20:46 19.04.2022
Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային մրցավազքից։ Այդ մասին հայտնում է El Chiringuito հեռուստաընկերությունը։ Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալին» չի բավարարում Հոլանդի բարձր տրանսֆերային արժեքը, նաև անհանգստացնում են նորվեգացու հաճախակի վնասվածքները։ Այժմ Հոլանդի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է: Այս ամառ Հոլանդը, ամենայն հավանականությամբ, կլքի Դորտմունդի «Բորուսիան»: Այսօր նաև հայտնի էր դարձել, […]
19:59 19.04.2022
Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակիչում հաղթելով չեռնոգորցի Տոմիսլավ Ջինովիչի արգելքը: Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը շատ ակտիվ է եղել և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը բացել է հաշիվը: Ուժգին հարվածները մեր մարզիկը շարունակել է նաև նոկդաունից հետո և դեռևս առաջին ռաունդը չավարտած՝ ռինգի […]
19:31 19.04.2022
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: 67 կգ քաշային Արես Հակոբյանը 1/4 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց հույն Ջորջիոս Էֆտիդիամիսին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը քառորդ եզրափակիչում կմենամարտի ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը կմրցի անգլիացու հետ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանի մրցակիցը կլինի […]
16:45 19.04.2022
Հեղինակավոր SofaScore վիճակագրական ռեսուրսը 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Նապոլի»-«Ռոմա» դիմակայությունում գնահատել է 6,8 միավորով: Խաղի ամենաբարձր գնահատականը ստացել է «Ռոմային» պարտությունից փրկած Ստեֆան էլ-Շարավին՝ 7,9: Հիշեցնենք, որ Մխիթարյանը դուրս է եկել խաղադաշտ երկրորդ կեսի հենց սկզբից: Նա գնդակին հպվել է 27 անգամ, կատարել 17 ճշգրիտ փոխանցում (19-ից) և կատարել է 2 խախտում:
16:07 19.04.2022
2016 թվականի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ՌԴ-ն ներկայացնող հայազգի Յանա Եգորյանը կավարտի մարզական կարիերան, եթե ռուսաստանցի սուսերամարտիկներին թույլ չտան մասնակցել ՓԱՐԻԶ-2024-ի որակավորման մրցումներին։ Իր մտադրության մասին նա հայտնել է «Սպորտ-Էքսպրես» պարբերականի հետ հարցազրույցում։ «Մարզիկների համար գլխավոր նպատակն Օլիմպիական խաղերն են։ Հաջորդ տարի անցկացվելու են ՕԽ-ի որակավորման մրցումներ։ Եթե ռուսաստանցիների մասնակցությունը չարտոնեն, ապա հասկանալի է, որ […]
15:28 19.04.2022
ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել արգենտինացի ֆուտբոլիստներից՝ բացառությամբ Լիոնել Մեսսիի: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Անխել Դի Մարիայի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, իսկ Լեանդրո Պարեդեսն ու Մաուրո Իկարդին կարող են իտալական այլ թիմեր տեղափոխվել: 34-ամյա Դի Մարիան 2015 թվականից է հանդես գալիս ֆրանսիական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել […]
14:28 19.04.2022
Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը հաջող չէր Հայաստանի ներկայացուցիչների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու մարզիկներն էլ պարտություն կրեցին: Քառորդ եզրափակիչում 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը 2։3 հաշվով զիջեց Կոսովոն ներկայացնող Տաուլանտ Ջակուպիին, իսկ 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը զիջեց շվեդ Էլվին Մոյե-Բելեզիկային։ Դա Ալեքսանյանի և Հովակիմյանի երկրորդ մենամարտն էր այս ստուգատեսում։ […]
14:13 19.04.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղից հետո գրառում է կատարել սոցցանցերում: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Հռոմեացիները պատասխան գնդակը խփել էին ավելացված ժամանակում: «Ինձ դուր եկավ Մարադոնայի անվան մարզադաշտում խաղալը։ Ես հպարտ եմ իմ խաղացողներով։ Մեր թիմը իսկական ընտանիք է: Ափսոս, որ «Ռոմայի» երկրպագուները չկարողացան գալ […]
13:30 19.04.2022
Հայկ Մարտիրոսյանը «Լա Ռոդա 2022» բաց միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ հորիզոնականը: Հայկը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: 8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Գուկեշը: Մրցաշարին մասնակցել է նաև Շանթ Սարգսյանը, որը 6,5 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է շուրջ 200 շախմատիստ: Հիշեցնենք, որ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում […]
12:59 19.04.2022
Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման […]
12:29 19.04.2022
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի՝ «Կադիսից» կրած պարտության մասին: Հիշեցնենք՝ Լա լիգայի 32-րդ տուրում կատալոնացիները սեփական հարկի տակ պարտվել են 0:1 հաշվով։ «Այս հանդիպումը պետք է հաղթեինք, բայց պարտվեցինք: Ժամանակն է ինքնաքննադատության: Չօգտագործեցինք մեր ունեցած պահերը: Այսօր գրեթե հրաժեշտ տվեցինք Լա լիգայում հաղթելու հնարավորություններին։ Ես կարծում եմ, որ առավելագույն պատասխանատվությունն ինձ վրա է։ […]
12:18 19.04.2022
«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթին» Հոլանդին շաբաթական 600 հազար եվրո աշխատավարձ է առաջարկել, ինչը նրան կդարձնի Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Մանչեսթեր Սիթին» Հոլանդի հետ պատրաստ է 5 տարվա պայմանագիր կնքել, իսկ գործարքը կարող է ձևակերպվել արդեն հաջորդ շաբաթ: Հիշեցնենք՝ Հոլանդը […]
10:52 19.04.2022
Ա սերիայում «Ռոման» չի պարտվում 12 խաղ անընդմեջ: Հիշեցնենք՝ երեկ Ա սերիայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս հռոմեական ակումբը ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ: Այս հատվածում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել է յոթ խաղում, ևս հինգ հանդիպում ավարտել ոչ-ոքի։ «Ռոման» վերջին պարտությունը կրել է հունվարի 9-ին «Յուվենտուսի» հետ խաղում (3:4): Խաղացված 33 տուրից հետո հռոմեական թիմը 58 միավորով զբաղեցնում […]
09:27 19.04.2022
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է «Կադիսին»: Հյուրերը գոլը խփել են 48-րդ րոպեին: Աչքի է ընկել Լուկաս Պերեսը: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին: Այս խաղից հետո «Բարսելոնան» 60 միավորով երկրորդն է: «Կադիսը» 31 միավորով 16-րդն է:
09:09 19.04.2022
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ռոմայի» հետ: 11-րդ րոպեին Ինսինյեն, իրացնելով 11 մետրանոցն, առաջ է մղել դաշտի տերերին: 91-րդ րոպեին Էլ-Շարավին խփել է պատասխան գոլը: Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին: Այս խաղից հետո «Նապոլին» 67 միավորով 3-րդն է: «Ռոման» 5-րդն է 58 միավորով:
23:33 18.04.2022
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է նորածին որդու մահվան մասին: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Instagram-ում։ Հոկտեմբերին Ռոնալդուն հայտնել էր, որ Ջորջինայի հետ սպասում են երկվորյակների՝ տղայի և աղջկա ծնվելուն։ Աղջիկը բարեհաջող ծնվել է, իսկ տղան մահացել է։ «Խոր վշտով հայտնում ենք, որ մեր փոքրիկը մահացել է, սա ամենամեծ ցավն է, որը […]
22:14 18.04.2022
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» ընդունել է «Ռոմային»: Առաջին խաղակեսից հետո դաշտի տերեը առջևում են 1-0 հաշվով: 11-րդ րոպեին 11-մետրոնց հարվածից հետո հաշիվը բացել է Ինսինյոն: Նշենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում չէր: Հռոմեացիները խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ կազմով՝ Պատրիսիո, Իբանես, Սմոլինգ, Մանչինի, Կարսդորպ, Կրիստանտե, Օլիվեյրա, Զալեվսկի, Պելեգրինի, Ձանիոլո, Աբրահամ:
20:18 18.04.2022
Սլովենիայում կայացել է գեղասահքի Triglav Trophy միջազգային մրցաշարը, որում հաջող ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ, հեռանկարային գեղասահորդ Միքայել Սալազարյանը: Պատանի մարզիկը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
19:36 18.04.2022
«Կրասնոդարի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ալեքսանդր Ստորոժուկը ՌՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղից հետո անդրադարձել է նաև Էդուարդ Սպերցյանի մարզավիճակին: Հիշեցնենք, այդ խաղում «Կրասնոդարը» պարտվել էր 0-2 հաշվով, իսկ Սպերցյանը վնասվածք էր ստացել ավելի շուտ: «Սպերցյանն ու Իոնովը, հավանաբար, շուտ չեն միանա հիմնական կազմին: Մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ. ամեն օր մեզ մոտ ինչ-որ […]
19:19 18.04.2022
Սլովակիայի առաջնության հերթական տուրում Բրատիսլավայի «Սլովանը» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ռուժոմբերոկի» հետ, ինչի շնորհիվ ժամանակից շուտ դարձել է երկրի չեմպիոն։ «Սլովանը» 4-րդ տարին անընդմեջ և 16-րդ անգամ իր պատմության մեջ նվաճում է Սլովակիայի չեմպիոնությունը։ Հիշեցնենք՝ «Սլովանում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, որի համար սա առաջին տիտղոսն էր իր թիմի կազմում։
19:03 18.04.2022
«Կռիլյա Սովետովի» 18-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն պատասխանել է ՀՖՖ-ի կողմից Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին հարցին․ «Այս պահին ես ո՛չ դրական պատասխան եմ տվել, ո՛չ՝ բացասական»,- Կովալենկոյի խոսքերն է փոխանցում Metaratings.ru-ը։ РБ Спорт-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։ 18-ամյա ֆուտբոլիստն «Արարատ 73»-ի լեգենդար պաշտպան […]
18:45 18.04.2022
«Բարսելոնայի» ղեկավարությունը քննադատության է ենթարկվել ակումբի բազմաթիվ երկրպագուների կողմից։ PB Nostra Ensenya-ն, որը «Բարսելոնայի» երկրպագու-խմբերից է, սուր է արձագանքել Եվրոպա լիգայի խաղի ժամանակ «Այնտրախտի» մեծ թվով երկրպագուների ներկայությանը «Կամպ Նոու» մարզադաշտում։ Երկրպագուները տեղի ունեցածը բնութագրել են որպես «մեծագույն նվաստացում»։ Հաղորդվում էր, որ խաղի ընթացքում գերմանական թիմին աջակցող ավելի քան 20 հազար երկրպագու է ներկա գտնվել […]
17:14 18.04.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Նորվիչի» հետ հանդիպումից հետո, որում նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, գրառում է կատարել․ «30 հեթ-տրիկ մինչև 30 տարեկան և 30 հեթ-տրիկ հետո․․․ Ժամանակն է խախտել հավասարակշռությունը»,- գրել է Ռոնալդուն «Թվիթեր»-ում: Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ խաղում՝ ապրիլի 19-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Լիվերպուլի» հետ։
16:55 18.04.2022
«Կռիլյա Սովետովը» սեփական հարկի տակ հաղթել է «Կրասնոդարին» Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում։ Հանդիպումը ավարտվել է 2-0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում չի մասնակցել հանդիպմանը, իսկ հավաքականի թեկնածու, 18-ամյա Ալեքսանդր Կովալենկոն «Կռիլյա Սովետովի» կազմում մասնակցել է ամբողջական հանդիպմանը։ «Կռիլյա Սովետովը» 38 միավոր է վաստակել և ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ […]
15:23 18.04.2022
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) և Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ): Վերջինս իր նորամուտը կնշի խոշոր մրցաշարերում: Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել […]
14:50 18.04.2022
Հայաստանի Մ-15 հավաքականը ապրիլի 18-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն՝ գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արման Գասպարյան – Ակադեմիա Հովհաննես Ուռուշանյան – «Ուրարտու» Ռուբեն Ազնավուրյան – «Փյունիկ» Պաշտպաններ Խոսրով Ղազարյան – «Ուրարտու» Դավիթ Հարությունյան – «Ուրարտու» Էրիկ Ասատրյան – «Ուրարտու» Անդրանիկ Հակոբյան […]
13:28 18.04.2022
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը «Բարնլիի» կիսապաշտպան Էշլի Ուեսթվուդին վնասվածք հասցնելուց հետո արտասվել է։ Խորվաթ ֆուտբոլիստի հետ բախման հետևանքով Ուեսթվուդը վնասել է ոտքը։ Բախումից անմիջապես հետո Վլաշիչը սկսել է արտասվել, քանի որ հասկացել է, որ Ուեսթվուդը լուրջ վնասվածք է ստացել։ Խորվաթին մխիթարել են թիմակիցները, իսկ Ուեսթվուդին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով:
12:41 18.04.2022
ՌՊԼ-ի 25-րդ տուրի խաղում «Ռոստովը» 2-1 հաշվով հաղթել է Տուլայի «Արսենալին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ամբողջական հանդիպում է անցկացրել։ Երրորդ անընդմեջ հաղթանակը տանելով՝ «Ռոստովը» 31 միավորով զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը»՝ 21 միավորով զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը։
12:29 18.04.2022
«Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որն օրերս ստացավ հայկական անձնագիր և ելույթ կունենա Հայաստանի հավաքականում, հարցազրույց է տվել Match TV-ին։ Արթուրը խոսել է իր կարիերայի մասին: «Երբ հանդես էի գալիս «Տորպեդոյի» կազմում, ինձ հրավիրեցին Ռուսաստանի երիտասարդական հավաքական՝ մարզական հավաք անցկացնելու։ Այդ ժամանակ ակումբն ինձ թույլ չտվեց, որ մասնակցեմ հավաքին։ Հետագայում մտածեցի, որ լավ ստացվեց, որ թույլ […]