21:50 06.05.2022
Հայ մարմնամարզիկները գերազանց են հանդես եկել Վրաստանի Քութայիս քաղաքում կայացած «Մենք՝ ապագա օլիմպիականներս» անվանումը կրող 3-րդ միջազգային մրցաշարում։
Մանե Պողոսյանը և Մարիետա Բուչախչյանն առաջին տեղն են գրավել համապատասխանաբար զուգափայտերի վրա վարժությունում և հենացատկերում։ Վերջին մրցաձևում նաև երկրորդ մրցանակակիր է դարձել ՄանեՊ ողոսյանը։ Անհատական բազմամարտում Պողոսյանն ու Բուչախչյանն իրար են հաջորդել երկրորդ և երրորդ տեղերում, իսկ հաղթող է դարձել Կատրինա Յուրևիչան։
Տղաների պայքարում Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը դարձել են օղակների վրա վարժության հաղթողներ։ Բաղդասարյանն առաջինն է եղել նաև ազատ վարժությունում, իսկ Մամիկոն Խաչատրյանը մրցակցությունից դուրս էր նժույգթափի վրա վարժությունում։ Ազատ վարժությունում երկրորդ ցուցանիշն ունի Ռոբերտ Գյուլումյանը, իսկ նժույգթափի վրա երկրորդ տեղին է արժանացել Համլետ Մանուկյանը։ Անհատական բազմամարտում Բաղդասարյանն առաջինն է, իսկ Մանուկյանը՝ երկրորդը։
Հայաստանի աղջիկների և տղաների երիտասարդական հավաքականներն առաջին տեղն են գրավել թիմային բազմամարտում։
20:45 01.07.2025
Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ20:45 01.07.2025
Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղեր. օր 1-ին։ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
20:25 01.07.2025
ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվելՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Նրան են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին՝ զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։ «Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց և ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրասման արդյունավետությանը։ Այս մասին […] ...
20:14 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետՀուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...
20:10 01.07.2025
Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն էԼեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...