TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

«Բռնցքամարտի հայկական ժառանգությունը». ամփոփվել են մրցույթի արդյունքները

13:15 16.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ 10-25 տարեկան պատանիների և երիտասարդների համար կազմակերպել էր մրցույթ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով: Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրության խթանմանը: Մայիսի 7-14-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան […]

̰
Գուրգեն Հովհաննիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

12:13 15.05.2022

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանն իր 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 24-ամյա Հովհաննիսյանը մենամարտել է ամերիկացի Ջեսս Բրայնի հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։ Հովհաննիսյանը նախորդ 2 մենամարտերում ևս հաղթանակ էր տարել, իսկ վերջին մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 11-ին։    

̰ ̰
̰
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի վերջին՝ 8-րդ հրապարակումը

20:13 14.05.2022

Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի վերջին՝ 8-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ https://escs.am/am/news/12452 Մրցույթի յոթերորդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Հովհաննես Բաչկով, 2017թ., 2019թ.: Հաղթողն է Մկրտիչ Գաբրիելյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Չեմպիոնական երկու ոսկին նվաճել են գյումրեցի ծանրորդները․ Հայաստանի հավաքականի արդյունքները ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում

19:58 14.05.2022

Մայիսի 2-10-ը Հունաստանում անցկացված ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը մեդալային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը,իսկ թիմային պայքարում երկրորդն է: Հայ ծանրորդները նվաճել են 14 մեդալ։ Աշխարհի առաջնության երկու չեմպիոնական ոսկիները, երկու տարբեր քաշային կարգերում նվաճել են գյումրեցի ծանրորդներ Գառնիկ Չոլակյանն ու Գարիկ Կարապետյանը։ Երկուսն էլ Գյումրիի օլիմպիական հերթափոխի քոլեջի սաներ են։ Աշխարհի չեմպիոն Գարիկ […]

̰
Ռուսաստանի Պրեմիեր լիգան դիտարկում է մրցաշարի ձևաչափի 5 տարբերակ հաջորդ մրցաշրջանի համար

19:30 14.05.2022

Ռուսաստանի Պրեմիեր լիգան դիտարկում է հաջորդ մրցաշրջանի համար մրցաշարի ձևաչափի 5 տարբերակ, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sports.ru-ն։ 1) 30 տուր՝ 16 թիմով, գումարած Լիգայի գավաթը. 2) 30 տուր՝ 16 թիմով, ապա բաժանում երեք խմբերի (1-4 տեղեր, 5-12, 13-16) 3) 30 տուր՝ 16 թիմով, ապա բաժանում 8 թիմանոց երկու խմբերի 4) 30 տուր՝ 16 թիմով, ապա […]

̰
Պորտուգալիայում առգրավվել է Աբրամովիչի 10 միլիոն եվրո արժողության առանձնատունը

18:28 14.05.2022

Պորտուգալիայի իշխանությունները առգրավել են ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի առանձնատունը հարավային Ալգարվե շրջանում։ Շքեղ տունը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Publico հրատարակությունը։ Ուկրաինա ռուսական ներխուժումից երկու շաբաթ առաջ Millhouse Views LLC-ն, որը պատկանում է Աբրամովիչի հոլդինգին, ըստ տեղեկությունների փորձել է վաճառել առանձնատունը։ Բայց այս մասին ոստիկանությանը հայտնել է  պետական ​​բանկին, և Պորտուգալիայի […]

̰
Հայտնի է Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման վայրը

17:39 14.05.2022

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝  Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում, որը տեղավորում է 18027 հանդիսական: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

̰
Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակը տոնեց Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում

21:30 13.05.2022

70 կգ քաշային Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակը տոնեց Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Ինչպես փոխանցում է ֆեդերացիան, մեր մարզուհին այս անգամ մրցեց Ճապոնիան ներկայացնող Արիսա Տուբասայի հետ ու կրկին հաղթեց մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Անին ուներ առավելություն և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան: Ավելի վաղ Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին:

̰
Արաս Օզբիլիսը ցանկանում է վերադառնալ մեծ ֆուտբոլ

18:56 13.05.2022

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերադարձել է Հայաստան: 2021 թվականի վերջում Արազը որոշել էր դադար վերցնել կարիերայում՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով: 32-ամյա Օզբիլիսը լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում՝ նշելով իր նախկին թիմին՝ Երևանի «Փյունիկին»: Օզբիլիսն այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի: «Եթե ամեն ինչ լավ ընթանա ու կարողանա լավ մարզավիճակ հավաքել, կարող է պայմանագիր […]

̰
Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել է Կիպրոսի առաջնության լավագույն աջ պաշտպան

18:41 13.05.2022

«Անորտոսիսի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել է Կիպրոսի առաջնության լավագույն աջ պաշտպան: Նա ընդգրկվել է 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին և մի խումբ ֆուտբոլիստների

18:35 13.05.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին և ակումբների մի խումբ ֆուտբոլիստների։ Քննարկվել են ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։ Երկրի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել ֆուտբոլի զարգացման համար ֆեդերացիայի կողմից գործադրվող ջանքերը և հավաստիացրել` չնայած հետպատերազմական շրջանին, հատուկ սոցիալ-տնտեսական […]

̰
Մոուրինյուն 12 տարի ուշացումով ստացել է Ա սերիայի մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը

18:24 13.05.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ստացել է մրցաշրջանի լավագույն մարզիչի` Panchina D’Oro մրցանակը, որը տրվել է Ա սերիայի մարզչական ասոցիացիայի կողմից։ Այս մրցանակը, սակայն, տրվել է 12 տարի ուշացումով, քանի որ այն վերաբերում է 2009/2010 մրցաշրջանին, երբ պորտուգալացի մասնագետը գլխավորում էր «Ինտերը»: Այդ մրցաշրջանում միլանյան ակումբը հաղթեց Ա սերիան, Իտալիայի գավաթը և Չեմպիոնների լիգան: Այդ […]

̰
Հուսով եմ, որ «Լիվերպուլը» կկարողանա վրեժ լուծել «Ռեալից»․ Մոհամեդ Սալահ

16:57 13.05.2022

Մոհամեդ Սալահը մեծ ցանկություն ունի, որ իր թիմը ռևանշի հասնի «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Հիշեցնենք՝ 2018-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել էին «Լիվերպուլը» և «Ռեալը»: Այդ խաղում Սալահը վնասվածք ստացավ առաջին խաղակեսում և փոխարինվեց: Ի վերջո հաղթեց իսպանական ակումբը: «Ես հիշում եմ «Ռեալի» դեմ վերջին եզրափակիչը, կարծես երեկ էր: Մենք լավ ենք պատրաստվել: Հուսով եմ, […]

̰
Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է․ Forbes

16:54 13.05.2022

Forbes հեղինակավոր պարբերականը հրապարակել է մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը: Առաջին հորիզոնականում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է. նրա կարողությունը գնահատվում է 130 մլն դոլար: Երկրորդ տեղում բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է (121,2 մլն դոլար): Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (115 մլն դոլար): Թոփ-10-ում ընդգրկված է նաև Նեյմարը (95 մլն):

̰
Մբապեին և նրա ընտանիքին ճնշում են․ Marca

16:48 13.05.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեծ ճնշման տակ է, որպեսզի մնա ՊՍԺ-ում: Ինչպես հայտնում է Marca-ն՝ նա և իր ընտանիքը զանգեր են ստանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Կատարից և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, որի հետ Մբապեն ամենաջերմ հարաբերությունները չունի: Կիլիանը անհանգստանում է իր ընտանիքի, հատկապես իր կրտսեր եղբոր՝ Էտանի համար, որը խաղում է ՊՍԺ-ի ակադեմիայում և ցանկանում […]

̰
Փոխվել է ըստ մարզաձևերի մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքը

16:35 13.05.2022

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2005 թվականի սեպտեմ­բերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաս­տատելու մասին» 1428-Ն որոշման փոփոխությունը, որը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Վերանայվել է ըստ մարզաձևերի մարզադպրոց ընդունվող երեխաների տարիքային շեմը՝ այն մեկ տարի նվազեցնելով: 2022 թվականի […]

̰
Արոնյանը կիսում է 1-2 տեղերը Ուեսլի Սոյի հետ․ Grand Chess Tour

16:28 13.05.2022

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 7-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն սպիտակներով հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Արոնյանը 4,5 միավորով Ուեսլի Սոյի հետ պահպանեց առաջատարի դիրքը: Սոն ևս հաշտություն կնքեց: Նրա մրցակիցը Բոգդան-Դանիել Դյակն էր: 4 միավորով առաջատարներին հետապնդում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը հաղթեց Ռիչարդ Ռապորտին: Առաջին հաղթանակները տոնեցին Շահրիյար Մամեդյարովն ու Ալիռեզա […]

̰
Հայաստանի Մ15 հավաքականը պարտվեց Վրաստանի ընտրանուն և զբաղեցրեց 2-րդ տեղը․ ՈւԵՖԱ Զարգացման մրցաշար

15:58 13.05.2022

Հայաստանի Մ-15 հավաքականը իր վերջին՝ երրորդ հանդիպումն անցկացրեց ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակներում՝ մրցելով Վրաստանի Մ-15 ընտրանու հետ։ Հայաստանի Մ-15 հավաքականը 0-2 հաշվով պարտություն կրեց և վաստակած 6 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։ 7 միավորով ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանի ընտրանին։ 3-րդ տեղը զբաղեցրեց Մոլդովան՝ 4 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց […]

̰
Բելգիացի դարպասապահը դուրս է եկել Եվրատեսիլ-2022-ի եզրափակիչ

15:48 13.05.2022

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում հանդես է եկել բելգիացի դարպասապահ Ժերեմի Մակիեսեն: Պարզվում է՝ նա ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկ է, այլև երգիչ։ Նա կատարել է «Miss You» երգը և կարողացել է դուրս գալ Եվրատեսիլի եզրափակիչ: Մակիեսեն հանդես է գալիս Բելգիայի չորրորդ դիվիզիոնի «Էքսելսիոր» ակումբում։

̰
Էդգար Սևիկյանի «Լևանտեն» լքեց Լա լիգան

15:37 13.05.2022

Լա լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրելուց հետո «Լևանտեն» կորցրեց իսպանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում մնալու հնարավորությունը։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Լևանտեն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականը։ «Լևանտեն» իր պատմության մեջ 5-րդ անգամ դուրս մնաց բարձրագույն դիվիզիոնից․ վերջին անգամ դա տեղի է ունեցել 2015/16 մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ «Լևանտեի» կազմում […]

̰
Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը մեկնարկել է հաղթանակով. Բռնցքամարտի կանանց ԱԱ

14:12 13.05.2022

Հայաստանի բռնցքամարտի կանանց ազգային հավաքականը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցում է աշխարհի առաջնությանը։ Հայաստանի 4 ներկայացուցչից 3-ը հաղթանակներ են տարել մեկնարկային մենամարտերում։ Մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տարել է 70 կգ քաշային Անի Հովսեփյանը՝ վստահ առավելության հասնելով ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ։ Այսօր՝ մայիսի 13-ին, Անին կանցկացնի իր երկրորդ մենամարտը՝ ուժերը չափելով Ճապոնիայի ներկայացուցիչ Անիսա Տսուբատայի հետ։ 50 […]

̰
Բելառուսի Մ-21 հավաքականի հանդիպումները կկայանան Երևանում

13:08 13.05.2022

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Բելառուսի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 21 որակավորման փուլի հանդիպումներ կանցկացնի չեզոք դաշտում: Որպես մրցավայր ընտրվել է Երևանը: Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 – Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 – Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկեն 17։00-ին։ Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Մեդիայի այն ներկայացուցիչները, […]

̰
Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան մեր եռագույնի ներքո իր առաջին մենամարտն ավարտել է հաղթանակով

21:42 12.05.2022

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան մեր եռագույնի ներքո իր առաջին մենամարտն ավարտեց հաղթանակով: Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնության առաջին մենամարտում 54 կգ քաշային մարզուհին մրցեց Ուկրաինան ներկայացնող Սվետլանա Ումանսկայի հետ ու վստահ հաղթանակ տոնեց: Մեր մարզիկներից իրենց առաջին մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը:

̰
Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում հաղթանակ է տոնել Անուշ Գրիգորյանը

20:46 12.05.2022

Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունենում Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։ Այս անգամ տպավորիչ հաղթանակ տոնեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մարզուհին իր մեկնարկային մենամարտում մրցեց ֆին Պիռլա Կաիվո Օյջայի հետ և հաղթեց հսկայական առավելությամբ: Ընդ որում, Անուշը ֆին մրցակցից ռևանշ վերցրեց Ստրանջայի մրցաշարում կրած պարտության դիմաց:

̰
Հայտնի են Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021-22 մրցաշրջանի ապրիլի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

20:25 12.05.2022

Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի ապրիլի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։ Հայտնում է  ՀՖՖ-ն։   Փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը, ով անցկացրած 5 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Թեժ պայքարում Միրանյանը հաղթել է «Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոյին: Լավագույնների ցանկում էին նաեւ Ռազմիկ Հակոբյանը, Մաքսիմ […]

̰
Nike-ը դադարեցնում է համագործակցությունը Մոսկվայի «Սպարտակի» հետ

18:50 12.05.2022

Մոսկվայի «Սպարտակի» տեխնիկական հովանավոր Nike-ը դադարեցնում է ակումբի հետ համագործակցությունը։ Nike ընկերությունը տեղեկացրել է «Սպարտակ» ՖԱ-ին հովանավորչական պայմանագիրը խզելու մասին՝ կապված նրա հետ, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ ակումբը մյուս մրցաշրջանում չի կարող մասնակցել եվրագավաթներին։ «Սպարտակի» կոմերցիոն բաժնի ղեկավարությունն աշխատանքներ է տանում մարզահագուստի նոր մատակարար գտնելու ուղղությամբ»,- ասված է մոսկովյան ակումբի հայտարարության մեջ։ Ամերիկյան Nike ընկերությունը 2005 […]

̰
«Ինտերը» 8-րդ անգամ դարձել է Իտալիայի գավաթակիր

18:16 12.05.2022

Հռոմում կայացել է Իտալիայի գավաթի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպել են «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում միլանյան ակումբը հաղթել է 4-2 հաշվով։ Այսպիսով՝ «Ինտերը» 8-րդ անգամ դարձել է Իտալիայի գավաթակիր։  

̰
Կատարի հյուրանոցների զգալի մասը ԱԱ-2022-ի ժամանակ չի ընդունի ԼԳԲՏ ներկայացուցիչներին

17:35 12.05.2022

Կատարի հյուրանոցների մեծ մասը պատրաստ չէ աշխարհի 2022 առաջնության ժամանակ ընդունել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։ Այսպիսի եզրակացության է եկել SVT Sport-ը անցկացրած հետաքննությունից հետո։ ՖԻՖԱ-ի կայքում նշված է Կատարի 69 հյուրանոց, ուր խորհուրդ է տրվում այցելել ԱԱ-2022-ի ժամանակ։ SVT Sport-ի ներկայացուցիչները գրել են դրանցից յուրաքանչյուրին՝ ներկայանալով միասեռական զույգ Շվեդիայից, որ ցանկանում է մնալ հյուրանոցում։ Հյուրանոցներից 56-ը […]

̰
BACK_TO_TOP