TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Ֆրանսիայի նախագահն անձամբ կփորձի համոզել Մբապեին մնալ ՊՍԺ-ում

12:23 18.04.2022

ՊՍԺ-ն փորձում է ամեն գնով թիմում պահել Կիլիան Մբապեին։ Ինչպես տեղեկացնում է RTL France-ն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է առանձնազրույց ունենալ Կիլիանի հետ՝ փորձելով համոզել վերջինիս մնալ Փարիզում։ Հարձակվողը, սակայն, ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։  

̰
ՊՍԺ-ում ուզում են, որ Պոչետինոն հեռանա

10:31 18.04.2022

ՊՍԺ-ում դժգոհություններ են առաջացել՝ կապված ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքի հետ։ Ակումբի ֆուտբոլիստները մարզչին են մեղադրում այն բանի համար, որ դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից։ Նաև նշվում է, որ մարզիչը ևս դեմ չէ հեռանալուն, քանի որ ցանկանում է աշխատանքի անցնել Անգլիայում։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում փարիզյան ակումբը պայքարը լքեց Մադրիդի «Ռեալի» […]

̰
Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Նորվիչի» դեմ խաղում

10:06 18.04.2022

ԱՊԼ 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Նորվիչին»։ Հատկանշական է, որ մանչեսթերցիների կազմում 3 գոլն էլ խփել է Կրիշտիանուն Ռոնալդուն: 7-րդ րոպեին նա բացել է հաշիվը, 32-րդ րոպեին դուբլ է ձևակերպել։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին հյուրերը կրճատել են հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում նաև հավասարեցնել։ Սակայն Ռոնալդուն 76-րդ […]

̰
«Պոգոնը» հաղթել է «Յագելոնիային», Բիչախչյանը դաշտ դուրս չի եկել

09:37 18.04.2022

Լեհաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Պոգոնը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Յագելոնիային»: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հյուրերի պահեստայինների նստարանին էր ու դաշտ դուրս չի եկել: Այս խաղից հետո «Պոգոնը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, «Յագելոնիան»՝ 12-րդ։

̰
Արտյոմ Սիմոնյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Վոլգարի» կազմում

09:30 18.04.2022

ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի 33-րդ տուրում «Վոլգարը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Վելեսին»։ Գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը։ Նշենք նաև, որ «Վոլգարի» կազմում 71-րդ րոպեին փոխարինման է մտել Արտյոմ Պողոսովը։ «Վելեսի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի նորեկ Արթուր Գալոյանը։ Գևորգ Սարկիսյանը ևս ընդգրկված է […]

̰
Հայրս հայ է, ես հայկական արյուն ունեմ. Արթուր Գալոյանը պարզաբանել է, թե ինչու է ընտրել Հասյաստանի հավաքականը

09:18 18.04.2022

«Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որն օրերս ստացավ հայկական անձնագիր և ելույթ կունենա Հայաստանի հավաքականում, հարցազրույց է տվել Match TV-ն։ «Երբ սկսեցի ֆուտբոլ խաղալ, մտածում էի միայն ակումբային կարիերայիս մասին։ Եկավ մի պահ, երբ ինձ հարցնում էին, թե ո՞ր հավաքականն եմ ընտրելու։ Ես միշտ նշել եմ, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում։ Շատ պարզ է՝ […]

̰
Եվս երկու հաղթանակ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

19:00 17.04.2022

Եվս երկու հաղթանակ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Այս անգամ հաղթանակ են տոնել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանն ու 60 կգ քաշային էրիկ Իսրայելյանը, որոնց համար սա այս առաջնությունում արդեն երկրորդ հաղթանակն էր։ Իսրայելյանը հաղթել է ռումինացի Ֆլորին Քամինին, իսկ Մկրտչյանը` իռլանդացի Անտուան Թոմաս Մքդոնալդին։

̰
ՊՍԺ-ի ղեկավարությունը ևս մեկ առաջարկ է արել Զիդանին

19:30 16.04.2022

ՊՍԺ-ն ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել  Զինեդին Զիդանին, գրում է Le Parisien-ը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Հաղորդվում է, որ մասնագետն արդեն հանդիպել է փարիզցիների ղեկավարների հետ և առաջարկ ստացել նրանցից։ Զիդանը կնախընտրեր գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, սակայն որոշել է դիտարկել ՊՍԺ-ում աշխատանքի հնարավորությունը։

̰
Արթուր Դալալոյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն

18:57 16.04.2022

Արթուր Դալալոյանը անհատական ​​բազմամարտում հաղթել է Ռուսաստանի մարմնամարզության առաջնությունում։ Դալալոյանը հավաքել է 163.229 միավոր և զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիրիլ Պրոկոպիևը (162,83), երրորդը՝ Վիկտոր Կալյուժինը (162,295): Նշենք, որ Ռուսաստանի ևս երկու ուժեղագույն մարմնամարզիկներ՝ Նիկիտա Նագորնին և Դավիդ Բելյավսկին, բաց թողեցին մրցաշարը առողջական պատճառներով: Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Տիկնիզյանը կրկին հրաժարվել է խաղալ Հայաստանի հավաքականում

17:18 16.04.2022

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կրկին չի ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Metaratings.ru-ը: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կապ է հաստատել խաղացողի հետ, սակայն ստացել է հերթական մերժումը։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը դեռ մտադիր չէ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

̰
Որտեղ ձախողումն է, այնտեղ էլ դասեր քաղելն է. Չավին մեկնաբանել է ԵԼ-ից դուրս մնալը

15:30 16.04.2022

Չավին մեկնաբանել է «Բարսելոնայի»՝ Եվրոպա լիգայից դուրս մնալը։ Հիշեցնենք՝ կատալոնացիները ԵԼ-ի քառորդ եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեցին «Այնտրախտին» և երկու խաղերի արդյունքներով դուրս մնացին մրցաշարից: «Որտեղ ձախողումն է, այնտեղ էլ դասեր քաղելն է։ Եթե դա իրոք ձախողում էր, չնայած ես չեմ ցանկանում օգտագործել այդ բառը: Մենք սխալներից դասեր կքաղենք։ Այս պարտությունը […]

̰
Սեմյոն Դանիլյանցին մեկ աստիճան չի բավարարել աշխարհի առաջնության եզրափակիչ մտնելու համար

13:38 16.04.2022

Տալլինում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 15-ամյա Սեմյոն Դանիլյանցը կարճ ծրագրից հետո 33 գեղասահորդների պայքարում գրավել է 25-րդ հորիզոնականը: Դանիլյանցին, որն առաջին անգամ էր Հայաստանի դրոշի ներքո մասնակցում աշխարհի առաջնությանը, ընդամենը մեկ աստիճան չի հերիքել աշխարհի առաջնության եզրափակիչ մտնելու համար: Եզրափակիչ են անցել 1-ից 24 տեղերը գրաված մարզիկները: Դանիլյանցը Մոսկվայից է: Փոքր տարիքից հաճախել […]

̰
Գյումրիի «Շիրակը» հնարավորություն ստացավ մասնակցել ՀՊԼ-ի հաջորդ մրցաշրջանին. ՀՖՖ

13:20 16.04.2022

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կարող է հանդես գալ Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ապրիլի 15-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի լրացուցիչ նիստը: Կոմիտեի՝ ս․թ․ ապրիլի 1-ին «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի վերաբերյալ կայացրած որոշման և նույն նիստի ընթացքում ակումբին և ՀՖՖ Արտոնագրման բաժնին տրված հանձնարարականների հիման վրա՝ լրացուցիչ […]

̰
Երկու հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

22:01 15.04.2022

Երկու հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Կոստենկոյին, իսկ 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը առավելության է հասել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը:

̰
Առաջատարները տոնեցին հերթական հաղթանակները

21:39 15.04.2022

Ապրիլի 15-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Արարատ-Արմենիա» – «Արարատ» 3։1 (1։1) Գոլերը՝ Գիլյերմե դե Սոուզա, 27, Մաիլսոն Լիմա, 51, Ֆուրջել Նարսինգ, 70 («Արարատ-Արմենիա»), Ռազմիկ Հակոբյան, 42 («Արարատ») «Փյունիկ» – «Ալաշկերտ» 3։0 (1:0) Գոլերը՝ Ուգո Ֆիրմինո, 35, Գևորգ Ղազարյան, 56, Սերժ Դեբլե, 65

̰
Տեղի է ունեցել «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի Շիրակի մարզային փուլը

20:46 15.04.2022

Այսօր տեղի են ունեցել «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի Շիրակի մարզային փուլի մրցումները, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Միջոցառմանը մասնակցելու համար Շիրակի մարզից հայտավորվել էր 187 աշակերտ, որից 130 տղա և 57 աղջիկ։ Տղաները մրցել են վեց քաշային կարգերում՝ մինչև […]

̰
Մարադոնայի բժիշկները հնարավոր է 25 տարով ազատազրկվեն

17:40 15.04.2022

Բժիշկները, որոնք հետևել են արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի առողջությանը, կարող են 25 տարով ազատազրկվել, հայտնում է AFP-ն։ Աղբյուրի համաձայն՝ դատախազությունը կասկածում է 8 հոգանոց բժշկական խմբին, որն անփութություն է ցուցաբերել և հիվանդին թողել առանց օգնության։ Նրանք իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչը պատճառ է դարձել նման վախճանի: Հիշեցնենք՝ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի […]

̰
Ուկրաինան կփոխարինի Ռուսաստանին 2022 թվականի վոլեյբոլի աշխարհի առաջնությունում

17:10 15.04.2022

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 11-ը Ռուսաստանի 10 քաղաքում պետք է կայանար վոլեյբոլի աշխարհի առաջնությունը։ Սակայն մարտի սկզբին Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) հայտարարեց, որ մրցաշարը կտեղափոխվի Ռուսաստանից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Հինգշաբթի Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ առաջնությունը կհյուրընկալեն Լեհաստանն ու Սլովենիան: Իսկ FIVB-ը տեղեկացրել է, որ Ռուսաստանի փոխարեն Ուկրաինան կխաղա 2022 թվականի աշխարհի առաջնությունում։ […]

̰
Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը 7 ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

16:25 15.04.2022

Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը մեդալներով է վերադարձել Լեհաստանի Շեդլեց քաղաքում անցկացված XPC վարկածով Եվրոպայի առաջնությունից: Մրցաշարին 14 երկրի 460 մարզիկ է մասնակցել: Հայաստանի հավաքականը ստուգատեսին մասնակցել է 10 մարզիկով: Մեր ընտրանու կազմում մեծահասակների 67.5 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մակար Թամրազյանը, որը Եվրոպայի 3 ռեկորդ է սահմանել: Ոսկե մեդալակիրներ են դարձել նաև Արա Խաչատրյանը (82.5 […]

̰
Ռոնալդոն դարձավ բրազիլական «Կրուզեյրոյի» սեփականատերը

15:41 15.04.2022

Ռոնալդոն պաշտոնապես դարձավ բրազիլական «Կրուզեյրո» ակումբի սեփականատերը։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմի նախկին հարձակվողը պայմանագիր է ստորագրել և միացել է ակումբի խորհրդի կազմին։ Ռոնալդոն ձեռք է բերել «Կրուզեյրոյի» բաժնետոմսերի 90 տոկոսը։ Ըստ լրատվամիջոցների՝ այս գործարքը նրան արժեցել է 70 մլն դոլար։ Ռոնալդոյին է պատկանում նաև իսպանական «Վալյադոլիդը»:

̰
Լեգենդար Ալեքսանդր Կովալենկոյի թոռը կարող է հանդես գալ ՀՀ հավաքականում

15:27 15.04.2022

Ռուսական «Կրիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ 18-ամյա ֆուտբոլիստը «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։ Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը՝ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։  

̰
«Ռոման» կխաղա «Լեսթերի» հետ.  Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են

15:12 15.04.2022

Հայտնի դարձան Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Առաջին զույգը կազմել են «Լեսթերն» ու «Ռոման», որոնք հաղթահարեցին համապատասխանաբար ՊՍՎ-ի և «Բոդո Գլիմտի» արգելքները։ Մյուս զույգը կազմել են «Ֆեյենորդն» ու «Մարսելը»։ Նիդեռլանդական ակումբը 3-1 հաշվով հաղթեց չեխական «Սլավիային», իսկ ֆրանսիական ակումբը Պայեի գոլի շնորհիվ՝ ՊԱՕԿ-ին։ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին Լեսթերում և Ռոտերդամում, պատասխան խաղերը՝ մայիսի […]

̰
Մենք արեցինք այն, ինչ մեզ խնդրել էր մարզիչը. Ձանիոլոն՝ «Ռոմա»-«Բոդո-Գլիմտ» խաղի մասին

15:00 15.04.2022

Նիկոլո Ձանիոլոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի «Ռոմա»-«Բոդո-Գլիմտ» խաղում հռոմեացիների՝ 4-0 հաշվով հաղթանակը։ Հիշեցնենք, որ Ձանիոլոն այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձավ։ «Մենք արեցինք այն, ինչ մեզ խնդրել էր մարզիչը։ Գերազանց էինք գործում հարձակման գծում, ուշադիր էինք նաև պաշտպանությունում։ Պատրաստ եմ ցանկացած պահի օգնել թիմին»,- Ձանյոլոյի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։

̰
Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են

14:40 15.04.2022

Գլազգոյում կայացավ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ռեյնջերսը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 3։1 հաշվով հաղթեց «Բրագային»։ Այսպիսով «Ռեյնջերսը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «ՌԲ Լայպցիգի» հետ, որն ավելի վաղ հաղթահարել էր «Ատալանտային»։ Կիսաեզրափակչի մյուս զուգը կազմել են անգլիական «Վեսթ Հեմը» և գերմանական «Այնտրախտը», որոնք այսօր համապատասխանաբար հաղթել էին «Լիոնին» (3-0) և «Բարսելոնային» […]

̰
«Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է». Վահրամ Դումանյան

14:28 15.04.2022

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն անցկացնելու նպատակով ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ գումար է հատկացվել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը նախատեսված է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման և փակման հանդիսավոր արարողությունների ու […]

̰
«Բարսելոնան» դուրս մնաց Եվրոպա լիգայից

12:28 15.04.2022

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց «Այնտրախտին» ու դուրս մնաց մրցաշարից։ 4-րդ րոպեին Կոստիչն առաջ մղեց հյուրերին: 36-րդ րոպեն Բորրեն կրկնապատկեց առավելությունը, իսկ 67-րդ րոպեին Կոստիչը դուբլի հեղինակ դարձավ։ «Բարսելոնան» երկու գոլերն էլ խփեց ավելացված ժամանակում: Առաջինը գոլի հեղինակ դարձավ Սերխիո Բուսկետսը, իսկ ավելացված 10-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը […]

̰
Գերմանական «Լայպցիգը» դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ

12:21 15.04.2022

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում գերմանական «Լայպցիգը» Բերգամոյում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ատալանտայի» դարպասն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել Նկունկուն:

̰
«Ռոման» վստահ հաղթանակ տարավ «Բոդո Գլիմտի» նկատմամբ և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ

11:34 15.04.2022

Հռոմում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ռոման» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Բոդո Գլիմտին»։ Առաջին խաղում հաղթել էին նորվեգացիները 2-1 հաշվով։ Պատասխան խաղի առաջին րոպեներին հաշիվը բացեց Աբրահամը: Այնուհետև հեթ-տրիկ ձևակերպեց Զանիոլոն։ Այսպիսով, հռոմեական ակումբը ապահովեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 85-րդ րոպեին։ Կիսաեզրափակչում Ժոզե Մոուրինյուի […]

̰
Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն Էլիսոն Ֆելիքսն ավարտեց կարիերան

19:57 14.04.2022

Ամերիկացի վազորդուհի, Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն և աշխարհի 13-ակի չեմպիոն Էլիսոն Ֆելիքսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Էլիսոնը Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզուհին է։ «Երբ ես փոքր աղջիկ էի, երբեք չէի պատկերացնում, նույնիսկ իմ ամենախենթ երազներում, որ նման կարիերա կունենամ։ Ես այնքան երախտապարտ եմ այս սպորտաձևին, որը փոխել է իմ կյանքը: […]

̰
Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը փոփոխվել է

19:23 14.04.2022

ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը: Հայտնում է ՀՖՖ-ն։   Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոփոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝ մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին:   […]

̰
BACK_TO_TOP