ինքս էլ փոքր երկրից եմ, կարող եմ ասել, որ հեշտ չէ ցանկալի արդյունքների […]

̰
ՖԻՖԱ-ն հրապարակել է ԱԱ 2026-ն ընդունող քաղաքները

21:00 17.06.2022

ՖԻՖԱ-ն նշել է այն քաղաքները, որոնք կընդունեն աշխարհի 2026 թվականի առաջնությունը: Հիշեցնենք, որ 2026 թվականի ԱԱ-ն համատեղ կանցկացնեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան: Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի միանգամից 3 երկրում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալի 16 քաղաք։ ԱՄՆ-ում ԱԱ 2026-ի հանդիպումները կանցկացվեն Ատլանտա, Բոստոն, Դալաս, Հյուսթոն, Կանզաս Սիթի, Լոս Անջելես, Մայամի, Նյու Յորք […]

̰
Զիդանը մարսելցի է, նա չի կարող գլխավորել ՊՍԺ-ն. Անդրե-Պյեր Ժինյակ

20:45 17.06.2022

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակն արձագանքել է ՊՍԺ-ում Զինեդին Զիդանի հնարավոր աշխատանքի ընդունման մասին տեղեկատվությանը։ Նրա կարծիքով՝ Զիդանը չպետք է ընդունի մայրաքաղաքային ակումբի առաջարկը։ «Երբ իմացա այս մասին, սիրտս ցավեց։ Ես մանկուց ՊՍԺ-ի հետ մրցակցության մեջ եմ: Զիդանը մարսելցի է, նա չի կարող մեկնել Փարիզ»,- Ժինյակի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։ Հիշեցնենք, որ Զիդանի […]

̰
Պետրոսյանն ու Հարությունյանը պարտվեցին կիսաեզրափակիչում և վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

20:16 17.06.2022

Բուխարեստում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ էին դուրս եկել 4 հայ ըմբիշներ: Նրանցից՝  48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու  55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը տանելով երկուական հաղթանակ դուրս էին եկել կիսաեզրափակիչ: Սակայն կիսաեզրափակիչում պարտություն են կրել, ի դեպ՝ երկուսն էլ ադրբեջանցի մարզիկներից, ու վաղը պայքարելու են բրոնզե մեդալների համար:  

̰
Հենրիխ Մխիթարյանը ինձ համար եղել և մնում է ֆավորիտ․ Վահան Բիչախչյանը Գյումրիում պատանի ֆուտբոլիստներին պատմել է իր մարզական կարիերայի մասին

20:00 17.06.2022

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լեհաստանի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ։ Վահանը քոլեջի մենեջմենթի բաժնում մի քանի տարի առաջ է սովորել։ Սպորտային կարիերան ու մասնագիտությունը խոստումնալից ֆուտբոլիստն այդպես էլ չի կարողացել համատեղել։ Կարճ ժամանակ անց  հրավեր է ստանում Սլովակիայի «Ժիլինա» ակումբից։ Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնում […]

̰
Ջիանի Ինֆանտինոն խոսել է Հայաստանում կառուցված խաղադաշտերի մասին

19:47 17.06.2022

ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքի ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն խոսել է Հայաստանի մարզերում կառուցված խաղադաշտերի մասին։ «ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ուժերով կյանքի կոչված ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում կառուցվեցին ֆուտբոլային փոքր խաղադաշտեր, ապագայի ծրագիր է։ Այն ժպիտներ է պարգևում հազարավոր երեխաների Հայաստանի տարբեր կետերում։ Աշխարհի գավաթը նվաճելու երազանքը սկսվում է այն ժամանակ, երբ մենք […]

̰
Կինը, որի հետ ամուսնանալու եմ, չպետք է լինի սոցիալական ցանցերում. Սադիո Մանե

19:26 17.06.2022

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ասել է, որ իր ապագա կինը չպետք է լինի սոցցանցերում։ «Շատ աղջիկներ ինձ հարցնում են, թե ինչու ես ամուսնացած չեմ, բայց կներեք, դուք պարզապես ժամանակ եք կորցնում: Կինը, որի հետ ամուսնանալու եմ, չպետք է լինի սոցիալական ցանցերում: Ուզում եմ ամուսնանալ մի կնոջ հետ, որը կհարգի Աստծուն և աղոթքները»,- ասել է […]

̰
Երևանում կկառուցվի Արթուր Աբրահամի անունը կրող մարզադպրոց

17:58 17.06.2022

Կառավարությունն Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կկառուցի նրա անունը կրող մարզահամալիր: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ սա անվանի մարզիկներին մեծարելու լավ ճանապարհ է: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանում կառուցվում է նաև Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը՝ ՖԻՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի […]

̰
Նարեկ Նիկողոսյանը և Պապին Հունանյանը պարտվել են. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

17:21 17.06.2022

Բուխարեստում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Սակայն մեր մյուս 2 ըմբիշները՝ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը և 80 կգ քաշային Պապին Հունանյանը, պարտություններ են կրել […]

̰
Արտավազդ Հարությունյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

16:08 17.06.2022

Բուխարեստում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն երկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Իսկ քիչ առաջ կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 10-0 հաշվով […]

̰
Կարեն Բարսեղյանը գլխավորեց «Ալաշկերտը»

15:59 17.06.2022

Կարեն Բարսեղյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Բարսեղյանը և «Ալաշկերտը» համագործակցել են 2016, 2018 և 2021 թվականներին։ Գլխավոր մարզչի շտաբում են ընդգրկվել Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը։

̰
Սաշա Պետրոսյանը 2 հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ17 ԵԱ

15:47 17.06.2022

Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ է դուրս եկել 4 հայ ըմբիշ: Նրանցից 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանն արդեն երկու հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Որակավորման փուլում Սաշան 11-6 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Գեորգի Ռոմելաշվիլիին: Այնուհետև 1/4 եզրափակչում 10-0 հաշվով, ժամանակից շուտ հաղթել է լեհ Դանիել […]

̰
Արգենտինայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր ֆավորիտն է

12:51 17.06.2022

Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների ցուցակն՝ ըստ The Guardian-ի։ «Չորս տարի առաջ Արգենտինան Ռուսաստանից տուն վերադարձավ լիակատար անհաջողությամբ: Նրանք այժմ բոլոր հավակնորդներից լավագույն մարզավիճակում են, և ինչպիսի պատմություն կլինի, եթե Լիոնել Մեսսին իր վերջին Աշխարհի առաջնությունը պսակի այս գավաթով: Լիոնել Սկալոնիի թիմն անպարտելի մնաց որակավորման փուլում, չնայած նրանք դեռևս մեկ խաղ […]

̰
Լապորտան «Բարսելոնան» համեմատել է Ֆորմուլա 1-ի մեքենայի հետ

12:36 17.06.2022

Ժոան Լապորտան «Բարսելոնան» համեմատել է Ֆորմուլա 1-ի մեքենայի հետ։ «Մենք շատ նուրբ ֆինանսական վիճակում ենք։ «Բարսելոնան» Ֆորմուլա 1-ի մեքենա է, և մենք այն գտել ենք առանց բենզինի և չաշխատող շարժիչով։ Ցանկացած այլ ընկերություն արդեն լուծարված կլիներ, բայց մենք սկսեցինք աշխատել՝ կրճատելով պարտքերը, կրճատելով աշխատավարձերը, ավելի շատ եկամուտ ստանալով հովանավորներից, այդ թվում՝ Spotify-ի նման համաշխարհային ապրանքանիշերի […]

̰
BACK_TO_TOP