20:37 16.06.2022
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր Արթուր Դավթյանը ևս մեկ տիտղոս է նվաճել։ Նա առաջին անգամ Ֆրանսիայի ակումբային առաջնության հաղթող է դարձել այդ երկրի «Լա Սոտվիլ» թիմի կազմում։ Եզրափակիչ մրցավեճում «Լա Սոտվիլն» առավելության է հասել Ֆրանսիայի վերջին հինգ տարիների անփոփոխ չեմպիոն «Անտիբուա» ակումբի նկատմամբ։ Վերջին անգամ «Լա Սոտվիլը» չեմպիոն էր […]
20:07 16.06.2022
Եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդ տեղն է գրավել Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված World athletics continental tour շարքի մրցաշարում։ Հայ մարզիկը ելույթն ավարտել է 16,39 մետր ցուցանիշով, որը գրանցել է երկրորդ փորձի ժամանակ: Հիշեցնենք, որ Աղասյանի՝ 2019 թվականին գրանցած անձնական ռեկորդը 17,08 մետր է։ Տեղեկացնենք նաև, որ այս տարվա մայիսին Հունաստանում անցկացված միջազգային մրցաշարում Լևոնը հաղթել էր […]
19:45 16.06.2022
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Կարեն Ասրյանի անվան 13-րդ մրցաշարը: Ութ երկրների 98 մասնակիցների պայքարում ինը հնարավորից 7, 5 միավոր վաստակեց և միանձնյա հաղթող ճանաչվեց Շանթ Սարգսյանը, նաև արժանանալով 3 մլն դրամ պարգևավճարի: Սարգսյանը հուշամրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Արթուր Դավթյանը 7 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ […]
19:25 16.06.2022
«Հայաստանի 30 տարվա լավագույն գոլ» անվանակարգում երկրպագուների քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Համլետ Մխիթարյանի՝ Լեհաստանի հավաքականի դարպասը խփած գնդակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: ՀՖՖ-ն նաև հրապարակել է երկրպագուների քվեարկության արդյունքում 30 տարվա ընթացքում լավագույնը ճանաչված 30 գոլերը: Լավագույն 30 գոլերը Ռազմիկ Գրիգորյան, Հայաստան — Մակեդոնիա, 1995 Ռազմիկ Գրիգորյան, Մակեդոնիա — Հայաստան, 1995 […]
19:06 16.06.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ վերջին 30 տարվա խորհրդանշական հավաքականը: Այն ձևավորվել է երկրպագուների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխությանը ներկա չեն եղել Սարգիս Հովսեփյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականի կազմը հետևյալն է․ Դարպասապահ՝ Ռոման Բերեզովսկի Պաշտպաններ՝ Եղիշե Մելիքյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Սարգիս Հովսեփյան Կիսապաշտպաններ՝ Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Արթուր Պետրոսյան Հարձակվողներ՝ Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան
18:38 16.06.2022
«Евро-Футбол.ру» կայքի տեղեկություններով՝ «Ռոման» լրջորեն հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ Նրանք ակտիվորեն ուսումնասիրում են այս ամառ երիտասարդ տաղանդին հրավիրելու հնարավորությունը: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Զախարյանին տեսնում է որպես Հենրիխ Մխիթարյանի հավանական փոխարինող, որը թիմից կհեռանա ազատ տրանսֆերով և կտեղափոխվի «Ինտեր»։ Հռոմում Զախարյանի տաղանդն ու հեռանկարները բարձր են գնահատում և ակումբի ղեկավարությունը […]
18:20 16.06.2022
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատասխանել է այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։ Ֆրանսիացին ասել է, որ չի հեռանա մադրիդյան ակումբից։ «Ոչ, քանի որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Onze Mondial-ը։ Անցած մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բենզեման բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Նրա […]
18:09 16.06.2022
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ հայտնում է Tuttosport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Մխիթարյանի և «Ինտերի» միջև բանակցություններն ավարտվել են: Կողմերը պատրաստվում են 2 տարվա պայմանագիր կնքել: Հենրիխի աշխատավարձը միլանյան թիմում կկազմի տարեկան 4,5 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ գործելու է մինչև հունիսի 30-ը:
16:12 16.06.2022
Շվեյցարիայի դատախազությունը 18 ամսվա պայմանական ազատազրկում է պահանջել ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի համար, հայտնում է AFP-ն։ Հիշեցնենք, որ Բլատերն ու Պլատինին մեղադրվում են խարդախության մեջ։ Դատարանը մտադիր է քննարկել 2011 թվականին Բլատերի կողմից Պլատինիի համար նախատեսված 2 միլիոն ֆրանկ վճարումը։ Գլխավոր դատախազությունը կարծում է, որ վճարումը կատարվել է […]
15:59 16.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Վարչապետը կարևորել է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Երևանում և մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների […]
14:38 16.06.2022
Կայացավ Աբովյանի Քաղաքային մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը: ՀՖՖ-ն լուսանկարներ է հրապարակել։ Բոլոր լուսանկարները՝ այստեղ։
14:31 16.06.2022
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են «Արարատը», «Ալաշկերտը», իսկ երկրորդ փուլում՝ «Արարատ-Արմենիան»։ «Արարատի» մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի մակեդոնական «Շկենդիան», իսկ «Ալաշկերտի» մրցակիցը՝ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» ակումբը։ Մրցակիցների արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում «Արարատը» կհանդիպի լատվիական «Վալմերիայի» հետ, իսկ «Ալաշկերտը»՝ բոսնիական […]
13:09 16.06.2022
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ: Արտակարգ իրավիճակների նախարարության բակում, գերազանցելով նախորդ ռեկորդը, Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա: Ռեկորդի սահմանմանը հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարության և ՃԿՊԱ֊ի աշխատակիցներ: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Յուրի Սաքունցին և […]
12:44 16.06.2022
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են «Արարատը», «Ալաշկերտը», իսկ երկրորդ փուլում՝ «Արարատ-Արմենիան»։ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում կլինի «Դինիամո-Թբիլիսի»-«Պաեդե» (Էստոնիա) զույգի հաղթողը։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։
12:36 16.06.2022
Հրապարակվել են ԱԱ-2022-ի բոլոր 8 խմբերը, ընդհանուր 32 հավաքականներով: Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարը կբացվի Սենեգալ-Նիդեռլանդներ խաղով: A խումբ՝ Կատար, Էկվադոր, Սենեգալ, Նիդերլանդներ B խումբ՝ Անգլիա, Իրան, ԱՄՆ, ՈՒելս C խումբ՝ Արգենտինա, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Լեհաստան D խումբ՝ Ֆրանսիա, Ավստրալիա, Դանիա, Թունիս E խումբ՝ Իսպանիա, Կոստա Ռիկա, Գերմանիա, Ճապոնիա F խումբ՝ […]
12:26 16.06.2022
Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները: Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև այս ոլորտները՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր միջոցառումներ: Մասսայական սպորտի խթանման նպատակով անցկացվել են մարզական […]
12:04 16.06.2022
Շոտլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «Tartan Army Sunshine Appeal» երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն։ Այցի նպատակն էր երկրպագուների միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի կողմից կատարել դրամական աջակցություն կենտրոն հաճախող աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին։ Կենտրոնին է փոխանցվել շուրջ 4 […]
11:45 16.06.2022
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու է VBET ՀՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն Երևանի «Փյունիկը»։ Մեր թիմի մրցակիցը որակավորման առաջին փուլում ռումինական «Կլուժն» է, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում «Փյունիկը» կհանդիպի «Դյուդելանժ»-«Տիրանա» զույգի հաղթողի հետ։ ՉԼ-ի որակավորման առաջին փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի […]
11:36 16.06.2022
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և ակումբը համատեղ որոշում են կայացրել դադարեցնել համագործակցությունը, հայտնում է բանակային թիմի մամուլի ծառայությունը։ Մարզչական շտաբը լքել են նաև նրա օգնականներ Վասիլի Բերեզուցկին և Գրիգորի Բաբայանը։ Ալեքսեյ Բերեզուցկին ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ դարձավ անցած ամառ։ Նրա գլխավորությամբ 2021/22 մրցաշրջանում թիմը Ռուսաստանի առաջնությունում գրավեց հինգերորդ տեղը։ Բաբայանը 2008-2014 թվականներին աշխատել է Ղազախստանի […]
11:27 16.06.2022
Անգլիայի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ջախջախիչ` 0-4 հաշվով պարտություն կրելով Հունգարիայի հավաքականից, կրկնեց 94 տարի առաջ սահմանած հակառեկորդը։ Opta-ի փոխանցմամբ՝ 1928 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ անգլիական թիմը սեփական հարկի տակ պարտվում է 4 կամ ավելի գնդակի տարբերությամբ։ Այն ժամանակ անգլիացիները 1-5 հաշվով պարտվել էին Շոտլանդիայի […]
10:25 16.06.2022
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը խոսել է «Բայերի» կողմից իր նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու մասին: «Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված էր իմ ծառայություններով։ Իմ ներկայացուցիչները շփվում էին նրանց հետ։ Ամեն ինչ նորմալ էր ընթանում, սակայն այդպես էլ գործարք տեղի չունեցավ։ Ես չեմ հարցրել թե ինչու չկայացավ տեղափոխությունը։ Ամեն դեպքում, չեմ տխրել, քանի որ «Դինամոյում» ամեն […]
10:16 16.06.2022
Հրապարակվել է Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական պաստառը։ Դրա հեղինակներից մեկը կատարցի նկարչուհի Բութեյնա Ալ Մուֆթահին է: Պաստառում պատկերված է ագալը՝ ավանդական գլխազարդը, որը կրում են Կատարում, և գնդակը: Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարը կբացվի Սենեգալ-Նիդեռլանդներ խաղով:
10:07 16.06.2022
ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 հավաքականը թիմային 5-րդ տեղն է գրավել Եվրոպայի առաջնությունում: Բուխարեստում երեկ ավարտված առաջնությունում մեր 10 տղաներից 54 -ը նվաճել են մեդալներ: Հիշեցնենք՝ արծաթե մեդալակիր է դարձել Հայկ Լյուդվիգյանը, իսկ Վահե Հովհաննիսյանը, Սամվել Խաչատրյանը, Ալեքս Մարգարյանը և Գասպար Տերտերյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
00:00 16.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձևավորման 30-ամյակի առիթով. «Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման […]
23:04 15.06.2022
Հայաստանի 30 տարվա լավագույն գոլ անվանակարգում երկրպագուների քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Համլետ Մխիթարյանի խփած գնդակը Լեհաստանի դարպասը։ ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ կարելի է տեսնել լավագույն գոլերի հնգյակը։
21:15 15.06.2022
Հունիսի 15-ին Ծովագյուղում տեղի ունեցավ համաշխարհային ու հայկական ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ ցուցադրական հանդիպում։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, միջոցառմանը ներկա էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ֆուտբոլային այլ բարձրաստիճան հյուրեր։ Միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 8։8 հաշվով։ ՖԻՖԱ՝ 1․ Արսեն Բեգլարյան, 3․ Լևան […]
20:50 15.06.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 23-25-ը կանցկացվի SADA CUP միջազգային մրցաշար: Այս մասին հաղորդում է ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: Հաստատվել է նաև SADA CUP մրցաշարի խաղացանկը։ SADA CUP մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը […]
20:27 15.06.2022
Պատանեկան ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբիշներ 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը և 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը հաղթել են իրենց մրցակիցներին և դարձել բրոնզե մեդալակիրներ: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:
17:00 15.06.2022
Ինչպես հայտնի է, Ավստրալիայի հավաքականը ԱԱ-2022-ում ուղեգրի համար փլեյ-օֆֆի խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է Պերուի ընտրանուն։ 11 մետրանոցից առաջ ավստրալացիների գլխավոր մարզիչը փոխարինել է դարպասապահին։ Դարպասապահ Էնդրյու Ռեդմեյնը 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ուշագրավ պահվածք է դրսևորել՝ անընդհատ պարելով ու շարժվելով դարպասային գծի մոտ։ Արդյունքում նա կարողացել է հետ մղել պերուացիների վճռական վեցերորդ հարվածը և […]
15:56 15.06.2022
Հայտնի է դարձել, թե ինչու է անգլիական «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր կնքել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ երկուշաբթի՝ հունիսի 13-ին։ Պարզվում է, որ ուղիղ 22 տարի առաջ նույն օրը ֆուտբոլիստի հայրը՝ Ալֆ-Ինգե Հոլանդը, աշխատանքային պայմանագիր է կնքել նույն ակումբի հետ: Ալֆ-Ինգեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2000-2003 թվականներին, անցկացրել 45 հանդիպում և խփել 3 գոլ։ 21-ամյա […]