TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոման Աբրամովիչը նոր ակումբ է գնել. D-Smart Spor

16:30 24.04.2022

«Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը նոր ակումբ ունի։ Ինչպես տեղեկացնում է D-Smart Spor-ը, ռուս գործարարը գնել է թուրքական «Գյոզթեփեն»։ Նույն աղբյուրը նշում է, որ դեռևս պաշտոնական տեղեկություն այս մասին չկա։ Անգամ թուրքական ակումբը հերքում է այս լուրը։ Հիշեցնենք, որ հայտնի դեպքերի պատճառով Աբրամովիչի նկատմամբ կիրառվել են մի շարք կոշտ պատժամիջոցներ, որոնց արդյունքում վերջինս ստիպված եղավ […]

̰
«Բետիսը»՝ Իսպանիայի գավաթակիր

15:22 24.04.2022

Երեկ կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ «Բետիս» – «Վալենսիա» հանդիպումը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1։ Լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան առանձնանալ, իսկ «Բետիսը» 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց՝ 5:4։ «Բետիսի» 2004/05 մրցաշրջանում ևս նվաճել էր Իսպանիայի գավաթը։

̰
«Բավարիան» հաղթեց «Բորուսիային» ու դարձավ Գերմանիայի չեմպիոն

13:45 24.04.2022

Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Բորուսիային» ու նվաճել է 2022 թվականի Բունդեսլիգայի առաջնության չեմպիոնի կոչումը։ Մյունխենյան թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Գնաբրին, Լևոնդովսկին ու Մուսիալան: Դորտմունդցիների միակ գոլը խփել է Չանը: Այս հաղթանակից հետո «Բավարիան» միավորների քանակը հասցրել է 75-ի ու անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Բորուսիայի» համար: […]

̰
«Ռոմայի» տնօրենը խոսել է Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման մասին

13:10 24.04.2022

Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռոմայում»: Այս մասին հայտնել է հռոմեական ակումբի տնօրեն Տիագո Պինտոն։ «Խնդիրներ չկան Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման առումով։ Մեր ընդհանուր ցանկությունն է շարունակել մեր համագործակցությունը»,- ասել է Պինտոն։ 33-ամյա կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսը։ Սպասվում է, որ կողմերը կերկարաձգեն պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։

̰
Անպարտելի Թայսոն Ֆյուրին նոկաուտի ենթարկեց Ուայթին և պաշտպանեց WBC-ի չեմպիոնական գոտին

12:10 24.04.2022

Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հերթական հաղթանակն է տարել։Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում նա նոկաուտի է ենթարկել հայրենակից Դիլիան Ուայթին և պաշտպանել է WBC-ի չեմպիոնական գոտին։ Ֆյուրին մրցակցին նոկաուտի է ենթարկել վեցերորդ ռաունդի վերջին վայրկյաններին։ Անպարտելի Ֆյուրին այժմ ունի 32 հաղթանակ (23 -ը՝ նոկաուտով) և 1 ոչ-ոքի: Ուայթի վիճակագրությունը՝ 28 հաղթանակ և 3 […]

̰
«Ռոման» պարտվեց առաջատարին․ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ

11:12 24.04.2022

Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 1-3 հաշվով պարտվել է «Ինտերին»։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Դենզել Դյումֆրիսը, Մարսելո Բրոզովիչը և Լաուտարո Մարտինեսը։ 85-րդ րոպեին հռոմեացիների միակ գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» վաստակեց 72 միավոր և կրկին բարձրացավ առաջին հորիզոնական։ «Ռոման» 58 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

̰
Կանանց Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Վոլֆսբուրգ» խաղում գրանցվել է նոր համաշխարհային ռեկորդ

18:35 23.04.2022

Ուրբաթ օրը՝ ապրիլի 22-ին, կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆբսուրգին»: Կատալոնական ակումբին հաջողվել է հաղթել մրցակցին ջախջախիչ՝ 5:1 հաշվով։ Այս խաղը համաշխարհային հաճախելիության նոր ռեկորդ է սահմանել. «Կամպ Նոու» մարզադաշտում ներկա է եղել 91648 հանդիսական։ Հատկանշական է, որ կատալոնական ակումբը թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը սահմանվել էր այս տարվա […]

̰
Մխիթարյանը Ռոմայի առանցքային խաղացողն է․ իտալացի լրագրող

17:49 23.04.2022

Իտալացի լրագրող Քսավիե Յակոբելին ասել է, որ Իտալիայում չեմպիոնական մրցավազքը կտրուկ կփոխվի, եթե «Ռոման» կարողանա երեք միավոր վաստակել «Ինտերի» դեմ խաղում: FCInter1908-ի միջոցով Radio Radio-ի հետ զրույցում Յակոբելին ասել է, որ երկու թիմերն էլ մեծ ոգևորությամբ են խաղալու՝ իրենց լավ մարզավիճակի շնորհիվ, և Ժոզե Մոուրինյուի թիմի արտագնա հաղթանակը շատ բան կփոխի չեմպիոնական մրցավազքում: «Ինտերը» և […]

̰
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները

16:38 22.04.2022

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Երևանի պետական համալսարանի հրաձգարանում: Հրաձգության մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը […]

̰
Կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման երևանյան փուլը

15:56 22.04.2022

Ապրիլի 20-ին Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման երևանյան փուլը: Երկու տարիքային խմբերում հաղթող են ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի թիմերը: 1-3-րդ դասարանների մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցի, երրորդ տեղը՝ Շենգավիթ վարչական շրջանի […]

̰
«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հայտերն ընդունվում են նաև առցանց

15:34 22.04.2022

Մայիսի 28-ին անցկացվելիք «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցության հայտերն ընդունվում են նաև առցանց՝ հետևյալ հղմամբ: Հայտերի ընդունման առցանց ձևաչափը ևս հասանելի կլինի մինչև մայիսի 25-ը ներառյալ: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն: Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ […]

̰
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

15:15 22.04.2022

Բուլղարիայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել: Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 21-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանն էլ դարձել էր արծաթե մեդալակիր: Բռնցքամարտի […]

̰
Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

14:14 22.04.2022

Հայաստանի Մ-16 հավաքականը ապրիլի 21-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու» Արսեն Չաթոյան – «Միկա» Էդգար Ֆիթլիջյան – Ակադեմիա Պաշտպաններ Դավիթ Ղազարյան – Ակադեմիա Պետիկ Մանուկյան – Ակադեմիա Սարգիս Մայիլյան – Ակադեմիա Ալեքսանդր Պետրոսյան – «Փյունիկ» Հրաչ Սարգսյան […]

̰
Ավարտվել է  «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

21:24 21.04.2022

Ավարտվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը։ Հայտնի են դարձել մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցների ջոկերը։ Առաջին տեղ՝ Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ հոսքային դպրոցի ջոկ Երկրորդ տեղ՝ Մարտակերտի շրջանի Վանքի միջնակարգ դպրոցի ջոկ Երրորդ տեղ՝ Ասկերանի միջնակարգ հոսքային դպրոցի ջոկ Մրցումներում անհատական հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած 3 աշակերտ արժանացել է ԿԳՄՍ նախարարության պատվոգրի և դրամական պարգևի։ […]

̰
Պետք է պայքարենք, որպեսզի Մբապեն մնա Ֆրանսիայի առաջնությունում․ Մակրոն

20:26 21.04.2022

Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Կիլիան Մբապեն մնա ՊՍԺ-ում. «Ցավոք, Կիլիան Մբապեի՝ «Մարսել» տեղափոխվելու տարբերակը չի էլ դիտարկվում։ Եթե ​​նա պատրաստ լիներ սրան, ապա ես կկռվեի, բայց նա շատ արագ հրաժարվեց իմ առաջարկից։ Պետք է պայքարենք, որպեսզի Մբապեն մնա Ֆրանսիայի առաջնությունում, քանի որ նա անհավանական խաղացող է»,- Quotidien-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը, ով […]

̰
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Հայաստանն ավարտեց 3 մեդալով

20:01 21.04.2022

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Հայաստանն ավարտեց 3 մեդալով: Էրիկ Իսրայելյանը դարձավ ոսկե մեդալակիր, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանն ու 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձան արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

̰
Իտալական ակումբը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

18:47 21.04.2022

«Լացիոն» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալական Tuttomercatoweb-ը։ Մխիթարյանն այս ամառ կարող է դառնալ ազատ գործակալ. Հենրիխը դեռ համաձայնության չի եկել հռոմեական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» ղեկավարներն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված են խաղացողին թիմում պահելու հարցում։ Այդ […]

̰
Էրիկ Իսրայելյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

15:25 21.04.2022

Հայաստանը չեմպիոն ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը պարզապես գերազանց մենամարտեր անցկացրեց: 5 շատ վստահ հաղթանակ, որից 3-ը՝ նոկաուտով: Եզրափակիչում նա հաղթեց բուլղարացի Կիրիլ Բարիսովին: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պատվո հարթակին պարգևատրեց բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հայաստանի հավաքականից 67 կգ քաշային […]

̰
Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հաջող են մեկնարկել իսպանական միջազգային մրցաշարում

14:22 21.04.2022

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են մեկնարկել իսպանական միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական «Menorca» միջազգային մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հաղթանակ են տոնել: «Menorca» միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 7 մրցափուլից: Մրցաշարին մասնակցում է 137 շախմատիստ:

̰
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

13:28 21.04.2022

Երեք հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Նախ՝ եզրափակչի ուղեգիր է նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը շատ գրագետ մենամարտ է անցկացրել Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին ու հաղթել 5:0 հաշվով: Կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Էրիկ […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

10:53 21.04.2022

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում`ապրիլին: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Երևանում: 2022 թվականին մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների […]

̰
Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ

21:11 20.04.2022

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ՝ ընդ որում մեր երկու մարզիկներն էլ իրենց մրցակիցներին հաղթել են շատ վստահ: Նախ եզրափակիչի ուղեգիր նվաճեց 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը շատ գրագետ մենամարտ անկցացրեց Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին ու հաղթեց 5:0 հաշվով: […]

̰
Առաջարկվում է արտիստիկ լողի խառը զույգերի մրցումները ներառել Օլիմպիական խաղերի ծրագրում

19:01 20.04.2022

Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) աջակցում է արտիստիկ լողի խառը զույգերի մրցումները Օլիմպիական խաղերի ծրագրում ներառելուն: Ենթադրվում է, որ այդ մրցաձևի նորամուտը կկայանա 2028թ. Լոս Անջելեսի խաղերում: Առաջին անգամ այդ ձևը հայտնվել է Կազանում` 2013թ. անցկացված աշխարհի առաջնությունում։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։

̰
8-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են ֆուտզալի միջմարզային մրցումները

16:23 20.04.2022

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով ՀՀ մարզերում կայացել են ֆուտզալի միջմարզային փուլի մրցումները: Միջմարզային փուլի մրցումներն անցկացվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում: Հանրապետական եզրափակիչ փուլ են անցել Սյունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերը: Եզրափակիչ խաղերին կմասնակցեն նաև […]

̰
Ռուս գոլֆիստուհին վերելակում կարողացել է լուսանկարվել միանգամից մի քանի աստղերի՝ Մեսսիի, Մբապեի, Նեյմարի, Ռամոսի, Մարկինյոսի հետ

00:03 20.04.2022

Ռուս գոլֆիստուհի Մարտա Սիլչենկոն Փարիզի հյուրանոցներից մեկում գտնվելու ժամանակ լուսանկարվել է ՊՍԺ-ի խաղացողներ Լիոնել Մեսսիի, Նեյմարի, Սերխիո Ռամոսի, Կիլիան Մբապեի և Մարկինյոսի հետ։ Ֆուտբոլիստները մեկնել էին Ֆրանսիայի առաջնության «Մարսելի» դեմ տնային հանդիպմանը, որում ՊՍԺ-ն հաղթել է 2:1 հաշվով։ «Արտասովոր օր մարզասրահում. ես պարզապես վերելակ եմ նստել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ»,- գրել է մարզուհին սոցցանցերում։

̰
Երկու նոր ռեկորդ. Յուրի Սաքունցը միջնամատով քաշել է պարեկային վեց մեքենաների շարասյունը

23:54 19.04.2022

Ապրիլի 19-ին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազամակերպության խաղահրապարակում մարզական հերթական միջոցառումն էին կազմակերպել, թեպետ այն, ինչ ականատեսների աչքի առաջ կատարվեց, դժվար է հերթական անվանել: Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոզնե մեդալակիր, Հայաստանի Հանրապետության քսաներկու և աշխարհի վեցակի ռեկորդակիր, նաև Գինեսի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի […]

̰
Մեսսին, Նեյմարը ու ևս 7 ֆուտբոլիստներ բաց կթողնեն ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը

22:57 19.04.2022

Լիոնել Մեսին բաց կթողնի «Անժեի» դեմ հանդիպումը: ՊՍԺ-ի հարձակվողն աքիլեսյան ջլի վնասվածքի պատճառով չի մասնակցի Լիգա 1-ի 33-րդ տուրի խաղին։ Վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն նաև Մարկո Վերատին, Պրեսնել Կիմպեմբեն, Անդեր Էրերան, Լևեն Կուրզավան, Յուլիան Դրաքսլերը, Լեանդրո Պարեդեսը և Աբդու Դիալոն։ Բրազիլացի հարձակվող Նեյմարն էլ խաղը բաց կթողնի որակազրկման պատճառով՝ տեղեկացնում է ՊՍԺ-ի մամուլի […]

̰
Հայաստանը բռցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կունենա 3 մեդալ

22:20 19.04.2022

Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 3 մեդալ: Քիչ առաջ 1/4 եզրափակիչ մենամարտում հաղթանակ տարավ նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Նա առավելության հասավ լատվիացի Իլյա Յուրգենոկսի նկատմամբ: Այսօր ավելի վաղ 1/4 եզրափակիչ մենամարտերում հաղթել էին նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Այսպիսով՝ մեր այս 3 բռնցքամարտիկները […]

̰
Պելեն կրկին հոսպիտալացվել է

22:08 19.04.2022

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կրկին հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է ESPN-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 81-ամյա բրազիլացին գտնվում է Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի անվան կլինիկայում, որտեղ նախկինում քիմիաթերապիայի կուրս է անցել։ Հաղորդվում է, որ Պելեն բժիշկների հսկողության տակ է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 2021 թվականի սեպտեմբերին Պելեն վիրահատվեց՝ հեռացվեց հաստ աղիքի ուռուցքը: Դեկտեմբերի […]

̰
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Գյումրիում

21:28 19.04.2022

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Գյումրիում: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը նախապատրաստվում է ապրիլի 24-29-ը Չեխիայում կայանալիք միջազգային խոշոր մրցաշարին:

̰
BACK_TO_TOP