TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

ԱԱ-2022-ում հնարավոր է կիրառվի կիսաավտոմատ VAR տեխնոլոգիա

15:24 15.06.2022

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) հայտնել է, որ կիսաավտոմատ VAR տեխնոլոգիան, որը հայտնաբերում է խաղից դուրս վիճակը և կառավարվում է արհեստական ​​ինտելեկտի միջոցով, կարող է կիրառվել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում, հաղորդում է ESPN-ը։ Կազմակերպության տվյալներով՝ խաղից դուրս վիճակը որոշելու համար պահանջվող ժամանակը, որոշ դեպքերում, հասնում է մինչև չորս րոպեի, ինչը լուրջ խնդիր է։ Մինչդեռ, ՖԻՖԱ-ի […]

̰
Կոտ դ’Իվուարի հավաքականի դարպասապահը որակազրկվել է 18 ամսով

15:17 15.06.2022

Կոտ դ՛ Իվուարի դարպասապահ Սիլվեն Գբոուոն որակազրկվել է 18 ամսով։ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ ԱԱ-2022-ի որակավորման փուլի Կամերունի դեմ խաղից հետո (0-1) տրիմետազիդինի թեստը դրական արդյունք է տվել։ Այսպիսով, 33-ամյա ֆուտբոլիստի կողմից խախտվել են ՖԻՖԱ-ի հակադոպինգային կանոնները: Որակազրկումը տարածվում է բոլոր տեսակի խաղերի վրա՝ սկսած 2021-ի դեկտեմբերի 23-ից, երբ դարպասապահին հեռացրել էին ֆուտբոլից։

̰
Հայտնի են «Ալաշկերտի» 5 հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում

15:00 15.06.2022

Հայտնի են «Ալաշկերտի» 5 հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հավանական մրցակիցներն են․ «Ինտեր Տուրկուն» (Ֆինլանդիա) «Պանեվեժիսն» (Լիտվա) «Պաիդեն» (Էստոնիա) «Ակադեմիա Պանդևը» (Հ. Մակեդոնիա) «Համրուն Սպարտանսը» (Մալթա) Առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 14-ին:

̰
Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ

14:42 15.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որը մեր երկիր է այցելել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վարչապետը ողջունել է պարոն Ինֆանտինոյի այցը մեր երկիր և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նկատել է, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել […]

̰
3 հայ ըմբիշն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

14:32 15.06.2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մեդալներ կխաղարկվեն ևս 5 քաշային կարգերում: 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը, 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Առայժմ մեր հավաքականը ունի 2 մեդալ: Առաջնության արծաթե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, իսկ 65 […]

̰
Վահե Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

13:17 15.06.2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել: 65 կգ քաշայինների կարգում Վահե Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 3-րդ տեղի համար պայքարում նա ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սակասին: Հիշեցնենք` ավելի վաղ 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը դարձել էր առաջնության փոխչեմպիոն:

̰
ՈՒԵՖԱ-ն կստեղծի նոր ակումբային մրցաշար

12:59 15.06.2022

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ծրագրում է նոր ակումբային մրցաշար ստեղծել մինչև Չեմպիոնների լիգայի 2024 թվականի մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է L’Equipe-ը։ Մրցաշարը, որին կմասնակցեն չորս ակումբներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի հաղթողները և եվրոպական թոփ լիգաների լավագույն ակումբները, պետք է անցկացվի ամեն տարի։ Այն բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչներից, երրորդ տեղի համար խաղից և եզրափակիչից, ու նախատեսվում […]

̰
Վերջին տուրից առաջ Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատարն է. Կարեն Ասրյանի հուշամրցաշար

12:15 15.06.2022

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 8 երկրի շուրջ 100 շախմատիստ: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո: Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), նրան հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648): Վերջին՝ 9-րդ տուրից առաջ 7 […]

̰
Սա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր. Վահան Բիչախչյան

11:54 15.06.2022

Շոտլանդիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակ Վահան Բիչախչյանն իր կարծիքն է ասել հանդիպման մասին: «Սա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր, բայց եղավ այն, ինչ եղավ: Շատ բան չկա ասելու: Մենք միասին ենք թիմ: Այդ սխալը կարող էր ցանկացածս թույլ տալ, ես՝ նույնպես: Այս դժվար պահերին պետք է միասին լինենք: Փորձենք սա […]

̰
Մեր մրցակիցները. Ուկրաինա-Իռլանդիա 1-1

11:45 15.06.2022

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնում Ուկրաինան ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել Իռլանդիայի հետ։ 31-րդ րոպեին իռլանդացիներին առաջ է մղել Նաթան Քոլինզը։ 47-րդ րոպեին Արտյոմ Դովբիկը վերականգնել է հավասարությունը։ Ուկրաինան 7 միավորով 4-րդ խմբի առաջատարն է։ Շոտլանդիան 6 միավորով երկրորդ տեղում է։ Իռլանդիան 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ Հայաստանը 3 միավորով 4-րդ տեղում է։

̰
Կատար 2022-ի վերջին ուղեգիրը նվաճեց Կոստա Ռիկայի հավաքականը

10:56 15.06.2022

Կոստա Ռիկայի հավաքականը կմասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Կոստա Ռիկայի ընտրանին, որը Հյուսիսային Ամերիկայի գոտու որակավորման փուլում զբաղեցրել էր չորրորդ տեղը, աշխարհի առաջնության վերջին ուղեգրի համար պայքարեց Օվկիանիայի գոտու առաջին հորիզոնականը զբաղեցրած Նոր Զելանդիայի հետ։ Կոստա Ռիկան հաղթեց 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը արդեն երրորդ րոպեին խփեց 29-ամյա Ջոել Քեմփբելը։ 69-րդ րոպեից Նոր Զելանդիայի հավաքականը […]

̰
Գերմանիան խոշոր հաշվով հաղթել է Իտալիային. Ազգերի լիգա

10:47 15.06.2022

Ազգերի լիգայի A դիվիզիոնում տեղի ունեցան չորրորդ տուրի հանդիպումները: Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ 5-2 հաշով հաղթեց Իտալիայի ընտրանուն։ Գերմանացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները, մեկական անգամ մրցակցի դարպասը գրավեցին Ջոշուա Կիմիխը, Իլկայ Գյունդոգանը և Թոմաս Մյուլլերը։ Իտալացիներից գոլերը խփեցին Վիլֆրեդ Նյոնտոն և Ալեսանդրո Բաստոնին։

̰
Նիդերլանդներն ու Բելգիան հերթական հաղթանակները տարան. Ազգերի լիգա

10:43 15.06.2022

Ազգերի լիգայի A դիվիզիոնում տեղի ունեցան հերթական հանդիպումները։ Նիդերլանդները 3-2 հաշվով հաղթեց Ուելսին։ Հոլանդացիների կազմում գոլի հեղինակ դարձան Նոա Լանգը, Քոդի Գակպոն և Մեմֆիս Դեպայը: Ի դեպ, վերջինս հաղթական գոլը խփեց վերջին վայրկյաններին։ Ուելսի կազմում աչքի ընկան Բրոննան Ջոնսոնը և Գարեթ Բեյլը։ Բելգիան էլ մրցակցի հարկի տակ նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց Լեհաստանին։ Գոլի հեղինակ դարձավ […]

̰
Հունգարիայի հավաքականը մրցակցի հարկի տակ ջախջախել է Անգլիայի ընտրանուն. Ազգերի լիգա

10:32 15.06.2022

Ազգերի լիգայի A դիվիզիոնում տեղի ունեցան չորրորդ տուրի հանդիպումները։ Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախիչ՝ 0-4 հաշվով պարտվեց Հունգարիայի ընտրանուն։ Հունգարացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոլանդ Շալայն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոլտ Նագին և Դանիել Գազդագը։

̰ ̰
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիային

21:58 14.06.2022

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Շոտլանդիայի ընտրանուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն օգտագործեց առաջին իսկ հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը: Շոտլանդիայի հավաքականից 9 րոպե պահանջվեց հաշվի […]

̰
Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը՝ արծաթե մեդալակիր․ Պատանեկան ԵԱ

21:12 14.06.2022

55 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը պարտվեց եզրափակչում և դարձավ արծաթե մեդալակիր, տեղեկացնում են ֆեդերացիայից։ (65կգ) Վահե Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց շվեդ Սակասին: Հունիսի 15-ին 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ալեքս Մարգարյանը (51կգ) և Գրիշա Ոսկանյանը (92կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն:

̰
Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

19:07 14.06.2022

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2022/23 մրցաշրջանի որակավորման փուլի վիճակահանությունը։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» ուժերը կչափի ռումինական «Կլուժի» հետ։ Առաջին շրջանի հանդիպումները կկայանան հուլիսի 5-ին և 6-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 12-ին և 13-ին։ Հայտնում է ՀՖՖ-ն։

̰
Հայտնի է «Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

15:34 14.06.2022

Հայտնի է Երևանի «Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլում «Արարատի» մրցակիցն է մակեդոնական «Շկենդիա»-ն: Հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 14-ին:

̰
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում

12:23 14.06.2022

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում, հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը: Հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնևը, Ժիրայր Մարգարյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Հայկ Իշխանյանը, Սարգիս Ադամյանը:

̰
Մարդկանց առումով մենք աշխարհի չեմպիոն ենք, սուպեր համախմբված թիմ ունենք. Կապառոսի մամուլի ասուլիսը

22:15 13.06.2022

Հունիսի 14-ին Երևանում կայանալիք Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։ «Ֆուտբոլում չկան զարմանալի բաներ։ Շատ ուժեղ թիմեր են այս խմբում։ Ցանկացած թիմ կարող է ցանկացածին հաղթել։ Այնպես որ կարևոր է նաև մարզադաշտը․ ով խաղում է սեփական դաշտում, առավելություն ունի։ Մենք […]

̰
Վահե Հովհաննիսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

20:57 13.06.2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մրցագորգ են դուրս եկել 48կգ, 55կգ, 60կգ, 80կգ և 110 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի հավաքականը այս քաշային կարգերում ներկայացնում են համապատասխանաբար Տիգրան Գալստյանը, Հայկ Լյուդվիգյանը, Վահե Հովհաննիսյանը, Արման Մովսիսյանը և Ռաֆայել Թովմասյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրանցից 2-ին՝ Հայկ Լյուդվիգյանին և Վահե […]

̰
Հայկ Լյուդվիգյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԵԱ

19:33 13.06.2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մրցագորգ են դուրս եկել 48կգ, 55կգ, 60կգ, 80կգ և 110 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի հավաքականը այս քաշային կարգերում ներկայացնում են համապատասխանաբար Տիգրան Գալստյանը, Հայկ Լյուդվիգյանը, Վահե Հովհաննիսյանը, Արման Մովսիսյանը և Ռաֆայել Թովմասյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրանցից 2-ին՝ Հայկ Լյուդվիգյանին և Վահե […]

̰
5 փոխարինումների կանոնը դարձավ մշտական

18:18 13.06.2022

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) հաստատել է մշտական ​​կանոնը, որը թույլ է տալիս թիմերին յուրաքանչյուր խաղում հինգ փոխարինում կատարել: «IFAB-ը ստացել է ողջ ֆուտբոլային հանրության աջակցությունը կանոնների մեջ 5 փոխարինման կետը մշտական ​​դարձնելու համար»,- ասվում է IFAB-ի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ: Այս կանոնը սկսել էր գործել պանդեմիայի ժամանակ, իսկ այժմ այն հաստատվել է որպես մշտական […]

̰
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն Հայաստան

17:50 13.06.2022

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանին Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան: «Երկու կառույցների նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին, որոնց մասին կտեղեկացնենք շուտով»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ։

̰
Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 5 առաջատարները հայ շախմատիստներն են

17:20 13.06.2022

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 8 երկրի շուրջ 100 շախմատիստ: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո: Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), նրան հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648): Հուշամրցաշարում կայացել է արդեն 6 տուր: […]

̰
«Բարսելոնայի» 4 ավագները համաձայնել են աշխատավարձի նվազեցման

17:05 13.06.2022

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ թիմի առաջատար խաղացողները ֆինանսական ճգնաժամի պայմաններում համաձայնել են գնալ աշխատավարձի նվազեցման։ ««Բարսելոնան» 4 ավագ ունի՝ պաշտպաններ Ժերար Պիկեն ու Ժորդի Ալբան, ինչպես նաև կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսն ու Սերժի Ռոբերտոն։ Նրանք «Բարսելոնային» հարիր ձևով իրենց պահեցին՝ համաձայնվելով աշխատավարձերի նվազեցմանը։ Մենք միշտ երախտապարտ կլինենք։ Այս ժեստը շատ կարևոր էր։ Ոչ […]

̰
2 հայ ըմբիշ դուրս է եկել կիսաեզրափակիչ. Մ17 ԵԱ

16:18 13.06.2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մրցագորգ են դուրս եկել 48կգ, 55կգ, 60կգ, 80կգ և 110 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի հավաքականը այս քաշային կարգերում ներկայացնում են համապատասխանաբար Տիգրան Գալստյանը, Հայկ Լյուդվիգյանը, Վահե Հովհաննիսյանը, Արման Մովսիսյանը և Ռաֆայել Թովմասյանը: Նրանցից 2-ին՝ Հայկ Լյուդվիգյանին և Վահե Հովհաննիսյանին, հաջողվել է դուրս գալ […]

̰
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հերթական հաղթանակները. vnews.am

16:06 13.06.2022

Ինչպես տեղեկացնում է vnews.am-ը՝ բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիայի մարզիկները հերթական հաղթական ելույթն են ունեցել միջազգային ասպարեզում։ Լիտվայում կայացած միջազգային մրցաշարի հաղթող են դարձել Արսեն Պողոսյանը (67 կգ քաշային կարգ) և Վահե Հաբեթյանը (75 կգ): Մրցաշարին մասնակցել են 5 երկրի ներկայացուցիչներ:

̰
Հայ մարզիկները 4 ոսկի են նվաճել աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

16:00 13.06.2022

Մալթայում անցկացված Աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի 15 ներկայացուցիչներից 4-ը նվաճել է ոսկե մեդալ: Գոռ Բեգլարյանը 7,59 մետր արդյունքով առաջին տեղն է գրավել տղամարդկանց հեռացատկի մրցումներում։ Գայանե Չիլոյանը 55,64 վայրկյան արդյունքով լավագույնն է եղել կանանց 400 մետր վազքում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Էլադա Ալավերդյանը 2 րոպե 13,38 վայրկյան ցուցանիշով հաղթել է կանանց 800 մետր […]

̰
BACK_TO_TOP