TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Բրեդ Փիթը՝ Ֆորմուլա 1-ի մասին նոր ֆիլմի գլխավոր հերոս

11:24 09.06.2022

Ֆորմուլա 1-ի մասին նոր ֆիլմի գլխավոր հերոսը կլինի օսկարակիր Բրեդ Փիթը, իսկ պրոդյուսերներից մեկը՝ մրցաշարի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։ Ջոզեֆ Կոսինսկու ​​ֆիլմում 58-ամյա Փիթը կմարմնավորի մրցարշավորդի։ Ֆիլմի անունը, սակայն, դեռևս չի նշվում: Ըստ ֆիլմի սյուժեի՝ գլխավոր հերոսը տևական դադարից հետո վերսկսում է իր սպորտային կարիերան, որպեսզի օգնի նորեկ մարզիկին մրցել Ֆորմուլա 1-ի լավագույն ավտոարշավորդների հետ։

̰
Իմ կարծիքով` նա աշխարհի լավագույն խաղացողն է. Գրիլիշը՝ դե Բրույնեի մասին

11:15 09.06.2022

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը խոսել է իր թիմակից Կևին դե Բրույնեի մասին: «Իմ կարծիքով` նա աշխարհի լավագույն խաղացողն է, գոնե նրանցից մեկը։ Ես ամեն օր սովորում եմ նրանից՝ դիտելով, թե ինչ է նա անում խաղադաշտում և դրանից դուրս: Նրան նայելը պարզապես հաճույք է: Նա իսկական պրոֆեսիոնալ է։ Նրան հետևելն ինձ օգնում է ավելի կատարելագործվել»,- […]

̰
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները կխաղան կանանց ընտրանու մարզաշապիկներով

10:58 09.06.2022

Ազգերի լիգայում Չեխիայի ընտրանու դեմ Իսպանիայի տղամարդկանց ազգային հավաքականի ֆուտբոլիստները կխաղան կանանց հավաքականի մարզաշապիկով։ Այսպիսով՝ նրանք իրենց աջակցությունը կհայտնեն Իսպանիայի կանանց հավաքականին՝ հուլիսի 6-ից մեկնարկող Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։ Իսպանիայի հավաքականը հունիսի 12-ին կհանդիպի Չեխիայի ընտրանու հետ։ Երեկ նույնպիսի ակցիան էին անցկացրել նաև Գերմանիայի հավաքականի ֆուտոբլիտները՝ Անգլիայի հետ խաղում։

̰
Բելգիայի հավաքականը ջախջախել է Լեհաստանի ընտրանուն. Ազգերի լիգա՝ A դիվիզիոն

10:34 09.06.2022

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ տուրի խաղում Բելգիայի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախիչ՝ 6-1 հաշվով հաղթել է Լեհաստանի ընտրանուն: Հատկանշական է, որ այս խաղում առաջինը հաջողության են հասել հյուրերը: 28-րդ րոպեին հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին։ Տանտերերը հավասարեցրել են հաշիվը 42-րդ րոպեին՝ Ակսել Վիտսելի գոլից հետո: Երկրորդ խաղակեսում աչքի են ընկել Կևին դե Բրույնեն, Լեանդեր […]

̰
Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր. Կապառոս

09:42 09.06.2022

Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն նշել է, որ Շոտլանդիայի հավաքականն ավելի ուժեղ էր: «Շատ հեշտ է ամփոփել այս հանդիպումը։ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից։ Մեզ չհերիքեց մեր ուժերի նկատմամբ վստահությունը, երբ գնդակը մեզ մոտ էր։ Շոտլանդիայի հավաքականը ֆիզիկապես շատ […]

̰
Ուկրաինացիները մրցակցի հարկի տակ հաղթեցին Իռլանդիայի հավաքականին. Ազգերի լիգա B դիվիզիոն

09:28 09.06.2022

Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրի շրջանակներում Իռլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն: Ուկրաինացիների կազմում աչքի ընկավ Ցիգանկովը։ Այս խաղից հետո Ուկրաինան, ինչպես և Հայաստանն ու Շոտլանդիան, իր ակտիվում ունի 3 միավոր, իսկ Իռլանդիայի հավաքականը եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 0 միավորով։ Նշենք, սակայն, որ Հայաստանի և Իռլանդիայի հավաքականներն արդեն 2-ական խաղ […]

̰
Շոտլանդիայի հավաքականին պարտվելուց հետո մեր ընտրանին խմբում 3-րդն է

09:21 09.06.2022

Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրի շրջանակներում Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյում 2-0 հաշվով հաղթեց Հայաստանի ազգային հավաքականին։ 28-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, աչքի ընկավ Էնթոնի Ռալսթոնը: 40-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը դարպասն ուղարկեց Սկոթ Մաքքեննան: Երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկած Վահան Բիչախչյանը թարմություն մտցրեց հարձակման գծում, բայց գրոհների ավարտական փուլում մեր հավաքականին ոչինչ […]

̰
Հայաստանի մեկնարկային կազմը Շոտլանդիայի ընտրանու դեմ հանդիպմանը

22:07 08.06.2022

ՀՖՖ-ն ներկայացրել է Շոտլանդիայի ընտրանու դեմ հանդիպմանը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը:

̰
Անցկացվել է ոստիկանության վետերանների շախմատի առաջնություն

20:10 08.06.2022

Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհուրդը, համագործակցելով Երևան քաղաքի շախմատի ֆեդերացիայի հետ, հունիսի 8-ին անցկացրեց ոստիկանության վետերանների շախմատի առաջնություն: Առաջնությունն անցկացվեց ոստիկանության Կենտրոնական բաժնի դահլիճում: Հետաքրքիր ու լարված միջոցառման մրցավարը Երևան քաղաքի շախմատի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտեմ Բալոյանն էր: Ավարտին ամփոփվեցին առաջնության արդյունքները: Ըստ այդմ՝ առաջին տեղը զբաղեցրեց պաշտոնաթող փոխգնդապետ Արմեն Սարգսյանը, երկրորդ տեղում պաշտոնաթող […]

̰
Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

17:58 08.06.2022

Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 9-12-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված կլինի 15 մարզիկ՝ 8 տղա և 7 աղջիկ: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուժերը կփորձեն հեռացատկ, վազք, արգելավազք, արագավազք և մուրճի նետում մրցաձևերում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մրցումները կմեկնարկեն հունիսի 11-ին: Տղամարդկանց թիմում ընդգրկված են Երվանդ Մկրտչյանը, Արտակ Համբարձումյանը, Գոռ Բեգլարյանը, Ռազմիկ […]

̰
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը

16:50 08.06.2022

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Գևորգն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Եվրոպական մի շարք ակումբներում. դրանք են Դոնեցկի «Մետալուրգը», Կարագանդայի «Շախտյորը», որտեղ դարձել է Ղազախստանի գավաթակիր, հունական «Օլիմպիակոսը», պորտուգալական «Մարիտիմուն», հունական «Կեռկիռան», Կիպրոսը ներկայացնող ԱԷԼ-ը, պորտուգալական «Շավեշը» և հունական «Լամիան»: Ղազարյանը հանդես է եկել Հայաստանը […]

̰
Հայտնի է՝ որ գույնի մարզաշապիկով դաշտ դուրս կգա Հայաստանի ազգային հավաքականը Շոտլանդիայի դեմ խաղում

15:25 08.06.2022

Հայաստանի ազգային հավաքականը Շոտլանդիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա սպիտակ խաղաշապիկով։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին կմրցի Շոտլանդիայի ընտրանու հետ։

̰
Հայ մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը

13:55 08.06.2022

Հունիսի 8-ին էստոնական Պարնո քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը։ Հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Աշոտ Ղալթախչյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Արթուր Գդլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը։

̰
Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում

13:43 08.06.2022

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում։ Հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Ժորդի Արարատը, Հայկ Իշխանյանը, Էդգար Մալաքյանը և Արթուր Սերոբյանը:

̰ ̰
«Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է, մենք պետք է կենտրոնանանք վաղվա խաղի վրա»․ Խոակին Կապառոս

23:23 07.06.2022

Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 7-ին` Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ (հարցեր Արտակ Գրիգորյանին) -Ձեր մտքերն ու սպասելիքները վաղվա խաղի հետ կապված: Իհարկե մեզ վաղը դժվար հանդիպում է սպասվում, որովհետև ծանոթ ենք Շոտլանդիայի խաղին, դիտել ենք վերջին հանդիպումը Ուկրաինայի […]

̰ ̰ ̰
Հրապարակվել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի նախնական օրացույցը

19:35 07.06.2022

ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի նախնական օրացույցը։ Հաղորդում է ArmSport.am-ը։ Մրցաշարի նախնական փուլը մեկնարկում է հունիսի 21-ին։ Որակավորման առաջին և երկրորդ փուլերի, ինչպես նաև որակավորման փլեյ-օֆֆի խաղերը կանցկացվեն հուլիսի 5-ից և 6-ից օգոստոսի 23-ը և 24-ը։ Խմբային փուլի խաղերը մեկնարկում են սեպտեմբերի 6-ին և ավարտվում նոյեմբերի 2-ին: Փլեյ-օֆֆը կմեկնարկի փետրվարի 14-ին։ […]

̰
Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի ելույթները

17:26 07.06.2022

Հայաստանի ծանրամարտի հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 7 մեդալ է նվաճել՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է արդյունքներն ու խոսել առաջիկա անելիքների մասին. «Բոլորի պարագայում էլ միշտ ավելին եմ սպասում: Եթե գոհ եղա արդյունքներից, ուրեմն այլևս անելիք […]

̰
Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը

13:50 07.06.2022

Հաստատվել է Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։ Հիշեցնենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա […]

̰
Լեգենդների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

13:42 07.06.2022

Սկսվել է Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև հունիսի 16-ին կայանալիք լեգենդների հրաժեշտի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Տոմսերը հասանել են tickets.ffa.am կայքում։ Տոմսերի արժեքն է 500-1000 դրամ։ Հունիսի 9-ից տոմսերը հասանելի կլինեն նաև Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։ Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործական […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ֆրանսիայի Մ-21 ընտրանուն

23:30 06.06.2022

Հունիսի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի Հայաստան Մ-21-Ֆրանսիա Մ-21 հանդիպումը։ Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց մրցակցին 1։4 հաշվով։ Հայաստան Մ-21 – Ֆրանսիա Մ-21 1:4 (0:1) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Յոնի Հիտիա(Ֆինլանդիա) Գոլերը՝ Լը Ֆե, 21, 76, Գիրի, 66 (11մ), Շաղոյան, 69, Գուստո, 89 Հայաստան Մ-21 1.Արման Ներսեսյան, 2. Վոլոդյա […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գլազգո

23:09 06.06.2022

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շոտլանդիայի Գլազգո քաղաք, որտեղ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում կմրցի Շոտլանդիայի ընտրանու հետ: Հավաքականը կհանգրվանի «Գլազգո Մարիոթ» հյուրանոցում: Հավաքականի կազմում Գլազգո են մեկնել 28 ֆուտբոլիստներ։։

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Շոտլանդիա

18:26 06.06.2022

Հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Գլազգո, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում հունիսի 8-ին կմրցի Շոտլանդիայի ընտրանու հետ։ Հայտնում է ՀՖՖ-ն։   Հայաստանի ազգային հավաքականը Շոտլանդիա է մեկնել հետևյալ կազմով.   Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո-«Փյունիկ» Արսեն Բեգլարյան-«Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ» Հենրի Ավագյան-«Նորավանք»   Պաշտպաններ Վարազդատ Հարոյան-«Կադիս» (Իսպանիա) Հովհաննես Համբարձումյան-«Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան) Հայկ Իշխանյան-ԲԿՄԱ Արման Հովհաննիսյան-«Փյունիկ» […]

̰
Գյումրիում մեկնարկել է ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի անվան ծանրամարտի հանրապետական հուշամրցաշարը

18:12 06.06.2022

Հունիսի 6-8-ը Գյումրիում անցկացվում է Աշոտ Մխիթարյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մրցաշար։ Սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը 1997-2005 թվականներին եղել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը։ Իսկ 2006-2010թթ․-ին՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը։ Իր մարզչական գործունեության ընթացքում Աշոտ Մխիթարյանը տվել է սպորտի 34 վարպետ, 12 միջազգային կարգի սպորտի վարպետ։ Նրա անձնական սաները […]

̰
Կապանում անցկացվել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի 6-րդ միջազգային հուշամրցումը

16:40 06.06.2022

Կապանի քաղաքային մարզադաշտում հունիսի 5-ին անցկացվել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի 6-րդ միջազգային հուշամրցումը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Եվրոպայի օրացուցային պլանով հաստատված հուշամրցաշարին շուրջ 35 աթլետ է մասնակցել Երևանից, Գյումրիից, Արտաշատից, Կապանից և Քաջարանից: Նրանք իրենց ուժերն են չափել հեռացատկ և եռացատկ մրցաձևերում: Տղաների […]

̰
Ծանրորդներ Վարազդատ Լալայանը ԵԱ-ի արծաթե, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիրներ են

21:28 05.06.2022

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկրորդն է Եվրոպայում, իսկ Գոռ Մինասյանը` երրորդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնում էին հավաքականի երկու ներկայացուցիչները` Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը: Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում երկու հաջող փորձից հետո պահեց 203 կգ և 211 […]

̰
Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

00:09 05.06.2022

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո կրկին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:Պոկում վարժությունում Խուրշուդյանը երեք մոտեցումներից միայն երկուսը հաջողեց` 102 կգ և 105 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը […]

̰
Բաժանում 11 տարվա համատեղ կյանքից հետո․ Շակիրան ու Պիկեն հաստատել են լուրը

21:18 04.06.2022

Կոլումբացի փոփ աստղ Շակիրան և իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն բաժանվել են: Զույգը պաշտոնապես հաստատել է լուրը։ «Ցավով վերահաստատում ենք, որ մեր ճանապարհները տարբեր են։ Հանուն մեր երեխաների բարեկեցության, որոնք մեզ համար վեր են ամեն ինչից, մենք խնդրում ենք ձեզ հարգել նրանց անձնական կյանքը։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է զույգի հայտարարության մեջ, որը […]

̰
BACK_TO_TOP