TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Հայտնի են ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

12:19 12.06.2022

Հունիսի 13-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով․ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃ 45 կգ Սամվել Խաչատրյան 48 կգ Տիգրան Գալստյան 51 կգ Ալեքս Մարգարյան 55 կգ Հայկ Լյուդվիգյան 60 կգ Գասպար Տերտերյան 65 կգ Վահե Հովհաննիսյան 71 կգ Արարատ Վարդերեսյան 80 կգ Արման Մովսիսյան 92 կգ Գրիշա Ոսկանյան 110 կգ […]

̰
«Ֆուտբոլում բախտի գործոնը կարևոր է, այսօր այն մեզ չժպտաց». Խոակին Կապառոս

23:50 11.06.2022

Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։ Հունիսի 11-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Ուկրաինա-Հայաստան հանդիպումից հետո, Լեհաստանի Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան աշնանը կայցելի Հայաստան

22:38 11.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում, Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայի, տնօրեն Թոմ Մեյի, աշխատակազմի ղեկավար Ֆրեդերիկ Դոնզեի և պաշտոնատար այլ անձանց հետ: Նախարարի տեղակալի խոսքով՝ քննարկվել […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվեց նաև Ուկրաինային․ Ազգերի լիգա

19:06 11.06.2022

Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։ Այս խաղից հետո մեր հավաքականը 3 միավորով 3-րդն է խմբում, իսկ Ուկրաինան 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Շոտլանդիայի դեմ հունիսի 14-ին, Երևանում։ Հաղորդում […]

̰
Սալահը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ

18:37 11.06.2022

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող՝ Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։ 29-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում մասնակցել էր 35 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Լավագույն ռմբարկուների մրցավազքում նա առաջին տեղը կիսել է  «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինի հետ։ Սալահը Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի […]

̰
ԱՊԼ-ը խաղադաշտ ներխուժած ֆանատներին ցմահ կզրկի մարզադաշտ մտնելու իրավունքից

18:05 11.06.2022

Անգլիայի Պրեմիեր լիգան որոշել է խստացնել պատժամիջոցները ֆուտբոլային հանդիպումների ժամանակ խաղադաշտ ներխուժած ֆանատների նկատմամբ։ Հաջորդ մրցաշրջանից Անգլիայի առաջնության հանդիպումների ժամանակ խաղադաշտ մտած ֆուտբոլասերները ցմահ կզրկվեն Անգլիայում մարզադաշտ մտնելու հնարավորությունից, հաղորդում է Sky-ը։ «Երկրպագուները պետք է հիշեն, որ խաղադաշտ դուրս գալը անօրինական գործողություն է։ Ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները եւ հանդիպումը սպասարկող այլ աշխատակիցներ պետք է իրենց անվտանգության […]

̰
«Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» միմյանց դեմ հանդիպումներ կանցկացնեն

17:42 11.06.2022

Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հուլիսին ընկերական հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ-ում։ Արքայական թիմի մրցակիցները կլինեն կատալոնական «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը» և մեքսիկական «Ամերիկան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայի» հետ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի հուլիսի 23-ին Լաս Վեգասում, «Յուվենտուսի» հետ կխաղա հուլիսի 30-ին Լոս Անջելեսում։ Հուլիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կմրցի […]

̰
500 միլիոն եվրոն բավական է «Բարսելոնան» փրկելու համար. ակումբի փոխնախագահ

17:12 11.06.2022

«Բարսելոնան» գտնվում է ֆինանսական ծանր վիճակում: Այս մասին ասել է ակումբի տնտեսական հարցերով փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն։ «Իրավիճակը դեռևս կրիտիկական է, թեև անցյալ տարվա համեմատ որոշակի առաջխաղացում կա: Մենք հստակ գիտենք, թե ինչ դիրքում ենք և խնդիրները վերհանել ենք։ Ամենամեծ վնասը պատճառում է անհավասարակշռությունը։ Մեր դեֆիցիտը 500 միլիոն եվրո է։ Եվս 150 միլիոն եվրո կարող էր […]

̰
Պոչետինոն այլևս չի մարզի ՊՍԺ-ն

16:49 11.06.2022

Մաուրիսիո Պոչետինոն այլևս չի մարզի ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը մարզչին հայտնել է, որ նա այլևս չի աշխատելու թիմի հետ, հաղորդում է RMC Sport-ը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ արգենտինացուն գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Զինեդին Զիդանը։ Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել է 2021 թվականի հունվարին, իսկ ամռանը երկարաձգել պայմանագիրը՝ մինչև 2023 թվականը։

̰
Բուլղարիայի հավաքականի ավտոբուսները վթարի են ենթարկվել Թբիլիսիում, խաղացողներից մեկին վիրահատել են

16:26 11.06.2022

Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել Թբիլիսիում, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա Ազգերի լիգայի խաղարկությունում Վրաստանի հավաքականի հետ հանդիպումը։ Վթարը տեղի է ունեցել օդանավակայանից դեպի հյուրանոց ճանապարհին: Բուլղարացի խաղացողներին տեղափոխող երկու ավտոբուսները բախվել են միմյանց: Ծանր վնասվածք է ստացել կիսապաշտպան Թոդոր Նեդելևը, ով գլխին հարված է ստացել վթարի ժամանակ կոտրված ապակու բեկորներից։ 29-ամյա ֆուտբոլիստին […]

̰
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուկրաինայի դեմ խաղում. Ազգերի լիգա

16:17 11.06.2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեկնարկային կազմը Ուկրաինայի դեմ խաղում։ Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Ստյոպա Մկրտչյան, Հրայր Մկոյան, Տարոն Ոսկանյան, Ժորդի Արարատ Մոնրոյ, Արտակ Դաշյան, Սոլոմոն Ուդո, Կամո Հովհաննիսյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Էդգար Բաբայան։ Պահեստայիններ․ Արսեն Բեգլարյան, Ստանիսլավ Բուչնև, Վարազդատ Հարոյան, Ժիրայր Մարգարյան, Վբեյմար Անգուլո, Արտակ Գրիգորյան, Հովհաննես Հարությունյան, Ռուդիկ […]

̰
Շումախերի որդին վթարի է ենթարկվել Բաքվի Գրան Պրիում

16:11 11.06.2022

«Ֆորմուլա 1»-ի Գրան Պրիի ութերորդ փուլում, որը տեղի է ունենում Բաքվում, վթար է գրանցվել: Haas թիմի ավտոարշավորդ Միք Շումախերը բախվել է արգելապատնեշներին, որից հետո մեքենայից հեղուկի արտահոսք է տեղի ունեցել: 23-ամյա վարորդը, որը լեգենդար Միխայել Շումախերի որդին է, դուրս է մնացել պայքարից։

̰
Վազգեն Թևանյանը՝ Թախթիի գավաթակիր

16:06 11.06.2022

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել հունիսին Իրանի Տոնեկաբոն քաղաքում անցկացված Թախթիի գավաթի մրցաշարում։ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ՝ ազատ ոճայինները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը (65կգ), արծաթե մեդալակիր՝ Արման Անդրեասյանը (70կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Խաչատուր Պապիկյանը (74 կգ)։

̰
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է

15:55 11.06.2022

Transfermarkt-ը թարմացրել է Ա Սերիայում ելույթ ունեցող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը: «Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 10 միլիոն եվրոյից դարձել է 8 միլիոն: Մինչ այս տրանսֆերային արժեքի վերջին թարմացումը եղել էր 2021 թվականի դեկտեմբերի 28-ին: Ընդհանուր առմամբ՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը, 2017 թվականի հունիսի 28-ից սկսած, միայն անկում է գրանցում: Մխիթարյանն ամենաբարձր տրանսֆերային արժեքն […]

̰
Շանթ Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարներն են

15:40 11.06.2022

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 8 երկրի շուրջ 100 շախմատիստ: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո: Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), նրան հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648): Հուշամրցաշարում իրենց չորրորդ անընդմեջ հաղթանակներն են […]

̰
Ադրբեջանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց. Ազգերի լիգա՝ C դիվիզիոն

15:33 11.06.2022

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբի երրորդ տուրում Ադրբեջանի հավաքականն ընդունեց Սլովակիայի հավաքականին և պարտություն կրեց 0-1 հաշվով։ 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բրատիսլավայի «Սլովանի» 32-ամյա կիսապաշտպան Վլադիմիր Վայսը։ Խմբի մյուս խաղում Ղազախստանն ու Բելառուսը փոխանակվել են մեկական գնդակով: Սլովակիան 6 միավորով այս խմբում երկրորդն է, Ադրբեջանը երկու պարտությունից և 1 ոչ-ոքիից հետո 1 […]

̰
Բուքմեյքերները Ուկրաինա-Հայաստան խաղի բացահայտ ֆավորիտ են համարում ուկրաինացիներին

15:17 11.06.2022

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզիոնում՝ Լեհաստանի Լոձ քաղաքում այսօր կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ: Բուքմեյքերները ֆավորիտ են համարում ուկրաինացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 1․18 է։ Հայաստանի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 14․00, ոչ ոքի արդյունքինը՝ 7․00 գործակցով։ Նախորդ անգամ թիմերը հանդիպել են 2003թ․ հունիսին՝ Լվովում, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Այն ժամանակ 4։3 հաշվով հաղթել են […]

̰
Ուկրաինայի հավաքականի վերջնական հայտացուցակը Հայաստանի դեմ խաղում

15:06 11.06.2022

Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Հայաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպմանը։ Դարպասապահներ՝ Անդրեյ Լունին («Ռեալ Մադրիդ»), Անդրեյ Պյատով («Շախտյոր Դոնեցկ»), Դմիտրի Ռիզնիկ («Վորսկլա Պոլտավա»)։ Պաշտպաններ՝ Վալերի Բոնդար («Շախտյոր Դոնեցկ»), Տարաս Կաչարաբա («Սլավիա Պրահա»), Դենիս Պոպով («Դինամո Կիև»), Իլյա Զաբարնի («Դինամո Կիև»), […]

̰
Դանիան սեփական հարկի տակ պարտվել է Խորվաթիային. Ազգերի լիգա՝ Ա դիվիզիոն

14:58 11.06.2022

Կոպենհագենում կայացել է Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի խմբային փուլի հանդիպումը, որում Դանիան ընդունել էր Խորվաթիային։ Հանդիպումն ավարտվել է 0-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ 70-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մարիո Պաշալիչը։ Չնայած այս պարտությանը՝ Դանիան 6 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Ավստրիան և Խորվաթիան ունեն 4 միավոր, իսկ Ֆրանսիան՝ 2։

̰
Ֆրանսիան չկարողացավ հաղթել Ավստրիային. Ազգերի լիգա՝ Ա դիվիզիոն

14:55 11.06.2022

Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի 3-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականն արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց Ավստրիայի ընտրանու հետ: Առաջին խաղակեսում տանտերերից հաշիվը բացեց Վեյմանը։ 83-րդ րոպեին Մբապեն խփեց պատասխան գոլը: Այս խաղից հետո Ավստրիայի հավաքականը 4 միավորով 2-րդն է: Ֆրանսիան 2 միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

̰
Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը Անդրեյ Պյատովի համար կլինի վերջինը Ուկրաինայի ընտրանու կազմում

14:45 11.06.2022

Դարպասապահ Անդրեյ Պյատովն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար՝ հայտարարելով Ուկրաինայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ «Այս տղան չի պատկերացնում, որ իր վերջին հանդիպումը ազգային հավաքականում կանցկացնի 2022 թվականի հունիսի 11-ին»,- մակագրել է լուսանկարը 37-ամյա դարպասապահը։ «Շախտյորի» դարպասապահ Պյատովը 101 հանդիպում է անցկացրել հավաքականի մարզաշապիկով։  

̰
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղում

14:21 11.06.2022

Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը, որով մեր ընտրանին կմրցի Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հայտացուցակում չեն ընդգրկվել Հենրի Ավագյանը, Արման Հովհաննիսյանը, Հայկ Իշխանյանը, Հովհաննես Համբարձումյանը և Էդուարդ Սպերցյանը: Հիշեցնենք, որ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով ժամը 17։00-ին։

̰
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումների տեսանյութը

13:44 11.06.2022

Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել լեհական Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտում։ Մարզման տեսանյութը հրապարակել է ՀՖՖ-ն: Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով ժամը 17։00-ին։

̰
Խաչանովը չկարողացավ դուրս գալ Նիդերլանդների ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ

13:41 11.06.2022

Ազգությամբ հայ և ՌԴ-ն ներկայացնող Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Նիդերլանդների Հերտոգենբոսխ քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Աշխարհի 23-րդ ռակետը 1/4 եզրափակիչ փուլում պարտվել է կանադացի Ֆելիքս Օգեր-Ալիասիմեին՝ 6:7, 4:6 հաշվով: Խաղը տևել է 1 ժամ 49 րոպե: Մրցաշարի կիսաեզրափակչում Օգեր-Ալիասիմեն կխաղա Հոլանդիայի ներկայացուցիչ Թիմ վան Ռյույթհովենի հետ։

̰
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, որ մի քանի ֆուտբոլիստ բաց կթողնի Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

12:48 11.06.2022

Ուկրաինայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ Ազգերի լիգայի 3-րդ տուրի Հայաստանի դեմ խաղում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Նրա խոսքերով՝ հանդիպմանը չեն մասնակցի Տարաս Ստեպանենկոն, Ալեքսանդր Սիրոտան, Գեորգի Բուշչանը։ «Տարաս Ստեպանենկոն և Գեորգի Բուշչանը վերադարձել են տուն: Ալեքսանդր Սիրոտան հիվանդացել է, բայց Էդուարդ Սոբոլը՝ մրսածությունից հետո […]

̰
Վարդան Բիչախչյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»

00:08 11.06.2022

Վարդան Բիչախչյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բիչախչյանն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է բացառապես հայկական ակումբները՝ Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Ընդ որում, հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել է 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դառնալով Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության չեմպիոն, ինչպես նաև՝ կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր: Եվս […]

̰
Հայաստանի հավաքականը Ուկրաինայի ընտրանու դեմ կխաղա սպիտակ մարզազգեստով

21:28 10.06.2022

Հայաստանի ազգային հավաքականը Ուկրաինայի ընտրանու դեմ խաղում դաշտ դուրս կգա սպիտակ խաղաշապիկներով: Այս մասին տեղեկացրել է ՀՖՖ-ն: Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա վաղը՝ հունիսի 11-ին, Լեհաստանում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 17:00-ին: Մրցավարական անձնակազմը ևս Լեհաստանից է:

̰
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել Էկվադորի հավաքականի վերաբերյալ

21:00 10.06.2022

Էկվադորի ազգային հավաքականը կմասնակցի 2022 թվականին Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը, ասվում է ՖԻՖԱ-ի մամուլի հաղորդագրությունում։ Կազմակերպությունը մերժել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չիլիի ազգային հավաքականի փաստաբանը ապացույցներ ունի, որ Էկվադորի ազգային հավաքականի պաշտպան Բայրոն Կաստիլյոն կոլումբիացի է, հետևաբար իրավունք չուներ հանդես գալ Էկվադորի ազգային հավաքականում։ Փաստաբանը գտել է Կաստիլյոյի ծննդյան […]

̰
Զիդանը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը. Mundo Deportivo

20:50 10.06.2022

ՊՍԺ-ն կատարել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզչի առաջադրած բոլոր պայմանները։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Հաղորդվում է, որ 49-ամյա մասնագետը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը, թեև ֆինանսական պայմանները երբեք խոչընդոտ չեն եղել բանակցությունների համար։ Հիմնական բանը, որ Զիդանը ցանկանում էր, այն էր, որ լիակատար սպորտային հսկողություն ունենար թիմի նկատմամբ, դրա համար ակումբը պետք […]

̰
Ուկրաինայի հավաքականի առաջատարներից մեկը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը

20:30 10.06.2022

Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան խաղին ուկրաինացիները մոտենում են կորուստով։ Թիմի առաջիկա հանդիպումները բաց կթողնի Ուկրաինայի հավաքականի հիմնական խաղացողներից մեկը՝ կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն, ով վնասվածք է ստացել ու չի կարողանա օգնել իր թիմին։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստն իր սոցցանցերում։ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանում։

̰
BACK_TO_TOP