TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Ուկրաինայի հավաքականի առաջատարներից մեկը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը

20:30 10.06.2022

Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան խաղին ուկրաինացիները մոտենում են կորուստով։ Թիմի առաջիկա հանդիպումները բաց կթողնի Ուկրաինայի հավաքականի հիմնական խաղացողներից մեկը՝ կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն, ով վնասվածք է ստացել ու չի կարողանա օգնել իր թիմին։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստն իր սոցցանցերում։ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանում։

̰
Կփորձենք հաղթել. Էդգար Բաբայանը՝ Ուկրաինա-Հայաստան խաղի մասին

20:15 10.06.2022

Դանիական «Վեյլեի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը տևական դադարից հետո հրավիրվել է Հայաստանի հավաքական, Ուկրաինայի դեմ խաղից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին: «Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հավաքական: Պատրաստվում ենք վաղը լավ խաղ անցկացնել: Գիտեմ, որ Ուկրաինան շատ ուժեղ թիմ ունի, բայց մենք պատրաստ ենք ու ամեն ինչ կանենք 3 միավորով […]

̰
Չի բացառվում, որ մեզնից մեկը խաղա Ռուսաստանի հավաքականում, մյուսը՝ Հայաստանի. Էդգար Սևիկյանը՝ իր ու եղբոր ընտրության մասին

19:19 10.06.2022

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի հավաքականում հանդես գալու թեմային։ «Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին քննարկում եղել է, սակայն ես վերջնական պատասխան չեմ տվել, քանի որ դեռ չկա վերջնական որոշում։ Զախարյանը խաղում է Ռուսաստանի հավաքականում, Սպերցյանը և Բայրամյանը ընտրել են Հայաստանը։ Ես հարգում եմ ցանկացած որոշում։ Կրտսեր եղբայրս՝ Էրիկը, հրավեր է […]

̰
5 հայ շախմատիստ առաջատարների խմբում է. Կարեն Ասրյանի հուշամրցաշար

18:06 10.06.2022

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը: Կայացել է 3-րդ տուրը: Հուշամրցաշարին 8 երկրի շուրջ 100 շախմատիստ է մասնակցում: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո: Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), նրան հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648): Հուշամրցաշարում իրենց […]

̰
Կարծում եմ՝ լավ խաղ կանցկացնենք. Կապառոսի նախախաղային ասուլիսը

17:45 10.06.2022

Ազգերի լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին: «Դեռևս վերականգնման փուլում ենք: Առջևում ունենք 24 ժամ: Սա ֆուտբոլիստների համար ամենակարևոր փուլն է վերականգնման տեսանկյունից: Մենք բոլոր 5 զգայարաններով արդեն կենտրոնացած ենք վաղվա խաղին: Իհարկե նրանք մոտիվացված են, 20-ից ավելի շատ […]

̰
Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի Մ22 հավաքականը լքեց ԵԱ-ն

17:33 10.06.2022

ՀՀ լողափնյա վոլեյբոլի Մ22 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության որակավորման փուլում նախ պարտվել է Կոսովոյին (1:2), ապա՝ Խորվաթիային (0:2) և դուրս է մնացել հետագա պայքարից: Մեր թիմը ներկայացնում էր Վահե Նազարյան/Խաչատուր Ասմարյան զույգը: Որակավորման փուլը հաղթահարած ընդամենը երկու թիմ կմիանա հիմնական փուլի 30 երկրների մասնակիցներին:

̰
Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից

16:48 10.06.2022

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից: Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, փարիզյան ակումբը կարող է վաճառել բրազիլացու տրանսֆերը՝ հաշվի առնելով վերջինիս բարձր աշխատավարձը։ 30-ամյա հարձակվողը 2017 թվականից է հանդես գալիս փարիզյան ակումբում, և պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ 2021/22 մրցաշրջանում բրազիլացին Լիգա 1-ում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 13 գոլի […]

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերտոգենբոսխի մրցաշարի քառորդ եզրափակիչ

16:42 10.06.2022

ՌԴ-ը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Նիդեռլանդների Հերտոգենբոսխ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 23-րդ ռակետ Կարեն Խաչանովը դժվարությամբ կարողացել է հաղթել ATP-ի վարկանիշային աղյուսակի 81-րդ ռակետին: Քառորդ եզրափակչում Խաչանովը մրցելու է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։

̰
Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին. Ազգերի լիգա A դիվիզիոն

15:34 10.06.2022

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի 3-րդ տուրի խաղում Իսպանիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին: Խմբի մյուս խաղում Պորտուգալիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չեխիայի դարպասը: Այս տուրից հետո աղյուսակը 2-րդ խմբում գլխավորում է Պորտուգալիան՝ 7 միավորով: Իսպանիան ունի 5 միավոր:

̰
Վրաստանի հավաքականը խոշոր հաշվով երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել. Ազգերի լիգա C դիվիզիոն

15:20 10.06.2022

Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում մրցել են Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Հանդիպումը կայացել է Սկոպյեում և ավարտվել հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։ Վրաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Բուդու Զիվզիվաձեն (52), Խվիչա Կվարացխելիան (62) և Օթար Կիտեիշվիլին (84): Սա Վրաստանի երրորդ անընդմեջ հաղթանակն էր Ազգերի լիգայում։ Նրանք գլխավորում են աղյուսակը։ Նախորդ […]

̰
Կարեն Գիլոյանը կգործուղվի Շվեյցարիա

13:40 10.06.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 10-12-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը Լոզանում կմասնակցի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին: Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև աշխատանքային հանդիպումներ կունենա WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկայի, գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Դոնզեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս Ռոյի և […]

̰
«Արարատ-Արմենիա»-ն նոր դարպասապահ ունի

13:34 10.06.2022

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Վսևոլոդն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Նա Կրասնոդարի սան է, հանդես է եկել «Կրասնոդար»-ի ակադեմիայում ու «Կրասնոդար-2»-ում, ինչպես նաև Արմավիրի «Տորպեդո»-ում, «Արմավիր»-ում, Իժևսկի «Զենիթ»-ում: Երմակովը մեծ փորձ ունի Հայաստանի Պրեմիեր […]

̰
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը

13:25 10.06.2022

Հաստատվել է Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Դանիել Ստեֆանսկին (Լեհաստան)։ Մրցավարի օգնականներն են Դավիդ Գոլիսը (Լեհաստան) և Միխալ Օբուկովիչը (Լեհաստան), 4-րդ պաշտոնյան է Լուկաշ Կուզման (Լեհաստան)։ VAR-ի մրցավարն է Պյոտր Լասիկը (Լեհաստան), VAR-ի մրցավարի օգնականը՝ Կժիշտոֆ Միրմուսը (Լեհաստան)։ Հիշեցնենք, որ […]

̰
Քեյնը մոռացել է, որ Իտալիայի հավաքականն ԱԱ ուղեգիր չի նվաճել և անվանել է նրան առաջնության ֆավորիտներից մեկը

12:11 10.06.2022

Հարի Քեյնը մոռացել է, որ Իտալիայի հավաքականը չի նվաճել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր, հայտնում է SportsCenter-ը: Ազգերի լիգայի խաղարկությունում Գերմանիայի հետ խաղից հետո անգլիացի հարձակվողը պատասխանել է այն հարցին, թե որ երեք թիմերն են Աշխարհի առաջնության ֆավորիտ: «Շատ լավ թիմեր կան։ Կան եվրոպական թոփ թիմեր՝ մենք, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, ինչպես նաև Բրազիլիան, Արգենտինան»,- ասել […]

̰
Բունդեսլիգան ներկայացրել է Ռոբերտ Լևանդովսկիի բոլոր գոլերն ավարտված առաջնությունում

11:50 10.06.2022

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է Ռոբերտ Լևանդովսկիի բոլոր գոլերն ավարտված առաջնությունում:

̰
Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնության խաղում 41 ինքնագոլ է գրանցվել

11:49 10.06.2022

Անհավանական միջադեպ է գրանցվել Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի առաջնության 4-րդ դիվիզիոնում։ Տիտղոսի համար պայքարել են «Մատիյասի» ու «Թայգերս» թիմերը։ Վերջին տուրում «Թայգերսը» 33-1 հաշվով հաղթել էր մրցակցին, որպեսզի ավելի բարելավի գնդակների տարբերությունը՝ չնայած +16 առավելություն ուներ «Մատիյասի» նկատմամբ։ Դրանից հետո «Մատիյասին» էլ հաղթել էր 59-1 հաշվով։ Նրա մրցակիցը 4 կարմիր քարտ էր ստացել ու 41 ինքնագոլ […]

̰
Ֆրանսիան ընդունել է, որ ՉԼ եզրափակչում ոստիկանների աշխատանքը սխալ է կազմակերպվել

11:42 10.06.2022

Փարիզի ոստիկանության ղեկավար Դիդյե Լալեմանն ընդունել է իրենց սխալը՝ ՉԼ եզրափակչի «Լիվերպուի»-«Ռեալ» խաղում ոստիկանների աշխատանքի կազմակերպման հարցում: «Ակնհայտ է, որ դա ձախողում էր: Դա մեր սխալն էր: Ֆրանսիայի հեղինակությունը տուժեց»,- Լալլեմանի խոսքերն է փոխանցում France 24-ը:

̰
Ուկրաինա-Հայաստան հանդիպման նախախաղային ասուլիսին կմասնակցեն Խոակին Կապառոսը և Էդգար Բաբայանը

11:34 10.06.2022

Հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքում կկայանա Ազգերի լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդգար Բաբայանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին (Հայաստանի ժամանակով), և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական […]

̰
«Բարսելոնայի» նախագահը շնորհակալություն է հայտնել Լևանդովսկուն

10:58 10.06.2022

«Բարսելոնայի» ղեկավարությունը գոհ է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պահվածքից: Ինչպես հայտնում է Sport1.de-ն օրեր առաջ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան զանգահարել է հարձակվողի գործակալին և շնորհակալություն հայտնել Լևանդովսկուն` «Բավարիայի» վերաբերյալ հրապարակային հայտարարությունների համար։ Նշվում է, որ Ռոբերտը վերջերս է խոսել «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ, սակայն հարձակվողը ներողություն չի խնդրել Լեհաստանի հավաքականի ճամբարում ասված […]

̰
Էմանուել Մակրոնը գոհ է Մբապեի որոշումից

10:57 10.06.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը։ Ֆրանսիացի հարձակվողը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2025 թվականը՝ մերժելով Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ «Ինձ հաջողվեց խոսել Մբապեի հետ, բայց նա ինքն է կատարել իր ընտրությունը: Նա ցույց տվեց, որ շատ հասուն է։ Կիլիանը պատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր կարիերան կառուցելու գործում»,- ասել […]

̰
ՖԻՖԱ-ն կարող է հեռացնել Էկվադորի հավաքականին ԱԱ-2022-ից

08:18 10.06.2022

ՖԻՖԱ-ն հունիսի 10-ին կարող է հայտարարել Էկվադորի հավաքականին Աշխարհի 2022 թվականի առաջնությունից հեռացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Tyc Sports-ը։ Mundo Deportivo-ն էլ հաղորդում է, որ ՖԻՖԱ-ն արդեն որոշում է կայացրել, որ Էկվադորի հավաքականը չի մասնակցի Կատարում կայանալիք ԱԱ-2022-ին, իսկ նրա տեղը բաժին կհասնի Չիլիին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ազգային թիմի իրավաբան Էդուարդո Կարլեցոն […]

̰
Սկոպյեում կկայանա եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների համաժողովը

20:27 09.06.2022

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում վաղը կմեկնարկի եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԵՕԿ) գլխավոր համաժողովը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայաստանն, ի թիվս այլ երկրների, համաժողովին կմասնակցի հեռավար եղանակով: 2023թ. Լեհաստանում կայանալիք Եվրոպայի մարզական ամառային երրորդ խաղերին վերաբերող հարցերի շուրջ ելույթ կունենա միջոցառման համակարգող հանձնաժողովի նախագահ, ԵՕԿ-ի գործկոմի անդամ Հասան Արատը: Այնուհետև կհաջորդի կազմկոմիտեի […]

̰
Մակրոնը ցանկանում է, որ Զիդանը գլխավորի ՊՍԺ-ն

20:05 09.06.2022

ՊՍԺ-ում ցանկանում են, որ թիմը գլխավորի Զինեդին Զիդանը։ Այս թեմային անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը։ «Ես չեմ շփվել Զինեդին Զիդանի հետ, բայց անսահման հիանում եմ նրանով թե՛ որպես խաղացողի, թե՛ որպես մարզչի։ Մենք շատ ենք ուզում, որ Ֆրանսիայի առաջնությունում նման տաղանդ ունեցող մարզիկ ու մարզիչ լինի, որը […]

̰
Մեսսին նկարահանվել է լատինամերիկյան սերիալում

19:52 09.06.2022

Լիոնել Մեսսին նկարահանվել է սերիալում, հայտնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացին մասնակցել է լատինամերիկյան «Պաշտպաններ» սերիալի նկարահանումներին: Սերիալի երկրորդ եթերաշրջանում Մեսսին էպիզոդիկ դեր է խաղացել: Նրա մասնակցությամբ դրվագը հեռուստաէկրաններին կհայտնվի 2023 թվականին:

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստան

19:16 09.06.2022

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի շրջանակում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։ Հայտնում է ՀՖՖ-ն։ Հավաքականը կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում: Հավաքականի 28 ֆուտբոլիստները Լոձ են մեկնել Գլազգոյից։ Հիշեցնենք, որ  Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

̰
Գեղասահորդ Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան

18:22 09.06.2022

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կարապետյանը գրել է սոցցանցերի իր էջերում: «20 տարի լինելով սպորտում՝ որոշում եմ կայացրել ավարտել կարիերաս: Սառույցն իմ տունն էր, այն պահից, ինչ հիշում եմ ինձ: Գեղասահքն ինձ շատ հնարավորություններ է ընձեռել, և պատիվ եմ ունեցել Հայաստանը ներկայացնել և լինել […]

̰
«Վերդերը» հետաքրքրված է Սարգիս Ադամյանի ծառայություններով

18:16 09.06.2022

Բունդեսլիգայի նորեկ «Վերդերը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի ծառայություններով, հայտնում է Bild-ը։ Ադամյանն այս մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրեց «Բրյուգեում» և օգնեց թիմին դառնալ Բելգիայի չեմպիոն։ Նա 16 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են գերմանական «Հոֆենհայմին», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։ Ադամյանի տրանսֆերային արժեքն ըստ […]

̰
Նիդեռլանդներում կփորձարկվեն ֆուտբոլային նոր կանոններ

17:51 09.06.2022

Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հայտարարել է 2023/24 մրցաշրջանից երկրորդ դիվիզիոնում նոր ֆուտբոլային կանոններով նախագծի մեկնարկի մասին։ Կանոնների հիմնական նորամուծությունները հետևյալն են. 1. Խաղադաշտից դուրս եկած գնդակը կարելի կլինի խաղարկել ոտքերով 2. Ազատ հարվածները կարելի է իրացնել գնդակի խաղարկումով 3. Դեղին քարտը կհանգեցնի հինգ րոպեանոց հեռացման 4. Կթույլատրվեն անսահմանափակ փոխարինումներ 5. Մաքուր […]

̰
«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչը կարող է գլխավորել «Լիլլը»

17:10 09.06.2022

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կարող է դառնալ ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացին կարող է գլխավորել «Լիլլը»։ Կողմերն արդեն սկսել են բանակցությունները։ Նշվում է, որ Ֆոնսեկան հետաքրքրված է Եվրոպայում աշխատելու հեռանկարով և մասնավորապես՝ ֆրանսիական ակումբում, այդ իսկ պատճառով բազմիցս մերժել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաները ներկայացնող […]

̰
Ուկրաինայի հավաքականը չի հայտնվել Եվրո Մ19-ում՝ դեղին քարտերի պատճառով

16:19 09.06.2022

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման խաղում Ուկրաինայի հավաքականը Ռոտերդամում մրցել է Նիդեռլանդների հավաքականի հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։ Այս խաղից առաջ Ուկրաինայի և Սերբիայի Մ19 տարեկանների հավաքականները նույնքան միավոր են ունեցել։ Զուգահեռաբար ընթացող խաղում սերբերը նույն 2-1 հաշվով հաղթել են Նորվեգիային, ինչի արդյունքում թիմերի բոլոր հիմնական ցուցանիշները հավասարվել են։ Եվրո-2022-ի եզրափակիչ փուլի […]

̰
BACK_TO_TOP