TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

Սեմյոն Դանիլիանցը մասնակցում է գեղասահքի պատանեկան ԱԱ-ին

12:50 14.04.2022

Էստոնիայի մայրաքաղաքում մեկնարկել է 2022 թվականի Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է խոստումնալից մարզիկ Սեմյոն Դանիլիանցը։ Նա արդեն Տալլինում է և պատրաստվում է ելույթներին։ Սեմյոն սահադաշտ դուրս կգա այսօր: Մի քանի ժամից կմեկնարկի տղաների կարճ ծրագիրը: Հայ մարզիկը ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։

̰
«Մանչեսթեր Սիթին» ևս ՉԼ կիսաեզրափակչում է

12:44 14.04.2022

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոն» Մադրիդում ոչ-ոքի՝ 0-0 խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ ու դուրս մնաց հետագա պայքարից: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 1-0 հաշվով: Այսպիսով՝ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ կիսաեզրափակիչ:

̰
«Լիվերպուլը» դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ

12:34 14.04.2022

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 3-3 խաղաց «Բենֆիկայի» հետ։ Անգլիական ակումբում աչքի ընկան Իբրահիմա Կոնատեն ու Ռոբերտո Ֆիրմինոն, ով ձևակերպեց դուբլ: Պորտուգալական ակումբում՝ Գոնսալո Ռամոսը, Ռոման Յարեմչուկը և Դարվին Նունյեսը։ Երկու խաղերի արդյունքով Յուրգեն Կլոպի սաները դուրս եկան կիսաեզրափակիչ։

̰
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

22:54 13.04.2022

Արտաշատում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է 75 ըմբիշ։ Ֆեդերացիան ներկայացնում է հաղթողներին և մրցանակակիրներին․ 57 կգ Հարություն Հովհաննիսյան ՕՀՔ, Արմավիր մարզիչ՝ Արմեն Մալխասյան Էդիկ Հարությունյան Ջրվեժ Արսեն Գալուստյան Այգեհովիտ Հելբերտ Սահակյան Գյումրի 61 կգ Հայկ Աբրահամյան ՕՀՔ, Կոմիտաս մարզիչ՝ Արշակ Սանոյան, Արշակ Հայրապետյան Լևիկ Միքայելյան Արտաշատ Ումբերտո Ռոստոմյան Գառնի […]

̰
ԿԳՄՍՆ-ն և ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Փարիզի Օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ

17:25 13.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հուշագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում ՀՀ […]

̰
Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

15:20 13.04.2022

Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։ 22-ամյա ֆուտբոլիստը, որին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, այս օրերին Երևանում է։ Այսօր նա այցելել է Ֆուտբոլի ակադեմիա, հանդիպել Խոակին Կապառոսի հետ և առաջին հարցազրույցը տվել ՀՖՖ TV-ին:

̰
Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը կխաղա Հայաստանի հավաքականում. РБ Спорт

11:33 13.04.2022

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին տեղեկացնում է «РБ Спорт»-ը։ Նշվում է, որ ներկայումս ֆուտբոլիստը զբաղված է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերով, որոնք ավարտին կհասցվեն այս ամառ։ Ավելի վաղ «РБ Спорт»-ն հաղորդել էր, որ ՀՖՖ-ն կապվել էր Բագրինցևի հետ ու առաջարկել նրան հանդես գալ հավաքականում։ Ընթացիկ մրցաշրջանում Բագրինցևը ԲԿՄԱ-ի […]

̰
Մադրիդի «Ռեալը» մեծ դժվարությամբ դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ

10:12 13.04.2022

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց Լոնդոնի «Չելսիից», բայց երկու խաղերի արդյունքով պայքարը կշարունակի կիսաեզրափակչում։ 15-րդ րոպեին Մեյսոն Մաունթն առաջ մղեց լոնդոնցիներին։ 51-րդ րոպեին Անտոնիո Ռյուդիգերը կրկնապատկեց հաշիվը, իսկ 75-րդ րոպեին Տիմո Վերները եռապատկեց այն: 5 րոպե անց փոխարինման մտած Ռոդրիգոն կրճատեց հաշվի տարբերությունը։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի […]

̰
«Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

09:48 13.04.2022

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Բավարիայի» հետ և դուրս եկել կիսաեզրափակիչ։ 52-րդ րոպեին մյունխենցիներին առաջ է մղել Ռոբերտ Լևանդովսկին, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Սամուել Չուկվեզեն խփել է պատասխան գոլը: Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում իսպանական ակումբը սեփական հարկի տակ հաղթել էր 1-0 հաշվով։ […]

̰
Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում. ArmSport

09:39 13.04.2022

«Վելեսի» առաջատար Արթուր Գալոյանը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Լուսանկարում նա ցույց է տվել Մոսկվա-Երևան ավիատոմսը։ Առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չկա՝ արդյո՞ք ֆուտբոլիստը Երևան է ժամանել Հայաստանի հավաքականի հետ կապված, թե՞ այցը կրում է զուտ անձնական բնույթ։ Բայց ArmSport-ի տեղեկություններով՝ Գալոյանը հայկական անձնագիր է ստացել ու հանդես կգա Հայաստանի հավաքականում։ 22-ամյա Արթուր Գալոյանը Մոսկվայի […]

̰
Բրազիլիայում մարզիչը գլխով հարվածել է կին մրցավարին

09:30 13.04.2022

Սկանդալային միջադեպ է գրանցվել Բրազիլիայի Էսպիրիտո Սանտո նահանգի առաջնության «Նովա Վենեցիա»-«Դեսպորտիվա Ֆերրովիարիա» ակումբների հանդիպման ժամանակ։ «Դեսպորտիվա Ֆերրովիարիա» ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Սորիանոն հանդիպման ընդմիջմանը վազել է խաղադաշտ՝ սկսելով դժգոհություն հայտնել մրցավարական թիմի աշխատանքից։ Մի պահ Սորիանոն չի կարողացել զսպել էմոցիաները և գլխով հարվածել է  կողային կին մրցավար Մարսիելա Նետտոյի դեմքին։ Սորիանոն անմիջապես կարմիր քարտ է […]

̰
CAS-ը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել ՌԴ-ի հավաքականին վերադարձնել ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի խաղերին

00:02 13.04.2022

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարություն է հրապարակել, որում պարզաբանել է, թե ինչու է մերժվել Ռուսաստանի բողոքարկումը իր թիմերից միջազգային մրցաշարերի արգելքը ժամանակավորապես հանելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այս կերպ Ռուսաստանի հավաքականը զրկվեց ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի խաղերին մասնակցելու իրավունքից։  CAS-ը որոշում է կայացրել՝ հիմնվելով Ռուսաստանի հավաքականի մրցակիցների՝ Լեհաստանի, Շվեդիայի ու Չեխիայի դիրքորոշման վրա: «Ոչ մի կասկած […]

̰
Աշխարհի երիտասարդական առաջնությանը կմասնակցի 9 հայ ծանրորդ

23:50 12.04.2022

8 մարզիկ և 1 մարզուհի են ներկայացնելու Հայաստանը մայիսի 2-10-ը Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մեր երկրի հայտացուցակում ընդգրկված են Միլենա Խաչատրյանը (76 կգ քաշային կարգ), Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ […]

̰
«Ռոստովը» պայմանագիր է կնքել 17 ամյա հայ ֆուտբոլիստի հետ

23:35 12.04.2022

«Ռոստովը» պայմանագիր է կնքել թիմի սան Դանիլ Դուրյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայ ֆուտբոլիստը, ով ապրիլի 13-ին կդառնա 17 տարեկան, ստորագրել է իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, որի  պայմանների մասին դեռ չի հաղորդվում: «Շատ ուրախ եմ պայմանագիր կնքելու «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ։ Ես մեծացել եմ այս քաղաքում, սիրում եմ այս ակումբը։ Ես երախտապարտ […]

̰
Կարեն Խաչանովը պարտվել է Մոնտե Կառլոյի մրցաշարի առաջին շրջանում

23:28 12.04.2022

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մոնտե Կառլոյում անցկացվող ATP-1000 շարքի մրցաշարի 2-րդ շրջան: Մրցաշարի մեկնարկում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը 7:6, 3:6, 3:6 հաշվով պարտվել է Արգենտինայի ներկայացուցիչ Դիեգո Շվարցմանին, ով 12-րդ ռակետն է: Հանդիպումը տևել է 3 ժամ 9 րոպե: Մրցաշարի ընդհանուր ֆոնդը կազմում է մոտ 5,5 մլն եվրո: Մոնտե Կառլոյի […]

̰
Բալեկյանը կվիրահատվի

23:14 12.04.2022

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կվիրահատի աջ ոտքի կոճի հատվածը, հայտնում է լրագրող Լեոնարդո Ագիլերան: Հարձակվողի մոտ խնդիր է առաջացել դեռևս նախամրցաշրջանային հատվածում, և ակումբի բժշկական անձնակազմը որոշել է միջամտություն կատարել: Չի նշվել, թե որքան ժամանակ կտևի հայ հարձակվողի ապաքինումը: 26-ամյա հարձակվողն արգենտինական թիմի կազմը համալրել է անցյալ ամռանը:

̰
Մխիթարյանի ու «Ռոմայի» ևս 3 խաղացողի մարզաշապիկները հանվել են աճուրդի

22:36 12.04.2022

Իտալական «Ռոման» բարեգործական աճուրդի է ներկայացրել ակումբի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Ֆելիքս Աֆենա-Գյանի, Նիկոլո Ձանիոլոյի և Սերժիու Օլիվեյրայի մարզաշապիկները։ Հասույթը ուղղվելու է «Ռոմայի» տնային հանդիպումներին ներկա գտնվելու համար շարժողական սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրպագուների տեղափոխությունը «Օլիմպիկո» մարզադաշտ կազմակերպելու գործին։ 🟨 4 maglie indossate in asta fino a mercoledì! 🟥 🤝 Con il ricavato il Club predisporrà un […]

̰
Փարիզի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի համար վարկանիշային մրցումները կսկսվեն 2023-ի հունվարից

22:24 12.04.2022

Ինչպես հայտնի է ՄՕԿ-ի գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը։ Արդեն մշակվել է նաև Փարիզի խաղերին բռնցքամարտի մրցաշարի ընթացակարգը: Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ և կանանց վեց օլիմպիական քաշային կարգերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Օլիմպիական խաղերի ուղեգրերի որակավորման փուլերը կսկսվեն 2023թ. հունվարի 1-ին և կտևեն […]

̰
ՀՖՖ-ն հրապարակել է ֆուտզալի՝ Կոսովո-Հայաստան հանդիպման տեսանյութը

21:50 12.04.2022

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացրել է ֆուտզալի՝ Կոսովո-Հայաստան հանդիպման գոլերի տեսանյութը: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրում 2-1 հաշվով հաղթել էր Կոսովոյի ընտրանուն: Այսպիսով մեր հավաքականը տանելով որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը զբաղեցրել էր առաջին հորիզոնականը իր խմբում:

̰
Թուրքիան պահանջում է ձերբակալել ամերիկաբնակ թուրք լողորդին, ԱՄՆ-ն մերժում է

21:33 12.04.2022

Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել թուրք նախկին լողորդ, ամերիկաբնակ Դերյա Բույուքունջուի նկատմամբ, ով ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է Ermenihaber-ը։ Թեմային մերժողական արձագանք է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ քրեական հետապնդում իրականացնելու համար հանցակազմ չկա, նա Էրդողանի հասցեին ոչ սպառնալիք է հնչեցրել, […]

̰
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիայի ընտրանուն

20:39 12.04.2022

Ապրիլի 12-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը, Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում հանդիպեց Ալբանիայի ընտրանու հետ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, մեր հավաքականը զիջեց մրցակցին 0:4 հաշվով։ Հայաստան-Ալբանիա 0:4 (0:3) Արմավիր, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Անժելիկա Սոդեր (Գերմանիա) Գոլերը՝ Դոցի, 13, Մակսուտի, 23, 58, Ջինի, 45+2

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատժի Ռոնալդուին վերջին սկանդալային միջադեպի համար

16:26 12.04.2022

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատժի Կրիշտիանու Ռոնալդուին` 14-ամյա երկրպագուի հեռախոսը կոտրելու հետ կապված միջադեպի համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ակումբը բավարարվել է պորտուգալացու հրապարակային ներողությամբ, իսկ ակումբի կողմից սկսված հետաքննությունը կարճվել է։ Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղից հետո: Հանդիպման ավարտին 37-ամյա պորտուգալացին կոտրել էր դեռահաս տղայի հեռախոսը։

̰
Հենրիխ Մխիթարյանի որդին իր առաջին գոլն է խփել

15:57 12.04.2022

«Ռոմա»-«Սալերնիտանա» խաղից հետո Հենրիխ Մխիթարյանի որդին «Ռոմայի» մարզադաշտում առաջին քայլերն է արել ֆուտբոլում ու դարձել է գոլի հեղինակ: Մխիթարյանը հեռախոսով նկարահանել է որդու առաջին գնդակը: Հիշեցնենք, որ այս խաղում Հենրիխը գոլային փոխանցման հեղինակ էր դարձել, 75-րդ րոպեից էլ կատարել էր թիմի ավագի պարտականությունները։ Իսկ հաղթել էր հռոմեական թիմը 2-1 հաշվով:

̰
Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը 5-ական լողատարածությունում նվաճել են Հայաստանի չեմպիոնությունը

15:06 12.04.2022

Կայացել է Հայաստանի լողի առաջնությունը, որի ընթացքում գրանցվել է հանրապետական 5 ռեկորդ, իսկ 3 լողորդներ՝ Ալեքսանդրա Ավագյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Հայրապետյանը, լրացրել են սպորտի վարպետի կարգը: 5-ական լողատարածությունում լավագույնն են եղել ու Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիրներ դարձել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը: Չեմպիոններ են հռչակվել նաև Աշոտ Չախոյանը և Ռուբեն […]

̰
Քվեարկությամբ կորոշվի վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահը

12:11 12.04.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը։ Այսօր ՀՖՖ-ն սկսում է աննախադեպ քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։ Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին։ Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3LXAqXT, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը։ Քվեարկությանը կարող են […]

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Կոսովոյին և զբաղեցրեց առաջին հորիզոնականը խմբում

21:23 11.04.2022

Ապրիլի 11-ին` Բուլղարիայի Վառնա քաղաքում, կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։ Կոսովո – Հայաստան 1:2 (1:2) Վառնայի Մշակույթի և սպորտի պալատ Գոլերը՝ Կելմենդի, 01’03” (ինքնագոլ), 19’20”, Վիտինյո, 07’08”

̰
Իտալացի դարպասապահը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը սեփական տուգանային հրապարակից

17:10 11.04.2022

Իտալական C սերիայի 36-րդ տուրի «Մոդենա»-«Իմոլեսե» հանդիպումն ավարտվել է դարպասապահի անհավանական գոլով։ Արդեն ավելացված ժամանակում «Մոդենայի» դարպասապահ Ռիկարդո Գանյոն որոշել է հուժկու հարվածով թիմին ուղարկել վերջին գրոհի: Բայց հարվածն այնքան ուժեղ է ստացվել, որ գնդակն անցել է ամբողջ խաղադաշտով և հայտնվել մրցակցի դարպասում։ Արդյունքում դաշտի տերերը հաղթել են 2-1 հաշվով։

̰
Բարեգործական կազմակերպությունը Ռոնալդուի սկանդալային արարքից հետո դադարեցրել է համագործակցությունը նրա հետ

16:08 11.04.2022

Մեծ Բրիտանիայի Save the Children բարեգործական կազմակերպությունը հրաժարվել է համագործակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Դա տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի` «Էվերթոնի» հետ խաղից հետո տեղի ունեցած սկանդալային միջադեպի պատճառով։ Ռոնալդուն խաղից հետո, լքելով խաղադաշտը, հարվածել էր 14-ամյա երկրպագուի ձեռքին և ջարդել նրա հեռախոսը։ Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ ակումբը հետաքննություն […]

̰
Transfermarkt-ը հրապարակել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

16:00 11.04.2022

Transfermarkt-ը հրապարակել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը։ Այն գլխավորում են «Արարատ-Արմենիայի» երկու ֆուտբոլիստները՝ Ռոմերսիոն և Մաիլսոն Լիման։ Նրանց տրանսֆերային արժեքը կազմում է 450 հազար եվրո։

̰
Հայ սուսերամարտիկների համեստ արդյունքներն աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններում

15:35 11.04.2022

Դուբայում կայացել է սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի վեց ներկայացուցիչներ: Երիտասարդ խոցասուսերակիրների մրցաշարի խմբային փուլում Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը, 208 մրցակիցների պայքարում, տարել են երեքական հաղթանակ և անցել հաջորդ փուլ: Այստեղ նրանք պարտվել են և 64 հաջողակների խումբ չեն մտել: Աշոտ Խալաթյանը, նույն՝ խոցասուսեր մրցաձևում իր ուժերը փորձել […]

̰
BACK_TO_TOP