TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Տոտին կարծում է, որ մրցավարները հաճախ են սխալ որոշումներ կայացնում՝ ի վնաս «Ռոմայի»

13:15 11.05.2022

«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին խոսել է «Ֆիորենտինայի» հետ հռոմեական թիմի հանդիպման մրցավարության մասին։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Ֆիորենտինայի» հաղթանակով՝ 2։0 հաշվով, իսկ գոլերից մեկը խփվել է 11 մետրանոց հարվածով։ Տոտտին կարծում է, որ մրցավարները սխալ են թույլ տվել՝ 11 մետրանոց նշանակելով։ «11 մետրանոց «Ֆիորենտինայի» դեմ խաղում․․. Ծանոթ պատմություն է։ Սա «Ռոմայի» դեմ բազմաթիվ […]

̰
Ուկրաինայի հավաքականի մարզիչը դեմ է, որ իր երկրի ընտրանին ԱԱ-ի ուղեգիր նվաճի առանց պայքարի

11:10 11.05.2022

«Ուկրաինայի հավաքականը պետք է խաղադաշտում պայքարի ԱԱ-2022-ին մասնակցելու համար, այլ ոչ թե առանց պայքարի տեղ զբաղեցնի մրցաշարում»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Կիսաեզրափակչի փլեյ-օֆֆում Ուկրաինայի հավաքականը հունիսի 1-ին կխաղա Շոտլանդիայի ընտրանու հետ։ Հաղթանակի դեպքում ուկրաինացիներն Աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարեն ուելսցիների հետ՝ հունիսի 5-ին։ «Տխուր կլիներ, եթե հենց այնպես գնայինք Աշխարհի առաջնություն։ Իսկ […]

̰
Հայաստանի պատանի ըմբիշները 2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե  մեդալ են նվաճել Թեհրանի մրցաշարում

10:16 11.05.2022

Իրանի մայրաքաղաք Թեհրանում հաջող ելույթներ են ունեցել հունահռոմեական ոճի մեր պատանի ըմբիշները: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Ոսկե մեդալակիրներ են դարձել 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը և 55կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Սամվել Խաչատրյանը (45կգ), Արթուր Բուրսալյանը (55 կգ) և Պետրոս Արշակյանը (60կգ): Բրոնզե մեդալ է նվաճել 80 […]

̰
Հայտնի փոփ աստղը ելույթ կունենա ՉԼ-ի եզրափակչի բացմանը

09:51 11.05.2022

Գրեմմիի մրցանակակիր, փոփ աստղ Կամիլա Կաբելոն ելույթ կունենա 2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման արարողությանը։ Կուբայական ծագումով ամերիկուհի փոփ աստղը, ով առավել հայտնի է իր Bam Bam, Señorita և Havana հիթերով, բեմ կբարձրանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում՝ ՉԼ եզրափակչի մեկնարկից մի քանի րոպե առաջ: «Ես շատ ուրախ կլինեմ բեմ բարձրանալ Չեմպիոնների լիգայի […]

̰
Մոուրինյուն դժգոհ է «Ֆիորենտինայի» հետ խաղի մրցավարությունից

21:15 10.05.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Ա Սերիայի 36-րդ տուրի խաղում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից   հետո դժգոհություն է հայտնել VAR-ի մրցավար Լուկա Բանտիի աշխատանքից, որի հուշումով է 11 մետրանոց նշանակվել: «Մենք կրկնակի բացատրություն ունենք. ակնհայտ է, որ հինգշաբթի կայացած խաղից հետո մենք հաստատ ֆիզիկական ու մտավոր էներգիայի պակաս ունեինք մրցակցի համեմատ, որը մի ամբողջ շաբաթ ուներ պատրաստվելու։ […]

̰
Վստահ եմ, որ «Լիվերպուլը» կհաղթի ՉԼ-ն. Անրիի կանխատեսումը

20:43 10.05.2022

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է ՉԼ եզրափակիչ «Լիվերպուլ»-«Ռեալ» խաղի մասին։ «Բոլոր եվրոպական թիմերը վախենում են «Ռեալից», իսկ «Ռեալը» վախենում է «Բարսելոնայից»։ Բայց անձամբ ես վստահ եմ, որ «Լիվերպուլը» կհաղթի ՉԼ-ն։ Այն «Ռեալից» ուժեղ է»,- Անրիի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը։ ՉԼ եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզում։ Հիշեցնենք՝ 2018-ի ՉԼ եզրափակչում […]

̰
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների քսանյակում Մեսսին և Ռոնալդուն չկան այս պահի դրությամբ

19:54 10.05.2022

Կարիմ Բենզեման պահպանել է առաջատարի դիրքերը Goal-ի՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում: Ռոբերտ Լևանդովսկին կորցրել է իր տեղը լավագույն եռյակում՝ երրորդ հորիզոնականը զիջելով «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սադիո Մանեին։ Ո՛չ Լիոնել Մեսսին և ո՛չ էլ Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք նախկինում մի քանի անգամ նվաճել են մրցանակը, տեղ չեն գտել նույնիսկ լավագույն 20-յակում։ Լավագույն տասնյակն այսօրվա դրությամբ ունի հետևյալ տեսքը. […]

̰
«Ռոման» 2 տարվա պայմանագիր է առաջարկել Մխիթարյանին.  Corriere dello Sport

19:37 10.05.2022

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա պայմանագիր, սակայն աշխատավարձի կրճատմամբ։ Ընդգծվում է, որ հայ ֆուտբոլիստին և նրա ընտանիքին դուր է գալիս Իտալիայի մայրաքաղաքը, և կողմերի միջև համագործակցության շարունակականության հավանականությունը գնահատվում է բավականին […]

̰
Ռոնալդուի ֆանատները հորդորում են նրան հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

19:17 10.05.2022

Ռոնալդուի ֆան էջերից մեկը հրապարակում է արել սոցցանցերում, որում հորդորում է նրան հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Հրապարակման մեջ ասվում է. «Հիմա մենք ՉԼ-ում տեղ չունենք։ Կրիշտիանուն չպետք է ակումբի հանդեպ իր սերն ապացուցելու համար մնա, դրա ամենամեծ ապացույցն այն էր, որ նա վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ առաջարկ ունենալով «Մանչեսթեր Սիթիից», որն ակնհայտ ավելի լավ կազմ, մարզիչ ու […]

̰
Դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարի մեկնարկը տրվել է Գյումրիից

18:11 10.05.2022

Այսօր Գյումրիում մեկնարկել է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան դպրոցականների ֆուտբոլի փորձնական մրցաշարը։ Այն անցկացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հովանու ներքո՝ աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության։ Մրցումներին մասնակցում էին չորս թիմեր՝ երեքը Գյումրիից, մեկը՝ Վանաձորից։ Պատանի ֆուտբոլիստների համար լավագույն հնարավորություններից մեկն է ստեղծվել բակայինից  դեպի մեծ ու պրոֆեսիոնալ ֆուտբոլ տեղափոխվելու համար։ Մրցապայքարում […]

̰
Պատանի հայ ձյուդոիստները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

17:57 10.05.2022

Ձյուդոյի պատանիների հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մայիսի 7-8-ը մասնակցել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին: 81 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը, որի մարզիչը Վահե Թորոսյանն է, դարձել է արծաթե մեդալակիր: Իսկ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Աղասյանը, որին մարզում է Կարեն Աղասյանը, նվաճել է բրոնզե մեդալ:

̰
Ռոնալդուն մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

17:17 10.05.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմակիցներին ասել է, որ մտադիր է կարիերան շարունակել նույն ակումբում։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Sun-ը։ Աղբյուրի համաձայն՝ Ռոնալդուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», եթե այդ որոշման հետ համաձայն լինի թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի վերջում չկարողացավ ձեռք բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Չնայած […]

̰
Լևոն Արոնյանի 4-րդ ոչ-ոքին. Grand Chess Tour

17:04 10.05.2022

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 5-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել միանձնյա առաջատար Ուեսլի Սոյի հետ: Հաշտություն են կնքել նաև Յան Նեպոմնյաշչնի-Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Ռիչարդ Ռապորտ-Լենիեր Դոմինգես, Բոգդան-Դանիել Դյակն-Ալիռեզա Ֆիրուջա զույգերը: Հաղթանակ է տարել միայն Ֆաբիանո Կարուանան, ով մրցում էր Շահրիյար Մամեդյարովի հետ: 5 տուրից հետո 3,5 միավորով աղյուսակը շարունակում է […]

̰
«Բորուսիան» սպասում է Հոլանդի հեռանալուն

16:54 10.05.2022

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն Սեբաստիան Կելը խոսել է Էրլինգ Հոլանդի հետագայի մասին։ Նորվեգացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, սակայն նա, ամենայն հավանականությամբ, ավելի շուտ կհեռանա ակումբից: «Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ մենք հստակություն կունենանք Էրլինգի հարցում»,- Կելի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։ Դորտմունդցիների տնօրենը նշել է նաև, որ ակումբը սպասում է նորվեգացի հարձակվողի հեռանալուն։ 21-ամյա հարձակվողի […]

̰
Մբապեն մեկնել է Մադրիդ. ԶԼՄ-ների վարկածը

16:38 10.05.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնել է Մադրիդ։ Այս մասին գրում է Sport.es-ը։ ԶԼՄ-ները հարձակվողին լուսանկարել են Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտ։ Կիլիանը ընթրել է իր թիմակից Աշրաֆ Հաքիմիի հետ, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Ռեալում»։ Մբապեի՝ Մադրիդ այցելության նպատակը չի նշվում, բայց ԶԼՄ-ները գրում են, որ պատճառը կարող է լինել «Ռեալի» կողմից […]

̰
Ադամյանի «Բրյուգեն» պայքարում է չեմպիոնության համար

16:11 10.05.2022

Բելգիայի առաջնության հերթական տուրում առաջատար «Յունիոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բրյուգեին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հանդիպմանը մասնակցել է հենց սկզբից և փոխարինվել 70-րդ րոպեին։ Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» վաստակել է 43 միավոր և հավասարվել «Յունիոնին»՝ կիսելով 1-2 տեղերը այդ ակումբի հետ։ Մրցաշրջանի ավարտին մնացել է 3 […]

̰
ՈւԵՖԱ-ի նախագահը խոստացել է Չեմպիոնների լիգան էլ ավելի հետաքրքիր դարձնել

15:58 10.05.2022

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերթական անգամ խոսել է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության մասին: «Առաջարկվող ձևաչափը մի փոքր ավելի բարդ է, քան ներկայիս մոդելը, բայց այն կլինի ավելի մրցունակ և հետաքրքիր, և կարծում եմ, որ լավ կլինի մրցակցային հավասարակշռության համար: Սա լիգայի համակարգ է, որը, իմ կարծիքով, շատ ավելի հետաքրքիր է, քան ներկայիս ձևաչափը։ Մենք կդարձնենք […]

̰
Մխիթարյանը կհասցնի վերականգնվել վնասվածքից մինչև Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը. La Repubblica

15:43 10.05.2022

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը ստացել էր «Լեսթերի» դեմ խաղում և, ըստ նախնական տեղեկությունների, պետք է բաց թողներ մոտ 20 օր: Ինչպես հայտնում է La Repubblica-ն՝ իտալական թիմի առանցքային խաղացողը կհասցնի վերականգնվել վնասվածքից մինչև Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, որը կկայանա մայիսի 25-ին Տիրանայում: Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուի սաները տիտղոսի համար կպայքարեն «Ֆեյենորդի» դեմ։ Ընթացիկ […]

̰
Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի վարկանիշային աղյուսակում

15:33 10.05.2022

ATP-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թենիսիստների թարմացված վարկանիշը մայիսի 9-ի դրությամբ։ Առաջատարը մնում է սերբ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդը ռուս Դանիիլ Մեդվեդևն է։ Լավագույն եռյակը եզրափակում է գերմանացի Ալեքսանդր Զվերևը։ Իսպանացի Կառլոս Ալկարասը, որը կիրակի օրը Մադրիդի «Մասթերսի» եզրափակիչում հաղթեց Զվերևին, բարձրացել է 3 տեղով և այժմ 6-րդ տեղում է։ ՌԴ-ը ներկայացնող Կարեն Խաչանովը 2 տեղով […]

̰
Գավառում անցկացվել է շախմատի 2022 թվականի մարզային առաջնությունը

15:20 10.05.2022

2022 թվականի մայիսի 8-ին Գավառի ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի շախմատի 2022 թվականի առաջնությունը: Այն նպատակ ուներ՝ նպաստելու համայնքներում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին և հանրապետական մրցումներին մարզի լավագույն շախմատիստների մասնակցության ապահովմանը: Մարզային առաջնությունն անցկացվեց մեկ փուլով, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, […]

̰
Պոգբան հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

15:04 10.05.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբան չի պատրաստվում տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է The Athletic-ը։ Հաղորդվում է, որ Ֆրանսիացի հավաքականի ֆուտբոլիստն առաջարկ ուներ այս ակումբից, քանի որ ամռանը նա կդառնա ազատ գործակալ, սակայն 29-ամյա Պոգբան մերժել է տրանսֆերը: Նա դիտարկում է ֆրանսիական ՊՍԺ, իտալական «Յուվենտուս» և Մադրիդի «Ռեալ» տեղափոխության տարբերակները:

̰
Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդարի» կազմում

14:43 10.05.2022

ՌՊԼ-ի 28-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում ոչ-ոքի է խաղաց «Արսենալի» հետ։ Թիմերը մեկական գնդակ են փոխանակել: 19-րդ րոպեին հաշիվը բացել են դաշտի տերերը: 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իրացրել է 11-մետրանոց հարվածը։ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Կրասնոդարը» 46 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 23 միավորով վերջին՝ 16-րդ […]

̰
Անհրաժեշտ 7-0 հաշիվը ապահովվեց. արտասովոր վերջաբան Անգլիայի ֆուտբոլի 2-րդ լիգայի մրցաշարում

14:33 10.05.2022

Ավարտվեց Անգլիայի ֆուտբոլի 2-րդ լիգայի մրցաշրջանը, որը նշանավորվեց վերջին տուրում «Բրիստոլի» խոշոր հաշվով հաղթանակով։ «Բրիստոլին» անհրաժեշտ էր 7:0 հաշվով հաղթանակ՝ լիգայի աութսայդեր «Սքանթորփ Յունայթեդի» դեմ վերջին տուրի խաղում, որպեսզի ակումբը կարողանար դուրս գալ հաջորդ դիվիզիոն: Հատկանշական է, որ դա հաջողվել է անել: Եզրափակիչ սուլիչից հետո «Բրիստոլի» երկրպագուները վազել են խաղադաշտ և ֆուտբոլիստների հետ նշել իրենց […]

̰
«Ռոման» պարտվել է «Ֆիորենտինային». Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը

12:41 10.05.2022

Ա սերիայի 36-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով զիջել է «Ֆիորենտինային»։ Դաշտի տերերը գոլեր են խփել խաղի սկզբնամասում, 5-րդ և 11-րդ րոպեներին: Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի և չի մասնակցել խաղին: Նա վնասվածք էր ստացել «Լեսթերի» դեմ խաղում և, ըստ նախնական տեղեկությունների, պետք է բաց թողնի մոտ 20 օր։ Այս խաղից հետո «Ֆիորենտինան» […]

̰
ԱԱ-2022-ի ընտրական փուլի Բրազիլիա-Արգենտինա խաղը կվերախաղարկվի. ՖԻՖԱ

10:17 10.05.2022

ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն հաստատել է, որ ԱԱ-2022-ի որակավորման փուլի Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև խաղը կվերախաղարկվի։ Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Խաղը պիտի կայանար 2021-ի սեպտեմբերի 5-ին Սան-Պաուլուում։ Մեկնարկային սուլիչից անմիջապես հետո այն դադարեցվել էր։ Պատճառն Արգենտինայի հավաքականի խաղացողներ Ջովանի Լո Չելսոյի, Քրիստիան Ռոմերոյի և Էմիլիանո Մարտինեսի դաշտ մտնելն էր։ Բրազիլիայի օրինապահ մարմինների […]

̰
Հայաստանի ծանրամարտի հավաքականը երիտասարդական ԱԱ-ից կվերադառնա 14 մեդալով

09:38 10.05.2022

Հունաստանում ավարտին է մոտենում Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այսօր մրցաշարի վերջին օրն է, սակայն հայ մարզիկներից մրցաբեմ դուրս եկող չկա, մեր ծանրորդներն արդեն ավարտել են իրենց ելույթները և գրանցել են բավականին լավ արդյունք: Հայաստանի հաշվին առանձին վարժությունների և երկամարտի գումարով գրանցվել է 14 մեդալ՝ 5 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե: Հիշեցնենք, որ հենց սկզբում […]

̰
Հայաստանը հաղթանակով է  մեկնարկել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում

23:45 09.05.2022

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Թուրքիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, մեր մարզուհիներից առաջին հաղթանակը տոնեց 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը շատ վստահ առավելության հասավ ուկրաինացի Մարիա Սաիդայաի նկատմամբ։

̰
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

22:50 09.05.2022

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, երկամարտի 363 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունը հայ ծանրորդն ավարտել է 161 կգ, իսկ հրում վարժությունը՝ 202 կգ արդյունքով։ Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Ամրիդինովը (372կգ), իսկ բրոնզե մեդալակիր է […]

̰
«Լեռնային Արցախը» դարձել է Առաջին խմբի առաջնության չեմպիոն

18:45 09.05.2022

Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Լեռնային Արցախը» 4-1 հաշվով հաղթեց «Գանձասար-2»-ին և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ ապահովել է չեմպիոնությունը։ «Լեռնային Արցախն» այս պահին իր ակտիվում ունի 66 միավոր, իսկ 60 միավորով «Շիրակը» երկրորդ տեղում է, սակայն միմյանց հետ անցկացրած խաղերի հաշվարկով, անկախ հետագա արդյունքներից, Ստեփանակերտը ներկայացնող թիմն առավելություն է ստանում։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ նորընծա […]

̰
«Փյունիկը» հաղթեց «Վանին» ու ևս մեկ քայլով մոտեցավ չեմպիոնությանը

17:57 09.05.2022

VBet ՀՊԼ 32-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը, փոխանցում է armsport.am-ը: 17-րդ րոպեին Խոսե Կարաբալյոն գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին։ Առաջին կեսի վերջնամասում Ուգո Ֆիրմինոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում տեղի չունեցավ։ «Փյունիկը» այս խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 70 միավորով և 5 միավորով […]

̰
BACK_TO_TOP