16:54 12.05.2022
Այսօրվա դրությամբ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար» ակումբի լավագույն ռմբարկուն է: Հայ ֆուտբոլիստը թիմում ամենաարդյունավետն է խաղում: Նա այս առաջնությունում արդեն դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ վերջին անգամ Սպերցյանը աչքի էր ընկել «Արսենալի» դեմ խաղում՝ արդյունավետ իրացնելով 11 մետրանոց տուգանային հարվածը: «Կրասնոդարը» վաստակել է 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի […]
14:47 12.05.2022
Հայաստանի Մ-14 հավաքականը ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի շրջանակում մայիսի 12-ին Երևանում իր երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Միացյալ Արաբական Էմիրությունների Մ-14 ընտրանու հետ։ Մեր հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը մրցաշարում՝ հաղթելով 1։0 հաշվով։ Այսպիսով, վաստակած 6 միավորով, Հայաստանի Մ-14 հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։ 2-րդ տեղը զբաղեցրեց ՄԱԷ-ն է, որը վաստակել է 3 միավոր, […]
14:31 12.05.2022
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահլիճում կայացել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները: Բազկամարտի մրցումներում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել են Շիրակի մարզի, 2-րդ հորիզոնականը՝ Տավուշի մարզի, իսկ երրորդ հորիզոնականը՝ Երևան քաղաքի հավաքական թիմերը։ Սպարտակիադային աղջիկների անհատական պայքարում 1-ին […]
10:42 12.05.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հայտնել է, որ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի կապակցությամբ կարգապահական հետաքննություն է սկսել Էկվադորի հավաքականի խաղացող Բայրոն Կաստիլյոյի կողմից փաստաթղթերի հնարավոր կեղծման վերաբերյալ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Կաստիլյոն 23 տարեկան է, նա էկվադորի Պլայաս քաղաքից է։ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանները հետաքննություն են անցկացրել, և, ըստ նրանց, Կաստիլյոն իրականում երեք տարով մեծ […]
09:38 12.05.2022
Արգենտինայի հավաքականը պաշտոնապես հրաժարվել է Ավստրալիայում հանդիպում անցկացնել Բրազիլիայի ընտրանու հետ։ Կողմերը պայմանավորվել էին խաղն անցկացնել չեզոք դաշտում։ Անցյալ տարի Բրազիլիայում կայացած հանդիպումն ավարտվեց մեծ սկանդալով. Արգենտինայի հավաքականի չորս խաղացողներ խախտել էին կորոնավիրուսային արձանագրությունը։ Հարավային Ամերիկայում ԱԱ-2022-ի որակավորման փուլն ավարտվել է, Արգենտինան ու Բրազիլիան արդեն ձեռք են բերել ուղեգրեր։ Ներկա պայմաններում արգենտինացիներն այս հանդիպումը վերախաղարկելու […]
09:01 12.05.2022
Մեկօրյա ընդմիջումից հետո Բուխարեստում շարունակվեց Grand Chess Tour մրցաշարը: 6-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց՝ սևերով 25-րդ քայլին առավելության հասնելով Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը 4 միավորով Ուեսլի Սոյի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Սոն հաշտություն կնքեց Ռիչարդ Ռապորտի հետ: Տուրի մյուս հաղթանակն իր օգտին գրանցեց Լենիեր Դոմինգեսը, որի մրցակիցը […]
08:51 12.05.2022
«Այաքսը», սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթելով «Հերենվենին», մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 36-րդ անգամ դարձավ Նիդերլանդների առաջնության չեմպիոն: «Այաքսը» ունի 82 միավոր, ՊՍՎ-ն նույնպես, բայց առաջնության ավարտից մեկ տուր առաջ 4 միավորով զիջում է ամստերդամյան թիմին։ ՊՍՎ-ն կավարտի առաջնությունը երկրորդ տեղում: Բրոնզե մեդալակիրը «Ֆեյենորդն» է։ «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մրցաշրջանի ավարտից հետո […]
08:38 12.05.2022
ՈւԵՖԱ-ի եկամուտը 2021/22 մրցաշրջանի վերջում կազմել է ավելի քան 5,7 միլիարդ եվրո, ինչը ռեկորդ է կազմակերպության պատմության մեջ, համագումարի ժամանակ ասել է կազմակերպության ֆինանսական տնօրեն Յոզեֆ Կոլլերը։ «Ակումբային մրցաշարերի անցկացումը, Եվրոպայի առաջնությունը, Ազգերի լիգան և Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեզ թույլ տվեցին մրցաշրջանի վերջում ավելացնել եկամուտը, այն կազմել է 5,725 միլիարդ եվրո: Այս գումարը ռեկորդային […]
08:15 12.05.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ափսոսանք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս վիճակի համար: Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդին» հիշելիս խոսել է նաև «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին։ «Միասին մենք երեք տիտղոս ենք նվաճել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ցավոք, դրանք «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին գավաթներն են: Ես ասում եմ, ցավոք, քանի որ ինձ իսկապես շատ է դուր գալիս այդ […]
00:17 12.05.2022
Պատանի ազատ ոճայինները 3 մեդալ են նվաճել Աբդոլահ Մովահեդի անվան գավաթի խաղարկությունում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իրանի Ամոլում կայացած մրցաշարում ոսկե մեդալակիր է դարձել 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը: Արծաթե մեդալ է նվաճել Արման Հարությունյանը (45կգ): Բրոնզե մեդալն էլ բաժին է հասել հայկո Գասպարյանին (48 կգ): Թիմը մրցավայր էր մեկնել հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի և […]
23:27 11.05.2022
Չեմպիոնների լիգայի «Ռեալի» և «Լիվերպուլի» միջև եզրափակիչ խաղը կսպասարկի ֆրանսիացի մրցավար Կլեման Տյուրպենը։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Տյուրպենին կօգնեն եզրային մրցավարներ Նիկոլյա Դանոն ու Սիրիլ Գրենգորը։ Չորրորդ մրցավարը կլինի Բենուա Բաստյենը, իսկ VAR-ի վրա կաշխատի Ժերոմ Բրիսարը։ ՉԼ եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզում։
22:41 11.05.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այս ամառ չի հեռանա թիմից։ Պորտուգալացին հիշեցրել է, որ իր պայմանագիրն ավարտվում է միայն 2 տարի հետո։ «Մենք ցանկանում ենք փորձել մտնել Չեմպիոնների լիգա, բայց երբ նայում ես «Ինտերում»,« Միլանում» և «Յուվենտուսում» ներդրումների մակարդակին, հասկանում ես, որ 4 ուղեգրերից երեքը զբաղված են։ Չորրորդ տեղում նախորդ մրցաշրջանում «Ատալանտան» էր, այս տարի […]
21:14 11.05.2022
Ալեքսանդր Չեֆերինն խոսել է Սուպերլիգայի երեք ակումբների համար հնարավոր պատժամիջոցների մասին։ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» դեռ երազում են նոր մրցաշարի մասին։ «Մենք կարող ենք պատժելնրանց։ Կանոնները նույնն են բոլորի համար։ Մարդիկ դժգոհում են ՈՒԵՖԱ-ի միլիարդավոր եկամուտներից, բայց ավելի քան 93%-ը բաժին է ընկնում ակումբներին: Ինչպե՞ս նրանց դա հասկացնել: Կարող ենք այդ ակումբներին հեռացնել։ Դա […]
20:59 11.05.2022
Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ ԿԳՄՍՆ-ը ներկայացնում է «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի 5-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-25 տարեկան պատանիների և երիտասարդների համար։ «Խնդրում ենք պահպանել մրցութային կանոնները՝ Մրցույթի չորրորդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Նշան Մունչյան, 1993 թ.։ Հաղթողն է Անահիտ Գաբրիելյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:45 11.05.2022
Հայ երիտասարդ ծանրամարտիկների հավաքականը մեդալային հաշվարկում 1-ին տեղն է գրավել Հունաստանում ավարտված աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ մեր ծանրորդները նվաճել են 14 մեդալ, որոնցից 5-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե և 5-ը՝ բրոնզե: Երկրորդ տեղը գրաված Ուկրաինայի հավաքականը նվաճել է 10 մեդալ (5,1,4) և 3-րդ տեղը գրաված Թուրքիայի հավաքականը նույնպես 10 մեդալ (4,3,3): Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցել է […]
19:35 11.05.2022
Ձյուդոյի մեծահասակների հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մասնակցել է Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 27 երկրի 237 ձյուդոիստ։ 73 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավետիսյանը (մարզիչ Վահե Թորոսյան), հաղթելով 5 գոտեմարտում, նվաճել է արծաթե մեդալ։ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Ղալաչյանն էլ (մարզիչ […]
18:56 11.05.2022
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է հեռանալ ակումբից: Լեհ հարձակվողը դժգոհ է ակումբի ղեկավարության անվճռականությունից և նոր պայմանագրի շուրջ բանակցությունների դանդաղ ընթացքից: Այս մասին հայտնում է Bild-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» մինչև վերջ պայքարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքելու համար, սակայն հարձակվողի գործակալը «Բավարիայի» ղեկավարությանը հայտնել է, որ ֆուտբոլիստը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»: […]
17:49 11.05.2022
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դատական հայց է ներկայացրել ծայրահեղական ակտիվիստի դեմ, որը վերջին տարիներին հետապնդել է իրեն, հայտնում է Kick-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակտիվիստը մարզիկին մեղադրում է ահաբեկիչներին օգնելու մեջ։ Սոցցանցերում Դամիեն Ռիու անունով երիտասարդը հայտարարություններ է հրապարակում, որտեղ Բենզեմային ուղղակիորեն անվանում է ահաբեկչական խմբավորման անդամ։ Ֆուտբոլիստը դատի է տվել նրան զրպարտության և կեղծ տեղեկություններ […]
17:42 11.05.2022
ՈւԵՖԱ-ն փոխել է եվրագավաթների՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի անցկացման ձևաչափը: 2024-2025 թվականների մրցաշրջանից եվրագավաթներում կգործի շվեյցարական մրցակարգը։ Հիմնական փուլին կմասնակցի 36 թիմ, կանցկացվի 8 տուր։ Բոլոր թիմերը կլինեն մեկ մրցաշարային աղյուսակում։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կվիճարկեն 1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերը։
17:33 11.05.2022
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա օգնել իր թիմին Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի «Ֆեյենորդի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Հենրիխը պլանավորում է հաջորդ շաբաթ վերադառնալ ակտիվ մարզումների։ Կոնֆերենցիաների լիգայի «Ռոմա» – «Ֆեյենորդ» եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Տիրանայում:
17:23 11.05.2022
Բրազիլացի հարձակվող Նեյմարը կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է լրագրող Ադրիան Գրենյեն: Հաղորդվում է, որ այս ամառ բրազիլացին հաստատ չի հեռանա ֆրանսիական թիմից։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին։
17:07 11.05.2022
Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ Երևան. ներկայացվել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական տեսահոլովակը:
16:24 11.05.2022
Լա Լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» 3-1 հաշվով հաղթել է «Սելտային»։ Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մեմֆիս Դեպայը։ Վիգոն ներկայացնող ակումբի միակ գոլը խփեց Յագո Ասպասը։ «Բարսելոնան» 72 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Սելտան» 43 միավորով 11-րդ տեղում է։
16:15 11.05.2022
ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի և Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ 4-12-րդ տեղեր […]
15:15 11.05.2022
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կադրային քաղաքականության և այն մասին, թե ինչպես է ակումբն ազդում խաղացողների և մարզիչների վրա։ ««Օլդ Թրաֆորդը» դարձել է ֆուտբոլիստների և մարզիչների գերեզմանոց: Տեսեք, թե ինչպես են այս բոլոր մարդիկ սկսում հանձնվել և տառապել ինքնավստահության քրոնիկ պակասից: «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես տուժում է հրեշավոր կադրային քաղաքականությունից։ Խաղացողները գնվում […]
14:53 11.05.2022
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու մասին։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, նորվեգացին թիմի շարքերը կհամալրի հուլիսի 1-ին։ Տրանսֆերի արժեքը կազմելու է 75 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ այժմ կատարվում են գործարքը վերջնական ձևակերպման աշխատանքները։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 8 գոլային […]
14:22 11.05.2022
Ուզբեկ մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան հայտարարել է, որ պատրաստվում է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ 46-ամյա Չուսովիտինան պատմության մեջ միակ մարմնամարզուհին է, որը մասնակցել է ութ ամառային Օլիմպիական խաղերի (1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020): Նա դարձել է 1992 թվականի օլիմպիական չեմպիոն թիմային առաջնությունում, ինչպես նաև նվաճել է 2008 թվականի խաղերի արծաթը հենացատկում։ […]
14:08 11.05.2022
Հայաստանի Մ-15 հավաքականը իր երկրորդ հանդիպումն է անցկացել ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակներում: Մեր տղաները մրցել են Լիբանանի Մ-15 ընտրանու հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է 2:1 հաշվով: Այսպիսով, մեր հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ տարավ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում՝ մայիսի 12-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը […]
13:27 11.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին: Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա նաև վարպետության դասեր և մարզումներ է իրականացնում տարբեր տարիքի հայ գեղասահորդների հետ: Հանդիպմանը ներկա է եղել […]